Ընկերները
Աշոտն ու Անդրանիկը շատ մտերիմ ընկերներ էին: Նրանք երկուսն էլ սովորում էին Պետհամալսարանի Իրավաբանականում, երկուսն էլ հարուստ ընտանիքից էին Աշոտը` Երեւանից, Անդրանիկը` Վրաստանից: Նրանք նույն կուրսում էին սովորումեւ ծանոթացել էին իրար հետ կռվելով, Ճիաշտ է երկուսն էլ լավ տուժել էին սակայն դա չխան•արեց նրանց հետակա մտերմությանը եւ դարձան լավ ընկերներ:
Համալսարանին հարակից Ակվայի բարի մշտական հաջախորդներն էին եւ կնամոլի համբավ ունեին, բայց հենց դա էլ ազդում էր աղջիկներին հոգեբանորեն եւ նրանց նկատմամբ առաջացնում հետաքրքրություն, ու հոպ, մեկը եւս ընկավ փորձված Աշոտի կամ Անդրանիկի ձեռքը, խեղջ աղջիկ, կամ երջանիկ օրեր; Ահա այսպես արկածներով անցնում էր նրանց օրերը:
-Անդ, մերս ասեց, որ լավ կլինի տեղափոխվես մեր տուն, հսկայակն տուն է նեղություն չես տա մի մտածի:
-Աշ, հարմար է տեղս էլի, ինչ կարիք կա տեղափոխվելու:
-Վերջ տու, մամաս կվիրավորվի: Վաղը սպասում եմ, իրերով կգաս:
Հաջորդ օրը արդեն Անդրանիկը տեղափոխվեց Աշոտենց տուն եւ նրանք ապրում էին եղբայրների նման, ինչպես կատակով Աշոտն էր ասում, բացի բաղնիքի սրբիչից մնացածը ընդհանուր էր; Աշոտի մայրը եւս տարբերություն չէր դնում նրանց միջեւ, իսկ Աշոտի փոքրիկ քույրիկը, Անդրանիկին ավելի շատ էր սիրում քանց Աշոտին, նա դպրոցական էր, իր առօրյան նրան էր միշտ պատմում ու երկուսով արդեն Աշոտից մի փոքրիկ գաղտնիք ունեին` նա սիրահարվել էր ուսուցչին, չնայած տարիքային մեծ տարբերության եւ այն հան•ամանքին, որ ամուսնացած էր ուսուցիչը, նա Անդրանիկից խորհուրդ էր հարցնում, թե ինչպես գրավի ուսուցչի սիրտը եւ անպայման ուզում էր խլել կնոջից, Աշոտի քույրը 11 տարեկան էր, Անդրանիկի անհան•ստությունը անցավ, երբ ծանոթացավ այդ ուսուցչի հետ,նա շատ լավ մարդ էր ու զարմանալի չէր, որ դասարանի կեսը սիրահարված էր նրան, եւ ուսուցիչը ես հումորով էր վերաբերվում այդ սիրահետումներին: Տարիները թռան եւ ահա Աշոտն ու Անդրանիկը արդեն իրավաբաններ էին:
-Աշ, սպասում եմ անպայման կ•աք մայրիկիդ հետ ինձ հյուր, Թիֆլիսն էլ կտեսնես:
-Խոստանում եմ, կ•անք, դու պատրաստություն տես:
Նրանց հրաժեշտը շատ հուզիչ էր, նույնիսկ Աշոտի ծառաները երկար ժամանակ լաց էին լինում: Աշոտը հայր չուներ, եւ ընտանեկան բիզնեսը, ինքն էր ղեկավարում: Չնայած շատ զբաղված էր, բայց ընկերոջը շատ էր կարոտել` մայրն ու քույրն էլ նեղում էին, ու նրանք այցելեցին Անդրանիկին: Անդրանիկի տան պատուհանից երեւում էր մի հրաշալի տեսարան, քուռ գետիը, ափի երկանքով ձգվող ծառուղին:
-Անդ, հլա նայի ինչ գեղեցկուհի է, եթե չծանոթացնես, կսպանեմ:
-Ինձ, թե՞ աղջկան,-հարցրեց Անդրանիկը մոտենալով պատուհանին:
-Երկուսիդ էլ, բոլորիդ:
Անդրանիկը անակնկալի եկած շրջվեց դեպի Աշոտը.
-Աշ, լսի դա ախար հայի աղջիկ է:
-Ավելի լավ ես արդեն սկսում եմ սիրահարվել, սեր առաջին հայացքից, հավատում ես նման բանի:
-Ընդհանրապես հա, բայց քո պարակայում, նըը:
-Ես էլ չէի հավատում, բայց կանգնեցի փաստի առաջ:
Աշոտը համարյա քարշ տալով Անդրանիկին իջեցրեց ՙՆաբեռեժնի՚ այսպես էր անվանվում Քուռ գետի ափամերձ տարածքը: նրանք մոտեցան աղջիկներին, անդրանիկը վրացերենով մի քիչ զրուցելուց հետու, ծանոթացրեց Աշոտի հետ.
-Ծանոթացեք, ընկերս է, Երեւանից է եկել, Աշոտ, Հասմիկ:
-Շատ հաճելի է, ի՞նչ նորություններ ես բերել Երեւանից:
Աշոտն ու Հասմիկը շատ շուտ մտերմացան, եւ արդեն երեկոյան միասին գնացին թատրոն: Անդրանիկը, գժի նման քայլում էր սենյակի մի ծայրից մյուսը եւ բարձրաձայն խոսում ինքն իր հետ:
ՙԱշոտ, հեռու մնա Հասմիկից, Հասմիկ դիմացի, չգայթակղվես՚, հետո բռնեց •լուխն ու գոռաց` աաաաաաաաա, Նրա գոռոցից վախեցած ներս թափվեցին մայրը, Աշոտի մայրը եւ քույրը:
-Ի՞նչ է եղել բալես:
-Լավ, բան չկա, մատս թողի դռան տակ:
Աշոտը վերադարձավ բարձր տրամադրությամբ, մի քիչ գինովցած.
-Ախպերսսս, խի ես մռութդ կախել;
-Հեչ բան չկա, դու պատմի:
-Ինչ պատմեմ, մենք արդեն սիրում ենք իրար, նա չասեց այդ, բայց դե ինձ գիտես էլի: Պատրաստվի հարսանիքի ու շուտով:
Անդրանիկը Աշոտի հետ զրուցելուց հետո հասկացավ, որ նա շատ լուրջ սիրահարված է ու այլեւս անիմաստ համարեց իր զ•ացմունքներից խոսել:ՙբան չկա մի կերպ կդիմանամ,-մտածեց նա,-համ էլ կարեւորը Հասմիկը երջանիկ լինի՚:
Անդրանիկը, Աշոտի ու Հասմիկի հարսանիքին լավ քեֆ արեց, բայց Թիֆլիսում, Երեւան չգնաց, հայրը հիվանդացել էր:
Հոր թաղումից հետո, Հասմիկի ամուսնանալուց հետո, Անդրանիկը լրիվ բարոյալքվել էր, ամեն օր հարբում էր եւ խաղատներում ցփնում հայրական կարողությունը:
-Անդո ջան, Արի ծախենք մեր խանութները ու գնանք Երեւան, Աշոտը կօգնի, ես խոսել եմ հետը, մի գործ դիր, թեչե սննկանում ենք:
-Մամ ջան չմտածես, ես հլա մեռած չեմ, որ սննկանանք, կտեսնես, թե տղեդ ինչ կանի:
-Ինչու՞ ես խուսափում Աշոտից, չլինի կռվել եք:
-Չե մամ ջան, բան չկա, ուղղակի չեմ ուզում նեղություն տալ:
Անդրանիկը խաբեց, նա ուղղակի չեր կարող տեսնել Հասմիկին ուրիշի գրկում: Մայրը չդիմացավ Անդրանիկին ամեն օր հարբած տեսնելով եւ մտածմունքից մահացավ արյան քաղցկեղից: Դա վերջին հարվածն էր, եւ ինչպես ասում են կարկուտը ծեծած տեղն է ծեծում, սկսվեց Անդրանիկի անհաջողությունների շրջանը, խաղատներում կրվեց ամբողջ կարողությունը, նույնիսկ մի բաժակ օղու փող չեր կարողանում պարտք վերցնել, այլեւս նա ոչինչ չուներ; Այլեւս նա ինքնասիրություն էլ չուներ, եւ դարձավ մուրացկան: Բայց գլխում մի միտք նրան հանգիստ չեր տալիս, արդեն անցել էր Հասմիկի հանդեպ զ•ացմունքը, եւ նա որոշեց գնալ ու Աշոտից ապաստան խնդրել:
Աշոտը, ոչ միայն երջանիկ էր այլեւ Հայստանի ամենահարուստ մարդն էր, նա ի տարբերություն Անդրանիկի եռապատկել էր կարողությունը, եւ Անդրանիկը կան•նել էր նրա տան դռան առջեւ ու զարմանքով նայում էր նրա շքեղ պալատին, պալատ, որովհետեւ այլ կերպ չէիր կարող անվանել այն: Նա մոտեցավ դռանը ու ուզեց ներս մտնել.
-Այ բոմժ ուր ես խցկվում, գնա ստուց:
-Աշոտին ասեք, որ Անդրանիկն է եկել կարծում եմ ուրախ կլինի:
-Արա ասին կոր,- այն է ուզում էին նրան քշել այդտեղից երբ դուրս եկավ Աշոտը:
Հետաքրքվող հայացքով նայեց Անդրանիկին, երեւի ճանաչեց ու կանչեց կողքի.
-Լսի հո չասիր, որ ընկերս ես եղել, խայտառակ կանես, ինչի ես եկել, առ ես փողը ու կորի, էլ աչքիս չերեւաս:
Անդրանիկը սկզբու կարկամեց, հետո խոսեց ինքնասիրության մնացորդը ու արհամարական շրջվեց ու գնաց:
ՙԵս քեզանից վրեժ կլուծեմ, ես ատում եմ քեզ, իմ անհաջողություների մեղավորը դու ես, ու պատասխան կտաս,-ատելությամբ լցված մտածում էր Անդրանիկը՚, Աշոտի մեքենաների շքախումբը համարյա տրորելով անցավ Անդրանիկի կողքով:
Անդրանիկը ատելությամբ լի հայացքով նայում էր նրանց հետեւից:
Էջանիշներ