User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Դուռը

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դուռը

    Եվ քայլում էր նա մութ փողոցներում: Մարդ չկար, դատարկ էին մայթերը: Անգամ անտուն շներն էին ինչ-որ տեղ թաքնվել: Իսկապես, ո՞վ էր գժվել գիշերվա այդ ժամին տարվա այդ հատվածում և այդպիսի տհաճ ցուրտ ու սառած եղանակին դուրս գալ զբոսնելուքաղաքի ամենազզվելի թաղամասերից մեկում:
    Բայց մեկն իրոք գժվել էր: Վաղուց էր, ինչ ցերեկային լույս չէր տեսել: Լուսնի սառած ու անհրապույր դեմքը նախընտրում էր ուրախ արևից: Եվ հենց մութն ընկնում էր, դուրս էր գալիս, բայց ու՞ր էր գնում, ինչի՞ համար… Արդեն սովորություն էր դարձել:
    Իջնում էր սառած մայթերով, որոնք կեսօրին թաց էին ու ցեխոտ: Նա գիտե՞ր, որ ցերեկվա լույսով այստեղով անցել էր մեկը, որին ցեխը սև շոկոլադ էր հիշեցրել:
    Լռություն էր տիրում: Անգամ մեքենաներ չկային: Բոլորը քնած էին խորը քնով, իսկ մեկը երազի մեջ տեսնում էր մի անծանոթ խենթի, որը գիշերվա լղոզված խավարի մեջ քաղաքի կեղտոտ ու սառած փողոցներն էր չափչփում:
    Ցուրտ էր: Բերանից Գոլորշի էր դուրս գալիս յուրաքանչյուր արտաշնչման հետ: Դա ապացույց էր, որ նա կենդանի է, ոչ թե մեռած մի մարմին, որը գերեզմանից դուրս է եկել փողոցում չեղած մարդկանց վախեցնելու համար:
    Լուցկի վառեց և ծխախոտը կպցրեց: Մտածում էր: Ի՞նչն էր նրան այդպես տանջում: Ավա՜ղ, ոչ ոք չէր կարող ասել, որովհետև նա լռում էր, իսկ շրջակայքում լռությունը լսողներ չկային:
    Ծխախոտի ծուխը հաճելի էր ու տաք, բայց մյուս կողմից էլ սառնությունն էր, ձմեռը:
    Վստահ էր, որ գիշերը քնելու համար չէ, բայց ինչի՞ն էր պետք այս մենակությունն ու լռությունը, երբ միայն ծխախոտի ծխի ձայնն էր լսվում:
    Նա զզվել էր մարդկանցից, նա լռել էր ուզում:

  2. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուռը

    Ինչպես միշտ՝ հասուն զգացմունքայնություն, ավարտուն պատկերներ, արտակարգ համեմատություններ.... Շնորհավորում եմ, Բյո՛ւր, հրաշալի էր
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  3. #3
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Դուռը

    լավ էր նկարագրված , հուսամ կտեսնենք շարունակությունը
    ...

  4. #4
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուռը

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    ... միայն ծխախոտի ծխի ձայնն էր լսվում:
    Նա զզվել էր մարդկանցից, նա լռել էր ուզում:
    Տպավորիչ էր, սպասում եմ շարունակության

  5. #5
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուռը

    Բյուր բայց խի՞ Դուռը:

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դուռը

    Բյուր բայց խի՞ Դուռը:
    Ես էլ չգիտեմ… Մի ժամ վերնագիր էի մտածում, անկապ միտս էկավ, ես էլ դրեցի: Ճիշտն ասած, էդ հարցին սպասում էի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համեցեք, դուռը բաց է
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 10.06.2022, 03:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •