Այսօր մեր մոլորակը զարգանում է։ Զարգանում է շատ արագ, երկրաչափական պրոգրեսիայով։ Խոսքը տեխնիկաի մասին է։ Երբ մտածում ես ապագայի մասին, ռոբոտներ, թռչով մարդիկ ինչ որ արհեստական թևերով, մարդիկ որոնք ինչ որ ապարատների շնորհիվ դառնում են ուրվականներ, գործիքներ որոնց միջոցով վարկյանների ընթացքում կարելի է տեղափոխվել մի երկրից մյուսը։
Արդյոք սա այն է ինչի մասին երազում ենք։ Արդյոք այս ամենը կարող է երջանկացնել մարդուն, արդյոք մենք ուզում ենք այս ամենը։
Կարծում եմ, որ կենցաղային պրոբլեմները լուծող սարքավորումները, երբեք չեն երջանկացնի մարդկանց։
Չնայած նրան, որ դա անհնար է՝ ինչպես արևի վրայով քայլելը, ես կուզեի կանգնեցնել զարգացումը։ Կարծում եմ մեզ այլևս ոչ մի գյուտ պետք չէ։
Համաձայն եմ գուցե զարգացման հետևանքով մարդիկ հնարավորություն ունենան բուժել բոլոր հիվանդներին, բայց միևնույնն է կարծում եմ, որ դրանից մարդիկ ավելի երջանիկ չեն լինի՝ կծագեն ուրիշ բնույթի պրոբլմներ։
Գուցե մեզնից 1000 տարի առաջ ավելի դժվար է եղել կյանքը։ Չկար ինքնաթիռ, չկար հեռախոս, չկար հեռուստացույց և համակարգիչ, բժշկությունը զարգացած չէր։
Կարծում եք մարդիկ այն ժամանակ ավելի դժբախտ են ապրել։
Չէի ասի, նույիսկ բարեկամի մահը կարծում եմ ավելի հանգիստ են տարել քան հիմա, այն ժամանակ ավելի սառնասիրտ են եղել մարդու մահվան նկատմամբ։ Չկար հեռուստացույց, բայց մարդիկ երեկոյան հավաքվում որսի էին գնում։ Կարծու՞մ եք հեռուստացույցից պակաս զբաղվումնք է, իհարկե ՈՉ։ Չկար ինքնաթիռ, ու իրանց պետք էլ չեր, իրանք բարեկամներով հեռու չէին գնում իրարից։ Չկար համակարգիչ, որպեսզի խաղեր խաղային երեխաները։ ԱՎԵԼԻ ԼԱՎ չկար։ Իրանք իրանց համար դրսում նետ էին սարքում, ու սկսում էին ծառին կրակել, համ էլ աչքերը վարի չէին տալիս։
Քանի հազար տարի էլ անցնի մարդու բնույթը նույնն է մնալու։ Մարդ չի կարող ամբողջ կյանքը ժպտալ և լինել ուրախ։
Ես կարծում եմ, որ ամեն ինչ կշեռքի վրա է դրված, մի նժարին դնենք հիմիկվա կյանքը, մյուսին այն ժամանակվա։ Կտեսնենք, որ
նժարները նույն մակարդակի վրա են։ Մի կողմից մարդիկ մահանում էն միջինը 70-80 տարեկանում, մյուս կողմից 50-60 տարեկանում։ Բայց միևնույնն է նժարները հավասար են, քանի որ այն ժամանակ մարդկանց կյանքը ավելի հետաքրքիր է անցել։
Իսկ ինչ վերաներվում է պատերազմներին, դավաճանություններին, սիրոն, գեղեցկության ընկալմանը, սրանք մարդու բնույթն են, և երբեք չեն փոխվի։ Այս հասկացությունները միշտ նույնն են մնալու։ Միշտ մարդը մարդու է սպանելու, միշտ մարդիկ իրար խաբելու, դավաճանելու են։ Սերը միշտ նույն զգացմունքն է մնալու։
Ի՞նչ եք մտածում այս թեմայի շուրջ։ Ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիքը։




Մեջբերել
Էջանիշներ