User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Հիասթափություն...

  1. #46
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հիասթափություն...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Սեր ու սառը դատողություն անհամատեղելի են
    Իհարկե անհամատեղելի չեն:
    Սովորաբար ես կարողանում եմ իմ սիրելի արարքները (նաև բնավորության կողմերը) սառը դատել ու տեսնել դրանց թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը: Երբեմն բացասական կողմեր տեսնելը բերում են փոքրիկ հիասթափությունների, բայց ոչ մի բացասական կողմ ինձ չի թույլատրում նրանց ավելի քիչ սիրել: Ավելին, դա ինձ օգնում է ավելի լավ հասկանալ նրան, իսկ երբեմն ցույց տալ նրան այդ բացասական կողմն ու այնպես անել, որ փոխվի: Ճիշտ նույն կերև ինձ սիրողներից շատերն են կարողանում սառը դատել ու տեսնել իմ բացասական կողմերը:

    Սիրելի մարդու բացասական կողմը տեսնելն է այն հիմնական գործոններից մեկը, որը նրան կարող է թույլ տալ դառնալ ավելի լավը, կատարելագործվել: Հետևաբար մենք պետք է փորձենք սառը դատել՝ չվախենալով հիասթափություններից, որոնք երբեմն անխուսափելի են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #47
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հիասթափություն...

    Արտ ես ասում եմ բացասական կողմերով հանդերձ ես սիրում, իսկ դու…

    համ էլ խոսքը սիրած էակի մասին է

  3. #48
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիասթափություն...

    տղաներ, ինձ թվում է դուք իրար չեք հասկանում...մեկը մի բան է ասում, մյուսը՝ մեկ ուրիշ...

  4. #49
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հիասթափություն...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Արտ ես ասում եմ բացասական կողմերով հանդերձ ես սիրում, իսկ դու…

    համ էլ խոսքը սիրած էակի մասին է
    Իսկ ես հաստատում եմ քո ասածը ու նաև պնդում, որ սերն ու սառը դատողությունը համատեղելի են: Ու ես առանձին չեմ խոսում սիրած էակի մասին, այլ ընդհանուր եմ խոսում, ու սիրված էակը մտնում է իմ ասածների մեջ: Ու ամեն ինչ մարդուց ու ինքնատիրապետումից է գալիս, սառը դատողություն միշտ է հնարավոր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #50
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիասթափություն...

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    սերն ու սառը դատողությունը համատեղելի են: Ու ես առանձին չեմ խոսում սիրած էակի մասին, այլ ընդհանուր եմ խոսում, ու սիրված էակը մտնում է իմ ասածների մեջ: Ու ամեն ինչ մարդուց ու ինքնատիրապետումից է գալիս, սառը դատողություն միշտ է հնարավոր
    դատողությունը սիրո հետ համատեղելի է, համաձայն եմ, բայց ոչ սառը դատողությունը

  6. #51
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիասթափություն...

    Կարդում եմ բոլորիդ գրածները... ու զգում եմ, որ բոլորիդ հետ էլ որոշ չափով համաձայն եմ, կարծես թե բոլորդ էլ ճիշտ եք, բայց բոլորդ իրար հակառակվում եք...

    Այնուամենայնիվ, ամենաշատը Չուկի հետ եմ համաձայն։ Իմ կարծիքով, ինքը շատ լավ բացատրեց հիասթափություն երևույթը։ Իր գրառումները կարդալով՝ հասկացա, որ ես իմ վերջին գրառման մեջ այնքան էլ ճիշտ չեմ արտահայտվել՝ գրելով, որ ես չեմ հիասթափվում, իրականում, ես, փաստորեն, հիասթափություններ ունենում եմ, ուղղակի դրանից հետո չեմ շտապում վերաբերմունքս փոխել տվյալ մարդու հանդեպ, քանի որ համարում եմ, որ կարող եմ սխալված լինել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #52
    SPONTANEOUS Pantera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2006
    Հասցե
    Ավստրալիա
    Տարիք
    46
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիասթափություն...

    Uluana ջան, հիմնականում, մարդը իր կարծիքները կամ եզրակացությունները, շտապում է կատարել տեսողական ունակությունների հիմնման վրա:
    Մտավոր ունակությունը, հիմնականում, անցնում է երկրորդ պլան՝ որի մեջ մտնում են իրավիճակների մեկնաբանումները, դրանք հասկանալը, անալիզի ենթարկելը, մարդու հոգեբանությունը հասկանալը, լավատեսությունը, մարդուն ևս մեկ շանս տալը, մարդու թերություններն ընդունելը...
    Սա մեր բոլորիս առօրէան է, երբեմն, և ոչ միայն՝ քոնը
    «Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից, որոնք լռում են» - Տուրնիե

  8. #53
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիասթափություն...

    Փաստորեն ես էս թեմայում գրառում չեմ արել
    Դե շատ չեմ խոսի, բոլորս էլ քիչ թե շատ հիասթափություններ ապրում ենք մեր կյանքում:/ու դա այդքան էլ վատ չի/
    Միայն ուզում եմ ասել, որ եղածից հիասթափվելն այնքան վտանգավոր չէ, ինչքան չեղածից հիասթափվելը:Եղածը ավելի շատ վերագրվում է ուրիշին, նոր դառնում քոնը: Չեղածը քոնն է, որ կարող ես վերագրել ուրիշին...չեղածը պատրանք է..դրա համար քիչ հորինեք, որ եղածների ամեն մազից չկախվեք
    էէէ..ամեն ինչի մեջ խորանալ լինում ա..օրինակ պատրանքն էլ եթե կա, արդեն եղած է...բայց դե եղած-չեղած մի հաշիվ, so փակե՛ք հաշիվը

  9. #54
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Re. Հիասթափություն...

    Այ մարդ դե չի լինում էլի չխորանալ , մազից չկախվել, էնքան քտի մազ բնավորություն ունեմ Երևի դրանիցա, որ հաճախ եմ հիասթափություն ունենում Ու դա լավ չի, իմ բնավորության ամենաբացսական գիծնա...
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  10. #55
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիասթափություն...

    էհ… դաժան բան է հիասթափությունը…

    երևի ինքներս ենք մեղավոր լինում շատ հաճախ, մարդու մեջ տեսնում ենք միայն լավը, կամ այն, ինչ ուզում ենք տեսնել… ինքներս ենք մեզ համար նրա կերպարը ստեղծում, իսկ երբ տեսնում ենք, որ մեր կերպարից բավականին հեռու է իրականում, անկում ենք ապրում… իսկ ցած ընկնելը միշտ էլ ցավալի է…

    իսկ հիսթափվել կարելի է նույնիսկ մեկ հայացքից, խոսքից, արարքից…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  11. #56
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիասթափություն...

    Իմ կարծիքով, մենք մարդկանցից կամ երևույթներից հիասթափվում ենք, երբ նրանցում բացահայտում ենք այնպիսի նոր գծեր, որոնք մեզ համար, ասեմ այսպես, ընդունելի կամ տանելի չեն /հարմար բառ չգտա/: Այսինքն, հետևություն կարելի է անել, որ հիասթափությունը գալիս է տվյալ մարդուն կամ երևույթին լիովին ծանոթ չլինելու, չճանաչելու հանգամանքից: Բայց մի՞թե հնարավոր է ամբողջովին ճանաչել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան: Այսինքն, մենք, լիովին չճանաչելով տվյալ մարդուն կամ տվյալ երևույթը, նրան օժտում ենք մեզ ցանկալի հատկություններով /դրանով իսկ մեզ համոզելով, որ նրան լիովին ճանաչում ենք/, հետո, ժամանակի ընթացքում տեսնելով իրականի հակասականությունը մեր պատկերացրածի հետ, մեզ մոտ առաջանում է հիասթափություն կոչվող զգացումը:
    Հիասթափությունը իրականության և մեզ ցանկալի, մեր կողմից նախընտրելի իրականության հակասականությունից ծնված երևույթ է:
    Ինչպե՞ս խուսափել. երևի /ասում եմ երևի, քանի որ այնպիսի հիասթափություն եմ ապրել, որ մինչև կյանքիս վերջ դա կմնա որպես մի լավ դաս, որից Կյանք կոչվող դասախոսը երկրորդ անգամ ինձ լիկվիդ թողեց՝ ապացուցելով, որ առաջին լիկվիդից հետո ես ճիշտ հետևություններ չկարողացա անել/ կարողանալ /ցավոք, շատերս չենք կարողանում/ ընկալել մեր շրջապատը այնպիսին, ինչպիսին այն կա, այլ ոչ թե կատարյալ աշխարհում ապրելու ցանկությամբ վառ երանգներ հաղորդել այն ամենին, ինչ իրականում սև ու սպիտակ է: Չէ՞ որ սևն ու սպիտակն էլ գույներ են. այսինքն, բավարարվել եղածով՝ սևի մեջ փնտրել ու տեսնել սևը, սպիտակի մեջ՝ սպիտակը:
    Սակայն այնքան միեւնույն է...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (17.02.2013)

  13. #57
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիասթափություն...

    Մի թեմայում կարծեմ գրել եմ, որ հիասթափությունը ամենադաժան զգացմունքն է, որն իր ետևից բերում է ահավոր հետևանքներ, որոնցից մեկն էլ անտարբերությունն է:
    Բայց ուզում եմ հարցը մի քիչ շեղել. Իսկ հիասթափությունն անցողի՞կ է, թե եթե մեկից հիասթափվեցիր՝ ..."то это на всю жизнь".

  14. #58
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիասթափություն...

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի թեմայում կարծեմ գրել եմ, որ հիասթափությունը ամենադաժան զգացմունքն է, որն իր ետևից բերում է ահավոր հետևանքներ, որոնցից մեկն էլ անտարբերությունն է:
    Բայց ուզում եմ հարցը մի քիչ շեղել. Իսկ հիասթափությունն անցողի՞կ է, թե եթե մեկից հիասթափվեցիր՝ ..."то это на всю жизнь".
    Իսկապես հիասթափությունը շատ վատ բան է
    Հարցը՝ այն անցողիկ է թե ոչ, կարող է ունենալ և դրական, ր բացասական պատասխաններ։ Երբեմն շատ խորը հիասթափություն ես ապրում ու թվում է թե երբեկ չես վերականգնվի բայց արի ու տես, որ երբեմն շատ ավելի խորը սիրո զգացում ունենալով կարողանում ես ներել, սակայն իհարկե ամբողջապես ջնջել հիասթափության հետքը երևի թե հնարավոր չէ

  15. #59
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիասթափություն...

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես հիասթափությունը շատ վատ բան է
    Հարցը՝ այն անցողիկ է թե ոչ, կարող է ունենալ և դրական, ր բացասական պատասխաններ։ Երբեմն շատ խորը հիասթափություն ես ապրում ու թվում է թե երբեկ չես վերականգնվի բայց արի ու տես, որ երբեմն շատ ավելի խորը սիրո զգացում ունենալով կարողանում ես ներել, սակայն իհարկե ամբողջապես ջնջել հիասթափության հետքը երևի թե հնարավոր չէ
    ես համաձայն չեմ, որ կարող է դրական կողմ ունենալ,էսքան ժամանակ ումից հիասթափվել եմ.հլը որ կարծիքս չեմ փոխել
    Зимой и летом одним цветом

  16. #60
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիասթափություն...

    Մեջբերում Brigada-ի խոսքերից Նայել գրառումը
    ես համաձայն չեմ, որ կարող է դրական կողմ ունենալ,էսքան ժամանակ ումից հիասթափվել եմ.հլը որ կարծիքս չեմ փոխել
    չէ ես չեմ ասում կարծիքը փոխել, ուղղակի հիասթափվելով հանդերձ դեռ համակրանք ունես տվյալ մարդու նկատմամբ գուցե ես եմ թույլ ու չեմ կարողանում որոշեկի դեպքերից հետո ուղղակի արհամարհել կամ ատել մարդկանց, բայց ամեն դեպքում, եթե մեկին "սիրում եմ " ապա ինչքն էլ վատը նա լինի, միևնույն է ես նրան ներում եմ

    Հ.Գ. Գուցե ուղղակի ես եմ սխալ ու թույլ։

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •