Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Առանց մեկնաբանության
Chuk (27.05.2011), Claudia Mori (27.05.2011), Kuk (27.05.2011), Mephistopheles (28.05.2011), Norton (27.05.2011), Tig (28.05.2011), Տրիբուն (28.05.2011)
Բանտում ո՞նց էին քեզ վերաբերվում Նիկոլ.
- Բանտում ինձ չէին վերբերվում, բանում ես էի վերաբերում:
Վերջին խմբագրող՝ Ապե Ջան: 27.05.2011, 23:31:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Արեվմուտքը շատ ճնշում էր գործել Սերժի վրա, օրինակ ֆինասական աջակցությունը կրճատում էին ու այդ փողը բնականաբար շատ պետք էր մեր կառավարությունին, բայց այս քաղբանտարկյալների ազատումը համել իջեցրեց երկրի քաղաքական լարվածությունը, որը շատ կարեվոր է ու էական մեր երկրի բարելավման համար: Ամենալավն եմ ցանկանում իրենց ընտանիքներին:
Ի՞նչ ասեմ այստեղ...
Աղբյուր՝ tert.am«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սարգիս Հացպանյանի վրա համաներումը չի տարածվի։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին նրա մերձավոր շրջապատից՝ նշելով, որ պատճառը 3 շաբաթ առաջ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժն է։ Խնդիրն այն է, որ Հացպանյանը մինչև օրս չի կրում ոչ բանտային հատուկ համազգեստ, ոչ էլ բանտարկյալի տարբերանշան։ Հացպանյանը դրանցից հրաժարվում է, քանի որ «որպես 1915 թվականի Եղեռնը վերապրածի ժառանգ չի ցանկանում կրել նացիստական ճամբարներին հատուկ իրեր»։ Հացպանյանն առաջին անգամ է նման տույժի ենթարկվում, այնինչ իր բանտարկության առաջին օրից ի վեր նա հրաժարվում է հիշյալ հագուստն ու տարբերանշանը կրելուց։
Հացպանյանի ֆրանսահայ փաստաբան Ժերար Չոլակյանը նրա համաներման հարցով դիմել է Հայաստանի համապատասխան կառույցներին։ Ֆրանսիացի իր գործընկերների միջոցով նա Ֆրանսիայում արդեն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Հացպանյանի նկատմամբ երկրորդ անգամ անարդարացիորեն չի տարածվում համաներումը։
Հիշեցնենք, որ ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը ազատազրկման է դատապարտվել սուտ մատնության մեղադրանքով։
Եթե ճիշտ եմ հիշում, Հացպանյանի կալանքի ժամկետն ավարտվում է մի քանի օրից՝ հունիսի 9-ին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բոջոլյանն ու Հացպանյանը ՀԱԿ-ին նամակ են գրել
Մուրադ Բոջոլյանն ու Սարգիս Հացպանյանը քրեակատարողական հիմնարկից նամակ են հղել Հայ ազգային կոնգրեսին՝ ողջունելով քաղբանտարկյալների ազատ արձակումը:
Մուրադ Բոջոլյանը նշում է. «Վերջին տարիներին Հայաստանում լուրջ քաղաքական գործընթաց է սկսվել, որն արդի փուլում հնարավորություն է տալիս առանց քաղաքական ցնցումների և ուղղակի կամ անուղղակի երկխոսության միջոցով վերականգնել Սահմանադրական կարգը, հիմնավոր քայլեր կատարել ժողովրդավարության, օրինականության և արդարության վերահաստատման ուղղությամբ, որպեսզի Հայաստանում այլևս երբևէ չլինեն անարդարության զոհեր»: Նա շնորհակալություն է հայտնել Համաժողովրդական շարժման մասնակիցներին, ովքեր հավատացել են իր անմեղությանը և երեք տարի պայքարել նաև իր ազատության համար: Նա կարևորել է ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքն իր հանդեպ, ինչը նպաստել է իր բարի անվան վերականգնմանը հասարակության լայն շրջանակում:
Բոջոլյանը հիշեցնում է, որ շուտով լրանում է իր անազատության վերջնաժամկետը՝ նշելով, որ չէր ցանկանա, որ այդ փաստը խոչընդոտեր իշխանության ու ՀԱԿ-ի հնարավոր երկխոսությանը:
Սարգիս Հացպանյանն իր նամակում կոչ է անում երկխոսություն սկսել իշխանության հետ՝ օգտվելով շարժման «այսօր առկա ուժային և դիրքային հզոր առավելությունից»: «Գտնում եմ, որ եզակի այդ հնարավորությունը չի կարելի կորցնել, և ինձ ազատ չարձակելը չի կարող դրան խանգարող պատճառ հանդիսանալ: Վստահ եմ, որ նման պատասխանատու պահին այս դիրքորոշմամբ շատ ավելի մեծ նպաստ եմ բերում վերջնական հաղթանակին և արագացնում եմ այն, ուստի պահանջում եմ հարգել իմ այս խնդրանքը: Ես ուզում եմ ձեզ խնդրել նաև Ռ. Քոչարյանի ակնհայտ ապօրինի հրամանով իմ երկրից ինձ արտաքսելու մասին անհեթեթ որոշումն անվավեր ճանաչման հասնելու պայքարում, իմ ընտանիքով, երկու երեխաներիս հետ ընդմիշտ Հայաստանում ապրելու իրավունքս ձեռք բերելու հարցում հայցել ձեր աջակցությունը և զորակցությունը»,- գրում է Հացպանյանը:
Մուրադ Բոջոլյանը դատապարտվել է լրտեսության, Սարգիս Հացպանյանը` սուտ մատնության մեղադրանքներով:
Tert.am
Աղբյուր՝ epress.amԵվս մեկ քաղբանտարկյալի ազատ արձակեցին
Մեր տեղեկությունների համաձայն, այսօր երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանը:
Նրան դատապարտել էին 6 տարվա ազատազրկման ՀՀ Քրեական օրենսգրքի 206 հոդվածի հիմքերով (քաղաքացու կողմից հարկ վճարելուց խուսափել):
Հիշեցնենք, որ Շմավոն Գալստյանը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախընտրական շտաբերից մեկի ղեկավարը:
Նշենք, որ մինչ համաներման հայտարարումը Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում էր մնացած 6 քաղբանտարկյալների ազատ արձակումը: Համաներումից հետո արդեն իսկ ազատ են արձակվել Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքաելյանը, Արա Հովհաննիսյանը, Շմավոն Գալստյանը, իսկ անազատության մեջ են գտնվում Սարգիս Հացպանյանը և Մուրադ Բոջոլյանը:
Մի փոքր էս լուրին կասկածում եմ: Ուրիշ տեղ չգտա ինֆորմացիա (չնայած շատ չեմ փնտրել): Բայց դեռ առավոտյան ԱՆ-ից ասում էին, որ իրա վրա համաներում չի տարածվում: Չնայած մյուս կողմից հնարավոր է, որ իրեն համաներումով չի, որ ազատել են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նույն ինֆորմացիան՝ «Հրապարակ»-ում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կարծում եմ սա այս հոդվածի համար հարմար տեղ է
Փաստաբանի պնդմամբ՝ խոշտանգելով ինքնախոստովանական ցուցմունք են կորզել
13.02.2012
Փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտարարում է, որ գողության մեջ մեղադրվող իր պաշտպանյալ Ֆելիքս Գևորգյանն իրականում չի կատարել ոչ մի գողություն, իսկ ինքնախոստովանական ցուցմունքը կորզել են խոշտանգումների միջոցով:
2011թ. նոյեմբերից Ֆելիքս Գևորգյանը մեղադրվում է 2011թ. տարբեր ժամանակահատվածներում երեք տարբեր գողություններ կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով):
Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Դավիթ Բալայան) ընթանում է Ֆելիքս Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է որ երեք գողություն է կատարվել՝ տարբեր ժամանակահատվածներում մեղադրվողը գողացել է 50 մետր երկարության 10 հատ պղնձյա մալուխ, էլեկտրական շարժիչ և մեկ այլ դեպքում՝ 13 հազար դրամ արժողությամբ պղնձյա մալուխներ:
Ոսկանյանը տեղեկացրեց, որ Գևորգյանը խոշտանգման միջոցով ինքնախոստովանական ցուցմունք է տվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ու հետագայում ՀՀ դատախազություն բողոք ներկայացրել իր նկատմամբ խոշտանգումներ կիրառելու համար:
«2011թ. սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան, երբ Գևորգյանը գտնվել է իրենց տանը՝ Զովունի գյուղում, եկել են Մաշտոցի քրեական հետախուզության պետ Արթուր Գևորգյանը և նրա տեղակալ Արկադիկ Սահակյանը և ևս 5-6 աշխատակիցներ ու առանց որևէ փաստաթղթի Ֆելիքս Գևորգյանին բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Այստեղ նրա նկատմամբ խոշտանգում է եղել, քանի որ նրան դաժանորեն ծեծել են, որից հետո շիկացած երկաթով այրել են ոտքը, ծեծի արդյունքում ոտքը ուռել է, սևացել, և ոտքի եղունգներից մեկը վնասվել-հեռացվել: Այս ամենն արվել է, որ նա իր վրա վերցնի գողությունների մեղքը»,- պատմում է փաստաբանը:
Փաստաբանի խոսքերով՝ Ֆելիքս Գևորգյանին փորձել են համոզել, որ իր վրա վերցնի 2008թ. մարտի 1-ի սպանություններից որևէ մեկը, ինչից նա հրաժարվել է: Ֆելիքս Գևորգյանը և իր հայրը Հայ ազգային կոնգրեսի ակտիվ անդամներ են, իսկ Գևորգյանը արդեն մեկ անգամ դատապարտվել է մարտի մեկի գործով ապօրինի զենք ձեռքբերելու և պահելու մեղադրանքով ու համաներմամբ ազատ արձակվել:
Փաստաբանը համոզված է, որ փորձում են քաղաքական ճնշման ենթարկել իր պաշտպանյալին և որ նախաքննության ընթացքում բազմաթիվ ապօրինություններ են եղել:
Գործով ընթերականերից Մանուկ Գյուլշադյանը հայերենին չի տիրապետում, ինչի մասին դատարանում ցուցմունք է տվել, ինչպես նաև չգիտի Երևանի որևէ տեղանուն, բայց ցուցմունքում հստակ շարադրված է, թե ուր են գնացել և որ երթուղիով: Բացի այդ, ընթերակա Մանուկ Գյուլշադյանը փորձարարությանը կից լուսանկարներում պատկերված է Գևորգյանի հետ ձեռնաշղթայված: Այս հանգամանքը փաստաբան Ոսկանյանի համար ևս տարօրինակ է, քանի որ Գյուլշադյանն ընդամենն ընթերակա է և ոչ ոստիկանության աշխատակից:
«Իսկ մյուս ընթերական Մաշտոցի բաժնում բազմիցս է ընթերակա եղել ու նա դա չի էլ թաքցնում»,- ասում է Ոսկանյանը:
Մանուկ Գյուլշադյանը դատարանում ցուցմունք է տվել, որ երբ առաջին անգամ Ֆելիքս Գևորգյանին տեսել է Մաշտոցի բաժնում, նա կաղալով է բարձրացել աստիճանները ու գտնվել է ճնշված վիճակում: Իսկ Գևորգյանը կաղացել է, քանի որ, ինչպես փաստաբանն է պնդում, ոտքը վնասվել է խոշտանգման հետևանքով: Խոշտանգման մասին Գևորգյանը հայտնել է դատախազությանը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին, բայց բժշկական փորձաքննությունը, Ոսկանյանի համոզմամբ, միտումնավոր կերպով ուշացրել են, որ հետագայում կոծկեն խոշտանգումը:
«Անգամ այդ օրը, երբ փորձագետը եկավ մարմնական վնասվածքներն ակնհայտ երևում էին՝ ոտքի ուռածությունը, այրվածքի սպին, մատի եղունգը չկար։ Բայց թե ինչո՞ւ եզրակացություն տվեցին, որ պարզ չէ կա, թե՝ չկա վնասվածք, եթե եղել է, ե՞րբ է եղել ու նման պատճառներ բերեցին, ինձ համար անհասկանալի է»,- ասում է Ոսկանյանը:
Ոսկանյանը նաև հակասություններ է նշում կոնկրետ գողությունների առնչությամբ: Նա պնդում է, որ Գևորգյանը չէր կարող միայնակ բարձրանալ շենքի բարձր պարիսպով, անցնել ճաղավանդակները հետո ծանր գողոնով նորից հետ գնալ: Չէր կարող նաև առանց օգնության գողանալ 60-70 սմ երկարությամբ մեծ շարժիչը, ինչպես նաև 500-600 կիլոգրամանոց մալուխները:
Բացի այդ, այն մարդիկ, ումից գողություն է արվել, չեն կարողանում հստակ ժամկետներ նշել, թե երբ է կատարվել գողությունը, իսկ երբ փաստաբանը հարցրել է, թե հնարավո՞ր է դրանք արված լինեն օրինակ 2009թ., նրանք չեն բացառել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին՝ ժամը 12:00-ին:
Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2012/02/13/torture
Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 13.02.2012, 21:34:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
«Քաղբանտարկյալ» եզրույթն արդեն սահմանում ունի
Հոկտեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է բանաձև, որով սահմանել է«քաղաքական բանտարկյալ» եզրույթը:
Վեհաժողովը կոչ է արել Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին այս բանաձևի չափանիշների հիման վրա վերանայել բոլոր այն գործերը, որտեղ խոսվում է ենթադրյալ քաղբանտարկյալների մասին՝ նրանց ազատ արձակելով կամ գործերը վերաբացելով:
Քաղբանտարկյալ եզրույթը սահմանելու առաջարկությունը ԵԽԽՎ Իրավական հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, գերմանացի Քրիստոֆ Շտրեսսերինն է։
Ընդունած բանաձի համաձայն՝ անձը համարվում է քաղաքական բանտարկյալ.
ա եթե խախտվել է նրա՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված հիմնարար իրավունքներից մեկը (մտքի, խղճի, դավանանքի ազատություն, ազատ արտահայտվելու, տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև՝ հավաքների և միությունների անդամակցելու ազատություն),
բ) եթե ազատությունից զրկել են բացառապես քաղաքական դրդապատճառներով, երբ չկա անձի կողմից կատարված որևէ հանցանք,
գ) եթե, քաղաքական դրդապատճառներից ելնելով, կալանքի տակ պահելու պայմանները կամ ժամկետները անհամաչափ են վերագրվող արարքի հետ համեմատ,
դ) եթե, քաղաքական դրդապատճառներից ելնելով, անձի ձերբակալումը կատարվել է խտրական ձևով՝ այլ անձանց հետ համեմատած,
ե) եթե ձերբակալումը անարդար վարույթների արդյունք է և կապված է իշխանությունների հետապնդած քաղաքական շարժառիթների հետ։
Վեհաժողովի բանաձևում նշված է նաև, որ ահաբեկչական հանցագործությունների համար ազատազրկված անձինք չեն կարող համարվել քաղբանտարկյալներ, եթե դատապարտվել են ներպետական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը մարտիմեկյան դեպքերից հետո ազատազրկված մի խումբ ընդդիմադիր գործիչներին համարում է քաղբանտարկյալներ։ 2011թ Հայաստան ժամանած ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը խուսափել էր այդ ընդդիմադիրներին «քաղբանտարկյալներ» անվանել՝ պատճառաբանելով, որ մարդու իրավունքների միջազգային իրավական ակտերում «քաղբանտարկյալ» եզրույթը չկա։
Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/events/2012/10/04/prisoners
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Տիգրան Առաքելյանի պաշտպանության կոմիտեի անդամների թիվը հասավ 611-ի
Ուրեմն էս տեղեն երկու տարի ա նիզաշտո նստած ա: Այսինքն էնքան էլ նիզաշտո չէ, ՀԱԿ-ի երկխոսություն էշության արդյունքում ա նստած:
Ազգային ժողովը միաձայն ընդունեց համաներման օրինագիծը
ԱԺ-ն համաներման օրենքն էսօր ընդունեց, ու 500 հոգի ազատվելու են՝ այդ թվում Տիգրանը: Ու վաղը Զուրաբյանը հայտարարելու ա, որ Տիգրանը ազատվեց ՀԱԿ-ի երկամյա համառ ու փառահեղ պայքարի արդյունքում, ու իշխանությունները տեղի տվեցին ՀԱԿ-ի հետևողական ճնշումներին
Եռաբլուրում հուղարկավորեցին Սարգիս Հացպանյանին
Ինչքան հասկանում եմ, մեզ մոտ հայրենասիրությունը կարող է գնահատվել լավագույն դեպքում միայն մարդու մեռնելուց հետո, էն էլ գերեզմանոցում լավ տեղ տալով
Հիշենք, որ Հացպանյանին 3.5 տարի նստացրեցին «սուտ մատնության» համար, չնայած վայթե ոչ մեկ տենց էլ չիմացավ, թե էդ մարդը ում էր մատնել․․․
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 29.01.2018, 20:48:
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ