User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

  1. #16
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Մեջբերում PoeT-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ երաժշտական նախասիրությունները որոշ բաներ են հուշում, մարդու բնավորության նեղ գծերի մասին։
    Համամիտ եմ
    Օրինակ ես մանկուց էլ կլասսիկ, հանգիստ երաժշտություն եմ նախընտրել, իհարկե պահեր լինում են, որ քիչ արագ ոճի, ռիթմիկ երաժշտություն է դուրդ գալիս, բայց միշտ չէ, ամեն պահի չէ, որ լսվում են(տրամադրությունից էլ է կախված):
    Կարծում եմ երաժշտությունը ինչ-որ չափով հեշտացնում է մարդուն ճանաչելու փաստը...
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  2. #17
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Երաժշտությունը հզոր ուժ է և այդ ուժով կարելի է ինչպես ավիրել և կարելի է նաև արարել... Ամեն բառ իրեն համապատասխան թրթիռն ունի ու համապատասխան ձևը և կախված դրանից այն կարող է լինել դրական կամ բացասական, գեղեցիկ կամ տգեղ, բարի կամ չար և երաժշտությունը նմանապես՝ այն կարող է մարդու հոգին վեհացնել և կարող է ճնշել ու կործանել։ Պետք է շատ զգուշությամբ ընտրել համապատասխան երաժշտություն ու լսել գիտակցելով նրա հսկայական ազդեցությունը մեզ վրա և որքան մարդ հեռու մնա աններդաշնակ երաժշտությունից (ռաբիզ, ռոկ...) և լսի գեղեցիկ մեղեդիներ (դասական...) այնքան օգտակար ու լավ կլինի տվյալ հոգու համար...

    Էմոտո Մասարուն իր շատ պարզ գիտական փորձերով որ կատարում է ջրին որոշակի բառ ասելու և այն բյուրեղ դարձնելու և հետո այն նկարահանելու ուղով ստանում է ամեն բառին համապատասխան մի ֆիգուր ու կախված բառից այն լինում է գեղեցիկ կամ տգեղ ու դե պատկերացրեք որ մարդու ֆիզիկական մարմնի մեծ մասը հեղուկ զանգված է էլ չեմ ասում հոգու մասին որ հենց ինքը էներգետիկ տատանում է թե ինչպես կազդի հոգեկանի վրա...

    Ահա այդ գիտնականի փորձերի տեսահոլովակներից երկուսը.
    Տեսահոլովակ 1
    Տեսահոլովակ 2

    Եվս մեկ տեսահոլովակ երաժշտության կարևոր դերի մասին. ռոկի ու նմանատիպ երաժշտությունների կործանարար ազդեցության ու դասական երաժշտության գեղեցկության մասին.

    Տեսահոլովակ 3 - Կյանքի ռիթմը

    Եվ վերջում մի գեղեցիկ խոսք եմ ուզում մեջբերել այս թեմայի հետ կապված (ափսոս հեղինակի անունը չեմ հիշում)

    Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  3. #18
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Ես մի քանի տարի առաջ լսում էի տարբեր ոճերի երգեր ու ոչ մեկը ինձ հարազատ չէր: Ինչոր աշխարհը իմնա, ես թևեր ունեմ, ես փոխել եմ աշխարհը, չեմ տեսնում ձեր ձեռքերը , էտ կարգի երգեր ու ամեն երգի մեջը կպնում էին երգը լսողին:
    Իսկ հիմա լսում եմ միայն 2Pac, համոզված եմ որ ինքը եթե ջազ ել երգեր, մեկա դուրս գալու էր: Ասեմ ինչի համար, մինչ ուրիշ երգիչները փորձում են «կոտրեն» մարդկանց սրտերը գեղեցիկ պատկերներ հորինելով, 2Pac-ը երգում ա թեկուզ դաժան, բայց իրա ժողովրդի և իրա պռոբլեմների մասին, այսինքն ոչ մի հորինվածք, որը կգեղեցկացներ իրա երգերը:
    2Pac-ի ասածը ինչա
    I'm not saying I'm gonna change the world, but I guarantee that I will spark the brain that will change the world!!!

    Ես չեմ ասում որ պատրաստվում եմ փոխել աշխարհը, բայց երաշխավորում եմ, որ ես կլուսավորեմ մարդկանց ուղեղները, որոնք կփոխեն աշխարհը:

    Փաստորեն կարդացած մարդը լրիվ ուրիշ ա, 2Pac-ը իզուր չէր օր ու գիշեր գիրք կարդում: Երգիչներ շատ կան, որ երաժշտական կրթություն ունեն, բայց երգածները օդա, ոչ փիլիսոփայություն ոչ մի բան չկա:, անձամբ ես լսել չեմ կարողանում այդպիսի երգերը:
    Իսկ հոգուս առումով ասեմ, որ 2Pac-ի երգերը լսելուց հետո շատ ավելի հանգիստ բնավորություն եմ ձեռք բերել, անհավատ էի, իսկ հիմա 2Pac-ի շնորհիվ ցանկություն ա առաջացել Աստվածաշունչը կարդալու: 2Pac-ի կոչի շնորհիվ ցանկություն ա առաջացել լավ սովորելու, ասումա առանձ սովորելու ոչ մի բանի չեք հասնի: Ու ընդհանրապես էնքան շատա փոխել կյանքս, որ լրիվ ասել չեմ կարա: Մարդկանց սկսել եմ լրիվ ուրիշ ձև նայել, ամենակարևորը հասկացել եմ, որ դատել չի կարելի մարդկանց , Աստվածաշնչի մեջ էլ ա գրված: Շատ կարևոր մի բան եմ հասկացել «Վախը սիրուց ուժեղ ա», ամենակարևոր բաները իրանից եմ իմացել, ոչ թե ինչոր դասագրքից:
    Իրա գաղափարները շատերն են գողանում, 17 տարեկանում ասում ա «իմ կարծիքով դպրոցում պետք ա բացատրեն աղքատությունը ինչ բանա, ոստիկանների դաժանության մասին դասեր պետք ա լինեն, նառկոտիկների մասին, որ երեխաները հասկանան ինչ վատ բանա, …, այդպիսի դասեր չկան, բայց կան ֆիզկուլտուռայի դասեր: Քթներդ մի խցկեք այնտեղ որտեղ պետք չի, ավելի լավա խաղանք բասկեդբոլ:» Դրանից հետո նույն միտքը շատ-շատերը սկսեցին են նույնությամբ կրկնել, առանձ շեշտելու, որ հեղինակը ովա: Որտեղից իմանային, որ շուտով իրանցից հայտնի ա դառնալու 2Pac-ը: Հլը էնքան բան կարամ ասեմ, լավ շատ գրեցի

  4. #19
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Ապրի 2Pac-ը որ քո մեջ էտպես լավ ցանկություններ է առաջացրել

  5. #20
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Իմ համեստ կարծիքով, երաժշտությունը ավելի շատ կապվում է հոգեվիճակի հետ: Հավասարակշռված (կյանքում իրենց տեղը ինչ-ինչ ձևով գտած) մարդկանց հոգեվիճակները երկարատև են, այդ իսկ պատճառով նրանց նախընտրած երաժշտական ոճն էլ հաստատուն է: Բայց դա չի բացառում այլ ոճի երաժշտություն սիրելու և հաճախակի լսելու ցանկությունը: Ես դասականի սիրահար եմ (ինքս էլ նվագում եմ), բայց շատ հաճախ ունենում եմ բավական տևական ջազային, բլուզային, սուլային և այլ շեղումներ նախնտրածս ոճից: Պատճառը հոգեվիճակիս փոփոխությունն է: Գալիս է մի վիճակ, որ մեկ այլ բանով պիտի լցվի հոգիս: Շատ եմ սիրում մեր ազգային-ժողովրդականը (բարեբախտաբար կան շատ լավ մշակումներ): Անգամ անհրաժեշտություն է փոխել լսելիք ոճերը, քանի որ դա է բերում ներդաշնակության: Նույն քննադատված ռաբիսն էլ ունի երաժշտական մի քանի նմուշ (պարզ, չպարտադրող, ացողիկ) բայց դա էլ է պետք:
    Դառը բոխին կծած մարդն է, որ դեղձի համը կաստվածացնի
    Ihusik - տեսանյութերը ատակարգ էին: Ra$ta-ն անդրադարձել էր էս հրաշքին (դասականի կորելու մասին թեմայում) ու հիմա առիթ եղավ ավելի ծավալուն տեսնել:

    Հ.Գ. Տակատավորված աղմուկը և նախամարդու կոկորդային կլանչոցը երաժշտություն չի: Չնայած որ նշված ձայնային գործողությունները կատարողներից շատերը իրենց երաժիշտ են համարում, իրենց ստեղծածն էլ - երաժշտություն: Անգամ մրցանակներ են շահում դրա համար …
    Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 26.08.2008, 05:43:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  6. #21
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Այսօր լսել եմ Հայդն,
    ԵՎ հիմա լսում եմ Քրեյգ Արմստրոնգ,

  7. #22
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Նախապես ներողություն եմ խնդրում թեմայից շեղվելու համար, պարզապես կարծում եմ _DEATH_-ի գրառման մեջ վրիպակ է տեղի ունեցել, այլապես չեմ հասկանում ինչպես կարելի է գովել Աստվածաշունչը աչքի առաջ ունենալով Հիսուսի օրինակն ու ասել Շատ կարևոր մի բան եմ հասկացել «Վախը սիրուց ուժեղ ա» գուցե սխալ է գրվել և պետք է լիներ
    «Սերը վախից ուժեղ ա»
    Հիմա ակամայից մի պահ պատկերացրեցի ինքս ինձ թե ինչ տգեղ կհնչի վախը և ինչ գեղեցիկ սերը
    չէ որ Սերը մեղեդի է գեղեցիկ ու ներդաշնակ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  8. #23
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախապես ներողություն եմ խնդրում թեմայից շեղվելու համար, պարզապես կարծում եմ _DEATH_-ի գրառման մեջ վրիպակ է տեղի ունեցել, այլապես չեմ հասկանում ինչպես կարելի է գովել Աստվածաշունչը աչքի առաջ ունենալով Հիսուսի օրինակն ու ասել Շատ կարևոր մի բան եմ հասկացել «Վախը սիրուց ուժեղ ա» գուցե սխալ է գրվել և պետք է լիներ
    «Սերը վախից ուժեղ ա»
    Հիմա ակամայից մի պահ պատկերացրեցի ինքս ինձ թե ինչ տգեղ կհնչի վախը և ինչ գեղեցիկ սերը
    չէ որ Սերը մեղեդի է գեղեցիկ ու ներդաշնակ
    Էտ ոչ թե Հիսուսի, այլ 2Pac-ի խոսքերն են:
    Բոլոր այն սերը, որ 2Pac-ը տվել էր պետք չեկավ, երբ հարցը հասավ վախին:
    Դրա պատճառը կարող ա հենց սատանան ա, բայց իրականում տենց ա: Մի քիչ ուշադիր որ լինես վախի պատճառով մարդիկ բաներ են անում, որ Աստվածաշնչում չի գովաբանվում, իսկ էս հարցում ես հաստատ համոզված եմ, որ «Վախը սիրուց ուժեղ ա», ինչքան էլ մոտիկ լինի քեզ մարդը, ինչքան էլ իրան օգնած լինես, երբ հարցը հասնում ա վախին, նույնիսկ կարող են քո դեմ դուրս գալ:
    2Pac-ին քանի անգամ ահնիմն բանտ են քցել, ամեն անգամ իրան աստված պաշտպանել ա: Ոչ մեկ իրա նման դերասան չի կարա լինի, ինչ ֆիլմ էլ խաղում ա, ինչպիսի մարդու դեր էլ տանի, նենց ա խաղում, որ մի պահ մտածում ես 2Pac-ը չի, այլ լրիվ ուրիշ մարդ:
    Կցված ֆայլեր Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրող՝ _DEATH_: 26.08.2008, 13:52:

  9. #24
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Չէ իմ ասածն այլ կերպ ես ընկալել իհարկե Հիսուսի խոսքերն չէին դրանք, ուղղակի ասածս այն էր, որ եթե մարդ ընդունում ու գովաբանում է Ավետարանը (դա կլինի նշածդ հեղինակը թե մեկ ուրիշը) չի կարող ասել «Վախը սիրուց ուժեղ ա» ով էլ որ դա ասի, քանի որ Ավետարանում լավ ներկայացված է Հիսուսի օրինակով թե ինչպիսին պետք է լինի Սերը ու թե ինչպես պետք է սիրել ու եթե անտեսվում է այդ մեծ օրինակն ու վերցվում այն թույլ մարդկանց օրինակներն ու դրանց վրա հիմնվելով ասում ենք որ «Վախը սիրուց ուժեղ ա» ուրեմն լիովին չենք հասկացել որ Հիսուսն իր սիրով հաղթեց այլ ոչ թե պարտվեց ու որ վախը թույլ մարդկանց զենքն է սեփական էգոն պաշտպանելու համար...
    (թեմայից կրկին շեղվել ենք, կներեք, էլ չեմ անի)
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  10. #25
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ իմ ասածն այլ կերպ ես ընկալել իհարկե Հիսուսի խոսքերն չէին դրանք, ուղղակի ասածս այն էր, որ եթե մարդ ընդունում ու գովաբանում է Ավետարանը (դա կլինի նշածդ հեղինակը թե մեկ ուրիշը) չի կարող ասել «Վախը սիրուց ուժեղ ա» ով էլ որ դա ասի, քանի որ Ավետարանում լավ ներկայացված է Հիսուսի օրինակով թե ինչպիսին պետք է լինի Սերը ու թե ինչպես պետք է սիրել ու եթե անտեսվում է այդ մեծ օրինակն ու վերցվում այն թույլ մարդկանց օրինակներն ու դրանց վրա հիմնվելով ասում ենք որ «Վախը սիրուց ուժեղ ա» ուրեմն լիովին չենք հասկացել որ Հիսուսն իր սիրով հաղթեց այլ ոչ թե պարտվեց ու որ վախը թույլ մարդկանց զենքն է սեփական էգոն պաշտպանելու համար...
    (թեմայից կրկին շեղվել ենք, կներեք, էլ չեմ անի)
    Եթե մարդ հավատում է աստծուն, ուրեմն իմ կարծիքով ոչ մի բանից չպետք է վախենա ու ոչ մեկին չպետք ա ատի: Հետևաբար ես տենց եմ մտածում, վախը սիրուց ուժեղ ա, իսկ մարդ ոչ մի վախ չպետք ա ունեն ա, ոչ մեկին չպետք ա ատի, միայն սեր, նույնիսկ իր սեփական թշնամու հանդեպ: Եթե մենակ վախ ու ատելություն լիներ աշխարհը շուտվանից կործանված կլիներ:
    Իսկ ինչ վերաբերում ա 2Pac-ի հաջողություններին, ես ուղակի ցավում եմ, որ որոշ մարդիկ առանձ հասկանալու դատում են մարդկանց, ինչպիսին 2Pac-նա, ախր հենց Ավետարանում բացատրված ա, որ դատել չի կարելի: Bob Dole անունով մեկը համբավ ձեռք բերելու համար 2Pac-ի երգերը սկսեց քննադատել, բայց դրանով ոչ մի լավ բանի չհասավ: 2Pac-ը նրա մասին ասումա «Ես ոչ մի հարգանք չունեմ նման մարդկանց հանդեպ, համոզված եմ, որ ինքը չի էլ պատկերացնում ինչի մասին ա խոսում, ուղակի կարդում ա բառերը թղթի վրաից, որ իրան ինչոր մեկը տվել ա, բայց ամեն դեպքում նա լավ մարդ ա, ինձ պետք կգա որպես պապ, տարիքն առած մարդ, որը միայն անհեթեթություն է կարում ասել»:
    Մարդիկ երաժշտական կռթություն են ստանում, զարմանում են ինչի համար չի ստացվում համբավ ձեռք բերել, պատճառը միակն ա, իրանք ասելու ոչ մի բան չունեն, հորինում են ինչոր անհայտ բան ու իրանց հետաքրքրումա մենակ փողը և համբավը, ես այդպիսի երգիչների երգածի ու իմ հոգու մեջ ոչ մի կապ չեմ տեսնում: Իսկ 2Pac-ին ստիպում էր երգել այն ցավը, որի միջով անցել էր մանկուց, իսկ հաջողության հասավ, որովհետև շատ բարեսիրտ ու խոցելի մարդ էր, որը փորձում էր հակառակը երևալ: Ես համոզված եմ, որ ցանկացած մարդ կարող է իրա հոգու կապը գտնել 2Pac-ի երգածի հետ, պատահական մարդը իրա հանցագործ աշխարհի մասին երգածը լսելուց հանցագործ չի դառնա, որը իդեպ նա անում էր երեխաներին հանցագործ աշխարհից ու նառկոտիկներից կտրելու համար: իսկ հանցագործ ասելով 2Pac-ը բոլորովին էլ նկատի չունի նրան, ով ցանկացած պահի պատռաստ է մարդու վիզը կտրել, այլ նրան ով իր կամքից անկախ հայտնվել է անհույս վիճակում: Ինքը ուրիշ ճանապարհ ուղակի չէր տեսնում Ամերիկայի կործանարար հանցագործ աշխարհի դեմն առնելու համար: Աստված իրան որ պաշտպանվում էր դրանում կասկած չունեմ, 5 անգամ կրակում են վրան վտանգավոր տեղեր, մենակ երկու անգամ գլխին ու դրանից հետո մարդը ողջ և առողջ շարունակում ա իր գործը: Իսկ իր մահի մասին, որ 25 տարեկանում պետք ա մահանա, ինքը ասում էր, այդպիսի ճակատագիր ուներ վերեվից եկած, դրա համար ոչ մի վարկյան չէր կորցնում և մինչ ուրիշ երգիչները շաբաթում կամ նույնիսկ մեկ ամսում ձայնագրում են մեկ երգ, 2Pac-ը օրական 3 երգ, որ երբ ժամանակը գար, ամենինչ պատռաստ լիներ:
    2Pac-ը ամենինչի մասին երգում ա, իր տեսած դաժան աշխարհի, իր հայրենիքի, իր մորը նվիրված երգ ունի, ավելի լավ օրերի: Դժվար թե մեկը փնտրի ու ինչոր մի տեղ հոգու կապը չտեսնի: Իսկ այդպիսի մարդիկ ամեն դարում չեն ծնվում:

    Շատ ներողություն, եթե թեմայից մի քիչ շեղվեցի:

  11. #26
    Պատվավոր անդամ Ra$Ta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    551
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախապես ներողություն եմ խնդրում թեմայից շեղվելու համար, պարզապես կարծում եմ _DEATH_-ի գրառման մեջ վրիպակ է տեղի ունեցել, այլապես չեմ հասկանում ինչպես կարելի է գովել Աստվածաշունչը աչքի առաջ ունենալով Հիսուսի օրինակն ու ասել Շատ կարևոր մի բան եմ հասկացել «Վախը սիրուց ուժեղ ա» գուցե սխալ է գրվել և պետք է լիներ
    «Սերը վախից ուժեղ ա»
    Հիմա ակամայից մի պահ պատկերացրեցի ինքս ինձ թե ինչ տգեղ կհնչի վախը և ինչ գեղեցիկ սերը
    չէ որ Սերը մեղեդի է գեղեցիկ ու ներդաշնակ
    Ստեղ ուրիշ կողմ կա պատասխանի , երբ դու սիրում ես վախը շատ ուժեղ կարողա չարտահայտվի , կամ ընդհանրապես չարտահայտվի , սխալ չեն ասում էլի որ սիրող մարդը շեղումներ ունի , իսկ երբ չես սիրում այդ ժամանակ վախը կառաջանա , էտ ժամանակ բնազդներով ես շարժվում
    http://www.akumb.am/showthread.php?t=27053

    Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.

  12. #27
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Իմ կարծիքով երաժշտությունը մարդու և բնական տարրերքների զուգախաղն է որը արտահայտվում է տարբեր ելեւեջների միջոցով,ինչ արժե Մոցարտի ռեքվիեմը ,վախի և սիրո բացարձակ միացում :
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  13. #28
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2008
    Հասցե
    3-րդ հարկ
    Տարիք
    42
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրի 2Pac-ը որ քո մեջ էտպես լավ ցանկություններ է առաջացրել
    2PAC-ը մահացելա 12 տարի առաջ


    Իսկ գիտե?ք, թե ինչպես է մարդու մեջ առաջանում երաժշտություն, ինչպես է հոգին խոսում նոտաներով, որոնք այնքան հետաքրքիր ձևով են դասավորվում, որ...
    Երաժշտությունը մարդու ապրումներն արտահայտող ամենաիսկական ձևն է
    Qui nimium probat, nihil probat.
    Ով ապացուցում է շատ, ոչինչ չի ապացուցում

  14. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Մեջբերում Orion-ի խոսքերից Նայել գրառումը
    2PAC-ը մահացելա 12 տարի առաջ
    Ներողություն եմ խնդրում: Չիմացության պատճառով էր

  15. #30
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

    Ի՞նչ եք կարծում արդյո՞ք ճիշտ չէ՝

    Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտքը...
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զրույց Հոգու Հետ
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.05.2014, 23:18
  2. Արձակ. «Հոգու մերկացում»
    Հեղինակ՝ Նարե91, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.11.2013, 02:13
  3. Հնարավո՞ր է մի քանի հոգու սիրել միաժամանակ, թե ոչ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 137
    Վերջինը: 09.05.2011, 17:17
  4. Cross.am ֆիքսված կապի օպերատոր
    Հեղինակ՝ Helios, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 11.08.2010, 19:54
  5. Հոգու բալասան
    Հեղինակ՝ Taurel. . . ., բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 19.02.2007, 14:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •