Հայ ժողովրդի մեծամասնության «գոլդամոլության» հերթական ապացույցը։![]()
Անձամբ ինձ համար նույնիսկ զվարճալի է։ Դուք այսաստիճան կարևորություն տալիս ե՞ք նման բաների։
ՇՏԱՊՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
[15:52] 25 Հունիսի, 2007
![]()
Հուլիսի 7-ին Հայաստանում սպասվում է աննախադեպ թվով հարսանիքներ: Մի քանի հազար երիտասարդ ցանկանում է ամուսնանալ 2007թ յոթերորդ ամսի յոթերորդ օրը:
՚Դա ժողովրդի համար գոլդ ամսաթիվ է: Այդ օրը պսակադրության մասնակցելու համար այնքան մարդիկ են ցանկություն հայտնել, որ մի մասին ստիպված ենք եղել ուղարկել այլ եկեղեցիներ, քանի որ մեր ժամերի մեջ էլ չէին տեղավորվումՙ,- ՚Ա1+ՙ-ին փոխանցեցին Սուրբ Սարգիս եկեղեցուց: Նման վիճակ է նաեւ մնացած եկեղեցիներում. քահանաները օրվա ժամանակացույցում չեն կարողանում տեղավորվել:
Հուլիսի 7-իւ համար դժվար է գտնել ազատ հարսանյաց սրահ, վարձու լիմուզիններ, ազատ տեսանկարահանողներ, նաեւ վարձով հարսանյաց հագուստներ: Իսկ զավեշտալինն այն է, որ կան մարդիկ, որոնք այդ օրը հրավիրված են մի քանի հարսանիքի, դրա համար ստիպված են կամ ընտանիքներով բաժանվել երկու մասի, կամ էլ` մի քանի ժամ անցկացնել մի հարազատի հարսանիքին, մի քանի ժամ`մյուսի: Իրենց ուրախությունը չեն թաքցնում գեղեցկության սրահների աշխատակիցները: Վերջիններս այնքան հաճախորդներ ունեն, որ անգամ ստիպված են մի քանիսի մազերը հարդարել մեկ օր առաջ:
՚Նոր հաճախորդներ են մտել մեր սալոն, հարցրել գոնե մի ազատ տեղ կա՞, որ իրենց սպասարկենք: Բայց պատկերացրեք, անգամ մի ազատ տեղ չունենք: Դեռեւս ամսի սկզբից այդ օրվա համար հերթագրվում էինՙ,- ասում է վարսահարդար Անգինը: Ինչո՞ւ հատկապես հուլիսի 7-ը: ՚Ինքս հավատացյալ մարդ եմ եւ երեք յոթերի համադրությունը ինձ համար խորհրդանշանական է: Մենք որոշեցինք, որ այդ օրը եթե պսակադրվենք, դա մեզ համար բախտավոր է լինելուՙ,- ասաց Արամը, որը հուլիսի 7-ին պատրաստվում է ամուսնանալ:
Լուսինեն եւ Հայկը, ովքեր ընկերություն էին անում երկար տարիներ, որոշել են իրենց խոսքերով ասած, ՚պատմական երեք յոթերը ձեռքերից բաց չթողնելՙ, այդ իսկ պատճառով նշանդրեք եւ հարսանիք կանեն հենց այդ օրը: ՚Ճիշտ է ընկերություն էինք անում, բայց դեռ չէինք որոշել մեր հարաբերությունները այդ աստիճան լրջացնել: Սակայն երբ մեր ընկերախմբում նստած էինք եւ իմացանք, որ այս տարի հուլիսի 7-ին կլինի երեք յոթեր, չգիտեմ Աստծո կամքով, թե ոնց, որոշեցինք այդ օրը մերը դարձնելՙ,- պատմում է 19-ամյա Լուսինեն:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=50635
Էջանիշներ