Տղամարդը խոհարարության մեջ։ Ի՞նչ եք կարծում արդյոք պետք է տղան խառնվի խոհարարության մեջ։ Ուզում եմ մի քիչ խոսել մեր հայերիս մոտ ընդունված ձևերից։
Ես գիտեմ, որ հայ տղամարդկանց մեծ մասը երբեք խոհանոցում, ճաշ չի եփի։ Տո ինչ ճաշ, մարդ կա իրա համար մի հատ ձվաձեղ էլ չի անում։ Ու նույնիսկ եթե, համարձակվի մի հատ ձվաձեղ անի, ապա այդ մասին նրա ընկերները հաստատ չեն իմանա։ Նա կամաջի նրանց ասել։ Մի խոսքով, ևս մի տուֆտա հայկական սովորույթ։
Վերջապես պետք չէ մոռանալ, որ աշխարհի ամենալավ խոհարարները տղամարդիկ են։
Ինձ շատ հետաքրքիր է ֆորումի տղաների կարծիքը այս հարցի շուրջ։ Արդյո՞ք այստեղ կան տղաներ, որոնք բացի կարտոֆիլից ու ձվաձեղ ից ինչ որ ուրիշ բաներ գիտեն պատրաստել։ Ու իմանալը դեռ քիչ է։ Կա՞ն տղաներ, որոնք հաճախ լցնում են փորը սեփական ձեռքերով պատրաստված ուտեստներով։
Ճիշտն ասած աղջիկների կարծիքներն էլ են շատ հետաքրքիր, որովհետև ի զարմանս ինձ, շատ աղջիկներ դեմ են դրան։
Այս ամենին ավելացնեմ մի քիչ իմ մասին, ով չի ուզում թող գծերի մեջինը չկարդա։
–––––––––––––––––––––––––––––––––
Համեստություն չանեմ, ասեմ որ ահագին բան եմ պատրաստում։ Նույնիսկ կասեի, որ դա իմ համար շատ հաճելի զբաղվմունք է։ Երեկ ամենածանրաբեռնված օրն էր այդ առումով, մոտ 3 ժամ խոհանոցից դուրս չեկա։ Մամաս 6 օր աշխատում է, կիրակին միակ հանգստյան օրն է։ Երեկ ասեցի հօօօօպ մամ, էսոր ես եմ ճաշ սարքում։ Առաջին անգամ սեփական ձեռքերով, BEEFSTROGONOV սարքեցի, շաաաատ համով էր եղել։ + դրան մի հատ էլ մեծ BISCUIT սարքեցի։ Ու ես ինձ շշաաաաատ լավ էի զգում։
–––––––––––––––––––––––––––––––––
Այստեղ կարելի է գրել ոչ միայն խոհարարությունից։ Ինչպես եք վերաբերվում ընդհանրապես տղամարդու, կնոջ գործերը անելուն(Չնայած չեմ համարում դա միայն կնոջ գործ), չանտեսելով սեփական գործերը։
Մեկել էլի մի բան, ինչպես եք վերաբերվում նրան, որ կինը աշխատի իսկ տղամարդը տան գործերով զբաղվի։ Ասենք սենց վիճակա տղամարդը ուղղակի տվյալ պահին գործ չի կարողանում գտնել։
–––––––––––––––––––––––––––––––––
Մամաս, պապաս, մինչև ժամը 7-8ը գործի են։ Ես ու քուրս ստիպված ենք լինում անել տան գործերը, ու ես երբեք չեմ քաշվել ասենք, տունը ավլելուց ու փոշիները սրբելուց։
–––––––––––––––––––––––––––––––––
Երբեք չեմ ընդունի այն տղամարդկանց, ովքեր առավոտից գիշեր հեռուստացույց են նայում, իսկ կինը տանջվումա։ Հլը մի հատ էլ + դրան "ԱԽՉԻ սեղան դի գանք հաց ուտենք"։
Մի խոսքով խոսում ենք այս թեմայի շուրջ։
Էջանիշներ