User Tag List

Էջ 3 26-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 376 հատից

Թեմա: Քաղբանտարկյալներ

  1. #31
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն երկու ամիս կալանքի մեջ գտնվող նախկին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը հայտարարություն է ուղարկել «Առավոտին». «Ես՝ ռուսական կայսրության դրածոների կողմից գերի վերցված Շանթ Հարությունյանս, հրաժարվում եմ մասնակցել իմ նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությանը՝ հունիսի 5-ին կայանալիք դատական նիստին, որտեղ իմ գերեվարությունը կերկարաձգվի եւս երկու ամսով: Հայաստանի պոլիցայական դատարանում իրականացվող շոու-ներկայացմանն արգելում եմ մասնակցել նաեւ իմ պաշտպան Հարություն Բաղդասարյանին: Ռուսական կայսրության դրածո պոլիցայական վարչախմբի կողմից գերի վերցված՝ Շանթ Հարությունյան»:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  2. #32
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ ԳՐԻ[20:33] 05 Հունիսի, 2008

    Այսօր խորհրդարանում էր մատենադարանի փոխտնօրեն արդեն 4 ամիս մեկուսարանում գտնվող Արշակ Բանուչյանի կինը՝ Քնարիկ Խաչատրյանը, որը ԱԺ-ի լսումներին էր եկել անմիջապես մեկուսարանից՝ ամուսնու տեսակցությունից հետո: Իսկ խորհրդարան գալու իմաստն էր՝ Հանրապետական պատգամավորներից մեկին իր 18 ամյա դստեր խնդրանքը փոխանցելը:

    Դուստրը, որը նաեւ բանաստեղծուհի է, հանրապետական ստեղծագործող պատգամավորներից մեկին խնդրում էր գթասրտություն ցուցաբերել եւ միջնորդել, որպեսզի իր հոր խափանման միջոցը փոխվի: Քնարիկ Խաչատրյանից տեղեկացանք, որ Բանուչյանը մայիսին արդեն պաշտպանած լիներ թեկնածուական ատենախոսությունը: Բայց նա ոչ միայն չի կարող պաշտպանել, այլ անգամ չի կարողանում աշխատել դրա վրա մեկուսարանում՝ նյարդային վիճակից ելնելով, թեեւ Քնարիկը ողջ գրականությունը տարել է մեկուսարան:

    Այսօր Արշակ Բանուչյանը կնոջն ասել է. ՚Ես ժամանակ չունեմ ժամանակ կորցնելու համարՙ:

    Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցությունն էլ միջնորդել էր դատախազությանը փոխել Արշակ Բանուչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը եւ ազատ արձակել, սակայն բոլորովին վերջերս նրա կալանքի ժամկետը երկարաձգեցին եւս 2 ամսով: Նա նույնպես մեղադրվում է մարտի 1-ի անկարգությունները կազմակերպելու եւ ընտրակաշառք բաժանելու համար:

    Թե ինչ արձագանք կունենա Քնարիկ Խաչատրյանի եւ նրա դստեր խնդրանքը ՀՀԿ պատգամավորի եւ այդ խմբակցության մոտ, ցույց կտա ժամանակը:
    Տեսնես արդեն քանի՞ ոստիկան է համաձայնվել վկայություն տալ, որ Մատենադարանի փոխտնօրենը իրեն թմրադեղերի ազդեցության տակ քաշքշել է: Հանրային հեռուստեսությամբ բոլորին գնդակահարելու կոչով հանդես եկող մուլտյաշնիկը ազատությամ մեջ է, իսկ հայ մատենագրությամբ զբաղվող գիտնականը կալանքի տակ: ЕМаРез.

  3. #33
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեր Գլխավոր Դատախազը լրիվ շշկտռվել է:

    «ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի նկատմամբ 90 օրվա ընթացքում որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Բացի այդ, կալանքի տակ է նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքը: Դուք պատասխանատո՞ւ եք նրանց նկատմամբ իրականացվող քննչական գործողությունների կամ չգործողությունների օրինականության համար»,- երեկ խորհրդարանական լսումներից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին այս հարցը տվեցին լրագրողները: Ի պատասխան՝ գլխավոր դատախազն ասաց. «Այդ անձանց նկատմամբ քննությունը իմ անմիջական վերահսկողության ներքո է, եւ ես պարտավոր եմ ապահովել քննչական գործողությունների օրինականությունը: Իսկ թե նրանցից որի հետ քանի՞ անգամ, ի՞նչ ժամանակահատվածում, ի՞նչ գործողություններ են կատարվում, դրա համար ես պարտավոր չեմ այստեղ պատասխան տալու: Քննիչն է ընտրում յուրաքանչյուր քրեական գործի տակտիկան, քննչական մեթոդիկան ու ռազմավարությունը»: Իսկ պատգամավորների հարազատների գույքը կալանքի տակ պահելու մասով ասաց. «Մենք շատ լավ գիտենք, որ կան մարդիկ, որոնց գույքը ոչ թե իր կամ կնոջ, կամ երեխայի, այլ անգամ զոքանչի կամ քեռու մարդու եսիմ ինչի հարեւանի վրա է գրված: Երբ քրեական գործով հիմնավորում ենք, որ դա իր սեփականությունն է, մենք պարտավոր ենք դրա վրա կալանք դնել»:

    Առավոտ, 06 հունիս
    Մի կողմից դատախազը չի ժխտում որ 90 օրվա ընթացքում որեւէ քննչական գործողություն չի կատարվել, իսկ մյուս կողմից ասում է որ քրեական գործով հիմնավորվել է որ ասենք Հակոբ Հակոբյանի զոքանչի ունեցվածքը իրականում Հակոբ Հակոբյանին է պատկանում:

    Էլ չասենք այն մասին, որ 90 օրվա ընթացքում որեւէ քննչական գործողություն չկատարելը իորք որ Նապոլեոնական ռազմավարություն ու տակտիկա է: Моя милиция меня бережот.

  4. #34
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն երկու ամիս կալանքի մեջ գտնվող նախկին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը հայտարարություն է ուղարկել «Առավոտին». «Ես՝ ռուսական կայսրության դրածոների կողմից գերի վերցված Շանթ Հարությունյանս, հրաժարվում եմ մասնակցել իմ նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությանը՝ հունիսի 5-ին կայանալիք դատական նիստին, որտեղ իմ գերեվարությունը կերկարաձգվի եւս երկու ամսով: Հայաստանի պոլիցայական դատարանում իրականացվող շոու-ներկայացմանն արգելում եմ մասնակցել նաեւ իմ պաշտպան Հարություն Բաղդասարյանին: Ռուսական կայսրության դրածո պոլիցայական վարչախմբի կողմից գերի վերցված՝ Շանթ Հարությունյան»:
    Հիանալ բնորոշումներ են տրված Շանթի կողմից:
    Շանթը էս հարցերում միշտ էլ հիանլի գիտի թե գլուխը որտեղ է , մարմիը որտեղ… հետույքը նույնպես
    Իսկ ի տարբերություն իրեն, Էս թոհ ու բոհի մեջ հաճախ շատերը մոռանում են, թե իսկզբանե ով ով է ու ընկնում են մանր մունր խեղգետինների հետևից

  5. #35
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՄԻԱՅՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ

    Հանրային խորհրդի ստեղծման մասին առաջարկի հանդեպ իր բացասական վերաբերմունքն է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով հունիսի 6-ին հյուրընկալվել է Հայելի ակումբին: Ըստ Հրանտ Բագրատյանի, հանրային խորհուրդն ընդամենը տպավորության համար է: Ինչ վերաբերում է քաղաքական խորհրդի մասին սկսված խոսակցություններին, ապա Հրանտ բագրատյանը համարում է, որ քաղաքական խորհուրդ, ըստ Սահմանադրության, Ազգային Ժողովն է:

    Հանրային խորհուրդը արվեստագետների համար է: Երկրորդը, երբ որ երկրում մոտ հարյուր մարդ քաղբանտարկյալ ձերբակալված է, քաղբանտարկյալ կա այս երկրում, հանրային խորհրդի մասին է խոսվում: Դա արվում է այն ձեւով, որպեսզի գնան Եվրոպայի առաջ արդարանան` ստեղծում ենք հանրային խորհուրդ, չեն գալիս: Պետք չի այդպիսի բաներ”, նշում է Հրանտ Բագրատյանը:

    Նրա խոսքով, երբ կազատվեն քաղբանտարկյալները, նոր միայն բարոյական կլինի մարդկանց հանրային խորհուրդ հրավիրել: “Չեք տեսնում արդեն վռազ թռել են այնտեղ հայտնվել են, ասենք Գեղամյան, Սադոյան: Նրանք էլ են մեկական ձայն, Լեվոն Տեր-Պետրոսյանն էլ է մի ձայն: Հասկանում եք: Քաղբանտարկյալներին ազատելուց հետո նստի խոսի հետագա ելքերի մասին, կուզես հանրային խորհուրդ քննարկի”:
    13:24:33 - 06/06/2008 lragir.am
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #36
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Կարծում եմ՝ ընդդիմությունը ճիշտ է անում, որ չի համաձայնում երկխոսել. ինչպե՞ս կարելի է հանդուրժել իշխանությունների այդ վարվելակերպը. մի ձեռքով հարվածում են (քաղբանտարկյալներ), մյուսը մեկնում՝ ակնկալելով, որ կսեղմվի այն (երկխոսություն):
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #37
    Սկսնակ անդամ davzion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Հասցե
    ՀՀ, ք. Չարենցավան
    Տարիք
    36
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Մեջբերում Sator-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ եթե իմանաիր թե ինչ խոստման դիմաց են բաց թողել, այդկերպ չէիր արտահայտվի: Ակնհայտ է, որ Կարապետյանը գլխավոր դատախազի հետ համաձայնության է եկել, հակառակ դեպքում ազատումից օրեր առաջ կայացած դատական նիստի ընթացքում կթողնեին և ևս երկու ամսով չէին երկարացնի կալանքի ժամկետը:
    Թեկուզ եթե ինչ որ խոստումների դիմաց են բաց թողել, դա չի նշանակի, որ Արամը պակաս լավ տղա է, ու որ կարող է հետ կանգնել իր բռնած ճանապարհից: Արամից նման բան սպասելը մի քիչ դժվար է:

    Իսկ ինչ կապված է իր հիվանդության ի հայտ գալու հետ, չեմ բացառում, որ դա ԱԱԾ-ի նախազգուշական քայլ է եղել:

    Հ. Գ. Իշեմիկ հիվանդություն, կամ դրանից մահ ստանալու հնարքներ կան ու շատերը գիտեն դրանց գոյության մասին:
    - Աշխարհը լի է խնդիրներով, որոնք լուծման կարիք ունեն - Պետք չէ, որ նույն խնդիրը մի քանի անգամ լուծվի - Պարապությունը կամ ինքնամոռաց աշխատանքը չարիք են - Գլխավորը ազատությունն է - Հարաբերությունը մրցակցություն չէ -

  8. #38
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ



    Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալուց հետո սկսվեցին մասսայական հալածանքներ, հետապնդումներ եւ դրանից բխող դատավարություններ` նրան սատարող ուժերի դեմ: Այդ պահվածքով պարզ, ակնառու իշխանությունները ընդգծում են իրենց վախը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող ուժերի հանդեպ:

    Ժամանակ առ ժամանակ հայտարարություններով հանդես են գալիս տարբեր քաշի (խոսքս ֆիզիկական քաշի մասին է) քաղաքական միջակություններ եւ հայտարարում« որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է հեռանա… Հայաստանից… Այդպիսի հայտարարությունները խոսում են հայտարարողների վախի, ավելի ճիշտ` սարսափի մասին: Այդ վախը նրանց սիրտը ընկավ Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադարձից հետո: Սակայն այդ ողորմելիներին ուզում եմ հիշեցնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահն է եղել, կա ու պիտի լինի հայ նոր եւ նորագույն պատմության գլխավոր դեմքը, ուզեն թե չուզեն: Պատմության էջերում երեք հազար տարի հետո էլ Լեւոնը պետության հիմնադիր եւ տարածքներ ազատագրող-գերագույն գլխավոր հրամանատար է հիշվելու, դա հիշեք մեկընդմիշտ: Իսկ խորհրդարանական գուշակ Գալուստին ու Թերլեմեզյանի տնօրենի աթոռը եղբորից փախցնող Ալվարդին ուզում եմ ասել, ձեր նախանձի յուրահատուկ դրսեւորումներով մի դարձեք ժողովրդի ծիծաղի առարկան: Այդ նախանձը ձեր մեջ իշխանության կորստի վախից է շատացել:

    Մասսայական դատավարություններին հետեւելիս ակնհայտ է դառնում, որ ամբողջ իրավական համակարգը վերահսկվում է մի կենտրոնից: Ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, դատախազությունը եւ դատարանները նախագահականի օֆիսներն են: Այդ օֆիսների աշխատակիցների գործողությունները առնչություն չունեն օրենքի, իրավունքի հետ: Անում են այն, ինչ վերեւից կարգադրվում է: Դատական նիստերի ընթացքին հետեւելիս ինձ համար մի բան պարզեցի, որ դատավորները եւ դատախազները ամոթը մի կողմ դրած ոչ թե օրենքի շրջանակում են գործում, այլ իշխանությունը պահել ցանկացողների շահերի շրջանակում:

    Ի՞նչ անկախության մասին կարող է խոսք լինել եթե նրանք նախագահի դրածոներն են, որոնց կարելի է բաժանել երեք խմբի.

    Առաջին խմբի մեջ նրանք են, ովքեր օրենքի, արդարության, ժողովրդի հետ են, սակայն վերեւից պատվեր կա… Նրանք ոչինչ չեն կարող անել: Պարզապես ճշմարտության աչքերին ամոթով են նայում:

    Երկրորդ խումբը ավելի խորամանկներն են« ովքեր մի ոտքով իշխանության մոտ են, մյուսով ժողովրդի, ընդդիմության եւ աշխատում են ոչ մեկից չընկնեն:

    Երրորդ խումբը` փոքրաթիվ, վտանգավոր փառամոլներն են` սառնասիրտ, դաժան, հանուն աթոռի ամեն ինչի պատրաստ: Նրանք մի բան գիտեն` անհրաժեշտություն է հերոսներին, հաղթողներին ճնշել, ընկճել, որովհետեւ համարձակվել են ընդդիմության հետ լինել: Սակայն առյուծներին ճնշելը այդքան էլ հեշտ բան չէ, թշնամուց չվախեցողը մեր մեջ եղած ճիվաղներից չի վախենա:

    ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում ԵԿՄ Արաբկիրի կառույցի ղեկավար« ՀՀ ռազմական ոստիկանության հիմնադիր գնդապետ Հովիկ Հարությունյանի դատին ամբաստանյալի աթոռին հայտնված հերոսը պետական մեղադրողին այսպես ասաց իր խոսքում. «Լավ է ինձ ասեն լավ տղա, քան դատախազ»: Սակայն չեմ կարծում, որ դատախազի ուղեղին հասու էր այդ խոսքի իմաստը: Եթե մարդ ապրում է փորի եւ գրպանի համար, որտեղի՞ց այդքան բանականություն եւ վերլուծական միտք` խոսքի իմաստը հասկանալու: Նա մի բան գիտի` վերեւի հրամանները կատարել, որպեսզի աթոռի անընդհատությունը ապահովի:

    Արդարությունը կոխկրտող «արդարադատներ», լրջանալու պահն է, սթափվեք, եթե ոչ, ձեր հատուցման ժամն էլ է գալու:



    Հասմիկ Արսենյան
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #39
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԹՎՈՎ ԱՌԱՋԻՆՆ ԵՆՔ

    [17:53] 06 Հունիսի, 2008

    ՚Հայաստանում այսօր կա 191 քաղաքական բանտարկյալՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում փաստեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Այս փաստը նա ներկայացնելու է ԵԽ-ին եւ պահանջելու է միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ գալ եւ տեսնել մեր քաղբանտարկյալներին: Ի դեպ, նա ընդգծում է, որ իրեն չի հետաքրքրում` իշխանությունը կամ ընդդիմությունը նրանց համարո՞ւմ է քաղբանտարկյալ, թե՞ չի համարում .՚Մենք համարում ենք, որ նրանք քաղաբանտարկյալ են, դիմում ենք միջազգային կառույցներին, թող գան ստուգենՙ,- ասում է Միքայել Դանիելյանը եւ տեղեկացնում, որ ՚Amnesty internationalՙ կազմակերպությունն ու Եվրախորհուրդն է որոշում՝ քաղբանտարկյալ են, թե ոչ:

    Նա տեղեկացրեց, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի իրավապաշտպան կազմակերպությունները պատրաստվում են դիմել Եվրախորհրդին՝ պահանջելով քաղբանտարկյալների մասով զեկուցող նշանակելու խնդրով: Այս համաձայնությունը երեք հանրապետությունների միջեւ ձեռք է բերվել ապրիլին՝ Կիեւում կայացած ՚Համաշխարհային շարժում հանուն ժողովրդվարությանՙ կոնգրեսում: Միքայել Դանիելյանը հիշեցնում է, որ 2001 թվականին էլ կար զեկուցող քաղբանտարկյալների մասով, բայց այն ժամանակ Հայաստանի վիճակը մի քանի անգամ բարվոք էր. կար միայն երկու քաղբանտարկյալ՝ Աշոտ Բլեյանը եւ Արկադի Վարդանյանը, նրանց էլ մինչեւ զեկույցի ներկայացումը ազատեցին մեկուսարանից եւ այդ պատճառով Հայաստանի մասով զեկույցը դուրս եկավ. ՚Ադրբեջանի համար զեկուցողը գործում էր, եւ լուրջ աշխատանք է տարել: Երբ մարդկանց ձերբակալեցին մարտի 1-ի դեպքերից հետո, մենք նորից բարձրացրինք այդ խնդիրը ու որոշեցինք, որ լավ կլինի, եթե Վրաստանն էլ միանա մեզՙ: Արդեն պատրաստ է նամակը, որ երկուական կազմակերպություններ Հայաստանից, Ադրբեջանից ու Վրաստանից ստորագրել են: Եւ այն ուղարկվելու է ԵԽ տարբեր պատգամավորների, հանձնաժողովների, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցների: Ադրբեջանից ստորագրել են Լեյլա Հյունուսը եւ Զեյնալովը, Վրաստանից Ուչա Նանաշվիլին եւ Ադիլխանովը, Հայաստանից՝ Միքայել Դանիելյանն ու Անահիտ Բայանդուրը: ՚Իմ ցուցակներով, տարածաշրջանում առաջին տեղն ենք գրավում՝ 191 քաղբանտարկյալ ունենք. բայց ցուցակը փոփոխվում է, քանի որ, օրինակ` երեկ մարդ ազատվեց պայմանականորեն եւ 192-ը դարձավ 191ՙ,-ասում է Դանիելյանը:

    Ադրբեջանում կա 80-90 հոգի, Վրաստոնում էլ՝ մի քանի տասնյակ քաղբանտարկյալ:
    Ադրբեջանի քաղբանտարկյալները դեռ ԵԽ-ին անդամակցելու գործընթացի ժամանակներից են: ՚Այն ժամանակ էր դեռ պահանջ դրված, որ հանեք նրանց բանետրից: Եթե Ադրբեջանը հանգիստ նստած է եւ Եվախորհրդի հետ պրոբլեմ չունի, Հայաստանի իշխանությունը ինչի՞ պիտի պրոբլեմ ունենա, ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը կգնա Ադրբեջանի ճանապարհովՙ,- ասաց Միքայել Դանիելյանը:

    http://a1plus.am/amu/?page=issue&iid=61339

  10. #40
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ

    Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մի խումբ իրավապաշտպաններ երեկ համատեղ դիմում են ներկայացրել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին: Դրանում, մասնավորապես, նշվում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում քաղբանտարկյալների հարցերով հատուկ զեկուցող նշանակելու անհրաժեշտության մասին, ինչը հնարավորություն կտա լուծել տարածաշրջանում առկա քաղբանտարկյալների հարցը: Հայկական կողմից դիմումը ստորագրել են Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական ազգային կոմիտեն:

    ՀԺ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #41
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

    [16:49] 10 Հունիսի, 2008


    Այսօր Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են մարտի 10-ից հետախուզման մեջ գտնվող ՚Ղարաբաղՙ կոմիտեի անդամ հեռուստապետկոմի նախկին նախագահ, Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Սամվել Գեւորգյանին: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի երկրորդ մասի 5 րդ կետով՝ ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար: Նա, ըստ մեղադրանքի ծավալի, խոչընդոտել է թիվ 22/37 տեղամասի աշխատանքները:

    ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանից տեղեկացանք, որ Սամվել Գեւորգյանի դեմ քրեական գործը հարուցվել էր 2008 թվականի փետրվարի 22-ին՝ Ոստիկանության Մարտունու քննչական բաժնի կողմից: Իհարկե հարց է, թե ինչպես մեր իրավապահները նրան չէին կարողանում հայնաբերել մինչեւ մարտի 10-ը, երբ նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց այն դեպքում, երբ Սամվել Գեւորգյանը առնվազն մասնակցում էր հանրահավաքներին եւ մարտի 1-ին նա Ֆրանսիական դեսպանատան մոտ ինքնաբուխ հավաքին ներկա է եղել:

    Սամվել Գեւորգյանը տեղափոխվել է ՚Երեւան- Կենտրոնՙ քրեակատարողական հիմնարկ: Սոնա Տռուզյանը վստահեցրեց, որ նա դատապաշտպան ունի:

    Անկախ 1 +

  12. #42
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Ալեքսանդր Արզումանյանի կալանքը 2 ամիս երկարացրին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #43
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ՏՎԵԼ



    ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի հուլիսի 2-3-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի եւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համատեղ կազմակերպած Եվրոպայի պետությունների գլխավոր դատախազների խորհրդաժողովին՝ «Դատախազության դերը մարդու իրավունքների եւ հանրային շահերի պաշտպանության գործում՝ քրեական օրենսդրության ոլորտից դուրսե խորագրով»:

    Հուլիսի 2-ին Ա.Հովսեփյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ «Մարդու իրավունքների եւ հանրային շահերի պաշտպանության հարցերը՝ ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի աշխատանքներումե թեմայով՝ ներկայացնելով այդ ուղղությամբ կոորդինացիոն խորհրդի ձեռնարկած աշխատանքները եւ Հայաստանի դատախազության փորձը:

    Աղվան Հովսեփյանը Սանկտ-Պետերբուրգում առանձնազրույց է ունեցել նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած թիվ 1620 բանաձեւի կատարմանը վերաբերող հարցեր: Պրն. Համմարբերգը տեղեկացրել է, որ հուլիսի 13-15-ը ժամանելու է Հայաստան՝ տեղում ծանոթանալու 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրելու համար ստեղծված խորհրդարանական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին եւ գործունեության կարգին, ինչպես նաեւ նշված դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին: Նրա փոխանցմամբ՝ խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բավական հակասական թվեր են նշվել անգամ քրեական գործի շրջանակներում կալանավորված անձանց եւ նրանց դատավարական կարգավիճակների մասին եւ առկա է ճշգրիտ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը:

    Մարդու իրավունքների հանձնակատարը հայտնել է, որ Հայաստան կատարելիք այցի ժամանակ պատվիրակության կազմում ընդգրկված կլինի նաեւ փորձագետ՝ Շվեդիայից, ով նախկինում զբաղվել է նմանօրինակ հարցերի ուսումնասիրությամբ եւ որի փորձառությունը կարող է օգտակար լինել նաեւ Հայաստանի համար, ասվում է հաղորդագրության մեջ:
    18:29:34 - 04/07/2008
    լրագիր
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #44
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Դատեցին
    ՀԺ 18/07/2008

    Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ ավարտվեց ԵԿՄ Արարատի տարածքային կառույցի անդամ Ասլան Ավետիսյանի դատը, որը մարտի 1-ի գործերից է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 4-րդ մասով, իբր նա զանգվածային անկարգությունների կոչեր է արել: Իհարկե, դատարանում գործով անցնող իրեղեն ապացույց վկա ոստիկանները պարզաբանեցին, որ Ավետիսյանը մարտի 1-ին` ժամը 12-ի սահմաններում, Մյասնիկյանի արձանի մոտ մարդկանց կոչ է արել, թե` ժողովուրդ, հանդարտվեք եւ հանգիստ կանգնեք, տեղ մի գնացեք, մի ցրվեք: Մեղադրող Հովսեփ Սարգսյանը դատավորից պահանջել էր Ավետիսյանին դատապարտել մեկուկես տարվա ազատազրկման: Իսկ ամբաստանյալի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալին, քանի որ նա անմեղ է: Բայց քանի որ Հայաստանում անմեղներին բացառիկ դեպքերում են արդարացնում, ուստի դատավոր Ավետիսյանը ամբաստանյալ Ավետիսյանին դատապարտեց վեց ամիս ազատազրկման:
    Հայեր, սրանց յանը լրիվ տարել ա: Նույնիսկ վկա ոստիկանները ասում են մարդն ասել է, հանդարտվեք, հանգիտս կանգնեք, մի ցրվեք ու վեց տարի են տալիս մարդուն: «Մի ցրվեք» բառակապակցությունը նորագույն հայերենում նշանակում է զանգվածային անկարգությունների կոչ:

  15. #45
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղբանտարկյալներ

    Տարի չէ ամիս

Էջ 3 26-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղբանտարկյալներ, Քաղհալածյալներ…
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.10.2008, 11:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •