User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Զարգացում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարգացում

    Այսօր մեր մոլորակը զարգանում է։ Զարգանում է շատ արագ, երկրաչափական պրոգրեսիայով։ Խոսքը տեխնիկաի մասին է։ Երբ մտածում ես ապագայի մասին, ռոբոտներ, թռչով մարդիկ ինչ որ արհեստական թևերով, մարդիկ որոնք ինչ որ ապարատների շնորհիվ դառնում են ուրվականներ, գործիքներ որոնց միջոցով վարկյանների ընթացքում կարելի է տեղափոխվել մի երկրից մյուսը։

    Արդյոք սա այն է ինչի մասին երազում ենք։ Արդյոք այս ամենը կարող է երջանկացնել մարդուն, արդյոք մենք ուզում ենք այս ամենը։

    Կարծում եմ, որ կենցաղային պրոբլեմները լուծող սարքավորումները, երբեք չեն երջանկացնի մարդկանց։

    Չնայած նրան, որ դա անհնար է՝ ինչպես արևի վրայով քայլելը, ես կուզեի կանգնեցնել զարգացումը։ Կարծում եմ մեզ այլևս ոչ մի գյուտ պետք չէ։

    Համաձայն եմ գուցե զարգացման հետևանքով մարդիկ հնարավորություն ունենան բուժել բոլոր հիվանդներին, բայց միևնույնն է կարծում եմ, որ դրանից մարդիկ ավելի երջանիկ չեն լինի՝ կծագեն ուրիշ բնույթի պրոբլմներ։

    Գուցե մեզնից 1000 տարի առաջ ավելի դժվար է եղել կյանքը։ Չկար ինքնաթիռ, չկար հեռախոս, չկար հեռուստացույց և համակարգիչ, բժշկությունը զարգացած չէր։

    Կարծում եք մարդիկ այն ժամանակ ավելի դժբախտ են ապրել։

    Չէի ասի, նույիսկ բարեկամի մահը կարծում եմ ավելի հանգիստ են տարել քան հիմա, այն ժամանակ ավելի սառնասիրտ են եղել մարդու մահվան նկատմամբ։ Չկար հեռուստացույց, բայց մարդիկ երեկոյան հավաքվում որսի էին գնում։ Կարծու՞մ եք հեռուստացույցից պակաս զբաղվումնք է, իհարկե ՈՉ։ Չկար ինքնաթիռ, ու իրանց պետք էլ չեր, իրանք բարեկամներով հեռու չէին գնում իրարից։ Չկար համակարգիչ, որպեսզի խաղեր խաղային երեխաները։ ԱՎԵԼԻ ԼԱՎ չկար։ Իրանք իրանց համար դրսում նետ էին սարքում, ու սկսում էին ծառին կրակել, համ էլ աչքերը վարի չէին տալիս։

    Քանի հազար տարի էլ անցնի մարդու բնույթը նույնն է մնալու։ Մարդ չի կարող ամբողջ կյանքը ժպտալ և լինել ուրախ։

    Ես կարծում եմ, որ ամեն ինչ կշեռքի վրա է դրված, մի նժարին դնենք հիմիկվա կյանքը, մյուսին այն ժամանակվա։ Կտեսնենք, որ
    նժարները նույն մակարդակի վրա են։ Մի կողմից մարդիկ մահանում էն միջինը 70-80 տարեկանում, մյուս կողմից 50-60 տարեկանում։ Բայց միևնույնն է նժարները հավասար են, քանի որ այն ժամանակ մարդկանց կյանքը ավելի հետաքրքիր է անցել։

    Իսկ ինչ վերաներվում է պատերազմներին, դավաճանություններին, սիրոն, գեղեցկության ընկալմանը, սրանք մարդու բնույթն են, և երբեք չեն փոխվի։ Այս հասկացությունները միշտ նույնն են մնալու։ Միշտ մարդը մարդու է սպանելու, միշտ մարդիկ իրար խաբելու, դավաճանելու են։ Սերը միշտ նույն զգացմունքն է մնալու։

    Ի՞նչ եք մտածում այս թեմայի շուրջ։ Ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիքը։

  2. #2
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    37
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զարգացում

    Շատ եմ մտածել այս թեմայի շուրջը և շատ անգամ եմ երազել, որ ապրեմ այնպես, ինչպես, ասենք, ապրում են հիմա Աֆրիկայի ցեղախմբերում… Կամ էլ մեկ այլ ժամանակաշրջանում, երբ դեռ այսքան զարգացաք չէինք: Այո՛, հիմիկվա մեր զարգացվածության աստիճանը բավականին բարձր է, ավելի մեծ հնարավորություն կա կյանքը երկարացնելու, ավելի լավ կենցաղային պայմաններ ստեղծելու, ավելի հարմարավետ ու հեշտ ապրելու կենցաղում, բայց չեմ կարծում, որ դա երջանիկ լինելու համար բավական է: Օրինակ հիմա շատերը, ովքեր կենցաղային հարմարավետ տեխնիկա չունեն, որը կթեթևացներ իրենց հոքսերը, կարծում են, որ եթե այդ ամենը լիներ՝ նրանք կլինեին երջանիկ: Այո՛, միգուցե և այդպես է, բայց միևնույն է երջանիկ լինելու համար դա բավական չէ: Ինչ է, չկա՞ն այնպիսի մարդիկ, որ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԵՆ երջանիկ լինելու համար, բայց միևնույն է երջանիկ չեն… Ամեն մեկի համար երջանկություն բառը տարբեր ձևով է հասկացվում: Դե բայց սա այլ թեմա է…
    Կարծում եմ, որ առաջ մարդիկ ավելի առողջ էին, քան հիմա, քանի որ բնության հետ ավելի շատ էին շփվում, իսկ հիմա նախընտրում են այլ բաներ, որոնք առողջությանը մեծ վնասներ են հասցնում: Նաև կասեի, որ առաջ մարդկանց ուղեղն ավելի լավ էր «աշխատում», քան հիմա, քանի որ այն ժամանակ չկային հաշվիչներ, չկային այլ նման բաներ և մարդիկ ստիպված էին ուղեղն «աշխատեցնել», ոչ թե սեխմել կոճերի վրա ու սպասել պատասխանին…
    Հիմա ուղեղս բթացած է, չեմ կարող գրել այն ամենը, ինչ ցանկանում եմ: Միգուցե մի ուրիշ օր ավելի լավ կգրեմ…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զարգացում

    կարճ.
    ինչքան զարգանում է աշխարհը,այնքան մեծանում է այն փաստը,որ մեր իսկ ձեռքերով մեզ մի դագաղում ենք տեղավորում,որից հետո ոչ մի հարություն չի փրկի…
    Զարգացումը մարդու վերջն է իր իսկ բերում…

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զարգացում

    Առայժմ միայն կասեմ, որ երեքիդ հետ էլ ընդհանուր առմամբ համաձայն եմ, մենակ թե Լեգնայի գրառումը մի քիչ հոռետեսական էր:
    Հետո ավելի ծավալուն կարտահայտեմ կարծիքս:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զարգացում

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Լեգնայի գրառումը մի քիչ հոռետեսական էր:
    մի տարբերակ էլ ...
    Լեգնայի գրածը կամ անհասկանալի է,կամ հոռետեսական
    ուղղակի Ան ջան,լուրջ ջղայնանում եմ,որ ամեն գյուտից հետո տեսնում եմ մարդիկ ոնց են ուրախանում...էլ չեն ասում,,մոտենում ենք....հա չասեմ

  6. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զարգացում

    Գտնում եմ, որ տեխնոլոգիական զարգացումը դեպի կործանում է տանում: ՈՒ բանն այն է, որ տեխնոլոգիական քաղաքակրթությունը առաջ տանողները մեզ ամեն կերպ ներշնչում են որ դա է ճիշտ զարգացումը ու որ դրանից հրաժարումը նշանակում է վայրենի, անասնական կյանքով, ամբողջ օրը նետ-աղեղով որս անելով ապրելը: Չէ՛, այդպես չէ իրականում: Մարդը բնության հետ ներդաշնակ ապրելով՝ կարող է շատ ավելի կուլտուրական, բարձր մակարդակի կյանքով ապրել: Բոլոր այն հնարավորությունները, որոնք մեզ տալիս է տեխնիկան, մարդու մեջ կան ավելի կատարյալ ձևով: Բնության հետ ներդաշնակ ապրելով ու կատարելագործելով իր ներքին թաքնված ունակությունները, մարդը տիրապետում է տեխնիկայի տված բոլոր հնարովորություններին առանց տեխնիկայի առաջացրած բացասական հետևանքների: Իսկ մենք մոռացած մեր ներքին ունակությունների մասին ընկել ենք տեխնիկական գյուտերի հետևից ու վերածվել ենք այդ ամենից կախված խղճուկ արարածների։
    Հենց թեկուզ հեռախոսի, հեռուստացույցի, ինտերնետի և այլն տված բոլոր հնարավորություններն ապահովող ունակությունները շատ ավելի կատարյալ ձևով կան մարդու մեջ: Հենց դրանք զարգացնելու ուղղությամբ է պետք գնալ։ Այ դա է իսկական զարգացումը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #7
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զարգացում

    Մեջբերում Poet-ի խոսքերից
    Չնայած նրան, որ դա անհնար է՝ ինչպես արևի վրայով քայլելը, ես կուզեի կանգնեցնել զարգացումը։ Կարծում եմ մեզ այլևս ոչ մի գյուտ պետք չէ։
    Իհարկե, կան շատ տեսություններ, որոնք հենց այսպիսի եզրահանգման են գալիս` դիտարկելով այն բոլոր ավերները, որոնք տեղի են ունենում քաղաքակրթության զարգացման ընթացքում: Սակայն այստեղ մի "բայց" կա, որը նրանք ցանկանում են չտեսնելու տալ` փաստերի առատության վրա հույս դնելով: Դա մարդկության զարգացման բնական օրինաչափությունների առկայությունն է: Այս օրինաչփություններից ամենակարևորը, թերևս, քայքայման միջոցով զարգացման հասնելու սկզբունքն է: Այսինքն` եթե մի բան քայքայվում է, մեռնում է, դառնում է սխալ, ապա այն պետք է դառնա այդպիսին ու լինի այդպիսին, որպեսզի մարդը, անցնելով այդ սխալի միջով, հասնի ճշմարտության նոր սահմանի: Ի դեպ, դու չես նշել "զարգացման" արդյունքում ձեռքբերված հիմնական արժեքը` "մարդը", ժամանակակից քաղաքակրությունը բացահայտեց մարդուն: Եվ զարգացումն էլ չի կանգնի այնքան ժամանակ մինչև մենք չասենք, ահա նա, մարդը: Ecce homo-իր ամբողջության մեջ: Այնպես որ զարգացումը պետք չի կանգնեցնել, պետք է պարզպաես շարունակել զարգանալ:

  8. #8
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զարգացում

    Նյութականը ինչքան զարգանում ա, հոգևորը էնքան անկում ա ապրում:

  9. #9
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի մարդկությունը հեշտ ճանապահներ փնտրելով իրան դեպի այլ դժվարությունների ա տանում... Նոր գյուտեր, նոր տեխնիկա, նոր հնարավորություններ.. Ի՞նչ իմաստ կա, եթե մարդիկ դրանից ավելի երկար ու ավելի երջանիկ չեն դառնում, մի բան էլ հակառկը` ավելի են "դեկավարելի" դառնում տեխնիկայի կողմից: Ես մի "պատմական շրջանում" եմ ծնվել, երբ ուսանողական տարիներիս բջջային հեռախոսը մենակ ծանոթներիս մոտ էի տեսել... Հարազատներիցս հեռու էի ապրում ու խոսում էինք հեռախոսով, ասենք, շաբաթեկան մի կամ երկու անգամ, արի ու տես կարիք էլ չկար ամեն օր խոսալու ու որպիսությունը հարցնելու, չեմ ասում անիմաստ ա, բայց օդի պես անհրժեշտ էլ չի.. Իսկ հետո արդեն երբ տունն էի ու ունեի բջջային ավելի շուտ-շուտ էի կապնվում, չնայած ակնհայտ կարիքը չկար... Ասածս են ա, որ հասարակ հեռախոսը կախվածություն ա առաջացնում սիգարետներից ուժեղ (քանի որ ավելի շատ մարդիկ են ընդգրկված ու ավելի ուժեղ)) ) Էս վերջերս էլ համակարգչային կախվածության մասին թեման եմ կարդում ու համ զարմանում եմ համ տխրում մեր փոխարեն ախր հարաբերություններն ավելի են կարևոր քան թե տեխնիկան իրա "հարմարավետությամբ"...
    Կոնկրետ ես չեմ երջանկանում 21-րդ "թվային" դարից...
    Վերջին խմբագրող՝ Shah: 24.08.2010, 21:24:

    I love my life and I celebrate it every day...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 6
    Վերջինը: 04.10.2012, 18:17
  2. Ընտրենք կայուն և առողջ զարգացում
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 23.05.2009, 10:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •