User Tag List

Էջ 19 26-ից ԱռաջինԱռաջին ... 9151617181920212223 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 376 հատից

Թեմա: Քաղբանտարկյալներ

  1. #271
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Չնայած , և Փառք Աստծո, պարոն Բանուչյանը արդեն քաղբանտարկյալ չէ, բայց մենք բոլորս էլ այս երկրում քաղբանտարկյալ ենք, քանի դեռ նման բաներ են տեղի ունենում


    Այլեւս փոխտնօրեն չէ
    14:23 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Արշակ Բանուչյանը հեռացվել է Մատենադարանի փոխտնօրենի պաշտոնից: Իսկ պատճառը' հաստիքի կրճատումն է:

    Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը «Ա1+»-ին ասաց, որ ոչ-ոք չի հեռացվել աշխատանքից, այլ Արշակ Բանուչյանը անցել է այլ աշխատանքի' իր առաջարկությամբ:

    Իսկ Արշակ Բանուչյանն էլ «Ա1+»-ին մեկնաբանեց, որ այդ հաստիքի կրճատումից հետո իրեն առաջարկել են Հնագրագիտության բաժնի վարիչի պաշտոն, ինչից Բանուչյանը չի հրաժարվել: «Դա իմ նեղ մասնագիտությունն է»,- ասաց նա:

    Իսկ արդյոք հաստիքի կրճատման հետ կապված որեւէ քաղաքական միտում տեսնո՞ւմ եք, «Ա1+»-ի հարցին ի պատասխան Բանուչյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, քանի որ ես ինքս իմ որոշումների պատասխանատուն եմ եւ մեկնաբանողը, չեմ ուզում այլ որոշումներ մեկնաբանել, չեմ մեկնաբանում: Անշուշտ մի բան հստակ է, եթե որեւէ մեկը քաղաքական գործունեությամբ զբաղվում է, ամեն ինչ նրա հետ կապված պետք է քաղաքական լինի' ինչպես դատավարությունը, ինչպես ամեն ինչ, բայց չեմ ուզում մեկնաբանել յուրաքանչյուր որոշում կայացնողի մեկնաբանության հարցը պետք է լինի, իսկ շարժառիթը ինչն է այդ հաստիքի վերացնելու, ես չեմ կարող ասել, նորից եմ կրկնում»:

    Հիշեցնենք, որ Բանուչյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասով' գումարների վատնում եւ 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով' հարկերի վճարումից խուսափում: Ըստ մեղադրանքի' Բանուչյանը անցյալ տարի գումար է փոխանցել Մատենադարանի հոգեբարձուների խորհրդի նիստին նվիրված հանդես հրապարակելու համար: Հանդեսը սակայն չի հրապարակվել , քանի որ Հոգեբարձուների խորհրդի նախագահ Ամենայն Հայոց կաթողիկոսը հետաձգել է այդ նիստը: Իսկ վատնումը,ըստ գործի նյութերի, կատարվել է նիստը հետաձգելու պատճառով:

    2008 թվականի ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում Արշակ Բանուչյանը եղել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր- Պետրոսյանի Վայոց ձորի մարզի նախընտրական շտաբի ղեկավարը:

    Նրան այդ ժամանակ էլ մեղադրանք էր առաջադրվել, սակայն գործը կարճվել էր հանցակազմի բացակայության պատճառով:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.09.2009), Kuk (02.09.2009), Աթեիստ (02.09.2009)

  3. #272
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    ԵՊՀ-ի դասախոսների հայտարարությունը

    Մենք՝ ներքոստորագրյալներս, դիմում ենք ՀՀ իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել հայտնի լրագրող, հրապարակախոս, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

    Անհերքելի փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը երկրի ապագայի համար պայքարող, լայն ժողովրդականություն վայելող ակտիվ քաղաքական գործիչ լինելով՝ ազատազրկվել է իր քաղաքական գործունեության համար, ինչը անհարիր է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի սկզբունքներին:

    Միևնույն ժամանակ պահանջում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մարտի 1-ի զոհերի իրական մեղավորների բացահայտման համար:

    Հայաստանի և Արցախի համար բախտորոշ արտաքին քաղաքական գործընթացների ներկա ժամանակաշրջանում հատկապես հրատապ է երկրում հանդուրժողականության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը», ասված է հայտարարության մեջ:

    Երևանի պետական համալսարանի աշխատակիցներ՝
    Հակոբ Հակոբյան – ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր, դոցենտ
    Վահրամ Դումանյան – ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ, ֆակուլտետի դեկան
    Ալբերտ Կիրակոսյան – ՀԳԱԱ թղթակից անդամ, ամբիոնի վարիչ
    Գուրգեն Հակոբյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ, ամբիոնի վարիչ
    Յուրի Հակոբյան – ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ
    Նորիկ Գալստյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
    Լևոն Միքայելյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
    Դավիթ Սեդրակյան - ՀԳԱԱ ակադեմիկոս, ամբիոնի վարիչ
    Լևոն Գալստյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
    Աշոտ Գևորգյան - ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր, դոցենտ
    Առաքել Թասլաքյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
    Արշակ Վարդանյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
    Մարտին Սաքանյան – գիտաշխատող
    Զոհրաբ Հովհաննիսյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
    Սեյրան Ստեփանյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
    Երվանդ Մկրտչյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
    Սահակ Սահակյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու


  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (04.09.2009), Աբելյան (04.09.2009), Հայկօ (04.09.2009), Ձայնալար (18.09.2009)

  5. #273
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,472
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    «Հրապարակ». Կա այդպիսի մարդ
    Օրաթերթի` երեկ տպագրած ու մեր մամուլի տեսությունում էլ տեղ գտած մի հրապարակման վերաբերյալ արձագանք է ստացվել...

    Երեկ մենք տպագրել էինք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքը, որն ասել էր, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջկառավարական ենթահանձնաժողովում Օսմանյան կայսրության արխիվների ուսումնասիրության ժամանակ մենք դժվարություններ կունենանք, քանի որ Հայաստանում այսօր չկա գեթ մեկ օսմաներեն կարդացող մասնագետ։

    Արձագանքելով մեր լուրին՝ երեկ մեզ հետ կապվեց թուրքագետ, հայրենիքի դավաճանության համար 10 տարի ազատազրկման դատապարտված և արդեն 7,5 տարի բանտարկված Մուրադ Բոջոլյանի դուստրը և ասաց, որ օսմաներենի մասնագետ Հայաստանում կա. դա «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Մուրադ Բոջոլյանն է, որին չեն ուզում անգամ պատժի երկու երրորդը կրելուց հետո ազատ արձակել։ Բոջոլյանների ընտանիքը առաջարկում էր մեր պատմաբաններին օսմաներենի կուրսերի գնալ բանտ՝ Մուրադ Բոջոլյանի մոտ։
    Tert.am
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (04.09.2009)

  7. #274
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արձագանքելով մեր լուրին՝ երեկ մեզ հետ կապվեց թուրքագետ, հայրենիքի դավաճանության համար 10 տարի ազատազրկման դատապարտված և արդեն 7,5 տարի բանտարկված Մուրադ Բոջոլյանի դուստրը
    Սա երբ ա հասցրել համ ազգին դավաճանել, համ էլ բռնվել ու նստել ? Որ ամեն ազգի դավաճանի նստացնեին, հիմա դաշնակները պիտի ծերից ծեր սիբիրում լինեին:

    ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԲՈՋՈԼՅԱՆԻՆ

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (04.09.2009), murmushka (11.09.2009), Աբելյան (04.09.2009), Քամի (04.09.2009)

  9. #275
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Խ.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին
    ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2009 թվականի սեպտեմբերի 4-ին քննարկվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը:
    Հաշվի առնելով, որ 2008 թվականի մարտի 5-ից հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր, մեղադրյալ Խաչատուր Սուքիասյանը, 2009թ. սեպտեմբերի 2-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին՝ նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին որոշել է փոփոխել Խ.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
    Խ.Սուքիասյանը 04.09.09թ. ազատ է արձակվել:
    Սուքիասյանի համար իր ազատ արձակումն անակնկալ է եղել:
    «ԱԱԾ մեկուսարանից ինձ ժամը 18-ի կողմերը եկան ասացին, որ իրենց հետ դուրս գամ: Ինձ թվաց` տանում են քննչական սենյակ, ոչ մի իր հետս չվերցրեցի, նույնիսկ ծխախոտս թողեցի այնտեղ: Բայց հետո տեսա, որ տանում են դատախազություն»,- ազատ արձակվելուց րոպեներ անց, արդեն իր տանը ասաց նա:
    ՀՀ Գլխավոր Դատախազությունում նա մնացել է մինչեւ 20. 30, հետո` փաստաբանների ուղեկցությամբ մեկնել տուն:
    Պարոն Սուքիասյանի խոսքով, իր ազատ արձակման հարցում մեծ ազդեցություն է ունեցել ԵԽԽՎ 1677 բանաձեւը: Նա ներողություն խնդրեց բոլոր լրագրողներից այլ մեկնաբանություններ չտալու համար ` բացատրելով, որ ազատ արձակվելուց հետո, նույնիսկ իր երեխանների հետ չի հասցրել շփվել :
    «Այսօր չեմ ցանկանում որեւէ մեկի հարցին առանձին պատասխանել, սակայն խոստանում եմ, որ ոչ մի հարց անպատասխան չի մնա»,- խոստացավ նա: Խաչատուր Սուքիասյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքնազգացողությունը լավ է:
    Քիչ հետո, Սուքիասյանների ընտանիքին շնորհավորելու եկավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը , Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը Գագիկ Ջհանգիրյանը, նրա ընկերները:
    Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը մարտի 1-ի դեպքերից հետո միակ հետախուզվողն էր, որի նկատմամբ որոշվեց որպես խափանման միջոց չընտրել կալանքը:
    Հիշեցնենք, որ նախաքննության մարմնին ներկայանալուց հետո Խաչատուր Սուքիասյանն ազատ արձակվեց դեռ նրա 72 ժամը չլրացած:
    Պատգամավորի խոսքով, դա արվել է հավանաբար այն պատճառով, որ վաղը իրավապահ մարմինների համար ոչ աշխատանքային` շաբաթ օր է:
    Նշենք, որ Սուքիասյանն ազատ է արձակվել հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ:
    Ա1+
    -1
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. #276
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Խաչատուր Սուքիասյանն այցելեց Սարյանի պուրակում հավաքված մարդկանց


    Այսօր երեկոյան Սարյանի արձանի մոտ մեծ աշխուժություն էր տիրում, քաղաքական զբոսանքների մասնակիցներն անհամբերությամբ սպասում էին ընդհատակից դուրս եկած ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, ով, ինչպես հայտնի է, երեկ ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրության դիմաց։

    Սարյանի պուրակում հավաքված ժողովուրդը մեծ ցնծությամբ դիմավորեց Սուքիասյանին` վանկարկելով նրա անունն ու ծափահարելով։

    Իր ելույթում ԱԺ պատգամավորն իր երախտագիտությունը հայտնեց ժողովրդին, քանի որ մարդիկ պայքարել էին իր և իր ընկերների համար։

    Լրագրողների հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ ինքը պարտավորված էր գալ Սարյանի արձանի մոտ և իր շնորհակալությունը հայտնել:

    “Դուք այսքան ժամանակ տանջվել եք, չարչարվել եք, պայքարել. ոնց կարելի է չգալ, չասել շնորհակալություն»,- ասաց նա` ավելացնելով. “Աստված տա, որ բոլորն ազատության մեջ լինեն և իրենք իրենց հայրենիքում կարողանան ազատ ապրել ու տեղաշարժվել”։

    Ընդհատակից դուրս եկած պատգամավորը նաև խոստացավ մոտ օրերին մամուլի ասուլիս հրավիրել և պատասխանել լրագրողներին հուզող հարցերին:
    www.tert.am
    Վերջին խմբագրող՝ Norton: 07.09.2009, 00:05:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.09.2009), Աբելյան (10.09.2009)

  12. #277
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    NEWS.am-ը ներկայացնում է թուրքական կայքերից մեկում հայտնված թուրք հայտնի գրող Քեմալ Յալչընի բաց նամակը ուղղված Սերժ Սարգսյանին` խնդրանքով ազատ արձակել Սարգիս Հացպանյանին։ Քեմալ Յալչընը հայտնի թուրք գրող է, որը իր ստեղծագործություններում դրական լույսի տակ է ներկայացնում հայի կերպարը։ Մասնավորապես նրա «Սարը գելին» վեպի առանցքը կազմում են հայերը, ովքեր ցեղասպանությունից հետո իրենց որպես քուրդ են ներկայացրել։ Նրանք հեռանալով իրենց հայրենի Ադըյամանից հաստատվում են Գերմանիայում. Որտեղ տեղի են ունենում իրադարձությունները։ Նամակում կա հայերենով գրված հատվածներ, որոնք ներկայացնում ենք առանց փոփոխության։

    Harkeli yev Sireli Serj Sarkisyan

    Այս նամակը գրում եմ, որպես հայերի բարեկամ թուրք գրող, ով «Ağed»-ի ( Աղետ) մեծ ցավերը ընդունում է, որպես իր ցավեր։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեր խիզախ քայլերը հավանում եմ եւ աջակցում։ Բայց իմ այս բաց նամակի նպատակը այլ է։

    Այս նամակը im sireli Hay Yeghpayrıs Sarkis Hatspanian-ի եւ նրա քաղցկեղով հիվանդ հոր տառապանքները վերջ տալու համար Ձեզ խնդրանքով եմ գրում։ Սարգիս Հացպանյանին ճանաչում եմ այն ժամանակվանից, երբ նա դեռեւս Թուրքիայում էր ապրում։ Իմ սիրելի ընկեր Հրանտ Դինքի հետ իմ դպրոցական ընկերն էր։ Նրա հորը, մորը եւ եղբայրներին Գերմանիայում եմ ծանոթացել եւ նրանց կրած մեծ տառապանքները նույնությամբ նկարագրել եմ իմ «Սարը գելին» վեպում։ Բայց Դուք Սարգիսին ինձնից ավելի լավ կճանաչեք։ Սարգիս Հացպանյանը Թուրքիայում ազատության, հավասարության եւ արդարության համար էր պայքարում։ Այդ պատճառով Թուրքիայում 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո, որպես Թուրքիայի հազարավոր քաղաքացիներից մեկը, նա էլ ձերբակալվեց։ Նրան փակեցին Սելիմիեի զորանոցում։ Զինվորական հեղաշրջման մասնակիցները նրան տանջանքների էին ենթարկում՝ ասելով . «Թուրքիան փրկող մի հա՞յ է մնացել»։ Սարգիսը ազատ արձակվելուց հետո ստիպված եղավ հեռանալ Թուրքիայից։ Նա քաղաքական ապաստան գտավ Ֆրանսիայում եւ Գերմանիայում, որտեղ շարունակեց պայքարը ազատության, հավասարության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, խաղաղության եւ արդարության համար։ Հայաստանի ամենադժվար օրերին, երբ շատ Հայաստանի քաղաքացիներ լքում էին Հայաստանը, Սարգիս Հացպանյանը թողնելով Ֆրանսիայում հանգիստ կյանքը, շտապեց օգնելու Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդին։

    Harkeli Serj Sarkisyan Դուք Լեռնային Ղարաբաղի պատերազմում Սարգիսի հետ եք եղել։ Ամենադժվար օրերին, Սարգիսին որպես հավատարիմ ընկեր Ձեր տանն եք հյուրընկալել։

    Իմ եղբայր Սարգիսը մեկ ու կես տարի առաջ եկել էր Քյոլն տեսնելու հորը եւ ընտանիքին։ Այդ օրերին էր հրատարակվել իմ «Անատոլիայի զավակները» գիրքը եւ նա Քյոլնում մասնակցեց այդ գրքի շնորհանդեսին։ Նա շատ երջանիկ էր եւ ասաց. «Երանի այս համաժողովը հայ ժողովուրդն էլ տեսներ»: Ավելի ուշ Սարգիսին Դյուսելդորֆի օդանավակայանից ամենալավ մաղթանքներով Երեւան ճանապարհեցի։ Ասացի,որ հենց հասնի տուն անպայման իմաց տա։ Նա ասաց, որ չանհանգստանամ եւ հավաստիացրեց, որ հասնելուն պես կզանգահարի ինձ։ Գնաց ու գնաց։ Օրերով սպասեցի։ Սարգիսից ոչ մի լուր չեկավ։ Երկու շաբաթ հետո հաղորդագրություն եկավ, որ Սարգիսը տուն մտնելուն պես ձերբակալվել է։ Շատ տխրեցի։ Մեկ ամիս, երկու ամիս, ամբողջ տարին սպասեցի նրա ազատության մասին լուրին։ Դուք համաներում հայտարարեցիք։ Շատ ուրախացա եւ հույսով սպասեցի։ Այդ ժամանակ բոլոր ձերբակալվածները ազատ արձակվեցին, բացի Սարգիս Հացպանյանից, ով դեռեւս գտնվում է Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում։

    Sireli Hay Yeghpayr Serj Sarkisyan համաներման իրավունք ունեք, խնդրում եմ Ձեզ ազատ արձակեք Սարգիս Հացպանյանին։

    Ձեր ցավերը իմ ցավերն էլ են։

    Ձեր ուրախությունը իմ ուրախությունն էլ է։

    Հայաստանի ժողովրդին եւ Ձեզ հղում եմ իմ սերն ու հարգանքը։

    Kemal Yalçın

    Adres:

    Gauss Str.4,

    44 879 Bochum

    Deutschland

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.09.2009), dvgray (11.09.2009), Mephistopheles (12.09.2009), Norton (11.09.2009), Հայկօ (11.09.2009), Վիշապ (11.09.2009)

  14. #278
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Էս Հացպանյանի դեմքը ժամանակին պատռել էին... ուզեցի գտնել համապատասխան հոդվածը, ու գտա ակումբում, կարդացի հոդվածի վերաբերյալ արձագանքները: Ահավոր էր... Նամանավանդ ակումբի ակտիվիսներից մի քանիսի կարծիքները ՎԱՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ վերաբերյալ:
    Մեջբերումներ չեմ անի: Ամեն ոք գիտե իր ասածները: Պարզապես կասեմ, ամոթ: Դեռ կանրադառնամ այս թեմային:
    Կարծում եմ սա այն կետերից մեկն է, որի օգնությամբ կարելի է ճանաչելի դարձնել ՀԱԿ-ի ով լինելը:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  15. #279
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս Հացպանյանի դեմքը ժամանակին պատռել էին... ուզեցի գտնել համապատասխան հոդվածը, ու գտա ակումբում, կարդացի հոդվածի վերաբերյալ արձագանքները: Ահավոր էր... Նամանավանդ ակումբի ակտիվիսներից մի քանիսի կարծիքները ՎԱՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ վերաբերյալ:
    Մեջբերումներ չեմ անի: Ամեն ոք գիտե իր ասածները: Պարզապես կասեմ, ամոթ: Դեռ կանրադառնամ այս թեմային:
    Կարծում եմ սա այն կետերից մեկն է, որի օգնությամբ կարելի է ճանաչելի դարձնել ՀԱԿ-ի ով լինելը:
    Գիտես, Թուրո, եթե դու Հացպանյանի դեմքն ես պատռված համարում, ապա գուցե ասենք ես էլ կամ ակումբցի Պողոսն էլ Վարուժանի, էնպես որ սահմանափակվիր առանց էմոցիոնալ «ամոթ»-ների, հակառակ դեպքում բաժնի մոդերատորին տեղեկացման համակարգի միջոցով կխնդրեմ տուգանել քեզ՝ վիրավորական գրառումների համար:

    Հացպանյանը այն եզակի սփյուռքահայերից, ով Ղարաբաղյան պատերազմի տարիներին եկավ Հայաստան, մասնակցեց պատերազմին: Այդպիսի սփյուռքահայերը մատները վրա հաշվելի քանակով են եղել: Էնպես որ յուրաքանչյուր ամոթանք տալուց առաջ խորհիր այդ մասին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (11.09.2009)

  17. #280
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտես, Թուրո, եթե դու Հացպանյանի դեմքն ես պատռված համարում, ապա գուցե ասենք ես էլ կամ ակումբցի Պողոսն էլ Վարուժանի, էնպես որ սահմանափակվիր առանց էմոցիոնալ «ամոթ»-ների, հակառակ դեպքում բաժնի մոդերատորին տեղեկացման համակարգի միջոցով կխնդրեմ տուգանել քեզ՝ վիրավորական գրառումների համար:

    Հացպանյանը այն եզակի սփյուռքահայերից, ով Ղարաբաղյան պատերազմի տարիներին եկավ Հայաստան, մասնակցեց պատերազմին: Այդպիսի սփյուռքահայերը մատները վրա հաշվելի քանակով են եղել: Էնպես որ յուրաքանչյուր ամոթանք տալուց առաջ խորհիր այդ մասին:
    Շատ լավ... մի գուցե դու ճիշտ ես:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  18. #281
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Երիտասարդ ակտիվիստին դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման

    14:55 • 12.09.09
    Երիտասարդ ակտիվիստին դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման

    Այսօր Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ համայքների ընդհանուր իրավասության դատարանում կայացվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի որդու՝ Վահագն Գևորգյանի դատավճիռը։ Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և 136 հոդվածի 1-ին մասով։

    Դատավոր Գագիկ Պողոսյանը Վահագն Գևորգյանին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման և նշանակեց 80 000 դրամ տուգանք, սակայն, համաձայն համաներման որոշման, այն տարածվեց նաև Վահագն Գևորգյանի վրա։

    Դատախազն իր մեղադրական ճառում նշել է, որ Վահագն Գևորգյանը հայհոյել և հարվածներ է հասցրել գործով որպես տուժող անցնող ոստիկան Բագրատ Մանուկյանին, որից հետո բերման է ենթարկվել ոստիականության բաժին։

    Իր պաշտպանական ճառում Գևորգյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ այս գործում որպես հիմք են ծառայել երեք ոստիկանների ցուցմունքները, որոնցից մեկը հանդես է գալիս որպես տուժող, իսկ մյուս երկուսը վկաներ են։

    «Այս ոստիականների հակասական և իրարամերժ ցուցմունքները վարույթն իրականացնող մարմինը բավաարար է համարել՝ իմ պաշտպանյալին դատի տալու համար և որևէ քննություն չի կատարել Վահագն Գևորգյանին արդարացնող ապացույցներ հավաքելու ուղղությամբ»,– նշեց Վարդուհի Էլբակյանը։

    Պաշտպանը, չվերլուծելով տուժողի ցուցմունքը, նշեց, որ այսօրինակ ցուցմունքների հետևանքով է, որ Հայաստանն արժանացավ ԵԽ–ի կոշտ դիրքորոշմանը, և ընդունվեց 1608 բանաձևը, որտեղ նշվում է, որ միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա հարուցված քրեկան գործերն անընդունելի են։

    «Ես ափսոսում և ցավում եմ, որ ոստիկանության նման աշխատակիցների շնորհիվ մենք մեր հավատը կորցնում ենք ամբողջ ոստիականական համակարգի նկատմամբ։ Գտնում եմ, որ իմ պաշտպանյալը որևէ քրեորեն հետապնդելի արարք չի կատարել, և միջնորդում եմ Վահագն Գևորգյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ»,– իր ճառն այսպես ավարտեց Վարդուհի Էլբակյանը։

    Վահագն Գևորգյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց իր նկատմամբ հետպնդում իրականացրած անձանց, քանի որ, երիտասարդ ակտիվիստի խոսքով, «նրանք իրենց գործողություններով հաստատեցին ու ամրապնդեցին, որ իմ քաղաքական կեցվածքը ճիշտ է և արդարացի»։

    «Ես իմ կեցվածքով և գործողություններով ցանկանում եմ նպաստել, որպեսզի իմ նկատմամբ գործ սարքած և ապօրինի հետապնդում իրականացրած անձանց զավակները վաղը ապրեն այնպիսի Հայաստանում, որտեղ նրանց նմանները փողոցում չեն հարձակվի իրենց զավակների վրա»,– ասաց Վահագն Գևորգյանը։
    Tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (12.09.2009)

  20. #282
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Այսօր հայտարարություն է տարածվել ի պաշտպանություն ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի:

    «Մենք, ներքոստորագրյալներս, խորապես մտահոգված ենք Հայոց հողի կանչով, ֆրանսիական բարեկեցիկ կյանքը պատերազմական Արցախով փոխարինած ու Հայրենիքին նվիրված հայորդու, սփյուռքահայ, Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկի՝ Սարգիս Հացպանյանի հայրենիքում անհեթեթ բանտարկության կապակցությամբ: Հինազուրկ եւ անհասկանալի է ու նաեւ անհերքելի փաստ է, որ Արցախի ազատամարտիկին, երկու անչափահաս երեխաների հորը, շինծու ՙքրեական՚ մեղադրանքով ազատազրկել են...

    Զայրացուցիչ է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ ՊԲ կեցվածքը, որոնք հայտարարում են իբր իրենց արխիվներում Հացպանյանի ազատամարտիկ լինելու հանգամանքը հաստատող փաստեր չկան: Եթե այդպես է, խորհուրդ ենք տալիս դիտելու ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի մտերիմների՝ ազատամարտիկի անձնական արխիվից հավաքած արցախյան պատերազմին Հացպանյանի ունեցած ավանդը փաստող տեսագրություններով վերջերս պատրաստված ամբողջական ֆիլմը, ուր ներկայացված է, թե ինչպես է Հացպանյանը իր տեսախցիկով վավերագրել Արցախի պաշտպանության համար մղված ռազմական գործողությունները եւ նա հանդես է գալիս որպես ազատամարտիկ՝ Քելբաջարի օպերացիայի եւ Մարտակերտի պաշտպանական մարտերի ժամանակ: Սարգիս Հացպանյանը բոլոր վճռական ազատամարտերի ժամանակ իր տեսախցիկով եղել է ՙԱզատագրական բանակի՚ (Լեոնիդ Ազգալդյանի եւ Վլադիմիր Բալայանի ջոկատի, որի անդամ էր նաեւ Հացպանյանը) հետ:

    Պահանջում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի համաներման օրենքը տարածվի Ս. Հացպանյանի վրա, քանի որ նա իսկապես մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին եւ Հացպանյանին իրոք ճանաչող եւ իրեն հարգող ոչ մի մարդ դա չի կարող ուրանալ... Պահանջում ենք օր առաջ ազատ տեսնել Սարգիս Հացպանյանին»,-ասված է հայտարարության մեջ,որը ստորագրել են.

    Գեւորգ Խռլոպյան - դոկտոր պրոֆեսոր

    Բարսեղ Քարթալյան - հասարակական գործիչ

    Արա Գասպարյան - բժիշկ

    Հովհաննես կարաբեկյան - ճարտարապետ

    Լեւոն Մկրտչյան - կինոռեժիսյոր

    Արա Դեվկունց - նկարիչ

    Հակն Վահան
    - ճարտարապետ

    Հրաչ Ֆռունջյան - ռեժիսոր

    Հրանտ Թումասյան -ազատամարտիկ

    Գրիգոր Էքսմեջյան - հնչյունային ռեժիսոր

    Նունե Ավետիսյան - ՙԲարեւ՚ հեռուտատեսային ժամ

    Խաչատուր Խոդիկյան - հասարակական գործիչ

    Անահիտ Մարտիրոսյան - ՙԺամանակ՚ լրատվական ծրագիր

    Աիդա Պողոսյան
    - բանաստեղծուհի

    Արմեն Բարսեղյան - ՙՏեսակետ՚ հեռուտատեսային ժամ

    Ռուդիկ Հովսեփյան - ՙՎարագույր՚ հեռուստաժամ

    Հովհաննես Բալայան - ՙՔաջ Նազար՚ պարբերական եւ հեռուստաժամ

    Արմեն Ոսկերչյան - ՙՊետություն եւ Իրավունք՚ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

    Վլադիմիր Կարապետյան 2-րդ աշխարհամարտի վետերան

    Աշոտ Կարապետյան - Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս

    Էդուրադ Քալաջյան - ՙAMGA՚ հեռուստատեսության տնօրեն

    Հյուբի Խաչատրյան - հոգեբանության գիտությունների թեկնածու

    ՙՀիմա՚ երիտասարդական կազմակերպություն, ք. Ֆրեզնո, Կալիֆորնիա
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (19.10.2009), Norton (14.09.2009), Rammer (15.09.2009), Հայկօ (14.09.2009), Քամի (15.09.2009)

  22. #283
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

    Քաղբանտարկյալ, ԱԺ պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը սեպտեմբերի 12-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է` ճնշման բարձրացման պատճառով: Այժմ Սասուն Միքայելյանը գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո:
    Աղբյուր՝ lragir.am

    Այսօր Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որում առաջարկում է ԱԺ պատգամավորի մանդատից զրկել Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին ու Մյասնիկ Մալխասյանին, քանի որ նրանց հանդեպ ուժի մեջ է մտել դատարանի վճիռը, մարտի 1-ի իրադարձությունների գործով: ԿԸՀ բավարարել է նամակը:
    Աղբյուր՝ lragir.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. #284
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Մարտի 1-ին նրա վրա կրակել են դիմակավորները
    18:34 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


    Միակ արդարացված քաղբանտարկյալ Արմեն Սարգսյանը գտնում է, որ իր նկատմամբ էլ տեղի չի ունեցել արդարադատություն: Սեպտեմբերի 16-ին նա արդարացվել է Վճռաբեկ դատարանի բողոքի հիման վրա:

    2008թ. մարտի 1-ին Համաժողովրդական շարժման համակիր, ազատամարտիկ Արմեն Սարգսյանը հրազենային վնասվածք է ստացել Մաշտոցի պողոտայի վրա' պարսկական մզկիթի դիմաց: «Իմ վրա կրակեցին ոստիկանության համազգեստով' սեւ դիմակավորներ: Կրակոցներն այնքան շատ էին, որ ասֆալտից կայծեր էին թռչում: Հետո ես իմացա, որ այդ նույն հատվածում նաեւ մարդ է զոհվել, բայց չգիտեմ, թե ով է եղել: Շատ մութ էր, բայց երբ մի մեքենա անցավ լույսն ընկավ նրանց վրա' երեւացին: Դա տեւեց մի քանի վայրկյան, եւ նրանք փախան»,- այսօր «Ա1+ին» պատմեց Արմեն Սարգսյանը:

    Հրազենային կրակոցը վնասել է Արմեն Սարգսյանը ձախ ոտքի թաթը: Նա ինքնուրույն կարողացել է հասնել Էրեբունի հիվանդանոց, որտեղ նրան վիրակապել են: «Տուն գնալու ճանապարհին, գիշերը 2.30-ից 3.00-ի սահմաններում, ոստիկանները կանգնեցրեցին տաքսին, որի մեջ ես էի, հարձակվեցին վրաս եւ ձերբակալեցին»:

    Հրազենից վնասվածք ստացած խաղաղ ցուցարարին մեղադրանք է առաջադրվել Քր. օր 225 հոդվածի 2-րդ մասով' զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքով. «Առանձին զրույցներում ինձ քննիչներն ասում էին, որ գիտեն, որ ես ոչինչ չեմ արել, բայց էդ կրակոցը կոծկելու համար, պետք է ինձ մեղադրեն: Ես պահանջեցի իմ ձախ կոշիկս, քանի որ ձախ ոտքիս թաթն էր վնասվել, սակայն սա էլ անհետացավ, չտվեցին»:

    Արմեն Սարգսյանը արդարացվել է քանի որ նախաքննության ընթացքում նրա հետ առերեսում էին անցկացրել' չազատելով ձեռնաշղթաներից. «Բնականաբար, իմ ձեռնաշղթաները բավարար էին, որ ասեին' ես եմ անկարգություններ իրականացնողը: Առերեսումից հետո ոստիկանները ցուցմունք տվեցին, հետագայում դրանց հիման վրա առաջին ատյանի դատարանը ինձ ազատազրկման դատապարտեց 4 տարով, իսկ Վերաքննիչն էլ անփոփոխ թողեց այդ վճիռը»:

    Արմեն Սարգսյանը գտնում է, որ իրեն արդարացրել են միայն ԵԽ-ին ցույց տալու համար, որ ինչ-որ բան է կատարվում այս երկրում. «Եթե ինձ արդարացրեցին, ապա պետք է արդարացնեն նաեւ իմ 19 քաղբանտարկյալ ընկերներին, որոնք անօրեն անազատության մեջ են»:

    Ազատ արձակվելուց հետո Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի սեպտեմբերի 18- հանրահավաքին եւ պատրաստվում է մասնակցել ընդդիմության բոլոր միջոցառումներին. «Ես պայքարելու եմ այնքան ժամանակ, քան դեռ մեր երկրում թեկուզ մեկ քաղբանտարկյալ կա, քանի դեռ իշխանափոխություն չի եղել: Ես ազատամարտիկ եմ, չեմ կարող ձեռքերս ծալած նստել»:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (25.09.2009)

  25. #285
    Լիարժեք անդամ ranchpar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտես, Թուրո, եթե դու Հացպանյանի դեմքն ես պատռված համարում, ապա գուցե ասենք ես էլ կամ ակումբցի Պողոսն էլ Վարուժանի, էնպես որ սահմանափակվիր առանց էմոցիոնալ «ամոթ»-ների, հակառակ դեպքում բաժնի մոդերատորին տեղեկացման համակարգի միջոցով կխնդրեմ տուգանել քեզ՝ վիրավորական գրառումների համար:

    Հացպանյանը այն եզակի սփյուռքահայերից, ով Ղարաբաղյան պատերազմի տարիներին եկավ Հայաստան, մասնակցեց պատերազմին: Այդպիսի սփյուռքահայերը մատները վրա հաշվելի քանակով են եղել: Էնպես որ յուրաքանչյուր ամոթանք տալուց առաջ խորհիր այդ մասին:
    Թուկ ջան էդպիսի սփյուռքահայերը ՝ի տարբերություն քո ինֆորմացիաների,շատ էին....

Էջ 19 26-ից ԱռաջինԱռաջին ... 9151617181920212223 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղբանտարկյալներ, Քաղհալածյալներ…
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.10.2008, 11:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •