Հարգելի dvgray, ես իմ սեփական աչքերով չեմ տեսել ո'չ այս տարվա Թիֆլսը, ո'չ էլ վրաց մաքսավորներին, սակայն ստիպված եմ մեջբերել ընկերոջս պատմածը.
" Բագրատաշենի մեր մաքսատանը իմ մեքենան պահեցին ուղիղ 50 րոպե: իմանալով, որ 4-սս էլ գնում ենք գիտաժողովի /ս.թ. փետրվարի 22-25-ը/ համոզվելով, որ բացի անձնական իրերից մեքենայի բեռնախցիկում ոչինչ չկա` միևնույնն է 3-4 անգամ մանրակրկիտ տնտղեցին բոլորիս ճամպրուկներն ու առանց որևէ հիմնավորման ու բացատրություն տալու ձգձգեցին մաքսակետով անցնելու գործընթացը: Վրացական կողմում մեզ դիմավորեցին բարեկիրթ արտաքինով մաքսավորուհիներ: Այն ժամանակահատվածում երբ օրիորդ մաքսավորուհին ծանոթանում էր մեր փաստաթղթերին/ դա տևեց ընդամենը 3րոպե/ մեքենաս աղտահանող լուծույթով մշակեցին թռչնագրիպի դեմ, հարցրին ի՞նչ կա մեքենայի բեռնախցիկում և առանց մեր իրերն ստուգելու բարի ճանապարհ մաղթեցին...
Վերադարձին նույնպես 3-5 րոպե կորցրինք Վրացական կողմում, փոխարենը 35 րոպե տևեց մեր կողմի ստուգումը, իսկ մեքենան աղտահանելու մասին խոսք անգամ չկար: Մնում էր ենթադրել, որ աղտահանող նյութերի գումարները մսխվել էին ..."
Ես կարծում եմ Արմենը դեռ ամեն ինչ չէր ասում հենց այն պատճառով, որ ինքն ստպված էր պատասխանելու մեր ապաշնորհ իշխանավորների փոխարեն: Ես նրան չհավատալու հիմքեր չունեմ, քանզի համանման պատմություններ լսում եմ արդեն հանգստից վերադարձող իմ ազգականներից:
Էջանիշներ