Ես լսել եմ նմանատիպ ստեղծագործություններ, ու հաստատում եմ, որ դրանց հնչյունները ստիպում են, որ ազատ զգաս, մոռանաս բոլոր սահմանափակումները և սավառնելով հեռուները սլանաս, տեսնես աշխարհներ ու ֆանտաստիկ ու բարի եզերքներ, ուր ամենքն էլ իրար սիրում և գործում են հանուն ընդհանուր երջանկության հաղթանակի...
Կյանքում այդքան թեթև ու վստահ չէի զգացել, թվում էր, թե շատ վաղուց Երկրի վրա չեմ եղել ու հյուր եմ եկել... հետո երբ նորից հիշում ես, որ կյանքը լի է դաժան ու սրիկա մարդկանցով, ապա հիսթափություն ես ապրում, բայց պետք է պայքարել հանուն նրա, ինչը մեր երազներով հյուսեցինք ու կուզենայինք, որ իրականում դա լինի...
Ճանապարհորդիր ու կհասկանաս, թե որքան մեծ է ու հետաքրքիր աշխարհի կյանքը, ինքը` մարդը, բայց զգուշությունով միշտ զինված, քանի որ գիշատիչները շատ են...![]()
Էջանիշներ