User Tag List

Էջ 10 26-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 376 հատից

Թեմա: Քաղբանտարկյալներ

  1. #136
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ու ես գրեթե վստահ եմ, որ Չուկը, Տրիբունը, մնացած նույն կերպ մտածող տղերքը վաղն էլ Լեւոնի զաբոռն են ջարդելու, եթե հույսերը չիրականացրեց: Սա ա ժողովրդի իշխանության հաստատման անկյունաքարը: Ոչ թե Շարմազանով Էդիկի նման, որը հիմա արդարացնում ա էն ամեն ինչը, ինչի համար ինքը իմ կողքին 96-ին հացադուլի էր նստած!

    Լեւոնը իմ համար գործիք ա, ու ես դա չեմ ասում արհամարհանքով, քանզի, ի պատիվ իրեն, ինքն էլ ա դա հասկանում ու հրապարակավ ընդունում! Ջղայնացա այ մարդ, սենց հասարակ բաներն էլ ա դժվար հասկանալ?
    Ստորագրում եմ: Ընդգծված մասի տակ, հատկապես:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ջհանգիրյանի դատը շարժման առանցքային պահերից մեկն է: Շատ մարդ պիտի գնա դատին ու կանգնի դատարանի լուսամուտների տակ:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 08.09.2008, 16:14: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #137
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ԿՈՉ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

    Սեպտեմբերի 2-ից քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը հայտարարել է հացադուլ: Հարությունյանը պահանջում է խորհրդային դիսիդենտներից իրեն ճանաչել քաղբանտարկյալ: Այս օրերի ընթացքում Պարույր Հայրիկյանը եւ Վարդան Հարությունյանը իրեն ճանաչել են որպես քաղբանտարկյալ, իսկ մյուսները լռում են, ինչը նույնպես բացահայտում է նրանց քաղաքական եւ հասարակական դիրքորոշումները: Մենք դիմում ենք Շանթ Հարությունյանին կոչով. դադարեցնել հացադուլը, քանզի, մեր կարծիքով Հարությունյանը հացադուլի միջոցով լուծել է իր առջեւ դրված նպատակը:


    Անահիտ Բայանդուր
    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական մասնաճյուղի համանախագահ

    Անուշ Սեդրակյան
    քաղաքական վերլուծաբան

    Արթուր Ազարյան
    Լրագրող

    Միքայել Բաղդասարյան
    Ստեփան Դանիելյան

    Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #138
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Քաղբանտարկյալները բոյկոտել են Հ1-ի նկարահանումները

    Այն բանից հետո, երբ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները բարձրաձայնեցին կալանավայրերում պատանդ պահվող քաղբանտարկյալների վատառողջության և խոշտանգումների մասին, «Հայլուրը» պետական պատվերի շրջանակներում սկսեց այցելել կալանավայրեր ու խոսեցնել մարդկանց՝ հասարակությանը ապացուցելով, որ վերջիններս բնակություն են հաստատել դրախտավայրում, որտեղ նրանց ոչ միայն չեն խոշտանգում, այլ նաև հարկ եղած դեպքում բժշկական համապատասխան օգնություն են ցուցաբերում: Մինչդեռ երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող քաղբանտարկյալները բոյկոտել են «Հայլուրի» նկարահանումները՝ հայտարարելով, որ հենց Հ1-ն է ամեն օր իր եթերներով խոշտանգում հայ հասարակության գիտակցությունը: Այդ էր պատճառը, որ «Հայլուրը» ոչ մի ծպտուն չհանեց «Վարդաշենում» պահվող Գագիկ Ջհանգիրյանի, Դավիթ Մաթևոսյանի, Սմբատ Այվազյանի, Սուրեն Սիրունյանի և մյուսների առողջական վիճակի մասին:

    Աղբյուրը՝ «Չորրորդ իշխանություն» օրաթերթ
    Իսկ օրինակ ինձ ՀԱԿ-ի վերջին հայտարարություններին տված իշխանությունների վերջին արձագանքները թույլ են տալիս ենթադրել, որ ՀԱԿ-ը խփում է ճիշտ նպատակակետին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #139
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Երեկ իշխանությունների հեռանալու պահանջով հացադուլ է հայտարարել նաև Պետրոս Մակեյանը: Նա հացադուլը պատրաստվում է մինչև սեպտեմբերի 12-ը՝ ընդդիմության հայտարարած հանրավաքի օրը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #140
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
    Այսօր Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը եւ հանդես եկել հայտարարությամբ, որում ասվում է հետեւյալը. "Ես` Շանթ Հարությունյանս, քաղբանտարկյալի կարգավիճակս հստակեցնելու նպատակով սեպտեմբերի 2-ին հայտարարել էի հացադուլ եւ դիմել խորհրդային ժամանակաշրջանի քաղբանտարկյալներին:

    Պարույր Հայրիկյանի, ինչպես նաեւ Վարդան Հարությունյանի եւ Մերուժանի (Հովհաննիսյան) կողմից ինձ քաղբանտարկյալ ճանաչելու հայտարարությունները լիովին բավարար են:

    Ինչ վերաբերում է Ռազմիկ Զոհրաբյանի անունը Պարույր Հայրիկյանի անվան կողքին ներկայացնելուն, ապա նրանք անհամեմատելի են. անշուշտ, կան ավելի արժանավորները: Պարզապես ցանկացել եմ պարզել, թե որքանով են խաթարվել Ռազմիկ Զոհրաբյանի կալանավորական սկզբունքները, ինչպես նաեւ հանրությանը ցույց տալ նրա բարոյական եւ մարդկային նկարագիրը: Այս արդյունքից եւս գոհ եմ:

    Հայտարարում եմ հացադուլից դուրս գալու մասին` սույն թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ Ռազմիկ Զոհրաբյանին հրապարակայնորեն կպատասխանեմ կազդուրվելուց հետո:

    Շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցած լրատվամիջոցներին. մասնավորապես` Հրապարակ եւ Առավոտ օրաթերթերի խմբագրակազմերին, Լրագիր էլեկտրոնային կայքէջին, հացադուլից դուրս գալու կոչով ինձ դիմած հասարակական գործիչներին, կալանավայրի իմ ընկերներին եւ հանրության սրտացավ բոլոր մարդկանց:

    Շանթ Հարությունյան
    10/09/2008"


    Աղբյուր՝ lragir.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #141
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ

    Այսօր մեկուսարանից ազատ է արձակվել Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մեղադրվող Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:

    ՚Հանրապետությունՙ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ այսօր դատարանի վճռով պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Արմեն Սարգսյանը: ՚Այդուհանդերձ մենք պնդում ենք, որ Արմեն Սարգսյանը ավելի քան 5 տարի անազատության մեջ է եղել ապօրինի եւ հույս ենք հայտնում, որ շուտով ազատության մեջ կհայտնվեն քաղաքական պատանդի կարգավիճակում գտնվող քաղբանտարկյալներըՙ,- ասաց Սուրեն Սուրենյանցը:

    Ի դեպ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն ազատ արձավելուց անմիջապես հետո այցելել է Եռաբլուր, որից հետո միայն մեկնել տուն` Արարատ:
    Ա1+
    Գիտեի՞ք :

  7. #142
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա1+
    Գիտեի՞ք :
    Հա, ու մեջս կասկած ընկավ, որ հիմա էլ ուզում են Արամին բռնեն...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #143
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ու մեջս կասկած ընկավ, որ հիմա էլ ուզում են Արամին բռնեն...
    իյաաա, էդ տնից մեկը անպայման պիտի նստած լինի հա՞
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  9. #144
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Մտահոգ-ի խոսքերից Նայել գրառումը
    իյաաա, էդ տնից մեկը անպայման պիտի նստած լինի հա՞
    Քոչարյանը լիներ, մի վայրկյան չէի կասկածի, հիմա քիչ մը մտածում եմ: Ապրենք-տեսնենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #145
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Քոչարյանը լիներ, մի վայրկյան չէի կասկածի, հիմա քիչ մը մտածում եմ: Ապրենք-տեսնենք:
    ես չեմ էլ կասկածում սրանք սրբություն չունեն... արտյոմ խաչատրյանի թերթ ասում են իրենք են ֆինանսավորում...
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  11. #146
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Մտահոգ-ի խոսքերից Նայել գրառումը
    ես չեմ էլ կասկածում սրանք սրբություն չունեն... արտյոմ խաչատրյանի թերթ ասում են իրենք են ֆինանսավորում...
    բա Շիզոլինիի թերթը ուրիշ ով կֆինանսավորեր?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  12. #147
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    բա Շիզոլինիի թերթը ուրիշ ով կֆինանսավորեր?
    Սա իրոք շիզոլինիյա, բայց մեկ-մեկ ճիշտ բաներ ա գրում: Հատկապես իմ սիրած թեմաներով:

  13. #148
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՄՆՈՒՄ Է ԾԱՆՐ

    Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, թե քաղբանտարկյալների մի զգալի մասի առողջական վիճակը մնում է ծանր: Ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Հայլուրը ցուցադրել է, թե ինչպես են մի քանի քաղբանտարկյալներ ասում, թե իրենց շատ լավ են վերաբերում մեկուսարաններում, Լեւոն Զուրաբյանն ասել է, թե չի ցանկանում քննադատել իրենց ընկերներին, որոնք գտնվում են բանտային պայմաններում, եւ որոնց այդ վիճակից փորձում է օգտվել իշխանությունը, իր քարոզչական նպատակների համար: Ըստ Լեւոն Զուրաբյանի, բոլորը հասկանում են, թե ինչն ինչոց է, եւ կարեւորը իրենց համար իրենց ընկերների առողջությունն է: Ըստ Լեւոն Զուրաբյանի, այն շարունակում է լինել մտահոգիչ, եւ շարունակում են բժշկական համապատասխան օգնություն չցուցաբերել իրենց ընկերներին: Լեւոն Զուրաբյանը կրկնել է, որ դա հավասարազոր է մարդուն խոշտանգելուն:
    Աղբյուր՝ lragir.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #149
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՈՐՈՇՈՒՄ

    [19:02] 25 Սեպտեմբերի, 2008
    image

    Այսօր Կենտրոն Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, բոլորի համար անսպասելի որոշում կայացրեց` ընդունելով պետեկամուտների նախկին նախարար, ՚Հանրապետությունՙ կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի եւ նրա պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը:

    Իսկ որոշումը դատավորը բացատրեց հենց միջնորդության տեքստի մեջ փաստաբանների նշած բավականին հիմնավոր պատճառներով. այն է, սեպտեմբերի 10-ին գործը վարույթ ընդունելով` Գայանե Կարախանյանը չի սահմանել միջնորդությունների եւ դիմումների դատարան ուղարկելու կարգը եւ ժամկետները:

    Այդ որոշումը փաստաբաններին ուղարկվել է սեպտեմբերի 15-ին եւ փաստաբանները հնարավորություն չեն ունեցել մինչ դատական քննության նշանակելու մասին որոշում կայացնելը միջնորդություններ ներկայացնել:

    Գայանե Կարախանյանը 1 անգամ ընտրել եւ 2 անգամ երկարացրել է Սմբատ Այվազյանի խափանման միջոց կալանքը, այն դեպքում, երբ փաստաբանների պնդմամբ, Այվազյանը ապօրինաբար է պահվում կալանքի տակ:

    Միջնորդության տեքստում ասված է, որ նախագահող դատավորը մինչդատական վարույթում քննիչի կողմից ներկայացրած 3 միջնորդությունների բավարարումով արդեն իսկ կանխակալ կարծիք ունի ինչպես ամբաստանյալի մեղքի, այնպես էլ գործի ելքի մասին, եւ նա չի կարող անկողմնակալ լինել տվյալ գործով: Դատավորն ինքը պետք է հաշվի առնելով այս հանգամանքները` ինքնաբացարկ հայտներ:

    Գայանե Կարախանյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով նաեւ հայտարարեց. ՚Բացի այդ, ինքնաբացարկը չընդունելու դեպքում ամբաստանյալը բացառում Է իր հետագա մասնակցությունը դատական քննությանը՝ առաջարկելով միանգամից առանց դատական քննությունը շարունակելու դատավճիռ կայացնել: Ինքնաբացարկը ընդունելով` դատարանը հաշվի է առնում նաեւ քրեական գործի արդարացի լուծման շահը, դատական նիստերի հնարավոր հետագա ձգձգման կանխումը ՀՀ Սահմանադրությամբ, Եվրոպական կոնվենցիայով նախատեսված քրեական գործի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի նկատմամբ ամբաստանյալի եւ նրա պաշտպանների կասկածը հարուցող հանգամանքների վերացման նկատառումըՙ:

    Դահլիճը բուռն ծափահարություններով ուղեկցեց դատավորին դահլիճից դուրս գալիս: Իսկ Սմբատ Այվազյանը հայտարարեց, որ սա էլ պայքարի ձեւ է եւ սա ընդդիմության հերթական հաղթանակներից մեկն է:

    ՚Մյուս անգամ մեղադրողը կհրաժարվի, որովհետեւ իրենք այլ ելք չունեն, որովհետեւ քրեական գործ այստեղ չկա. սա հանցագործ ռեժիմի հերթական պարտությունն էրՙ,- ասաց Սմբատ Այվազյանը:

    Մեղադրողի համար էլ, թերեւս, դատարանի որոշումն անսպասելի էր, բայց նա առանձնապես չզարմացավ: ՚Դա դատարանի որոշելու գործն էՙ,-ասաց Հովսեփ Սարգսյանը: Իսկ մեր հարցին, թե հնարավո՞ր է, մեղադրողն էլ հրաժարվի գործից, նա պատասխանեց. ՚Դեռ մեզ ինքնաբացարկ չեն հայտնել, եթե կհայտնեն եւ դա հիմնավոր կլինի, ուրեմն կընդունեմ, եթե չլինեն հիմքեր, բնականաբար չեմ ընդունիՙ,-՚Ա1+ՙ-ին ասաց մեղադրող Հովսեփ Սարգսյանը:

    ՚Մենք ընդհանրապես լավատես ենք, որ, այնուամենայնիվ, օրենքն ու օրինականությունը կհաղթանակի, խոսքը արդարության մասին չի, այդ արգելքը իրենք նույնիսկ չեն կարողանում հաղթահարել, եւ իրենք շատ լավ գիտեն, որ սա նզովք է ցանկացած դատավորի համար, ով վերցնի գործը, գիտի, որ նզովված է լինելու, իրենք դա գիտակցում ենՙ,- ասաց Այվազյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:

    Ի դեպ, նա նկատեց, որ Սմբատ Այվազյանի գործով նախորդ դատավորին՝ Գագիկ Ավետիսյանին, նույնիսկ դատախազները չեն հավատացել եւ ռենտգեն նկարահանումներն են պահանջել՝ հավաստիանալու համար, որ իսկապես ոտքը կոտրել է, ոչ թե ՚փափչում է գործիցՙ: ՚Այս երեւույթը ապացուցում է, որ իրենք էլ գիտեն, որ սա պաշտոնատար անձի վրա ուղղակի ճնշում գործադրել, պարտադրանք է նշանակում, որ գործը մեղադրական դատավճռով ելք ունենա, թե չէ իրենք էլ գիտեն, որ գործ չկա այստեղՙ,- ասաց Հովիկ Արսենյանը:
    Աղբյուր՝ Ա1+

    Աչքիս Այվազյանը շատ դժվարամարսելի պատառ էր իշխանիկների համար...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #150
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում 2008 թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում հայտնաբերվել եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն բերման է ենթարկվել 2008 թ. մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեղադրանքով հետախուզվող, ՀՀ ԱԱԾ 10-րդ վարչության նախկին աշխատակից Հարություն Ղարիբյանը:

    29.09.08թ. Հ.Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
    Աղբյուր՝ lragir.am

    Դեռ շարունակվում է...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 10 26-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղբանտարկյալներ, Քաղհալածյալներ…
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.10.2008, 11:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •