User Tag List

Էջ 13 26-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 376 հատից

Թեմա: Քաղբանտարկյալներ

  1. #181
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ԴԵՌ ԴԱՏԸ ՉՍԿՍՎԱԾ` ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ

    [19:28] 11 Դեկտեմբերի, 2008

    Դեռեւս դատավարությունը չսկսված` մարտի 1-ի հիմնական գործով` ՚7-ի գործով փաստաբանները պատրաստվում են բացարկ հայտնել դատավորին: Այս լուրը հաստատեց քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը: Իսկ պատճառների վերաբերյալ գործով փաստաբաններն այսօր հայտարարություն են տարածել:

    Հիշեցնենք, որ 2008թ. դեկտեմբերի 1-ին, հաստատելով մեղադրական եզրակացությունը, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը գործն ըստ մեղադրանքի` Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի, Շանթ Հարությունյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի եւ 225 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ուղարկել է Երեւանի քրեական դատարան:

    Նույն օրը դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշված քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել: Այնուհետ, դատավորը ծանուցել է մեղադրյալներին, նրանց պաշտպաններին, տուժողներին, որ մինչեւ դեկտեմբերի 9-ը ժամանակ է տրվում դատարանին միջնորդություններ ներկայացնելու համար:

    Այդ միջնորդությունները պաշտպանական կողմը ներկայացրել է դեկտեմբերի 8-ին եւ 9-ին, աշխատանքային օրվա վերջին, դատարանը դրանք մուտք է արել պատշաճ կարգով:

    Պաշտպանական կողմը ներկայացրել է թվով 9 ծավալուն միջնորդություններ` մոտ 100 էջից բաղկացած: Սակայն հաջորդ օրը առավոտյան, ՀՀ Վճռաբեկ դատարանի մամլո ծառայությունը հայտարարություն տարածեց, որ ՚7-ի գործովՙ դատական նիստը նշանակվել է այս տարվա դեկտեմբերի 19-ին:

    ՚Մնում է ենթադրել, որ դատավոր Մ. Մարտիրոսյանը, 1 ժամվա ընթացքում, ծանոթացել է մեր կողմից ներկայացված ստվարածավալ միջնորդություններին, հավանաբար դրանք մերժել եւ կայացրել դատական նիստ նշանակելու մասին որոշում: Ասում ենք` հավանաբար, որովհետեւ մենք չունենք պատասխան, իսկ մերժել է, որովհետեւ բավարարման դեպքում գործը կամ պետք է կարճվեր, կամ ետ ուղարկվեր դատախազին, քանի որ միջնորդություններով ներկայացվել էին այդպիսի հիմնավորված պահանջներ: Չնայած ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի հոդված 292-ով սահմանված է 15 օրյա ժամկետ` դատական քննություն նշանակելու համար, դատավորը դրսեւորել է ավելորդ շտապողականություն եւ նման ծավալուն գործի դատաքննությունը նշանակել է վարույթ ընդունելուց 9 օր անց, հավանաբար, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնախմբի նիստից առաջ ցույց տալու, թե իբր դատաքննությունը նշանակվել է ՚ողջամիտ ժամկետներումՙ,-ասված է հայտարարության տեքստում:

    Ամեն Խաչատրյանից տեղեկացանք, որ փաստաբաններից մեկը նույնիսկ հեգնական տոնով նկատել է, որ ինքը կարդում է միայն ՚Սովետսկիյ սպորտՙ թերթը, եւ եթե կարելի է իրենց միջնորդությունների պատասխանը կամ ծանուցումը տեղադրեն նաեւ այդ թերթում: Իսկ առանց հումորի նկատենք, որ փաստաբանական խումբը մինչ այս պահը դատական նիստի նշանակման մասին ծանուցում դեռ չի ստացել:

    ՚Դատավորը չի օգտվել օրենքի ընձեռած հնարավորությունից եւ դատաքննություն է նշանակել իրեն հատկացված ժամկետից 6 օր առաջ` եւ ինքն իրեն զրկել է քրեական գործի նյութերը ուսումնասիրելու հնարավորությունից: Սա վկայում է այն մասին, որ դատավորի համար մեր ներկայացրած միջնորդությունները ձեւական բնույթ են կրել, եւ դատարանը, ի սկզբանե, հակված է մեղադրական դատավճռի կայացման, քանի որ դատավորի կողմից կանխորոշված է եղել դատաքննության նշանակումը` անկախ միջնորդությունների բովանդակությունից:

    Անհնարին ու անտրամաբանական է վեց աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով ծանոթանալ 41 հատորներում զետեղված քրեական գործի շուրջ 18.000 էջ նյութերին, 255 էջից կազմված մեղադրական եզրակացությանը` եւ մոտ 100 էջից բաղկացած մեր միջնորդություններին, որոնք ուղղակիորեն վերաբերվում են քրեական գործը կարճելուն կամ ետ վերադարձնելուն:

    Այս պայմաններում դատավոր Մնացական Մարտիրոսյանի գործողությունները եւս մեկ անգամ ցուցադրում են, որ դատարանը ոչ թե առաջնորդվում է ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ եւ արդարադատություն իրականացնելու իր վրա դրված պարտականությունն է իրականացնելու, այլ կրկին պատրաստվում է կատարել քաղաքական իշխանության կողմից իջեցված պատվերը, ինչը մեկ անգամ եւս գալիս է ապացուցելու, որ դատարանը այդ իշխանության կցորդի դերում է, անկախ չէ իր գործողություններում եւ իր հետագա որոշումներում առաջնորդվելու է կանխակալ դիրքորոշմամբ եւ այսուհետ էլ շարունակելու է քաղաքական վենդետանՙ,- ասված է հայտարարության մեջ:

    Այն ստորագրել է 7-ի պաշտպանական խումբը` Լիպարիտ Սիմոնյան, Մելանյա Առուստամյան,Վարդուհի Էլբակյան, Հովիկ Արսենյան, Ստեփան Ոսկանյան:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #182
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Խայտառակություն ա...

    Ճիշտ է, ես հակված չեմ կարծելու, որ բոլոր «քաղբանտարկյալենրը» անմեղ են (կարծում եմ, որ մեջները մեղավորներ էլ կլինեն), բայց միեւնույն է, այդ մարդկանց գործը առանց հետազոտելու դատապարտելը ավելի մեծ հանցանք է, քան այն, ինչում մեղադրվում են այդ մարդիկ...

  3. #183
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ

    [17:18] 15 Դեկտեմբերի, 2008

    ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու ՆԸ


    ՚Զարմացած ու նաեւ զայրացած մնացի ծանոթանալով 7-ի գործը դատարան ուղարկելու հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, իմ կոլեգա-ընկերոջ` Արմեն Հարությունյանի տրված գնահատականներին ու հնչեցրած մեկնաբանություններին:


    Ավարտված ու դեռեւս ընթացող հարյուրից ավելի խայտառակ դատավարությունները, դրանց ընթացքում բացահայտված ու թույլ տրված հազարավոր ապօրինություններն ու օրինազանցությունները, կեղծիքները, պաշտոնեական դիրքի չարաշահումները, մեղադրանքի արհեստական ապացույցների ստեղծումը, մոտ տասը տասնյակ անձանց բացահայտ ապօրինի ու անհիմն ազատությունից զրկելու հանրահայտ փաստերը, մեղադրյալների ու նրանց շահերի պաշտպանների դատավարական ամենատարրական իրավունքների համատարած ոտնահարումներն ու խախտումները, անմեղ մարդկանց` ավելին, ոստիկանության ու կրիմինալ կառույցների կողմից հանցագործությամբ ֆիզիկական, բարոյական ու գույքային վնաս կրած 100-ից ավելի ՀՀ քաղաքացիների ակնհայտ ապօրինի ու անհիմն դատապարտումները, այդ դատավճիռների վերաքննիչ ու վճռաբեկ անարդյունք բողոքարկումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող տնտեսվարողների դեմ սանձազերծված մաքսային ու հարկային տեռռորը, նրանց ունեցվածքի ու բիզնեսի ապօրինի յուրացումները, տասնյակ հազարավոր ՀՀ շարքային քաղաքացիների Սահմանադրական հիմնարար իրավունքների ու ազատությունների մասսայական արձանագրված ոտնահարումներն ու խախտումները, կարծես բավարար չեն, մարդու իրավունքների մեր պաշտպանի համար, որ նա հետեւության հանգի, թե Հայաստանում 2008թ. նախագահական ընտրությունների շեմին ու մարտի 1-ի սպանդից հետո երկրում չկա իրավապահ ու արդարադատության համակարգ, այլ ժողովրդի իշխանությունը բռնազավթած ռեժիմի անողնաշար կամակատարների մի հավաքածու, որի ամեն գործողություն, որոշում, թելադրված է զավթած իշխանությունը պահելու, քաղաքական վրեժխնդրության ու հաշվեհարդարի ստոր բնազդներով:


    Ու հիմա մարդու իրավունքների մեր պաշտպանը, ի պաշտոնե պարտավոր լինելով եվրոպացի Համմարբերգից, ամերիկացի Բրայզայից շատ ու շատ առաջ իր ձայնը բարձրացնել ու իշխանություններից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, բոլորին մինչեւ վերջին անձը արդարացնել ներպետական դատական համակարգում (Եվրոպայում վերջնականապես չխայտառակվելու հեռանկարից խուսափելու համար), դադարեցնել ընդդիմադիր հայացքներ դավանող քաղքացիների համատարած հալածանքներն ու հետապնդումները, ասում է, որ ոչինչ, որ Արցախի ու Հայաստանի ազատության ու անկախության զոհասեղանին իրենց կյանքն ու առողջությունը դրած, 7-ի գործով շինծու մեղադրանքներով ամբաստանվող իմ պատանդ ընկերները արդեն 9-ը ամիս է ԿԳԲ-ի նկուղում են, թող էլի համբերեն մինչեւ մեղադրանքի ու պաշտպանության կողմերը իրենց հիմնավորումները կներկայացնեն դատարանին, ինքն ու իր գրասենյակն էլ հսկողություն կիրականացնի, մոնիտորինգ կանի եւ հետո նոր միայն, (լավագույն դեպքում 1 տարի, 1,5 տարի անց), իրենց վերջնական եզրակացությունը կներկայացնեն:


    Սիրելի Արմեն, եթե տարին մեկ-երկու անգամ Հայաստան այցելած օտարերկրյա պաշտոնյաների համար ակնհայտ է, որ մարտի 1-ի գործերով հայաստանյան իրավապահ մարմիններն ու դատարանները քաղաքական վենդետտա են իրականացնում, ինչի մասին նրանք բացահայտ, հրապարակավ արդեն հայտարարում են (միջազգային հարաբերություններում չտեսնված ու չլսված ձեւակերպում) քեզ համար որպես այդ իրադարձությունների ականատես ու մասնակից, իրավաբան մարտի 1-2-ի դեպքերի փաստահավաք խմբի անդամ, ի՞նչ որ չպարզված ու անհասկանալի հանգամանքներ են մնացել, կամ էտ ի՞նչ հույսեր ես կապում մեր, վերջնականապես ու լիովին գործադրի կատարածուն դարձած դատարանի հետ, որ նման քնաբեր հայտարարություն ես անում: Կարծում եմ, սա այն դեպքն ու առիթը չէ, որ մարդու իրավունքների պաշտպան, իրավաբան ու իրավագետ, իմ կոլլեգա, ընկեր` Արմեն Հարությունյանը իր հայտարարություններով պետք է հավասարակշռի, ՚բալանսավորիՙ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները:


    Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս չփշրել ժողովրդի մեջ, հանդեպ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ձեւավորված ընդհանուր առմամբ դրական, բայց դեռ շատ փխրուն վերաբերմունքն ու կարծիքը:


    Ամեն ոք ինքն է ընտրում իր ճանապարհըՙ,-ասված է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարության մեջ:
    Աղբյուր՝ Ա1+

    Ընդհանուր առմամբ հավանելով ու համակրելով ՄԻ պաշտպմանի գործունեությունը, այսուհանդերձ ստորագրում եմ Ջհանգիրյանի հայտարարություն յուրաքանչյուր տառի տակ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #184
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՚ՄԱՐՏԻ 1-ՈՎՙ ԳՈՐԾԵՐ ԵՆ ԿԱՐՃԵԼ

    [16:44] 17 Դեկտեմբերի, 2008

    Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահագն Հարությունյանն այսօր հաստատեց, որ դադարեցվել է մարտի 1-ի գործով մեղադրվող ՚Հանրապետությունՙ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի եւ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը:


    Գործերը կարճվել են ապացույցներկ անբավարարության հիմքով: Հիշեցնենք, որ այս անձինք ազատության մեջ էին` հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ: Նրանցից միայն Արամ Սարգսյանը ազատությունից չի զրկվել:


    Մյուս երեքը որոշակի ժամանակահատված անցկացրել են մեկուսարանում եւ մի քանի անգամ հացադուլ հայտարարել:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #185
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Քաղբանտարկյալների հայտարարությունը

    Մենք` Հայաստանի Հանրապետության քաղբանտարկյալներս, վճռականորեն բողոքում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի` վերջերս ծավալած, այդ պաշտոնին անհարիր գործողությունների ու վարքագծի դեմ:
    Նա պարտավոր էր առաջինը համապատասխան գնահատական տալ Հայաստանում մոլեգնող քաղաքական վենդետային, ճանաչեր ու դատապարտեր վարչախմբի կողմից հազարավոր մարդկանց նկատմամբ քաղաքական հալածանքները, հարյուրից ավելի քաղաքական բանտարկյալների գոյության փաստը, արձագանքեր շինծու մեղադրանքներով հարյուրի չափ քաղաքական դատավարություններին, մարդու տարրական իրավունքների եւ ազատությունների ամենօրյա հարյուրավոր խախտումներին եւ այլն£ Եթե այդ բանը նա չի արել, ապա պարտավոր էր դա անել գեթ այն բանից հետո, երբ Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների գոյության փաստը վերջապես վավերացվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցներում, ապա նաեւ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի դեկտեմբերի 17-ի որոշումով:
    Մինչդեռ դրանից հետո, Ա. Հարությունյանը, հակառակ իր կոչման ու պաշտոնական պարտականությունների կատարման, բացահայտ լծվել է վարչախմբի պաշտպանության ու նրա ապօրինությունների պարտակման գործին£ Մասնավորապես, երբ նա հայտարարում է «7-ի գործով» դատավարությունը մոնիտորինգի ենթարկելու իր ծրագրի մասին, ընդամենը փորձ է անում բնական ու բնականոն համարել քաղբանտարկյալներ ճանաչված մարդկանց նկատմամբ արդեն իսկ հիմքում ապօրինի դատավարությունը, ժամանակ շահել վարչախմբի համար ու նրան մեկ անգամ եւս փրկել ԵԽԽՎ-ի սպասվող պատժամիջոցից: Դապապարտելի է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանցավոր վերաբերմունքը վերջերս կալանավայրերում քաղբանտարկյալների նկատմամբ ծավալված բռնությունների նկատմամբ£ Փոխանակ պահանջելու անհապաղ քրեական գործեր հարուցել խայտառակ այդ փաստերով, նա ներգրավվում է ինչ-որ ծառայողական քննությունների մեջ£ Նա նույնպիսի հանցավոր անտարբերություն է ցուցաբերում նաեւ այն դեպքում, երբ խոշտանգումների միջոցով քաղբանտարկյալներին ստիպում են ներման դիմումներ գրել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի անունով, ինչով, ըստ էության, ընդունած կլինեն իրենց չգործած հանցանքը ու կորցրած կլինեն քաղբանտարկյալի կարգավիճակը:
    Այսպիսով, Արմեն Հարությունյանը, ավազակապետական վարչախմբի համար վտանգավոր պահին ստանձնելով նրա փաստաբանի դերը, իր վրայից դեն է նետել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի քող-պատմուճանը ու ամբողջությամբ ներկայանում է ինչպես որ կա` որպես իշխանության դրածո, կամակատար մի խամաճիկ£ Նրա միակ նպատակն այսօր Հայաստանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների եւ քաղբանտարկյալների առկայության փաստերի կոծկումն է ու դրանով վարչախմբին սպասվող պատժամիջոցից զերծ պահելը£ Ուստիեւ մենք Արմեն Հարությունյանին կոչ ենք անում հրաժարական տալ£ Ուրիշ մեկը, թերեւս, կունենա տարրական պարկեշտություն ու նվազագույն տղամարդկություն` Մարդու իրավունքների պաշտպանի չափազանց կարեւոր ինստիտուտը չխայտառակելու համար:

    ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ`
    1. Գագիկ Ջհանգիրյան
    2. Սմբատ Այվազյան
    3. Ալեքսանդր Արզումանյան
    4. Միասնիկ Մալխասյան
    5. Սասուն Միքայելյան
    6. Շանթ Հարությունյան
    7. Հակոբ Հակոբյան
    8. Գրիգոր Ոսկերչյան
    9. Սուրեն Սիրունյան
    10. Մուշեղ Սաղաթելյան
    11. Տիգրան Մկրտչյան
    12. Լեւոն Խաչատրյան
    13. Տրգրան Մելքոնյան
    14. Գեւորգ Ղազարյան
    15. Աշոտ Զաքարյան
    16. Հովհաննես Հարությունյան
    17. Քրիսատափոր Էլազյան
    18. Վարդան Ղավալբաբունց
    19. Հարություն Ղարիբյան
    20. Մկրտիչ Սափեյան
    21. Ժորա Սափեյան
    22. Արմեն Սիրունյան
    23. Վարդգես Գասպարի
    24. Սամվել Կարապետյան
    25. Սիմոն Ամիրխանյան
    26. Արամ Բարեղամյան
    27. Սոս Գեւորգյան
    28. Արմեն Սարգսյան
    29. Սարգիս Հացպանյան
    30. Մկրտիչ Աբրահամյան
    31. Արմենակ Աբրահամյան
    32. Ռոման Մնացականյան
    33. Նվեր Ստեփանյան
    34. Արման Բաբաջանյան
    35. Մարզպետունի Այվազյան
    36. Պետրոս Մակեյան
    37. Հարություն Ուռուտյան
    38. Աշոտ Մանուկյան
    39. Գեւորգ Մանուկյան
    40. Դավիթ Աղայան
    41. Տաթեւ Գասպարյան
    42. Դավիթ Մաթեւոսյան



    Աղբյուր՝ payqar.net

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #186
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Լրիվ հայտնի զարգացումներ է մարդու իրավուքների պաշպանի պահվածքի հետ կապված: Քոչի խամաճիկային խաղացողը, ինչքան էլ "խելոք ու զարգացած" լինի, մեկ ա, վարչախմբի դրածոն ա:
    Ափսոս, որ իրա դերակատարմանը միայն հիմա է գնահատական տրվում, չնայած մինչ արժմ էլ եղել են լիքը առիթներ

  7. #187
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Մի քիչ թեմայից շեղվում ա, բայց այնուամենայնիվ լրիվ տեղավորվում է թեմայի շրջաննակներում, մեջբերումը տեղադրում Ա1+-ից.
    ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՀԱՂԹԵՑ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՈՒՄ

    Այսօր Եվրոդատարանը բավարարել է այժմ քաղբանտարկյալի կարգավիճակում գտնվող եւ մեկուսարանում իր պատիժը կրող ՚Հանրապետությունՙ կուսակցության անդամ Ժորա Սափեյանի հայցը: Նա ընդհանրապես աչքի է ընկնում ակտիվությամբ, եւ 2003 -2004 թվականներին եւս ենթարկվել է վարչական պատասխանատվության:

    Սափեյանը, ինչպես նաեւ 2003 թվականին վարչական կալանքի ենթարկված Սարգիս Ամիրյանն ու Մաքսիմ Գասպարյանը իրենց ոտնահարված իրավունքը վիճարկել են Եվրոդատարանում: Նրանք դատարան էին դիմել 2003 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլին հաջորդած իրադարձությունների կապակցությամբ, երբ չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար Ամիրյանը եւ Գասպարյանը ենթարկվել էին տասնօրյա վարչական կալանքի, իսկ Սափեյանը` վարչական տուգանքի:

    Դատարանը հայցերն ընդդեմ Հայաստանի Հանրապետության քննարկել էին եւ 2008 թվականի դեկտեմբերի 9-ին հեռացել խորհրդակցական սենյակ: Այսօր հրապարակվել է վճիռը եւ երեքի հայցերն էլ բավարարվել են: ՀՀ-ն ստիպված կլինի ընդունել, որ խախտել է իր քաղաքացիների` ժողովների եւ միավորումների ազատության իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածում, եւ պետք է վճարի յուրաքանչյուրին 3 հազարական եվրո փոխհատուցում:

    Եվրադատարանում երեք հայցվորների շահերի ներկայացուցիչ փաստաբան, ՚Ֆորումՙ իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում նկատեց, որ դեռ կան վարչական կալանքի գործեր Եվրոդտարանում, որոնք եւս կբավարարվեն, քանի որ խախտվել են Կոնվենցիայի տարբեր հոդվածներ: Հիշեցնենք, որ 2003-2004 թվականի քաղաքական զարգացումների պատճառով մեկուսարարաններում հայտնված քաղաքացիների 6 հայց Եվրոդատարանն արդեն բավարարել է:

    Ի դեպ, նախորդ 3 դեպքերում տուգանքի չափը ավելի քան կրկնակի էր`7.5 հազար եվրո: Տեր-Եսայանից հետաքրքրվեցինք, թե դա ինչով է պայմանավորված: Ըստ փաստաբանի` պայմանավորված է միայն մեկ հանգամանքով. Հայաստան պետությունը խնդրել է հաշվի առնել համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որից զերծ չի մնացել նաեւ Հայաստանը, եւ հորդորել ավելի փոքր գումար սահմանել տուգանքի համար: Բայց ըստ Տիգրան Տեր-Եսայանի, ՀՀ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացվող վճիռներից հետեւություններ չի անում: Եվ օրինակ այսօր էլ նույն Ժորա Սափեյանին կրկին քաղաքական գործունեության արդյունքում խուլիգանության հոդվածով դատել են: Նկատենք, որ Ժորա Սափեյանը հավանաբար այս գործով եւս կդիմի Եվրոդատարան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #188
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    այ քեզ սուտ

    Նախագահական կայքում երեկ պաշտոնական հաղորդագրություն է տեղադրվել Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրի մասին, որով նա ներում է շնորհել մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում ազատազրկման դատապարտված 9 անձանց: Իրականում սա պաշտոնական մակարդակով մատուցված սուտ է: Այսպես, թվարկված 9-ից 4-ը` Եղիշե Գրիգորյան, Կառլեն Մանուչարյան, Արմեն Մովսիսյան եւ Հարություն Մկրտչյան, ազատության մեջ գտնվող անձինք են: Մեկը` Ավետիք Ղռեջյանը, ընդհանրապես մարտի 1-ի հետ կապ չունի: Նա այն ԵԿՄ-ականներից է, ում տանը անցած տարվա փետրվարի 24-ին խուզարկություն է կատարվել, եւ հայտնաբերված մի քանի փամփուշտի համար նա դատապարտվել է ազատազրկման` չնայած ի սկզբանե փաստել էր, որ իզուր են իրեն որպես ընդդիմադիրի հետապնդում: Մնացած չորս ներվածներից` Կարեն Թարխանյան, Սարգիս Պարունակյան, Նորիկ Հարությունյան եւ Ռաջու Պետրոսյան, քաղբանտարկյալների ցանկում են միայն առաջին երկուսը: Կ. Թարխանյանը, ինչպես հայտնի է, խոշտանգումների արդյունքում կորցրել է մեկ աչքի տեսողությունը եւ իսպառ կուրացման վտանգի առաջ է կանգնած: Ուստի քաղբանտարկյալ ընկերները նրան խնդրել էին օգտվել իրենց պատանդ վերցրած ավազակապետերի առաջարկից եւ ներման միջոցով ազատ արձակվել` խուսափելով իսպառ կուրացումից:
    Աղբյուր՝ «Հայկական ժամանակ» օրաթերթ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #189
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստան պետությունը խնդրել է հաշվի առնել համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որից զերծ չի մնացել նաեւ Հայաստանը, եւ հորդորել ավելի փոքր գումար սահմանել տուգանքի համար:
    Ճգնաժամն էլ դարձել ա շահարկման առարկա հա՞: Ժողովրդին ասում են` չկա, Եվրոպայում լացում են, թե ճգնաժամ ա: Ողորմելի վիճակում են, ու էս ողորմելիները երկիր են կառավարում: Խայտառակություն ա. լրիվ ՀՅԴ վիճակ ա:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #190
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    ՔԱՂԲԱՆԿՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ Ջ. ՊՐԵՍԿՈՏԻՆ ԵՒ ժ. ԿՈԼՈՄԲԻԵԻՆ

    2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները ըստ էության դեռ չավարտված, ի հեճուկս սեփական աչքով տեսած եւ ձեռքի տակ եղած հսկայածավալ աղաղակող փաստերի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունները շտապեցին հայտարարել. «Նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ պարտավորություններին և միջազգային չափանիշներին նախընտրական շրջանում և քվեարկության ժամերին»։ Գոտեպնդված ու խրախուսված առաջին հերթին հենց այս հապշտապ, անհիմն ու հանցավոր գնահատականից, որի տակ կար նաեւ Ձեր, պարոն Պրեսկոտ, ստորագրությունը, ավազակապետության պարագլուխները համարձակվեցին իրագործել խաղաղ ցուցարարների մարտիմեկյան բարբարոսական ջարդն ու արյունոտ սպանդը։ Զոհվեց 10 մարդ, վիրավորվեցին տասնյակներ։ Դրան հետեւեցին ամբողջ երկրով մեկ ընդդիմության հազարավոր ներկայացուցիչների զանգվածային հետապնդումները, ահաբեկումները, ձերբակալումները։ Նրանց նկատմամբ հարուցվեցին շինծու քրեական գործեր, մոտ 150 հոգի հայտնվեցին անազատության մեջ, իրականացվեցին տասնյակ ապօրինի դատավարություններ, այսօր էլ դեռ ավելի քան վեց տասնյակ մարդ քաղբանտարկյալ է։

    Դուք, պ-ն Պրեսկոտ եւ Կոլոմբիե, ԵԽԽՎ ամառային նստաշրջանից առաջ հայտարարեցիք, թե Հայաստանի իշխանությունները մեծ առաջընթաց են արձանագրել 1609 բանաձեւի պահանջների կատարման ուղղությամբ, երբ քայլ անգամ չէր արվել, ինչի մասին շատ լավ գիտեիք։ Ձեր, որպես Հայաստանի մասին համազեկուցողների, իշխանահաճո հայտարարություններով եւ կեցվածքով էր պայմանավորված 1609 բանաձեւի պահանջների կատարման ժամկետը եւս վեց ամսով երկարաձգվելը։ Դուք, անշուշտ, քաջ գիտակցում եք, որ դրանով, ի թիվս այլ վնասների, նաեւ նպաստեցիք քաղբանտարկյալներիս անազատության մեջ եւս վեց ամիս պահելուն։ Դրանով դուք նպաստեցիք նաեւ մարտի 1-ի սպանդը չբացահայտելու ՀՀ իշխանության ծրագրին։

    Դուք հսկայական վնաս եք հասցրել նաեւ ձեր ներկայացրած եւրոպական համապատասխան կառույցների հեղինակությանը։ Հայաստանի հասարակությունը, մի կողմից՝ ականատես ու լիուլի տեղեկացված խայտառակ իրողություններին, մյուս կողմից՝ քաջատեղյակ սեփական իշխանությունների՝ բոլոր հարցերը կաշառքով լուծելու «շնորքին» ու սովորությանը, այլ հետեւության չէր կարող հանգել, քան, որ նույն կերպ հարցերը լուծվել են նաեւ ձեր՝ եւրոպական պաշտոնյաներիդ հետ։

    Այս ամենի համար դուք անձնական պատասխանատվություն եք կրում։

    Մոնիտորինգի կոմիտեի դեկտեմբերի 17-ի որոշումից հետո, վարչախումբը դրան արձագանքել է քաղբանտարկյալներին բանտախցերում ֆիզիկական բռնությունների ենթարկելով։ Միաժամանկ, խոշտանգումների միջոցով անհատական ներման խնդրագրեր են կորզվել մեր ընկերներից, որոնց, 9 հոգու, ձեր այցի նախօրյակին «մեծահոգաբար» ներում շնորհեց ձեր հոգեզավակ գողիշխան ինքնակոչը։ Դուք այս անգամ էլ եկել եք, որպեսզի այդ «փաստը» տանեք ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանին որպես «էական առաջընթացի ապացո՞ւյց»։ Որքան հասկանում ենք, դուք այլ խնդիր, քան իշխանագողերին սպասվող պատժից փրկելը ու մեր անազատութունը հերթական անգամ երկարաձգելը, չեք կարող ունենալ։

    Դրանով դուք միայն կմեծացնեք ձեր անպայման կրելիք անձնական պատասխանատվության չափը։

    Քաղբանտարկյալներ`

    Գագիկ Ջհանգիրյան
    Սմբատ Այվազյան
    Ալեքսանդր Արզումանյան
    Մյասնիկ Մալխասյան
    Սասուն Միքաելյան
    Շանթ Հարությունյան
    Հակոբ Հակոբյան
    Գրիգոր Ոսկերչյան
    Սուրեն Սիրունյան
    Մուշեղ Սաղաթելյան
    Տիգրան Մկրտչյան
    Լևոն Խաչատրյան
    Տիգրան Մելքոնյան
    Գևորգ Ղազարյան
    Աշոտ Զաքարյան
    Հովհաննես Հարությունյան
    Քրիստափոր Էլազյան
    Վարդան Ղավալբաբունց
    Հարություն Ղարիբյան
    Մկրտիչ Սափեյան
    Ժորա Սափեյան
    Արմեն Սիրունյան
    Վարդգես Գասպարի
    Սամվել Կարապետյան
    Սիմոն Ամիրխանյան
    Արամ Բարեղամյան
    Սոս Գևորգյան
    Արմեն Սարգսյան
    Մկրտիչ Աբրահամյան
    Արմենակ Աբրահամյան
    Ռոման Մնացականյան
    Նվեր Ստեփանյան
    Արման Բաբաջանյան
    Մարզպետունի Այվազյան
    Պետրոս Մաքեյան
    Հարություն Ուռուտյան
    Աշոտ Մանուկյան
    Գևորգ Մանուկյան
    Շմավոն Գալստյան
    Ֆելիքս Գևորգյան
    Դավիթ Աղայան
    Տաթև Գասպարյան
    Դավիթ Մաթևոսյան
    Աղբյուր

  11. #191
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Պատիժը մեղմացվեց


    Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մեղմացրեց ՚Մարտի 1-իՙ քրեական գործով անցնող ժամկետային զինծառայող Կարեն Հայրապետյանի պատիժը: Վերաքննիչ քրեական դատարանը Կարեն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը` Քր.Օր 338 հոդվածի 1-ին մասով (սուտ մատնություն) համարեց հիմնավորված, սակայն մեղմեց նրա պատժի ժամկետը 12 ամսից դարձրեց 3 ամիս:

    Հիշեցնենք, որ Կարեն Հայրապետյանը Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից հունվարի 19-ին դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման` սուտ ցուցմունք տալու համար:

    Կարեն Հայրապետյանը ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել էր, թե ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի եւ նրա վարորդ Արման Շահինյանի դեմ նախաքննական ցուցմուքները կորզվել են քննության խորթ մեթոդների կիրառմամբ: Նա դատարանում հրաժարվել էր իր նախաքննական ցուցմունքներից` նշելով, որ իրեն մաքուր թղթեր են տվել ստորագրելու` իբրեւ բանակ գնալու համար, սակայն այդ թղթերի վրա հետագայում ոչ իր ձեռագրով ցուցմունքներ են գրվել պատգամավորի եւ նրա վարորդի դեմ:

    Ի դեպ, այսօր մինչեւ դատավորի դահլիճ մտնելը, ՚Ա1+ՙ-ը ցանկանում էր լուսանկարել Կարեն Հայրապետյանին, նրան ուղեկցող ոստիկանները փորձեցին խոչընդոտել ՚Ա1+ՙ-ի աշխատանքը:

    ՚Դուք ոչ մի իրավունք չունեք, գնացեք, ձեր թերթերում պաշտպանեք ձեր իրավունքներըՙ,-ասել է ոստիկաններից մեկը` սպառնալով վերցնել լուսանկարչական ապարատը:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #192
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    էս վերջի մի քանի օրվա ընթացքում էլ երկու հոգի ազատվել են
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  13. #193
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    էս վերջի մի քանի օրվա ընթացքում էլ երկու հոգի ազատվել են
    Ժամկե՞տն է լրացել:
    Խնդրում եմ նման ինֆորմացիա ունենալիս հրապարակել սույն թեմայում՝ նշելով աղբյուրը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #194
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Հայոց Աշխարհ, փետրվարի 28
    Վերաքննիչ դատարանի երեկվա որոշմամբ, անցյալ տարվա մարտի 1-ին ձերբակալված Վարդգես Գասպարիի խափանման միջոց կալանքը փոխարինվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ:
    Վարդգես Գասպարին նոյեմբերին մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել հետընտրական իրադարձությունների կապակցությամբ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
    Չորրորդ Իշխանություն, մարտի 5
    ՄԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԷԼ "ՆՍՏԵՑ" ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
    Սոս Գեւորգյանն արդեն ազատության մեջ է

    Երեկ 7 քաղբանտարկյալների գործի դատաքննությանը Շենգավիթի դատարանի մոտ հետեւում էր նաեւ Սեւանի բանտից նախօրեին ազատ արձակված քաղբանտարկյալ Սոս Գեւորգյանը: Վերջինս քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի քրոջ որդին է եւ ապօրինի զենք, զինամթերք պահելու համար դատապարտվել էր 1 տարվա ազատազրկման:

    Հրազդանցի ոստիկանները Գեւորգյանի տան տանիքից "հազար տարվա" ժանգոտ զենքեր էին հայտնաբերել միայն այն բանից հետո, երբ "Սասուն" ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը կանգնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Այսինքն, Սոս Գեւորգյանին ձերբակալելու հիմնական պատճառը Սասուն Միքայելյանի հետ բարեկամական հարաբերություններն էին, այլ ոչ հայտնաբերված զենքերը: Խնդիրն այն է, որ Սոս Գեւորգյանի հանգուցյալ հայրը եւս ազատամարտիկ է եղել եւ զենքերը դեռ մի քանի տասնամյակ առաջ են եղել նրանց տան տանիքում: Սակայն այս հանգամանքը, բնականաբար, հաշվի չառան իրավապահ կոչված մարմինները, նրանց պարզապես պետք էր դատապարտել Սասուն Միքայելյանի քրոջ որդուն, եւ դա նրանք կատարեցին: Նախաքննական մարմինը կարեց, կցեց-կցմցեց գործը, ուղարկեց դատարան, Կոտայքի մարզի Աբովյանի առաջին ատյանի դատարանի դատավոր Հրայր Սարգսյանն էլ "ամենազոր մուրճով" վավերացրեց այն:

    Բայց հիշեցնենք, որ մինչեւ դատավճիռը, դատավոր Հրայր Սարգսյանը Սոս Գեւորգյանին առանձին հանդիպելով` գործարք էր առաջարկել: Դատավորը Սոսին խոստացել էր հենց դատարանի դահլիճից ազատ արձակել, եթե նա ներողության կամ զղջումի պես մի բան արտասաներ, եթե ոչ գոնե ասեր, թե այդ զենքերը իր հայրն է դրել տանիքում եւ ինքը տեղյակ չէ: Սակայն Սոս Գեւորգյանը դատավորին ուղարկել է չափազանց հեռավոր վայրեր` հիշեցնելով, որ նույն դատավորը Սասուն Միքայելյանի պես հերոսներին էլ է նստեցրել: "Եթե դուք Սասունի նման տղերքին եք դատում, ես ի±նչ ունեմ կորցնելու, ոչ մի բան էլ չեմ ասի, դատեք ինչքան ուզում եք, կարող եք 10 տարի դատել",- հայտարարել էր Սոսը` հրաժարվելով գործարքի գնալ արդարադատություն իրականացնող դատավորի հետ: Հրայր Սարգսյանն էլ հասկանալով, որ Սոս Գեւորգյանը զղջացող չէ, մեկ տարվա ազատազրկման դատապարտեց նրան:

    Մի խոսքով, Սոս Գեւորգյանը ուղիղ մեկ տարի անցկացրեց կալանավայրում եւ հպարտ դուրս եկավ այնտեղից` պայքարը շարունակելու հաստատակամությամբ: "Ես ազատության մեջ եմ, բայց երբեք ինձ չեմ կարող ազատ զգալ, քանի դեռ Սասուն Միքայելյանի նման հերոսը ազատազրկված է",- երեկ մեզ հետ զրույցում ասաց արդեն նախկին քաղբանտարկյալ Գեւորգյանը` պնդելով, որ ինքը շարունակելու է Սասուն Միքայելյանի հետ պայքարել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման համար: "Մեր երկրում իսկապես ժողովրդավարության պակաս կա: Մարդիկ լքված են, անպաշտպան են, օրենքներն ընդհանրապես չեն գործում: Ու ամեն օր ավելի է խորանում այս վիճակը: Ասեմ, որ կալանավորված վիճակում ես ինձ ավելի լավ էի զգում, քան այստեղ: Գոնե այնտեղից շատ բան չէինք տեսնում, ականատես չէինք, թե ինչ է կատարվում մեր երկրում, հենց այս դատարանի առաջ",- նշեց Սոս Գեւորգյանը: Վերջինիս համար խիստ վիրավորական է քաղբանտարկյալներին ամեն գնով դատապարտելու իշխանությունների հանդգնությունը: "Եթե Սասունը, Հակոբը, Մյասնիկը ազգի դավաճան են, ովքե±ր են այս ազգի հերոսները: ԱԽՔ Արթուրիկը, թե± Էդիտա Շարմազանովը",- վիրավորված հռետորական հարցադրում արեց Սոսը:

    Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  15. #195
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղբանտարկյալներ

    Ադրբեջանի խորհրդարանում քննարկում են իրենց երկրում ԵԽԽՎ-ի կողմից ճանաչված 27 քաղբանտարկյալներին համաներում շնորհելու հարցը: Բա՞:
    DIXI
    carpe noctem

Էջ 13 26-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղբանտարկյալներ, Քաղհալածյալներ…
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.10.2008, 11:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •