User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Պատմություն

  1. #1
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատմություն

    Ձմեռ էր, ձմռան առաջին ամիսը՝ դեկտեմբերը: Դեռ ձյուն չկար քաղաքում, բայց օդը սառույց էր շնչում: Չնայած ցուրտ եղանակին և քնելու մեծ ցանկությանը՝ նա գնաց այդ արշավին: Մարդկանցով լի մի ավտոբուս, խոսակցություններ և ձայնե՜ր, ձայնե՜ր: Այսօր մի քիչ տարօրինակ էր նա և օրն էլ տարօրինակ էր. քամի չկար, երկիրը մոխրագույն առաստաղի տակ անշարժ սպասում էր, բայց թե ինչի էր սպասում, դա միայն ինքը գիտեր: Այսօր խոսելու ցանկություն չուներ, նստեց պատուհանի մոտ և սպասեց, թե երբ քաղաքի քարե անտառներից դուրս կգան և կմտնեն արարչի ստեղծած անտառները: Բայց ձմեռ էր և ծառերը մերկ էին, անտառը ցանցառ: Նա տխուր էր, բայց ժպտում էր, ոչ ուրախ, տարօրինակ ժպիտ էր սառել նրա դեմքին: Քիչ անց ընկերները ներգրավեցին նրան իրենց անհեթեթ խոսակցությունների և անհամ կատակների մեջ: Նա սովորականի պես խոսեց և ծիծաղեց, բայց ներսում արձագանք չկար: Քիչ անց նա նորից ագահությամբ սկսեց պատուհանից դուրս նայել. մոխրագույն երկինք, մերկ ծառեր, ձմռան քուն մտած քարեր և սառը հող, բայց ինչպես էր նա սիրում նրանց, ուզում միանալ, ձուլվել այդ սառը պատկերին: Հանկարծ զգաց, զգաց, որ կարոտում է նրանց: Անհամբերությամբ սպասեց, թե երբ ավտոբուսը կանգ կառնի և նա կկարողանա շնչել և ձուլվել: Ինչ-որ դաշտանման տեղ էր, սառը հողը փշրվում էր ոտքերի ծանրությունից, բավականին հեռու երևում էին լեռների ուրվագծերը, իսկ մյուս կողմում ջրամբար կար, արհեստական ճիշտ է, բայց սև մետաղադրամի նման ընկած էր այդ անծայրածիր դաշտում: Նա ցանկացավ միայնակ զբոսնել և քայլեց դեպի ջրամբարը: Նա նստեց ջրամբարի եզրին, այո, խորն էր և ջուրն էլ սև: Ջրամբարը հասարակ լճի նման ափ չուներ, այս կողմից այն բարձր պատով բաժանված էր լճի հարթությունից: Նա բարձրացավ և նստեց դեմքով դեպի ջրամբարը: Քիչ անց մարդիք եկան և նրանցից շատերը բարձրացան և տեղավորվեցին նրա կողքին: Նա մենակ չէր, չէր կարողանում մտածել, խանգարում էին: Կանգնեց և շրջվեց դեպի հեռավոր լեռները՝ միգուցե այնտեղ գտնի իրեն և հանգստանա: Ինչ-որ մեկը ցանկացավ անցնել նրա կողքով, մի պահ, մի վայրկյան և նա զգաց, թե ինչպես սառը ջուրը ծծեց իրեն: Վախ, շփոթմունք և հանգստություն: Նա դադարեց ընդդիմանալ ջրին, բացեց աչքերը, թուլացրեց մկանները և նայեց. կիսամութ էր այնտեղ, թաց ու սառը, բայց մենակ էր, չկար նրանց ձայները, չկար ոչինչ, կար ամենակարևորը՝ հանգստություն: Նա գրկեց ջրի թացությունը և տրվեց նրան ամբողջ հոգով մարմնով, ձուլվեց և հասկացավ, որ ընդմիշտ: Զգաց, հանկարծ զգաց, որ կշտացել է, այլևս չի կարոտում, նա միացավ այն սառը պատկերին: Իսկ հետո դադարեց զգալ և թեև մարմնի վրա սառել էր երանության ժպիտը, հոգին ապրում էր այդ երանություն ու եղելությունը, ընդմիշտ…
    30.09.2006
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. #2
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    36
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Պատմություն

    Վարդ ջան շատ հետաքրքիր ոճով ես գրել : Ափսոս, որ մենք կարող ենք հանգստության հասնել միայն այն երանության աշխարհում՝ իրականում այդ անհնարին է... : Ինչևէ, պետք է շարունակել ապրել և ուզում եմ խորհուրդ տալ քեզ ապագայի համար, որպեսզի շաատ ուշադիր հետևես կետադրական կանոններին և նախադասությունների հաջորդականությանը... Պետք է այնպես անել, որ կարդացողը կետադրության շնորհիվ զգա ամբողջ համն ու հոտը պատմվածքի, իսկ նախադասությունների ճիշտ հաջորդականությունը երաշխիք է, որ կարդացողը մի քանի անգամ նյարդայնանալով չի վերադառնա նախորդ նախադասություններին, որպեսզի կարողանա ըմբռնել միտքը...
    Ահա այսքանը, հուսով եմ կարողացա օգտակար խորհուրդներ տալ և հուսով եմ առաջիկայում կտեսնենք ևս մի հետաքրքիր պատմություն :
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  3. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    Հով ջան շնորհակալ եմ կարծիքի համար, հույսով եմ շատ չես նյարդայնացել գրվածքը կարդալիս ճիշտն ասած այն ծնվել է մի րոպեի ընթացքում և երեկ գիշեր գրելուց հնարավոր են որոշ վրիպումներ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    Մի խորհուրդ տամ, կուզես ընդունիր, կուզես՝ ոչ:
    Երբեք մի գրիր որևէ բան գրելու համար… Գրիր միայն այն ժամանակ, երբ չես կարող չգրել: Իսկ եթե սա այդ դեպքն է, ապա խորհուրդ կտայի ընդհանրապես չգրել:
    Հա՛, մեկ էլ խուսափի՛ր ծեծված արտահայտություններ օտգագործելուց:

  5. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը

    կուզեի իմանալ թե իմ արտահայտություններից որոնք են ծեծված, ես էլ անհիմն բաներ չեմ սիրում, ասելուց խնդրում եմ հիմնավորել, եթե այս պատմությունը քեզ չհետաքրքրեց դա բոլորովին չի նշանակում որ ես պիտի դադարեմ գրել, հակառակը հենց ԵՍ պիտի գրեմ, որ տարիներ անց մեր ծոռները ոչ թե ժառգոնային բառապաշարով զզվանք հարուցող բանաստեղծություններ կարդան այլ կարդան մի բան որ կպատմի այդ ժամանակահատվածում ապրած մարդու ներաշխարհի թեկուզ մի վայրկյանի մասին
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    Խնդրեմ… ես անհիմն չեմ խոսում.
    ձմռան առաջին ամիսը՝ դեկտեմբերը
    Բայց ձմեռ էր և ծառերը մերկ էին
    մոխրագույն երկինք, մերկ ծառեր, ձմռան քուն մտած քարեր և սառը հող
    Ցանկացած յոթերորդ դասարանցու «Ձմեռ» վերնագրով շարադրության մեջ կարելի է գտնել այս արտահայտությունները: Իսկ ինչ վերաբերում է նոր արտահայտություններին, կներես, բայց շատ արհեստական էին հնչում:

    Ի դեպ, ծոռներիդ ցավակցում եմ: Եթե ստեղծագործության մեջ ժարգոնային բառեր չկան, դա դեռ չի նշանակում, որ այն լավն է:

  7. #7
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    Որ արհեստական մի բան կա էտ հաստատ, ցանկացաց կրթված ու գրագետ մարդ կարա նստի ու ինչ որ ձևով շարադրի իր մտքերը , բայց դա դեռ չի նշանակում որ ինքը դարձավ գրող և ծոռները արդեն հերթ են կանգնել

  8. #8
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրեմ… ես անհիմն չեմ խոսում.

    Ցանկացած յոթերորդ դասարանցու «Ձմեռ» վերնագրով շարադրության մեջ կարելի է գտնել այս արտահայտությունները: Իսկ ինչ վերաբերում է նոր արտահայտություններին, կներես, բայց շատ արհեստական էին հնչում:

    Ի դեպ, ծոռներիդ ցավակցում եմ: Եթե ստեղծագործության մեջ ժարգոնային բառեր չկան, դա դեռ չի նշանակում, որ այն լավն է:
    կներես բայց ես համոզված չեմ որ ցանկացած մարդ ի վիճակի է նախ իր մտքերը արտահայտել երկրորդն էլ օգտագործել գոնե այդ քո բերած "ծեծված" արտահայտություններից մեկը, քննադատելուց հեշտ բան չկա,
    եսմիգուցե ի դժբախտություն քեզ չեմ նեղանում, քանզի ես ԿԱՐՈՂ եմ քո գրվածքի մեջ տեսնել այն ինչ ուզւմ ես ասած լինես թեկուզ չինարեն բառերով այլ ոչ թե բառարանային բառապաշարով, իսկ դու՝ ոչ, իհարկե մինչ այստեղ տեղադրելը շատերն են կարդացել այն, հասկացել են միայն բավականին զարգացած և կյանքի փորձ ձեռք բերած մարդիք,
    իսկ թե ինչի մասին է այն և ինչ է թաքնված տողաըակին թող առայժմ գաղտնիք մնա
    Ի դեպ արհեստականությունը դա ուղղակի մեթոդ է որն օգտագործվել է այստեղ, լավա է գոնե դա նկատեցիր
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  9. #9
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    Չէ ինչքան կարդում եմ եսել եմ հանգում նրան, որ ավելի լավ դու բանաստեղծություններ գոնե գրես, բանաստեղծությունը կարաս նստես ու հորինես, ու մի քիչ ավելի դժվարա զգալ որ արհեստականա, համել ես չհասկացա ինչա՞ նշանակում արհեստականության մեթոդ, եթե դու թղթին ես հանձնում քո զգացողություները(տառապանք, երջանկություն, միայնություն և այլն) ինչ արհեստական մեթոդի մասինա խոսքը:

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    եսմիգուցե ի դժբախտություն քեզ չեմ նեղանում, քանզի ես ԿԱՐՈՂ եմ քո գրվածքի մեջ տեսնել այն ինչ ուզւմ ես ասած լինես թեկուզ չինարեն բառերով այլ ոչ թե բառարանային բառապաշարով, իսկ դու՝ ոչ, իհարկե մինչ այստեղ տեղադրելը շատերն են կարդացել այն, հասկացել են միայն բավականին զարգացած և կյանքի փորձ ձեռք բերած մարդիք,
    իսկ թե ինչի մասին է այն և ինչ է թաքնված տողաըակին թող առայժմ գաղտնիք մնա
    Ի դեպ արհեստականությունը դա ուղղակի մեթոդ է որն օգտագործվել է այստեղ, լավա է գոնե դա նկատեցիր
    Հարգելի՛ս, տողատակի դատարկությունը ես շատ էլ լավ տեսնում եմ: Ի դեպ, գրվում է ոչ թե «մարդիք», այլ «մարդիկ»: Չնայած գուցե այս ստեղծագործությունը կարդացածներն իրոք մարդիք են եղել

  11. #11
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    http://www.akumb.am/showthread.php?t=10609&page=5
    կրկնել չեմ սիրում այս թեմայում գրառումս կարծես հենց այս դեպքի համար լիներ

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ ինչքան կարդում եմ եսել եմ հանգում նրան, որ ավելի լավ դու բանաստեղծություններ գոնե գրես, բանաստեղծությունը կարաս նստես ու հորինես, ու մի քիչ ավելի դժվարա զգալ որ արհեստականա, համել ես չհասկացա ինչա՞ նշանակում արհեստականության մեթոդ, եթե դու թղթին ես հանձնում քո զգացողություները(տառապանք, երջանկություն, միայնություն և այլն) ինչ արհեստական մեթոդի մասինա խոսքը:
    մի օր նստի ու ՓՈՐՑԻ բանաստեղծություններ գրես, կարողա այդպես էլ է ստացվում
    իրականում չեն ԳՐՈՒՄ այլ ստեղծագործում են, իսկ դա ես չեմ նստում օրերով տանջվում, այն ծնվում է ինքնըստինքյան, իմ պարտքն է միայն այն թղթին հանձնել, այնպես ինչպես կծնվի, իսկ եթե ինչ-որ բան ծնվել է նշանակում է պետք է ինչ-որ մեկին ու եթե այդ ինչ-որ մեկը ԴՈՒՔ չեք չի նշանակում անպետքա
    Վերջին խմբագրող՝ Apsara: 01.07.2007, 23:24: Պատճառ: Գրառման ավելացում
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  12. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    Վերևի ատիճանի վրա գտնվեղն հասկանում է և տեսնում է միայն իրենից ցածր աստիճանների վրա գտնվող մարդկանց, բայց երբեք չի նկատի և չի հասկանա իրենից վեր գտնվողներին, հակառակը, շատ հաճախ նրանց ևս իջեցնում է իրենից ներքև և միայն հաջորդ քայլին հասկանում, թե ով որտեղ էր գտնվում
    Շատ լավ ձև ես գտել քեզ մխիթարելու

  13. #13
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.akumb.am/showthread.php?t=10609&page=5
    կրկնել չեմ սիրում այս թեմայում գրառումս կարծես հենց այս դեպքի համար լիներ

    Ավելացվել է 3 րոպե անց

    մի օր նստի ու ՓՈՐՑԻ բանաստեղծություններ գրես, կարողա այդպես էլ է ստացվում
    իրականում չեն ԳՐՈՒՄ այլ ստեղծագործում են, իսկ դա ես չեմ նստում օրերով տանջվում, այն ծնվում է ինքնըստինքյան, իմ պարտքն է միայն այն թղթին հանձնել, այնպես ինչպես կծնվի, իսկ եթե ինչ-որ բան ծնվել է նշանակում է պետք է ինչ-որ մեկին ու եթե այդ ինչ-որ մեկը ԴՈՒՔ չեք չի նշանակում անպետքա
    Դե քո գրածից զգացվում է որ նստել մտածել ես ինչ անեմ լավ գրեմ, ու գրել ես, ես եղելա որ նստել ու բանաստեղծություններ եմ գրել բայց դա արել եմ ոչ թե նրա համար որ ուրիշներին համոզեմ ես ինչ խորն եմ մտածում ու զգում կյանքը, այլ ուղղակի սիրածս աղջկան եմ ասենք նվիրել, տարբերություննը մեծ է՝ մի քիչ որ մտածես կհասկանաս, համել ստեղ քեզ ընդհամենը խորհուրդ է տրվում չգրել, ոչ տե քեզ ստիպում են կամ ասում որ դու հաստատ մի գրի, ուղղակի էտ խորհուրդով է նաև արտահայտվում էն անտերբերությունը որով ընթերցվել է քո ստեղծագործությունը, անձամբ իմ անունից եմ ասում էտ տենցա, մեկել խնդրում եմ գրի էլի իմանանք ինչ է նշանակում՝ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴ, լուսավորի մեզ սանդուղքի ներքևում գտնվողներիս

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ամեն մարդ ունի իրավունք իր անձնական կարծիքը հայտնելու, եկեք կոնկրետ ինչ որ «ստեղծագործությանը» (չակերտնեերում քանի որ ԻՄ կարծիքով պետքա չակերտներում գրվի) տրվող գնահատանքից չանցնենք անձնական վիրավորանքների:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.07.2007, 08:21: Պատճառ: Կիսատ երևացող գրառման շտկում

  14. #14
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    Վերևի ատիճանի վրա գտնվեղն հասկանում է և տեսնում է միայն իրենից ցածր աստիճանների վրա գտնվող մարդկանց, բայց երբեք չի նկատի և չի հասկանա իրենից վեր գտնվողներին, հակառակը, շատ հաճախ նրանց ևս իջեցնում է իրենից ներքև և միայն հաջորդ քայլին հասկանում, թե ով որտեղ էր գտնվում
    Օ~... Սա մարդկային բնավորության ամենավտանգավոր դրսեւորումներից է... Ցավում եմ, որ Դուք նման երիտասարդ տարիքում արդեն տրվել եք այդ գայթակղությանը: Ժամանակ կար, երբ մոտավորապես այսպիսի տողերով էին հանես գալիս Հակոբ Հակոբյանը, Վշտունին, Աբովը... Ես կասկածում եմ, որ Դուք առնվազն վերջին երկուսից որեւէ բան կկարողանաք հիմա ցիտել: Էլ չեմ խոսում մեր ծոռների մասին:
    Հավատացեք, որ դառը ու կոպիտ քննադատություն հաճախ շատ ավելի օգտակար է լինում, քան պատահաբար նետված գովասանքը: Իսկ Դուք փորձեք ոչ թե պաշտպանել Ձեր գրվածքը, այլ ուշադիր լինել, թե նրա մասին ինչ են ասում, նույնիսկ եթե դրանք Ձեզ համար տհաճ եւ զզվելի լինեն: Ու շատ կարդացեք

    ..., իսկ մյուս կողմում ջրամբար կար, արհեստական ճիշտ է, բայց սև մետաղադրամի նման ընկած էր այդ անծայրածիր դաշտում: Նա ցանկացավ միայնակ զբոսնել և քայլեց դեպի ջրամբարը: Նա նստեց ջրամբարի եզրին, այո, խորն էր և ջուրն էլ սև: Ջրամբարը հասարակ լճի նման ափ չուներ, այս կողմից այն բարձր պատով բաժանված էր լճի հարթությունից: Նա բարձրացավ և նստեց դեմքով դեպի ջրամբարը:
    Որպես օրինակ: Նկատում եք սարսափելին?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  15. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատմություն

    Առողջ քննադատությունը միշտ էլ օգտակար է և ողջունելի։ Ճշմարտությունն ասել պետք է, բայց նաև պետք է ասելու ձև իմանալ, հակառակ դեպքում, կարծում եմ, ավելի լավ է լռել, հատկապես երբ չասելուց, մեղմ ասած, ողբերգություն տեղի չի ունենալու... Անտաղանդ ու ոչ արժեքավոր ստեղծագործություններն այսպես թե այնպես, անցնելով ժամանակի ֆիլտրի միջով, հետագայում մոռացության են մատնվում, այնպես որ այդ առումով ապագա սերնդի ճաշակի մասին անհանգստանալու կարիք, կարծում եմ, չկա, ուրիշ բան, եթե ստեղծագործության մեջ վտանգավոր ու ձեր կարծիքով բարոյազրկող գաղափարներ են նկատվում, ինչը տվյալ դեպքում բացակայում էր։ Իսկ վերամբարձ ու փորձառուի տոնով արված դիտողությունները, որպես կանոն, չեն ընկալվում ու իրենց նպատակին չեն հասնում, դա դեռ քիչ է, մի բան էլ վիրավորում ու նվաստացնում են մարդուն։

    Լավ կլիներ, եթե դիտողություններ ու խորհուրդներ տալուց առաջ մարդիկ մտածեին ոչ միայն դրանց բովանդակության, այլև ձևի մասին, քանի որ շատ դեպքերում հենց դրանից է կախված ձեր ասելիքի ընդունելի կամ անընդունելի լինելը։

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 30 պատմություն
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 21.06.2013, 00:05
  2. Մութ պատմություն
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 118
    Վերջինը: 21.06.2010, 11:51
  3. Անվերջանալի պատմություն
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 26
    Վերջինը: 14.05.2010, 19:41
  4. Մութ պատմություն
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 260
    Վերջինը: 15.07.2008, 12:20
  5. Տխուր պատմություն
    Հեղինակ՝ Cannibal, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.04.2008, 07:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •