User Tag List

Էջ 1 26-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 376 հատից

Թեմա: Քաղբանտարկյալներ

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Քաղբանտարկյալներ

    Ալեքսանդր Արզումանյան, Արման Բաբաջանյան, Վարդան Մալխասյան, Ժիրայր Սեֆիլյան... Ցուցակը կարելի է շարունակել, բայց դրանով որևէ բան չի փոխվում։ Ի՞նչ եք կարծում իշխանությունը ունի՞ այնքան ներքին ուժ ու վստահություն այդ ուժերի նկատմամբ մոտ ապագայում քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար, թե՞ բռնությունները շարունակվելու են ընդհուպ մինչև ընտրությունները, ինչի դեպքում, անշուշտ, ընտրություններից հետո բռնությունները ավելի կշատանան, քանի որ այդ դեպքում արդեն որևէ մեկը պատասխան չի պահանջի։



    Հ. Գ. Նկարը՝ Առավոտի

  2. #2
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Այսօր տեղի ունեցավ նշվածների դատավարությունը, ոչ մի նօր բան երկու դատն էլ հետաձգվեց, այսինքն շարունակվելու է այնքան մինչեւ հօգնեն նրանց համար պայքարողները ու նոր դատեն այնպես ինչպես իրենք են ուզում…
    Ազատություն քաղբանտարկյալներին
    301 չարաբաստիկ հոդվածը հանել օրենսգրքից
    Ոչ բռնաճնշումներին

  3. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Ներկայացնում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածը

    Հոդված 301. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը
    Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերըª

    պատժվում են տուգանքով նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբª առավելագույնը երեք տարի ժամկետով:

    Ընթերցողները հավանաբար համոզվեցին, որ վերը նշված հոդվածը չարաբաստիկ անվանելը և վերացնելու կոչ անելը առնվազն ազգային դավաճանություն է:

  4. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Ինչպես Թուրքիայի «301»-ը, այնպես էլ ՀՀ-ի «301»-ը դուրս չեն գալիս։ 2-ն էլ հակաժողովրդավարական հոդվածներ են

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՆԵՑԻՆ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՄՈՐԸՙ

    [12:58] 10 Նոյեմբերի, 2007

    Այսօր գիշեր` ժամը 2-ին Բեյրութում մահացել է Շուշիի գումարտակի հրամանատար, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանի մայրը`Սիմա Թասլաքյանը: : Վերջինիս մի քանի օր առաջ տեղափոխել էին հիվանդանոց:

    Նրա առողջական վիճակը վատացել էր դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին, երբ իր ներկայությամբ ԱԱԾ աշխատակիցները Երեւանում խուզարկել էին Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը: Ըստ նրա հարազատների` տիկնոջ վիճակն առավել վատացել է ՚Հայլուրիՙ տարեվերջյան թողարկումներից մեկից հետո, երբ ցուցադրվել է Վահան Արոյանի տանը հայտնաբերված զինամթերքը` կարծիք հայտնելով, որ այդ ամենը Ժիրայր Սեֆիլյանը պատրաստվում էր օգտագործել հեղաշրջում իրականացնելու համար:

    ՚ՀՀ իշխանությունները կարողացան հասնել իրենց նպատակին. նրանք սպանեցին Ժիրայրի մորըՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց Սեֆիլյանի կինը` Նանոր Սեֆիլյանը:

    Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը գտնվում է ՚Նուբարաշենՙ քրեակատարողական հիմնարկում:

    A1+

    Հերթական զոհը...

  6. #6
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ԾԵԾԵԼ ԵՆ

    [00:52] 15 Նոյեմբերի, 2007 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=54541 ]

    Մոտ մեկ ժամ առաջ Նորք տանող ճանապարհին կանգնեցվել է տաքսի մեքենան, որի մեջ եղել է Սոցիալ- Դեմոկրատական Հնչակյան կուսակցության ՚Սարգիս Տխրունիՙ ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանը: Նրան ծեծի են ենթարկել, տեղափոխել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, ապա Նոր-Նորքի Շտապ օգնության հիվանդանոց:

    Ինչպես ՚Ա1+ՙ-ին հայտնեց հայրը` Միհրան Գալստյանը, Նարեկն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բավականին շատ արյուն է կորցրել: Հարձակվողների անձը հայտնի չէ, միայն, ըստ նրա հոր տեղեկատվության, եղել են երեք դիմակավոր անձինք Ժիգուլի 06 մակնիշի ավտոմեքենայով:

    ՚Ես այս ամենը կապում եմ երեկ չէ առաջին օրը թռուցիկներ կպցնելու հետ, պարզ չի՞, թե Հայաստանում ինչի համար են մարդկանց ծեծումՙ,- ասաց Միհրան Գալստյանը:

    Հիշեցնենք, որ երեք օր առաջ Նարեկ Գալստյանը բերման էր ենթարկվել Ոստիկանության բաժին` թռուցիկներ բաժանելու համար: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների` այդ թռուցիկների վրա գրված է եղել` ՚Հայը կմերժի Սերժ Սարգսյանինՙ

    Ա1+

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես Թուրքիայի «301»-ը, այնպես էլ ՀՀ-ի «301»-ը դուրս չեն գալիս։ 2-ն էլ հակաժողովրդավարական հոդվածներ են
    Իսկ քո կարծիքով բռնութեամբ իշխանութիւն փոխելու կոչն ու աշխատանքը նոյնինքն ժողովրդավարութիւնն է: Ցաւում եմ տհասութեանդ:

  8. #8
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ

    ՚Նոր ժամանակներՙ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցն այսօր փոխվել է: Գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով նրա միջնորդությունը, գլխավոր դատախազն է ցուցում տվել փոխել Արամ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը` այն փոխարինելով հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությամբ:

    Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանը մայիսի 16-ի գիշերը տեղափոխվել էր Երեւանի ՚Էրեբունիՙ բժշկական կենտրոն եւ նրա մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն՝ պրոգրեսիվ անկայուն ստենոկարդիա, արյան շրջանառության անբավարարության ֆունկցիոնալ դաս 3-4, զարկերակային հիպերտենզիա, երկրորդ ստադիայի հիպերտոնիկ կրիզ: Բժիշկների կոնսիլիումը առաջարկել է հիվանդի նկատմամբ կոնսերվատիվ թերապիան շարունակել:

    Հիշեցնենք նաեւ, որ մայիսի 22-ին Արամ Կարապետյանն անձամբ էր դիմում գրել գլխավոր դատախազությանը՝ իր հանդեպ խափանման միջոցը փոխելու խնդրանքով:


    Ա1+

  9. #9
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկայացնում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածը

    Հոդված 301. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը
    Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերըª

    պատժվում են տուգանքով նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբª առավելագույնը երեք տարի ժամկետով:

    Ընթերցողները հավանաբար համոզվեցին, որ վերը նշված հոդվածը չարաբաստիկ անվանելը և վերացնելու կոչ անելը առնվազն ազգային դավաճանություն է:
    Վերը նշված հոդվածի առկայությունը, ավելի շուտ կարելի է որակավորել որպես ազատ կամքի բռնաբարություն: Այն կարելի է լոճել անվերջություն, քանի որ եթե ես հենց այստեղ, հենց հիմա գրեմ "ներկայիս իշխանությունը չի կատարում իր առջև դրված պարտականությունները", ապա իմ այս մեկ արտահայտությունը որոշակի մեկնաբանություններից հետո հանգիստ կարելի է գցել այս հոդվածի տակ ու.... երեք տարի:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քո կարծիքով բռնութեամբ իշխանութիւն փոխելու կոչն ու աշխատանքը նոյնինքն ժողովրդավարութիւնն է: Ցաւում եմ տհասութեանդ:
    Վիրավորանքը ավելի քան անհիմն է:
    Վերջին խմբագրող՝ Լավ ոստիկան: 26.05.2008, 18:04: Պատճառ: Գրառման ավելացում
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  10. #10
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
    Կարա՞ին չթողեին
    Այ տենց կնահանջեն
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #11
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    աղոթենք, որ մինչև հունիսի 20-ը առողջանա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. #12
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկայացնում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածը

    Հոդված 301. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը
    Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերըª
    :
    Մի հատ ոււււււշշշշադդդիիիրրրր կարդացեք. մանավանդ բռնոթյամբ բառը, տառ առ տառ կարդացեք… Մի հոգի գոնե ասել ա եկեք գնանք ուժով գրավենք՞՞՞
    Հակառակը մեռան ետ մարդիկ ասելով, որ իրանք ոչ մի ուժային բան չեն անելու ու օրենքի ուժն են օգտագործելու: Ու իրականում, ոչ մի բան չեն արել, որովհետեվ եթե ուզեին, կարող էին ոչ թե օպերայի բակում նստել, այլ գնալ խորհրդարանը ջարդել, ոնց 96ին

    Ավելացվել է 14 րոպե անց
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 27.05.2008, 16:16: Պատճառ: Գրառման ավելացում
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  13. #13
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    |27.05.2008| ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՎԵՑ
    --------------------------------------------------------------------------------
    Posted by: Admin
    Date: May 28, 2008 12:57PM
    Under: ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

    2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Հակոբ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ։
    Նշենք, որ Հակոբ Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով («Զանգվածային անկարգությունները») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») նախատեսված հանցանքներ կատարելու մեջ։

    Աղբյուրը` http://lraber.info/news.php?item.693.65

    Այստեղ շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, փաստորեն դատարանը որոշել է դեմ գնալ դատախազությանը: Կարծում եմ այդ դատավորը, որի անունը ցավոք չի նշվում հետագայում բարդություններ կունենա: Հարկավոր է հետևել այս գործընթացին:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարա՞ին չթողեին
    Այ տենց կնահանջեն
    Այ եթե իմանաիր թե ինչ խոստման դիմաց են բաց թողել, այդկերպ չէիր արտահայտվի: Ակնհայտ է, որ Կարապետյանը գլխավոր դատախազի հետ համաձայնության է եկել, հակառակ դեպքում ազատումից օրեր առաջ կայացած դատական նիստի ընթացքում կթողնեին և ևս երկու ամսով չէին երկարացնի կալանքի ժամկետը:
    Վերջին խմբագրող՝ Sator: 28.05.2008, 12:19: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #14
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Sator-ի խոսքերից Նայել գրառումը
    |27.05.2008| ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՎԵՑ
    --------------------------------------------------------------------------------
    Posted by: Admin
    Date: May 28, 2008 12:57PM
    Under: ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

    2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Հակոբ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ։
    Նշենք, որ Հակոբ Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով («Զանգվածային անկարգությունները») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») նախատեսված հանցանքներ կատարելու մեջ։

    Աղբյուրը` http://lraber.info/news.php?item.693.65

    Այստեղ շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, փաստորեն դատարանը որոշել է դեմ գնալ դատախազությանը: Կարծում եմ այդ դատավորը, որի անունը ցավոք չի նշվում հետագայում բարդություններ կունենա: Հարկավոր է հետևել այս գործընթացին:

    Ավելացվել է 3 րոպե անց


    Այ եթե իմանաիր թե ինչ խոստման դիմաց են բաց թողել, այդկերպ չէիր արտահայտվի: Ակնհայտ է, որ Կարապետյանը գլխավոր դատախազի հետ համաձայնության է եկել, հակառակ դեպքում ազատումից օրեր առաջ կայացած դատական նիստի ընթացքում կթողնեին և ևս երկու ամսով չէին երկարացնի կալանքի ժամկետը:
    Փաստորեն դու բացառում ես որ Հայաստանի Հանրապետությունում կան ՉՎԱՃԱՌՎԱՈՂ անձինք և արդարադատություն բառի իսկական իմաստով՞
    Իսկ ինչու է Կարապետյանի ու ՀՀ գլխավոր դատախազի համաձայնության փաստը այդքան ակնհայտ, կան կոնկրետ փաստեր, թե դրանք քո սուբեկտիվ անալիզներն են կապված այն աշխարահայացքի հետ, որ ամեն ինչ ու ամեն ոք վաճառվում է Հայաստանում՞

  15. #15
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն դու բացառում ես որ Հայաստանի Հանրապետությունում կան ՉՎԱՃԱՌՎԱՈՂ անձինք և արդարադատություն բառի իսկական իմաստով՞
    Իսկ ինչու է Կարապետյանի ու ՀՀ գլխավոր դատախազի համաձայնության փաստը այդքան ակնհայտ, կան կոնկրետ փաստեր, թե դրանք քո սուբեկտիվ անալիզներն են կապված այն աշխարահայացքի հետ, որ ամեն ինչ ու ամեն ոք վաճառվում է Հայաստանում՞
    Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց գտնում եմ, որ այն բավական մոտ է իրականությանը: Ինքդ տրամաբանիր, Արամ Կարապետյանի առողջական վիճակը վատացավ, նրան տեղափոխեցին հիվանդանոց, դրանից հետո սկսվեց կռիվները իշխանության և «Նոր ժամանակներ» կուսակցության մեջ: Արամի բժիշկ Արմեն Գալստյանը պնդում էր, որ Արամի վիճակը ծայրահեղ վատ է, իսկ արդարադատության Արսեն Բաբայանը պնդում էր հակառակը: Դրանից մի քանի որ հետո սկսվեց Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության վերաբերյալ դատալսումը, դատավորը երեք ժամ անցկացրեց խորհրդակցական սենյակում և մոտ իսուն տարով ծերացած մտավ դահլիճ ու հայտարարեց, որ երկարացնում է կալանքի ժամկետը ևս երկու ամսով, այդ ընթացքում պաշտպանողական կողմը բազմաթիվ ու հիմնավոր ապացույցներ էր ներկայացրել, որ Արամին չի կարելի կալանքի տակ, խցում, պահել, սակայն դատարանը թքած ունեցավ, հավանաբար ստիպված: Հետո անցավ երկու օր և Հրաչը, որը Արամ Կարապետյանի տեղակալն է, Աղվան Հովսեփյանի հետ գնացին Ապարան ինչ որ միջոցառման և հանկարծ դրան հաջորդող օրը, գլխավոր դատախազը ցուցում է տալիս, որ ազատ արձակեն Արամ Կարապետյանին, դե ասա, ին՟չ ես կարծում, ես սխալվո՟ւմ եմ:

Էջ 1 26-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղբանտարկյալներ, Քաղհալածյալներ…
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.10.2008, 11:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •