Ես հետաքրքրությամբ կարդացի: Հետաքրքիր էր, թե ինչպես էր շոշափված ինքնասպանությունը. հաջողվել էր փոխանցել սառը թացությունը, դատարկության ձգողականությունը... Հետաքրքիր էր ձգտումը դեպի ցանցառ անտառներ, ու որ հայացքդ կոմնացույցի պես շուռ ա գալիս դեպի ամայի լեռները: Հետաքրքիր էր արդեն մահացած-կիսապլոկված պատյանը թողնելու ինքնաբերությունը: հետաքրքիր էին գույները: Այնքան ներդաշնակ էր, որ նույնիսկ տխուր չէր...