User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Հիասթափություն...

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հիասթափություն...

    Ի՞նչը կարող է մարդուց հիասթափվելու պատճառ դառնալ ձեզ համար։ Ի՞նչ գծեր պետք է հայտնաբերեք մարդու մեջ, կամ ի՞նչ արարքներ պետք է մարդը թույլ տա, որ ստիպի ձեզ հիասթափվել իրենից։
    Ասեմ, որ խոսքը սիրային հարաբերությունների մասին չէ, այլ մարդկանց մասին ընդհանրապես։

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մարդկանցից չեմ հիասթափվում, որովհետև նրանց ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կան, թեկուզ շատ վատը լինեն:

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իսկ եմ դժվարանում եմ այս հարցին պատասխանել
    Փորձում եմ հիշել թե ումից և ինչ պատճառով եմ հիասթափվել ու չեմ կարողանում հիշել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, ես էլ սովորաբար մարդկանցից չեմ հիասթափվում։ Բայց դա բացարձակապես այդպես լինել չի կարող։ Հիշում եմ, իմ կյանքում մի շրջան կար, երբ ես իսկապես ոչ մեկից չէի հիասթափվում, որովհետև երբեք ինձ թույլ չէի տալիս որևէ մեկով հիանալ, որպեսզի հետո չտառապեմ, ու, պատկերացրու, որ որոշ ժամանակ դա ինձ հաջողվում էր, քանի որ ես ոչ ոքի չէի վստահում, ցանկացած մարդուց ցանկացած պահի ցանկացած բան սպասում էի ու, հետևաբար ինձ ոչ ոք չէր կարող որևէ բանով զարմացնել ու հիասթափեցնել։

    Այդ շրջանում ես իրոք ոչ մի բանից չէի զարմանում. կարծես ամեն ինչի պատրաստ էի, իսկ ցանկացած մարդուց ցանկացած պահի ցանկացած բան սպասելն իմ կյանքի նշանաբանն էր դարձել։ Այդպես ես ինձ ապահով էի զգում՝ միաժամանակ ներքուստ շատ լարված լինելով։
    Սակայն պարզ է, որ այդպես շարունակել ուղղակի հնարավոր չէր, քանի որ առանց մարդկանց վստահելու ապրել չի կարելի, դա ոչ այլ ինչ էր, քան ինքնախաբեություն, իսկ ցանկացած պահի ցանկացած մարդուց ցանկացած բան սպասելը հիմարություն է և տվյալ մարդու համար նույնիսկ վիրավորական։
    Այն, որ դու մարդկանց ընդունում ես այնպիսին, ինչպիսին նրանք կան, իհարկե, շատ լավ է, բայց, ինձ թվում է, դա բոլորովին էլ չի ապահովագրում հիասթափություններից։
    Իմ կարծիքով, հնարավոր չի, որ մարդ երբեք ոչ մեկից հիասթափված չլինի։ Ցանկացած, նույնիսկ ամենամեծահոգի մարդու կյանքում գոնե մի քանի անգամ լինում են թեկուզ չնչին հիասթափության դեպքեր, եթե մարդ իրեն երբևէ թույլ է տվել որևէ մեկով անչափ հիանալ։ Չէ՞ որ ոչ միշտ և ոչ ամբողջությամբ են մարդիկ համապատասխանում մեր՝ նրանց մասին ունեցած նախնական պատկերացումներին։ Հետևաբար մարդկանցից երբեք չհիասթափվելը նշանակում է պարզապես անտարբեր լինել մարդկանց նկատմամբ։ Իսկ ես չեմ կարծում, որ դու այդպիսին ես ու ոչ էլ օժտված ես մարդկանց հենց սկզբից 100 տոկոսով ճանաչելու բացառիկ շնորհքով, որովհետև գիտեմ քո՝ որոշ մարդկանց մասին կարծիքդ փոխելու դեպքերի մասին։

    Արտ, իսկ դու հիշողությունդ մի քիչ զարգացրու, համոզված եմ, որ գոնե մի բան կհիշես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտես, ես դա հիասթափություն չեմ կոչում: Պարզապես երբ մարդկանց որևէ նոր հատկանիշ եմ հայտնաբերում, որն անսպասելի էր, ծանր չեմ տանում: Չեմ հիասթափվում, այլ ուրախանում եմ, որ այդ մարդուն ավելի լավ ճանաչեցի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (12.08.2013)

  7. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ի՞նչ է հիասթափությունը։ Կարո՞ղ եք սահմանել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (31.03.2015)

  9. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Իսկ ի՞նչ է հիասթափությունը։ Կարո՞ղ եք սահմանել։
    Ես կարող եմ միայն ասել, թե ես ինչպես եմ այն ընկալում:
    • Սպասելիքների չիրականացում
    • Հայտնաբերում, որ տվյալ անձի կերպարը չի համապատասխանում ձեր երևակայության մեջ նրա մասին հյուսած կերպարին
    Երևի այսպես

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Ես կարող եմ միայն ասել, թե ես ինչպես եմ այն ընկալում:
    • Սպասելիքների չիրականացում
    • Հայտնաբերում, որ տվյալ անձի կերպարը չի համապատասխանում ձեր երևակայության մեջ նրա մասին հյուսած կերպարին
    Երևի այսպես
    Ես էլ եմ հիասթափությունը մոտավորապես այդպես ընկալում, միայն կավելացնեմ, որ տվյալ մարդու նոր կերպարը ավելի վատը պետք է լինի, քան նախկինում պատկերացրածն էր։ Հակառակ դեպքում ոչ թե հիասթափություն է առաջանում, այլ ընդհակառակը՝ հաճելի զարմանք
    Բացի դրանից, ես չեմ համարում, որ հիասթափվել՝ միշտ նշանակում է ծանր տանել։ Այսինքն՝ կարելի է հիասթափվել, բայց շատ էլ նորմալ ընդունել ասենք մարդու հայտնաբերված նոր կերպարը։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 22.03.2006, 19:10:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Բացի դրանից, ես չեմ համարում, որ հիասթափվել՝ միշտ նշանակում է ծանր տանել։ Այսինքն՝ կարելի է հիասթափվել, բայց շատ էլ նորմալ ընդունել ասենք մարդու հայտնաբերված նոր կերպարը։
    Ծանր կամ թեթև տանելը կախված է այն բանից, թե տվյալ մարդը որքանով է քեզ համար թանկ կամ սիրելի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ծանր կամ թեթև տանելը կախված է այն բանից, թե տվյալ մարդը որքանով է քեզ համար թանկ կամ սիրելի։
    Բացի դրանից երևի թե նշանակություն ունի հիասթափության աստիճանը:

    Արշակի հավելումների հետ (հիասթափության սահմանման մեջ) լիովին համաձայն եմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #11
    չանդամ Լոս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    անտառում
    Տարիք
    37
    Գրառումներ
    134
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չեմ հիշում երբ եմ հիասթափվել.. եղել են խաբլան մարդիկ.. ես իրանցից չեմ հիասթափվել, այլ ինձնից..
    հետո փորձել եմ չխաբվեմ.. իսկ իմ հիմիկվա ընկերնեից հիասթափվել.. նույն բանն է որ մարդկությունից հիասթափվել..

    հիասթափվել.. սիրուն է սազում.. համակրանքին..
    չգիտեմ.. թվում է թե բանալին գտել եմ չհիասթափվելու կոնկրետ ընկերներից.
    Վերջին խմբագրող՝ Լոս: 23.03.2006, 05:17:

  14. #12
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    116
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դժվար չի հիասթափեցնել և հիասթափվել, եթե հարը վերաբերում է անձի,
    իսկ եթե երեվույթի մասին խոսենք, ապա բոլորս ունենք թերություններ և մեզ պետք է ընդունեն մեր թերությունների հետ միասին:
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  15. #13
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժլատություն - ահա այն հատկանիշը, որը հիասթափեցնում է ինձ մարդկանց մեջ:

    Եւ չեմ սիրում, երբ բացահայտ փորձում են ինչ որ մի հարցում "ֆռռացնել" քեզ:

  16. #14
    Անդամության թեկնածու Հովիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիասթափություն...

    Ոչ-ոչ, համաձայն չեմ ոչ մեկիդ հետ, քանի դեռ մենք կարողանում ենք խաբել կամ որևե բանով պարտավորեցնել դիմացինին, ուրեմն նրանք լավն են, իսկ երբ զգում ենք, որ նրանք անտարբեր են մեր նկատմամբ, որ մեզ չեն հասկանում, իսկ հասկացված լինելու, ազնիվ բարեկամության, սիրված լինելու, երբեմն նաև կարեկցանքի կարիքն ունենք, ապա չենք ներում նրանց, ավելի շուտ մենք մեզ ենք սիրում, հասկացված լինելու համար ինչեր չենք անում, նույնիսկ ինքնասպանություն ենք գործում ու ի՞նչ եք կարծում հիասթափվելու պատճառո՞վ, ոչ, պարզապես ուզում ենք պատժած լինել, ուշադրություն գրավել, հաճախ հանդիմանում ենք մեր բարեկամներին փորձելով համոզել, որ սիրում ենք իրենց համոզված լինելով, որ հենց հաջորդ պահին խաբելու ենք, չէ՞ որ մենք մեզ ենք սիրում: Չենք հիասթափվում, կատաղում ենք որ մեզ թույլ չեն տալիս փաբել իրենց, կան մարդիկ որոնք որքան շատ են համոզվում դիմացինի անթերիության մեջ, այնքան ավելի են կատաղում, որովհետև ստիպված պիտի սիրեն նրանց, հոգու խորքում մենք ծիծաղում ենք Քրիստոսի վրա, համոզված լինելով, որ մեզանից ոչ մեկը իրեն չի զոհաբերի ուրիշի համար:
    Լավ, մի քիչ շտապում եմ:

  17. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիասթափություն...

    Դու քո գրածից բան հասկացա՞ր։
    Ես որ քիչ բան հասկացա... շատ խառնաշփոթ ես գրել։ Փորձիր ավելի կոնկրետ ու հստակ արտահայտվել։ Իմ համեստ կարծիքով, քո գրածը համարյա կապ չուներ հիասթափության հետ։ Եթե սխալվում եմ, բացատրիր ավելի հասկանալի ձևով, խնդրում եմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •