Նախ նայած, թե ինչ խորության հիասթափություն է։ Բայց շատ բան կախված է նաև հիասթափվողից. եթե էությամբ ներող է, կաղապարված չի, ապա հիասթափությունը շատ դեպքերում հաղթահարվում է։
Բացի դրանից, մենք հաճախ հիասթափվում ենք պահի ազդեցությամբ, երբ հույզերն ինչ–որ առումով խլացնում են բանականությունը, և այն, ինչ այդ պահին մեզ սարսափելի ու աններելի է թվում, շատ դեպքերում հետագայում՝ ավելի սթափ ու պակաս հուզումնալից նայելու դեպքում, հասկանում ենք, որ այնքան էլ լուրջ չէր, որքան թվում էր սկզբից։ Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ հիասթափությունների մեծ մասը լինում են ոչ թե աստիճանաբար, ժամանակի ընթացքում, այլ հանկարծակի՝ կոնկրետ արարքի պատճառով, իսկ նման դեպքերում հույզերի խտացումն անխուսափելի է, որտեղից էլ՝ սուբյեկտիվության մեծ բաժինը։ Ու ընդհանրապես իմ դիտարկումները ցույց են տվել, որ հիասթափության զգալի մասը սուբյեկտիվ գործոնն է կազմում։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.05.2008, 19:25:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
erexa (17.02.2013)
Ասեմ այսպես. ես մարդկանցից չեմ հիասթափվում: Բացատրեմ. երբ տվյալ պահին տվյալ մարդը ինչ-որ բան է անում, որն ինձ համար տանելի չէ, ապա ես դա հաշվի եմ առնում՝ իմ շփումը տվյալ մարդու հետ սահմանափակելով այնքանով, որքանով որ ապահովագրած կլինեմ ինձ նրա անտանելի վարմունքի հետ բախվելուց: Միայն ինձնից եմ հիասթափվում/ինքդ քեզնից հիասթափվելը ահավոր է. որպես դրա միջով անցած մարդ եմ ասում/, որ տվյալ մարդուն լավ չեմ կարողացել ճանաչել, կամ տվյալ երևույթին մեկ անգամ բախվելուց հետո թույլ եմ տվել, որ այն կրկնվի՝ գլխավոր դերակատարների փոփոխությամբ:
Ինձ համար հիասթափություն ասվածը չի ասոցացվում մարդկանց հետ, միայն երևույթների/հատկանիշների/: Չնայած կասեք, որ երևույթն էլ մարդկային գործոնի հետևանք է շատ դեպքերում, բայց մեկ է այդ մարդուն ներելու եմ, այնպես որ թողեք մտածեմ՝ թե այդ մարդը այդ երևույթի հետ կապ չունի/ինքնախաբեության վառ դրսևորում/:
Ինձ համար հիասթափությունը անցողիկ է, բայց դրա թողած հետքերն ու տված դասերը մնում են սրտիս խորքում, մեկ-մեկ մոռացվում, մեկ-մեկ թարմացվում...
Սակայն այնքան միեւնույն է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ