Մարդասպանություններով քաղաքական հարցեր լուծելու ավադույթի հիմնադրումը նորանկախ Հայաստանում իսկապես կարող էր արվել միայն մեծ հումանիստական մկրտումներ ունեցող մարդու կողմից: Իսկապես, եթե մտել ես քաղաքականության մեջ ապա պատրաստ եղիր մեռնելու, դա ըստ երևույթին քաղաքական գործիչներին չեր թողնում մխրճվել շռայլության ու շվայտ կյանքի կայֆերի մեջ:"Վատերի"մեջ միակ մաքուր ու ազնիվ անձնավորությունը ըստ ինձ Վանո Սիրադեղյանն էր
Ավելացվել է 7 րոպե անց
Իսկ այս մասով լիովին համաձայն եմ: Ոչ մի փոփոխություն էլ չկա: Նույն գաղափարախոսությունն է: Ուղղակի ՀՀՇ-ի սկզբի տարիներին ժողովուրդը դեռ այդքան այլասերված ու կոտրված չեր ինչքան հիմա ու իշխանությունը չեր կարողանում ժողովրդին հնազանդեցրած պահեր նուրբ մեթոդներով: Դրա համար էլ կիրառվում էին բիրտ մեթոդներ, էներգետիկ տեռոր, տանկեր, բտռներ:Հարցադրումը մի փոքրիկ սխալ է պարունակում, այն է "Նախորդ" ու "Ներկա" իշխանություններ գոյություն չունեն, տեղի է ունեցել դեմքերի փոփոխություն
Այսօրվա իշխանությունները օգտվելով Արևմուքի առաջավոր փորձից սովորեեցին ժողովրդին հնազանդեցնել ավելի նուրբ մեթոդներով: Օրինակ դեբիլացնող հեռուստաեթերով, դեբիլացնող կրթական համակարգով, ֆինանսական լծակներով, օրենսդրական մահակով, և այլ այլասերող մեթոդներով:
Էջանիշներ