Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես համոզուած եմ, որ ներկայ իշխանութիւնը Հ.Հ.Շ.ի ծնունդ է:
Մի այլ շարանում խնդրայարոյց Dvgrayը նախագահին մականուանել էր, որպէս «դաշնակցական», նախկին պաշտպանութեան իսկ այժմու վարչապետին «Նժդեհական», չգիտեմ ում՝ «ինչական»:
Երեւի տարիքով մի քիչ մեծերդ գիտէք յարգելի նախագահի, իմա՝ Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի Արցախում որոնց մարդը լինելնին: Նրանք Հ.Հ.Շ.ի ներկայացուցիչներն էին այնտեղ եւ իրականացնում էին այդ կազմակերպութեան ծրագիրը:
Հարգարժան պարոն
Մենք կրկին տարբեր բաների մասին ենք խոսում: Ես չեմ ցանկանում թեմայի խնդիրներից դուրս գալ ու այդ շրջանակում մնալու և թեման զարգացնելու համար ` Ձեզ խնդրել էի ուշադրություն դարձնել իմ երկրորդ նախադասության իմաստի վրա, սակայն Դուք ցանկանում եք ինձ ներքաշել մի բանավեճի մեջ, որն արդեն այլ ծավալուն թեմայի առարկա է: Խնդրեմ, մենք կարող ենք այդ հարցերի շուրջ քննարկումներ սկսել, եթե օրինակ` Դուք այդպիսի մի թեմա բացեք, իսկ հիմա Ձեզ կներկայացնեմ այն, ինչ ցանակնում էի , որ Դուք հայտնաբերեյիք իմ այն գրության վերջին նախադասության մեջ:

Ես ասում եմ, որ թույլ տրված սխալի պատճառով, /այն է գոնե ձևականորեն հրաժարական չներկայացնելու/ իշխանությունները արհեստականորեն հայտնվեցին մի այնպիսի ծանր իրավիճակում, որից միակ ելքը իշխանությունը հավերժ ձեռքում պահելն է: Հենց այդ խնդրի լուծման համար էլ թույլ են տրվում մյուս բոլոր սխալները...
Այսօր մեր իշխանություններին Հայաստանի առաջընթացն այնքանով է հետաքրքրում, որքանով այն չի խանգարում իրենց իշխանության ամրապնդմանը, արդյունքում մենք տանուլ ենք տալիս բոլոր բնագավառներում թե' արտաքին և թե' ներքին քաղաքականության մեջ:
Իհարկե ես Ձեզ հետ համաձայն եմ` պետք է հարգել պետական բարձրագույն այրերին, սակայն դրա համար հարգելի պատճառ է պետք:
Իմ ընկերներից մեկը, որը մինչև վերջերս անչափ սիրահարված էր մեր իշխանություններին ու առիթը բաց չէր թողնում նրանց գովերգելու համար` գործի բերումով 3 օրով մեկնեց Վրաստան: Վերադարձին հարցրի.
- Ինչպե՞ս անցավ ուղեվորությունդ:
-Ես մեր իշխանություններից հիասթափված եմ, - եղավ նրա պատասխանը:
-Ինչո՞ւ, այ Արմեն, ի՞նչ կապ ունեն մեր իշխանությունները:
-Թիֆլսն հիմա իր կարգ ու կանոնով Լոս-Անժելոսին ոչնչով չի զիջում, էլ չեմ խոսում մեր ու վրացական մաքսավորների ու մաքսատների տարբերության մասին: Քեզ այնտեղ իսկական մարդ ես զգում...
Մարդը հասկացել է, որ երկրի ղեկավարի օրինակը` թվաքանակով մեզ նման փոքր ժողովուրդների համար վճռորոշ նշանակություն ունի:
Այս օրինակն ինձ ստիպեց մտածել այսպես, գուցե վատ չէր լինի, եթե ընտրություններից առաջ Հայաստանի բոլոր ընտրողներին մի երկու օրով գործուղենք Վրաստա՞ն: