Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
Նմանօրինակ հարուած ստացած իշխանութիւն յանձնելը. երկրորդ հոկտեմբեր 27 կը լիներ: Կարծում եմ, այդ պահին պետութեան ողջ մնացած այրերը պէտք էր մնային իրենց պաշտօններում, եւ մնացին: Կարեւորը դատն էր, որ կայացաւ եւ հրապարակայնօրէն: Մեղաւորը(ները) ո՞վ է, ո՞վ դրդել էր նրանց այդ ոճիրը գործելու: Կարծում եմ, եթէ այդ օր սպանուած ղեկավարները ողջ մնային, նրանք էլ այս զրուցարանում կը գամուէին խարազանման պատին: Ամէն ոք գանգատում է իշխանութիւնից: Ճիշտ էք, բայց չի կարելի անտեսել երկրաշարժը, Սովետ Միութեան տարանջատումը եւ Հայաստանի անկախացումը (որոնց պատճառով մի օրից միւսը Հայաստանի քաղաքացիները սնանկացան. ռուբլու արժէզրկման որպէս հետեւանք), ինչպէս նաեւ Արցախի ազատումը: Եթէ երբէք վերը յիշածս դէպքերը տեղի չունենային. Հայաստանի քաղաքացիները եւ պետութիւնը աւելի հարուստ պիտի լինէին: Սխա՞լ եմ: Ուրեմն կարելի չէ մեղադրել անձնական ապերջանկութեան պետութեան պաշտօնեաները: Իսկ նրանք, այդ պաշտօնեաները գողանու՞մ են: Կարծում եմ այո, բոլոր երեւոյթները այդպէս են ցոյց տալիս: Ո՞վ պիտի հետապնդի գողերին:
Ոչ ոք չի անում որեւէ գործ: Բոլորը խօսքի վարպետ եւ գործի հիւանդ են: Իշխանութիւնը եւ աթոռը փոխում են մարդու էութիւնը, մեծացնում են փորը, ճարպացնում են դէմքը: Մարդիկ սկսում են վախենալ վայելած բարիքի կորուստից: Իշխանաւորների գողութիւնը բացայայտողը պիտի լինի նոյն իշխանութեան մաս կազմող, սակայն պարկեշտ մնացած անձը:
Այլապէս, սովորական քաղաքացին որտեղի՞ց պիտի բերի գողութեան տուեալները: Երբ Ռոբերտ Քոչարեան-Վազգէն Սարգսեան (Աստուած հոգին ողորմի) զոյգը տապալեցին Լ.Տ.Պ.եանի Հ.Հ.Շ.ական վարչակարգը. Սպասեցինք գողերի դատը, գողութեանց բացայայտումը, փողերի վերադարձը: Սակայն չտեսանք այդպիսի երեւոյթ: Տարիներով սփիւռքահայ մամուլը արտագրում էր Հայաստանեան մամուլի յօդուածները, Հայաստանում տեղի ունեցած զեղծարարութեանց վերաբերեալ: Իսկ երբ Հայաստանի Հ.Յ.Դ.ականները ստացան մի քանի աթոռ, իսկոյն ամէն ինչ վարդագոյն դարձաւ նոյն սփիւռքահայ մամուլում: Ոչ Տիար Ռոբերտ Ք.եանը հետապնդեց նախկին գողերին, ոչ էլ նոր իշխանութեան հասած կուսակցութիւնները արեցին դա: Մարդիկ ծածկեցին մէկզմէկի յանցանքը: Արցախի վերաբնակեցման համար օր ու գիշեր գոչեր արձակող դաշնակցական պարագլուխներն էլ այժմ պատճառաբանում են, որ իշխանութեան ողջ լծակներին չեն տիրում: Մարդիկ կաշառուած են: Նրան ովք պիտի պայքարէին, բացայայտէին կողոպուտները, նշանակուած են իրենց պաշտօններում՝ նոյն գողերի մեղսակիցների կողմից: Սովորական քաղաքացին չի կարող փաստեր, տուեալներ բերել եւ ներկայացնել դատական իշխանութեան: Դա լուրջ կազմակերպութիւնների գործն է: Եթէ մաքսատներում ապրանք ներմուծում են առանց հարկի, մաքսատան պաշտօնեան պիտի բացայայտի իր գործընկերոջ գործը, մի երեւոյթ, որ շատ հեռու է իրականութիւն դառնալուց: Ուրեմն գնանք վարժարաններ, կրթական կառոյցներ, եւ նորից սկսենք դաստիարակել աաագայի Եւրոպական միութեան անդամ Հայաստանի քաղաքացուն:
Սիրելի Պանդուխտ, Ձեր մտքերն ու տեսակետները ցավոք սրտի հակասության մեջ են մտնում թե' մեր ներկա վիճակի և թե' միմյանց հետ:
Խնդրում եմ ուշադիր կարդալ իմ երկրորդ նախադասությունը, այն շատ լուրջ մտածելու տեղիք պիտի տար, սակայն Դուք դա անտեսում եք և դասական ձևով ցանկանում եք արդարացնել մեղավորներին, որի հետ ես համաձայն չեմ:
Նախ և' պարոն Քոչարյանը և' պարոն Սարգսյանը լրջորեն թերացել են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու մեջ, որի հետևանքով տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը: Անգամ աֆրիկայի հետամնաց երկրներում այդպիսի դեպքերում պետական համապատասխան պաշտոնյաները հրաժարական են տալիս, իսկ մեր պարագայում միակ պարկեշտ պաշտոնյան փաստորեն Ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանը դուրս եկավ, մնացածներին` կատարվածից հետո ավելի բարձր պաշտոնների նշանակվեցին: Ի՞նչ է սա Դուք նորմա՞լ եք համարում:
Ես Դաշնակցական չեմ, առհասարակ որևէ կուսակցության անդամ չեմ, սակայն Արցախի այսօրվա ոչ թե վերաբնակեցման, այլ հայաթափման համար նրանց չպետք է մեղադրել , այլ այն ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին ովքեր իրենց արցախցի հարազատ բարեկամներին ու հավատարիմ ընկերներին, բոլորին տաքուկ տեղեր ապահովեցին Երևանում և հիմա ամեն մի եկող իր ետևից բերում է շատ ուրիշների և որ ամենավտանգավորն է մեծ թվով երիտասարդների` Արցախում թողնելով միայն զառամյալ ծնողներին ու ծերերին, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել հայրենի տնից ու հողից կտրվելու մտքի հետ:
Մի իշխանություն, որ իր ժողովրդին շարունակաբար խաբելով է մնում վերևում, ինչպե՞ս կարող է այդ ժողովրդի մասին մտածել: Կամ Դուք ինչո՞վ եք համոզված, որ սրանք Լ.Տ.Պ. -ի ու ՀՀՇ-ի շարունակությունը չեն: Մի խոսքով այս անգամ ես չեմ կիսում Ձեր տեսակետները, որոնք մեր իրական կյանքից վատատեղյակ մարդու տեսակետներ են հիշեցնում: