User Tag List

Էջ 17 26-ից ԱռաջինԱռաջին ... 7131415161718192021 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 376 հատից

Թեմա: Քաղբանտարկյալներ

  1. #241
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբունքորեն ոչ մի տարբերություն չկա թե քաղբանտարկյալին Սերժ Սարգսյանը «մեծահոգաբար» համաներել է, թե քաղբանտարկյալը «զղջացել» խնդրագիր է գրել ու էլի մեծահոգաբար «ներվել է»։ Ինչի իշխանություններին կարելի է անբարոյական ձևերով պահել իշխանությունը, իսկ ընդդիմադիրներին չի կարելի անբարոյական ձևերով նրանց դեմ պայքարել։ Քաղբանտարկյալը գրում է խնդրագիրը, հետո դուրս գալիս ազատություն ու պասլատ անում բոլորին։ Գ–ությու՞ն է… Բա ո՞ր մեկը գ–ություն չի։ Հլը առաջին դեպքում Սերժն ա ձեռ առնում սաղին, իսկ երկրորդ դեպքում հնարավոր է, որ քաղբանտարկյալն է ձեռ առնում Սերժին։ Սենց անասուն պայմաններում անասունության դեմ պայքարի ցանկացած միջոց արդարացված է։
    Վիշապ, ես ստեղ կանգնեցի, ու էլ բան չեմ գրում; Ճիշտ ես ասում;

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (19.07.2009)

  3. #242
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց անասուն պայմաններում անասունության դեմ պայքարի ցանկացած միջոց արդարացված է։
    վաղուց ժամանակն է համարժեք քայլեր անելու: Գնալով ավելի ու ավելի է սեղմվելու օղակը:

  4. #243
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    ՄԻԹԵ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԵՏ Է ԿԱՆԳՆՈՒՄ ԽՈՍՔԻՑ
    Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը ի պատասխան Արմենպրես գործակալության հարցման, թե ինչպես կմեկնաբանի Հովիկ Աբրահամյանի “վերագրվող” հայտարարությունները համաներման հնարավորության մասին, ասել է.

    “Լրագրողների հետ զրուցելիս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառել համաներման հնարավորությունը ` հայտնելով իր բարի ցանկությունը: Նշենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Հանրապետության Նախագահին է վերապահված նման առաջարկությամբ հանդես գալու իրավունքը, որից հետո միայն Ազգային ժողովն այն պետք է հայտարարի”:
    Աղբյուր՝ lragir.am


    Սովորական փիառ ակցիայի հոտ ա գալիս:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (22.05.2009)

  6. #244
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Մահացել է Ջհանգիրյանի հայրը
    13:23 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Երեկվանից կարճաժամկետ ազատության մեջ է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:

    Այսօր հանկարծամահ է եղել նրա 80-ամյա հայրը' Վրեժ Ջհանգիրյանը: Երեկ երեկոյան, երբ պարզ է դարձել, որ նա մահամերձ է, Գագիկ Ջհանգիրյանի պաշտպանները դիմել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանին: Վերջինս որոշում է կայացրել մինչեւ հունիսի 3-ը, ժամը 20:00-ը կարճաժամկետ արձակում տրամադրել Գագիկ Ջհանգիրյանին:

    «Այս պայմաններում, քանի որ ցավոք սրտի, մահացել է նրա հայրը, մենք նորից կդիմենք ազատության ժամկետը երկարացնելու խնդրանքով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ջհանգիրյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը: Անցած տարի էլ մահացել էր Գագիկ Ջհանգիրյանի մայրը:

    Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը դատապարտել էր 3 տարվա ազատազրկման' իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

    Նա անազատության մեջ է 2008թ փետրվարի 23-ից:
    Ա1+
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #245
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մահացել է Ջհանգիրյանի հայրը
    Ինքը նստած, համ մայրը մահացավ համ հայրը:

  8. #246
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Իսկ ո՞ւր էին իրավապահները մինչեւ մարտի 1-ը


    ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը կարծում է, որ շինծու քրեական գործ է հարուցվել իր պաշտպանյալի նկատմամբ:

    Մեղադրողը պահանջել էր Սասուն Միքայելյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման:

    «Ոչ միայն Սասուն Միքայելյանին, այլ նաեւ մյուսներին քրեական պատասխանատվության են ենթարկում միայն մի նպատակով' ընդամենը քաղաքական հայացքների պատճառով: Եվ այստեղ քրեական հարթությունում դիտարկել երեւույթը չի կարելի: Առավել եւս մեղադրողը այդպես էլ չկարողացավ բերել փաստական տվյալներ, թե զանգվածային անկարգություններ ինչպես են կազմակերպել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:

    Նա զարմացած է մեղադրող դատախազի ճառից. «Աբսուրդ տեղի ունեցավ, երբ մեղադրողը իր ճառում ասաց, որ նախապատրաստական փուլը սկսվել է 2008թ. փետրվարի 20-ից: Սա արդեն ստեղծագործություն էր: Իսկ ի՞նչ էիք անում, հարգելի իրավապահներ, իշխանություններ, եթե տեսել էիք, որ զանգվածային անկարգություններ էին նախապատրաստում: Փետրվարի 20-ից մինչեւ 29 անգործությա՞ն էիք մատնվել, չէ որ քաղաքապետարանը ընդամենը կես ժամում կարող էր որոշում կայացնել հարկադիր դադարեցման մասին»:

    Ըստ Հովիկ Արսենյանի' հակասությունը կայանում է նաեւ նրանում, որ փետրվարի 24-ին քրեական գործ էր հարուցվել ԱԱԾ քննչական վարչության կողմից, որ Սասուն Միքայելյանը եւ մյուս պատգամավորները Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արդեն իսկ իշխանությունը զավթել են:

    Նշենք, որ համաձայն մեղադրական ճառի, որը երեկ է ընթերցվել, Սասուն Միքայելյանը մեղադրվում է Քր.Օր. 225 հոդվածի առաջին մասով' զանգվածային անկարգությունների կազմակերպում, որի համար պահանջվեց 6 տարի, Քր. Օր. 235 առաջին եւ երկրորդ մասերով' ապօրինի զենքի պահելը, երկու եւ երեք տարի ազատազրկման:

    Հաջորդ նիստը կկայանա հունիսի 9-ին, որի ժամանակ Հովիկ Արսենյանը հանդես կգա պաշտպանական ճառով:
    Ա1+
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #247
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    10 օր ժամանակ` Սասուն Միքայելյանին ազատելու համար


    Այսօր ուղիղ մեկ ժամ ուշացումով սկսված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դատական նիստը անմիջապես հետաձգվեց:

    Դատավոր Հրայր Սարգսյանն այսօր պետք է հրապարակեր վճիռը, սակայն քանի որ Սասուն Միքայելյանը վատառողջության պատճառով չէր կարողացել ներկայանալ դատարան, այն հետաձգեց մինչեւ հունիսի 22-ը, ժամը 11:00-ն: Ի դեպ, նա որեւէ կերպ չպատճառաբանեց այդ ուշացումը :

    Հիշեցնենք, որ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը մեղադրվում է մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազամակերպելու եւ ապօրինի զենք զինամթերք պահելու մեջ: Մեղադրող դատախազը նրա համար պահանջել է 9 տարվա ազատազրկում:

    Ի դեպ, այսօր երկու կողմից ոստիկանական ավտոմեքենաներով շրջանի մեջ էր առնված դատարան տանող ճանապարհը, եւ նրանք արգելում էին մեքենաներին այնտեղով անցնել: Անգամ լրագրողներին թույլ չէին տալիս: Ավելին, ոստիկաններից մեկը անկեղծացավ, թե Սասուն Միքայելյանի դատն է այսօր, հրահանգել են փակել: Իսկ դատարանի բակում մի քանի տասնյակի հասնող մարդիկ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք զայրացած իրենց կարծիքն էին հայտնում համաներման եւ Սասուն Միքայելյանի սպասվելիք վճռի կապակցությամբ:
    «10 օր ժամանակ, որ ազատ արձակեն Սասուն Միքայելյանին եւ մյուս ազատամարտիկներին, այլապես խոստանում ենք փակել Հրազդանի «կալցավոն» եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին անցնել այնտեղով: Մեզ վանատուրցի են ասում, մեր խոսքը գործ է»,-ասացին նրանք:

    Չնայած տեղացող անձրեւին, նրանք մինչեւ վերջ կանգնած մնացին բակում: Նշենք նաեւ, որ կարգադրիչներն այսօր մինչ այն պահը, երբ եկավ դատավորը, բոլորին արգելում էին մտնել դատարան:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaho (18.06.2009)

  11. #248
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    «10 օր ժամանակ, որ ազատ արձակեն Սասուն Միքայելյանին եւ մյուս ազատամարտիկներին, այլապես խոստանում ենք փակել Հրազդանի «կալցավոն» եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին անցնել այնտեղով: Մեզ վանատուրցի են ասում, մեր խոսքը գործ է»,-ասացին նրանք:
    Սա կարող է շատ լավ սկիզբ լինել համընդհանուր ընդվզման համար... Եթե լինի իհարկե...Ամեն դեպքում ակտիվ ու վճռական գործողությունների կողմնակիցների համար շատ լավ ինքնադրևորման ոլորտ է ստեղծվում

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (18.06.2009)

  13. #249
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Էտ կալցավոն են վախտ պետքա փագեին, երբ էտ նագլիները , որոշեցին Սասուն Միքայելյանին ձեռբակալեն, այ էտ վախտվանից եր պետք դրանց դեմը ուլտիմատում դնել
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  14. #250
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Էդ ինչ կալցավոյա որ սաղ օրը Սերժը գնում գալիսա?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  15. #251
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Երևի Ծաղկաձոր տանող ճանհապարնա
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  16. #252
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա կարող է շատ լավ սկիզբ լինել համընդհանուր ընդվզման համար... Եթե լինի իհարկե...Ամեն դեպքում ակտիվ ու վճռական գործողությունների կողմնակիցների համար շատ լավ ինքնադրևորման ոլորտ է ստեղծվում
    Հակասահմանադրական ո պրովոկացիոն կոչեր մի արա: Ժողովուրդը ավանտյուրաների չի գնա: Հարգեք դատարանի որոշումը:

  17. #253
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    «Ոչ մի պատերազմով անցած տղու ձեռք չէր տալու, որ հանրապետությունում լարվածություն լինի». Հակոբ Հակոբյան

    Այսօր պաշտպան Մելանյա Առուստամյանի պաշտպանական ճառից անմիջապես հետո քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը հանդես եկավ և պաշտպանական ճառով, և վերջին խոսքով: Հակոբյանն իր ճառը սկսեց՝ խոսելով քսան տարի առաջ սկսված Շարժումից: Նա նշեց, որ այդ ժամանակ իրենց միակ նպատակն էր պաշտպանել ՀՀ սահմանները, պաշտպանել Ղարաբաղի ժողովրդին ու ազատագրել տարածքները, և հիմնական հաջողություններն արձանագրեցին 1992թ., այնուհետև, որ 1994թ. Ղարաբաղը դարձավ բանակցային կողմ: «Հետո եկավ 1998 թվականը, բոլորս էլ հիշում ենք այդ թվականի պատմությունը, որ ադրբեջանցիները համաձայնվել էին, որ Շուշին ու Լաչինը մնար, բայց տարածքների զիջումներ լինեին ու տաս տարի հետո հանրաքվեի արդյունքում ճանաչվեր Ղարաբաղի անկախությունը: Եվ մեր թիմը՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, չենք համաձայնվել, ու Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց»,- նշեց Հակոբ Հակոբյանը:

    Խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին՝ Հակոբյանը նշեց, որ ուզում էին Քոչարյանին, քանի որ նա ղարաբաղցի էր, և հույս ունեին, որ դրանով հարցը ավելի հեշտ կլուծվի: Սակայն կարճ ժամանակ անց տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27», հետո տասը տարի հանրապետությունում լարվածությունը բերեց նրան, որ բանակցությունները ձգձգվեցին: Հասնելով 2008 թվականի նախագահական ընտրություններին՝ Հակոբ Հակոբյանն ասաց, որ Շարժման մեջ ընդգրկված բոլոր երկրապահների տները խուզարկել են։
    Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում հավաքվելուն, Հակոբյանը նշեց. «Եթե Ազատության հրապարակում օրինակ հիսուն-հարյուր հոգի մարդ կար, երկու-երք օրվա ընթացքում ԱԱԾ-ի ու ՆԳ-ի շնորհիվ համատարած խուզարկություններից հետո եռապատկվեց, քառապատկվեց: Ու այն, ինչ կատարվեց մեր հետ, կապ չունի: Ես մտածում եմ, որ ամիսը մեկ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունենում Ալիևի հետ, որն ամբողջ աշխարհը տեսնում է, պիտի ցույց տար, որ էդ հրամանատարներին, խանգարող մասսային փակում են, որ թուրքերը մի քիչ իրանց հանգիստ զգան, լավ զգան, որպեսզի նա մնա»,- նշեց Հակոբյանը:

    Քաղբանտարկյալի խոսքով՝ պատերազմով անցած տղաները, որ հայի վիրավոր, կամ զոհ էին տեսնում, լացում էին, ու այսօր անհնար է, որ նրանք կատարեին այն արարքները, որ նրանց մեղսագրվում են: «Տենց հրամանատար չկար, որ Շարժման հետ կապ չունանար: Լավ, չեմ հասկանում, Սերժ Սարգսյան, դու մեր հետ ճանապարհ անցած մարդ ես, էդ ոնց եղավ, որ դու էլ մեր հետ միասնական Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն էիր պահանջում, անցավ մի քանի տարի, էդ ամբողջ զորքը եկավ քեզ դեմ»,- ասաց Հակոբյանը:

    Նա նաև նշեց է, որ այս ամենը կշարունակվեր, եթե կարողանային ապացուցել այն ամենը, ինչում իրենց մեղադրում են, կամ եթե կարողանային կոտրել Լևոն Տեր-Պետրոսյանին ու Շարժումը: «Բայց փառք Աստծո, որ էդ մարդը չկոտրվեց ու ապացուցեց, որ էն տղերքը, որոնք անցել են էդ ճանապարհը, ոչ թե խուժան են, հեղափոխականներ են, այլ հերոս մարդիկ են: Չնայած բոլորից Էնքան եմ շնորհակալ, որ համարյա մոռացված էինք, պատմություն սարքեցին մեր բոլոր տղերքին: Շնորհակալ եմ ձեզանից. Եթե մի տասը թուրքի գյուղ էլ գրավեինք` էդքան անուններս չէր բարձրանա, որքան դուք օգնեցիք մեզ, որ մեր ռեյտինգը բարձրացավ, իսկ մնացածը՝ մենք էդ եղածի մեջ կապ չունենք: Ես անձամբ չեմ նեղանում, վիրավորված չեմ, ես ԱԺ-ում էլ ասեցի, եթե իմ կյանքի խնդիրն ա դրված, որ էս երկրում խաղաղություն լինի, ամեն ինչ օրինավոր լինի, ես խնդիր չունեմ, եթե ցմահ էլ լիներ: Ոչ մի պատերազմով անցած տղու ձեռք չէր տալու, որ հնարապետությունում լարվածություն լիներ»,- հավելեց Հակոբ Հակոբյանը:


    Tert.am

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (19.06.2009), Ձայնալար (18.06.2009)

  19. #254
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Ալեքսանդր Արզումանյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սուրեն Սիրունյանը դատապարտվել ու "համաներվել են": Ովքեր ուզում են էսօր իրանց տենան, կարան Սարյանի այգի գան ժամը 18-ին:
    Սասուն Միքայելյանին քանի որ 8 տարի են տվել, ինքը չի ներվել:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  20. #255
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Դատարանից դուրս եկան միասին

    «Անօրինական դատավճիռ էր: Մենք պահանջելու ենք արդարացում: Ես մինչեւ վերջ վճռական եմ լինելու: Դատավճիռը բողոքարկելու ենք ու հասնելու ենք արդարացման եւ օրինականություն ենք հաստատելու մեր երկրում»,- այսօր այսպես ընդունեց իր դատավճիռը մարտի 1-ի գործով մեղադրվող, ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը:

    Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում միեւնույն ժամին 2 տարբեր դատավորների կողմից հրապարակվեցին մարտի 1-ի գործով մեղադրվող, ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի դատավճիռները:

    Մյասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին դատարանը ՀՀ Քրեական օրենսդրության 316 հոդվածի 2-րդ մասով եւ 38 հոդվածով առաջադրված մեղադրանքով ճանաչեց անմեղ: Քր. Օր-ի 225 հոդվածի 2-րդ մասով(«Զանգվածային անկարգությունների կազմակերպում») նրանց ճանաչեց մեղավոր եւ դատապարտեց 5 տարի ժամանակով: Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում նրանց համար:

    Սակայն ԱԺ հունիսի 19-ի' համաներում հայտարարելու որոշմամբ մեղադրվող պատգամավորները, դատարանի որոշմամբ, ազատվեցին պատիժը կրելուց: Նրանց նկատմամբ կիրառված' իբրեւ խափանման միջոց կալանավորումը, վերացվեց եւ դատարանի որոշմամբ' նրանք դատական նիստի դահլիճից անհապաղ ազատ արձակվեցին:

    Մյասնիկ Մալխասյանի դեպքում դատավոր Արմեն Խաչատրյանը նրա սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի, գույքի, ինչպես նաեւ' ՀՀ տարածքում գործող բանկային հաշիվների վրա դրված կալանքը վերացրեց: Ինչ վերաբերում է Մյասնիկ Մալխասյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված եւ իրեղեն ապացույց հանդիսացող մետաղյա ձողին, ապա այն պետք է ոչնչացվի' արժեք չներկայացնելու հիմքով: Իսկ ՀՀ Ոստիկանության փորձաքրեագիտության բաժնում պահվող իրեղեն ապացույց հանդիսացող մյուս իրերն ու առարկաները պետք է հանձնվեն ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը: Հրապարակված դատավճիռները կարող են բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ դատարանում' դատավճռի հրապարակումից հետո 1 ամսյա ժամկետում:

    Դատավճիռների հրապարկումը դեռ չավարտված' դատական 2 դահլիճները թնդացին ծափերով ու ուրախության ճիչերով:Պատգամավորները մեկ առ մեկ գրկում, համբուրում էին բոլոր ներկա գտնվողներին: Ներկա գտնվողներից շատերն արտասվում էին, շնորհավորում միմյանց: Այսօր հետաքրքիր մի իրադարձություն եւս տեղի ունեցավ: Դատական դահլիճներից դուրս գալիս միջանցքում միմյանց հանդիպեցին Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը: Նրանք միմյանց հետ գժտված էին արդեն մի քանի տարի, այն ժամանակից երբ Հակոբ Հակոբյանն ու Սասուն Միքայելյանը դուրս էին եկել Երկրապահ կամավորականների միությունից: Նրանք ողջագուրվեցին, գրկեցին միմյանց եւ ուս-ուսի տված, բռունցք արած դուրս եկան դատարանի շենքից: Դրսում նրանց էին սպասում մարդկանց հոծ բազմություն: Նրանք 2 պատգամավորներին դիմավորեցին ծափերով ու բացականչություններով:

    Պատգամավորները դրսում եւս մոտենում էին մեկ առ մեկ բոլորին ու ողջագուրվում: Մյասնիկ Մալխասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանից անմիջապես հետո գնալու են Մյասնիկյանի արձանի մոտ' մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղիկներ դնելու, այնուհետեւ' բոլորով միասին կգնան Սասուն Միքայելյանի դատավարությանը: Օրվա վերջին պատգամավորները պատրաստվում են գնալ նաեւ Եռաբլուր, իսկ ապա' Ապարան: Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը դատարանի մոտից շարժվեցին միեւնույն ավտոմեքենայով:
    Մեկը կհանձնի մանդատը, մյուսը' ոչ
    15:01 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Մի քանի ժամ առաջ համաներման արդյունքում ազատ արձակված պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Մյասնիկ Մալխասյանն լրագրողների հետ զրույցում հայտնեցին , որ նրանցից մեկը կշարունակի իր պատգամավորական գործունեությունը, իսկ մյուսը' ոչ:

    «Գնամ ԱԺ, ի՞նչ անեմ,- ասաց Մյասնիկ Մալխասյանը' նկատելով,-Գնամ եւ նստե՞մ այն մարդկանց կողքին, որոնք չգիտեմ' ինչպես բնութագրե՞լ. Հակոբ Հակոբյանը բնութագրել է»:

    Նա հավելեց, թե բանտում նստած ժամանակ շատ ավելի հանգիստ է եղել, քան ԱԺ-ում. «Ես շատ ավելի ազատ եմ եղել, հանգիստ եմ եղել բանտում, քան թե պետք է գնայի, նստեի ԱԺ-ում, քվեարկեի եւ օրինականցնեի մարտի 1-ի սպանդը, օրինականցնեի արտակարգ ռեժիմը, որը մտցրեց Ռոբերտ Քոչարյանը»:

    Հակոբ Հակոբյանը չի պատրաստվում հրաժարվել մանդատից, քանի որ վերջինս գտնում է, որ իրեն ժողովուրդն է ընտրել մեծամասնական կարգով:

    «20 հազար մարդ է տվել ձայն: Եթե համամասնական լիներ, կարող է հրաժարվեի, բայց քանի որ մեծամասնական եմ, կմնամ»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

    Նա նշեց, թե ոչ մեկից չի վիրավորված, թող նրանք վիրավորվեն իրենց արածից. «Ես երկրի իրավիճակը լավ պատկերացնում եմ, մարդկանց չեմ մեղադրում»:

    Ըստ նրա' մարդիկ կշարունակեն իրենց պայքարը. «Բոլորիս համար էլ ցավ է, մանավանդ նրանց համար, որ պատերազմի ճանապարհը անցել են: Մենք ընկերներ ենք կորցրել, կես մարդ ենք դառել' նորմալ երկիր լինելու համար»:
    a1plus.am
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 22.06.2009, 18:08:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.06.2009), Norton (23.06.2009), Rammer (22.06.2009)

Էջ 17 26-ից ԱռաջինԱռաջին ... 7131415161718192021 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղբանտարկյալներ, Քաղհալածյալներ…
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.10.2008, 11:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •