User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Պատմություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատմություն

    Ձմեռ էր, ձմռան առաջին ամիսը՝ դեկտեմբերը: Դեռ ձյուն չկար քաղաքում, բայց օդը սառույց էր շնչում: Չնայած ցուրտ եղանակին և քնելու մեծ ցանկությանը՝ նա գնաց այդ արշավին: Մարդկանցով լի մի ավտոբուս, խոսակցություններ և ձայնե՜ր, ձայնե՜ր: Այսօր մի քիչ տարօրինակ էր նա և օրն էլ տարօրինակ էր. քամի չկար, երկիրը մոխրագույն առաստաղի տակ անշարժ սպասում էր, բայց թե ինչի էր սպասում, դա միայն ինքը գիտեր: Այսօր խոսելու ցանկություն չուներ, նստեց պատուհանի մոտ և սպասեց, թե երբ քաղաքի քարե անտառներից դուրս կգան և կմտնեն արարչի ստեղծած անտառները: Բայց ձմեռ էր և ծառերը մերկ էին, անտառը ցանցառ: Նա տխուր էր, բայց ժպտում էր, ոչ ուրախ, տարօրինակ ժպիտ էր սառել նրա դեմքին: Քիչ անց ընկերները ներգրավեցին նրան իրենց անհեթեթ խոսակցությունների և անհամ կատակների մեջ: Նա սովորականի պես խոսեց և ծիծաղեց, բայց ներսում արձագանք չկար: Քիչ անց նա նորից ագահությամբ սկսեց պատուհանից դուրս նայել. մոխրագույն երկինք, մերկ ծառեր, ձմռան քուն մտած քարեր և սառը հող, բայց ինչպես էր նա սիրում նրանց, ուզում միանալ, ձուլվել այդ սառը պատկերին: Հանկարծ զգաց, զգաց, որ կարոտում է նրանց: Անհամբերությամբ սպասեց, թե երբ ավտոբուսը կանգ կառնի և նա կկարողանա շնչել և ձուլվել: Ինչ-որ դաշտանման տեղ էր, սառը հողը փշրվում էր ոտքերի ծանրությունից, բավականին հեռու երևում էին լեռների ուրվագծերը, իսկ մյուս կողմում ջրամբար կար, արհեստական ճիշտ է, բայց սև մետաղադրամի նման ընկած էր այդ անծայրածիր դաշտում: Նա ցանկացավ միայնակ զբոսնել և քայլեց դեպի ջրամբարը: Նա նստեց ջրամբարի եզրին, այո, խորն էր և ջուրն էլ սև: Ջրամբարը հասարակ լճի նման ափ չուներ, այս կողմից այն բարձր պատով բաժանված էր լճի հարթությունից: Նա բարձրացավ և նստեց դեմքով դեպի ջրամբարը: Քիչ անց մարդիք եկան և նրանցից շատերը բարձրացան և տեղավորվեցին նրա կողքին: Նա մենակ չէր, չէր կարողանում մտածել, խանգարում էին: Կանգնեց և շրջվեց դեպի հեռավոր լեռները՝ միգուցե այնտեղ գտնի իրեն և հանգստանա: Ինչ-որ մեկը ցանկացավ անցնել նրա կողքով, մի պահ, մի վայրկյան և նա զգաց, թե ինչպես սառը ջուրը ծծեց իրեն: Վախ, շփոթմունք և հանգստություն: Նա դադարեց ընդդիմանալ ջրին, բացեց աչքերը, թուլացրեց մկանները և նայեց. կիսամութ էր այնտեղ, թաց ու սառը, բայց մենակ էր, չկար նրանց ձայները, չկար ոչինչ, կար ամենակարևորը՝ հանգստություն: Նա գրկեց ջրի թացությունը և տրվեց նրան ամբողջ հոգով մարմնով, ձուլվեց և հասկացավ, որ ընդմիշտ: Զգաց, հանկարծ զգաց, որ կշտացել է, այլևս չի կարոտում, նա միացավ այն սառը պատկերին: Իսկ հետո դադարեց զգալ և թեև մարմնի վրա սառել էր երանության ժպիտը, հոգին ապրում էր այդ երանություն ու եղելությունը, ընդմիշտ…
    30.09.2006
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. #2
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    36
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Պատմություն

    Վարդ ջան շատ հետաքրքիր ոճով ես գրել : Ափսոս, որ մենք կարող ենք հանգստության հասնել միայն այն երանության աշխարհում՝ իրականում այդ անհնարին է... : Ինչևէ, պետք է շարունակել ապրել և ուզում եմ խորհուրդ տալ քեզ ապագայի համար, որպեսզի շաատ ուշադիր հետևես կետադրական կանոններին և նախադասությունների հաջորդականությանը... Պետք է այնպես անել, որ կարդացողը կետադրության շնորհիվ զգա ամբողջ համն ու հոտը պատմվածքի, իսկ նախադասությունների ճիշտ հաջորդականությունը երաշխիք է, որ կարդացողը մի քանի անգամ նյարդայնանալով չի վերադառնա նախորդ նախադասություններին, որպեսզի կարողանա ըմբռնել միտքը...
    Ահա այսքանը, հուսով եմ կարողացա օգտակար խորհուրդներ տալ և հուսով եմ առաջիկայում կտեսնենք ևս մի հետաքրքիր պատմություն :
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  3. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    Հով ջան շնորհակալ եմ կարծիքի համար, հույսով եմ շատ չես նյարդայնացել գրվածքը կարդալիս ճիշտն ասած այն ծնվել է մի րոպեի ընթացքում և երեկ գիշեր գրելուց հնարավոր են որոշ վրիպումներ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    Մի խորհուրդ տամ, կուզես ընդունիր, կուզես՝ ոչ:
    Երբեք մի գրիր որևէ բան գրելու համար… Գրիր միայն այն ժամանակ, երբ չես կարող չգրել: Իսկ եթե սա այդ դեպքն է, ապա խորհուրդ կտայի ընդհանրապես չգրել:
    Հա՛, մեկ էլ խուսափի՛ր ծեծված արտահայտություններ օտգագործելուց:

  5. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խորհուրդ տամ, կուզես ընդունիր, կուզես՝ ոչ:
    Երբեք մի գրիր որևէ բան գրելու համար… Գրիր միայն այն ժամանակ, երբ չես կարող չգրել: Իսկ եթե սա այդ դեպքն է, ապա խորհուրդ կտայի ընդհանրապես չգրել:
    Հա՛, մեկ էլ խուսափի՛ր ծեծված արտահայտություններ օտգագործելուց:
    կուզեի իմանալ թե իմ արտահայտություններից որոնք են ծեծված, ես էլ անհիմն բաներ չեմ սիրում, ասելուց խնդրում եմ հիմնավորել, եթե այս պատմությունը քեզ չհետաքրքրեց դա բոլորովին չի նշանակում որ ես պիտի դադարեմ գրել, հակառակը հենց ԵՍ պիտի գրեմ, որ տարիներ անց մեր ծոռները ոչ թե ժառգոնային բառապաշարով զզվանք հարուցող բանաստեղծություններ կարդան այլ կարդան մի բան որ կպատմի այդ ժամանակահատվածում ապրած մարդու ներաշխարհի թեկուզ մի վայրկյանի մասին
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    Խնդրեմ… ես անհիմն չեմ խոսում.
    ձմռան առաջին ամիսը՝ դեկտեմբերը
    Բայց ձմեռ էր և ծառերը մերկ էին
    մոխրագույն երկինք, մերկ ծառեր, ձմռան քուն մտած քարեր և սառը հող
    Ցանկացած յոթերորդ դասարանցու «Ձմեռ» վերնագրով շարադրության մեջ կարելի է գտնել այս արտահայտությունները: Իսկ ինչ վերաբերում է նոր արտահայտություններին, կներես, բայց շատ արհեստական էին հնչում:

    Ի դեպ, ծոռներիդ ցավակցում եմ: Եթե ստեղծագործության մեջ ժարգոնային բառեր չկան, դա դեռ չի նշանակում, որ այն լավն է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 30 պատմություն
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 21.06.2013, 00:05
  2. Մութ պատմություն
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 118
    Վերջինը: 21.06.2010, 11:51
  3. Անվերջանալի պատմություն
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 26
    Վերջինը: 14.05.2010, 19:41
  4. Մութ պատմություն
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 260
    Վերջինը: 15.07.2008, 12:20
  5. Տխուր պատմություն
    Հեղինակ՝ Cannibal, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.04.2008, 07:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •