User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Դժվար դաս. ԵՊՀ դասախոսը հեռացվել է աշխատանքից հակակառավարական հայացքների համար

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դժվար դաս. ԵՊՀ դասախոսը հեռացվել է աշխատանքից հակակառավարական հայացքների համար

    Դասախոսությունների ընթացքում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատելու և ընդդիմադիր գործիչ Արամ Կարապետյանի հետ ուսանողների հանդիպում կազմակերպելու համար Երևանի պետական համալսարանից հեռացվել է սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դասախոս Սասուն Սարիբեկյանը:

    33-ամյա Սարիբեկյանը ինը տարի դասավանդել է համալսարանում, վերջին շրջանում 7 առարկա է դասավանդել, մասնավորապես` տնտեսական աշխարհագրություն` տնտեսագիտության, քաղաքական աշխարհագրություն` աշխարհագրության, և աշխարհաքաղաքականություն (գեոպոլիտիկա)` պատմության ֆակուլտետում:

    Ուսանողների շրջանում անցկացված հարցումներով ամենաբարձր վարկանիշ ունեցող դասախոսներից է:

    Հայաստանի մայր բուհը դառնում է քաղաքական մարտերի թատերաբեմ
    Գիտությունների թեկնածու Սարիբեկյանին հոկտեմբերին աշխարհագրության ֆակուլտետի գիտխորհուրդը միաձայն ընտրել է դոցենտի պաշտոնում, որից հինգ ամիս անց` մարտի 15-ին, ռեկտորը նրա հետ կնքած պայմանագիրը լուծարելու հրաման է տվել պարտականությունները չկատարելու պատճառաբանությամբ:

    Հրամանի համար հիմք է հանդիսացել նրա հայացքները դատապարտող` տնտեսագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողների գրավոր բողոքը, որը, ստորագրողներից մի քանիսին արված հարցումներից պարզվել է, նրանց կարծիքը չի արտահայտում, բովանդակությանը համաձայն չեն և ստորագրել են ոչ խղճի թելադրանքով, իսկ մի քանիսն էլ նրա ուսանողը չեն եղել:

    Նաև հիմք են հանդիսացել այդ բողոքի հիման վրա տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի զեկուցագիրը և այդ կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը:

    Ուսանողների բողոքում ասվում է, որ, կասկածի տակ չդնելով Սարիբեկյանի մասնագիտական ունակությունները, նա դասաժամերի զգալի մասը օգտագործում է առարկայի հետ կապ չունեցող հարցադրումներ կատարելու և քննարկումներ կազմակերպելու համար, որոնք նպատակաուղղված են ինչպես հանրապետության, այնպես էլ համալսարանի և ֆակուլտետի ղեկավարության վարկաբեկմանը, երկրում տիրող իրավիճակի տենդենցիոզ քննադատությանը, ապագայի հանդեպ հոռետեսական մտածողության ձևավորմանը:

    Բողոքում ասված է նաև, որ Սարիբեկյանը ստուգարքը հեշտորեն հանձնելու պատրվակով հորդորում է ուսանողներին դասերից հետո մասնակցել աշխարհաքաղաքականության սեմինարների, որոնք հետապնդում են նրանց համար անհասկանալի նպատակներ. «Մեր դժգոհությունը հասավ գագաթնակետին, երբ փետրվարի 21-ին, ոչ իր դասի օրը, Սարիբեկյանը հրավիրեց մասնակցելու «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում կազմակերպված «կոնֆերանսին», որը, ինչպես պարզվեց, «Նոր ժամանակներ» կուսակցության քաղաքական ակցիան էր Արամ Կարապետյանի գլխավորությամբ: Փաստորեն մենք անգիտակցաբար ներքաշվեցինք քաղաքական դաշտ»,- ասված է բողոքում:

    Բողոքի հիման վրա համալսարանի պաշտոնյաների կազմած եզրակացությունը նույն բողոքի ձեռագրին է նման, որտեղ ասված է, թե դասերի ընթացքում Սարիբեկյանը վերլուծել է ՀՀ պետական քաղաքական համակարգը, քարոզել է անվստահություն այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ, փորձել է ապացուցել, որ Հայաստանը վարում է ոչ ռացիոնալ պետական քաղաքականություն, խթանել է ուսանողների մեջ ապագայի նկատմամբ հոռետեսական մտածողության ձևավորմանը:

    Զրուցելով բողոքը ստորագրած վեց ուսանողների հետ` «ԱրմենիաՆաուն» պարզել է, որ նրանցից երկուսը Սարիբեկյանի դասերին ընդհանրապես չեն մասնակցել, իսկ չորսն էլ համաձայն չեն եղել նամակի բովանդակությանը, սակայն, իրենց ասելով, ստորագրել են հանուն ընկերական համերաշխության:

    Նամակը ստորագրած ուսանողուհիներից մեկը, որ իր անունը չցանկացավ հրապարակել, ասում է, որ սուտ է, թե Սարիբեկյանը խոստացել է դասից դուրս սեմինարին մասնակցելու համար ստուգարքը հեշտությամբ նշանակել, և որ նման խոսակցություն ընդհանրապես չի եղել: Նամակում նշված «դասերից հետո սեմինարը», իրականում, պատմության ֆակուլտետում Սարիբեկյանի աշխարհաքաղաքականության դասախոսություններն էին, որոնք այնքան հետաքրքիր են եղել, որ այլ ֆակուլտետներից ուսանողներ էլ են մասնակցել:

    «Նա քաղաքականության մասին շատ հետաքրքիր էր խոսում և մեզ չէր ասում` ինչ անենք, պարզապես իր կարծիքն էր ներկայացնում,- ասում է նա: - Շատ լավ դասախոս էր, դասախոսությունների պատճենները տալիս էր մեզ, որը շատ հեշտացնում էր սովորելը, ուրիշ ոչ մի դասախոս չի տալիս»:

    Աննա Միքայելյանն ասում է, որ Սարիբեկյանի դեմ ոչինչ չունի և ստորագրել է, քանի որ մյուս ուսանողներն էլ են ստորագրել. «Եթե ես չստորագրեի, նրան, միևնույն է, կհեռացնեին»:

    Սոնա Հակոբյանն ասում է, որ Սարիբեկյանը լավ դասախոս է, բայց քանի որ նամակը մինչև վերջ կարգին չի կարդացել, չի կարող ասել` բողոքին համաձա՞յն է, թե՞ ոչ:

    Մեկ այլ ուսանողուհի, որ նույնպես չցանկացավ իր անունը հրապարակել, ասաց, որ Սարիբեկյանի դասերին ընդամենը մեկ թե երկու անգամ է եղել, նրա ասածները բոլորին հետաքրքրում էին, և նորմալ դաս էր անցկացնում, իսկ նամակին ընդհանրապես համաձայն չէ, բայց ստորագրել է:

    Բողոքը ստորագրած` ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Կառլեն Խաչատրյանը և խորհրդի անդամ Գևորգ Ղուկասյանը ընդունեցին, որ Սարիբեկյանի դասերին ընդհանրապես չեն մասնակցել և չկարողացան հիմնավորել, թե ինչու են ստորագրել այն:

    Կատարվածը առիթ է տվել շահարկումների, որ Սարիբեկյանին հեռացնելու պատճառը նրա դասերը չեն: Սարիբեկյանն ասում է, որ իրոք խոսել է Հայաստանում վարվող քաղաքականության մասին, երկրի տնտեսական խնդիրների լուծման անհրաժեշտությունն օգտագործել է որպես օրինակ` նյութը բացատրելու համար:

    Ասում է, որ դասերից հետո համալսարանից դուրս նախատեսել է հանդիպումներ ուսանողների նախընտրած տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող գործիչների հետ «Քաղաքական համակարգ», «Ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքական նշանակությունը» և նման թեմաներով, որոնց համար ստացել է համալսարանի բակալավրիատի բաժնի վարիչի թույլտվությունը:

    Այդ շրջանակում առաջին հանդիպումը եղել է փետրվարին Արամ Կարապետյանի հետ «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում «Քաղաքական համակարգ և քաղաքական ռեժիմ» թեմայով, իսկ տնտեսագիտության ֆակուլտետից այդ հանդիպմանը ներկա են եղել ընդամենը 6-7 հոգի:

    «Հանդիպումը չի հետապնդել քարոզչական նպատակներ, այլ ունեցել է գիտաճանաչողական բնույթ: Բայց եթե նույնիսկ ունենար քարոզչական նպատակներ, ոչ մի վտանգ չէր ներկայացնի, քանի որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է»,- ասում է նա:

    Ուսանողներից մեկն ասաց, որ նամակի` միայն ֆակուլտետի ղեկավարության հետ կապված մի կետն է մոտ իրականությանը, քանի որ Սարիբեկյանը մի անգամ դեկանի դեմ ինչ-որ բան է ասել, բայց չի հիշում, թե ինչ:

    Սարիբեկյանն ասում է, որ մի առիթով ասել է, թե ինքը դասախոսում է հակառակ դեկանի կամքի: Նա կոնֆլիկտ է ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավարության հետ: Ըստ Սարիբեկյանի` դեկան Հայկ Սարգսյանը նրան մշտապես փորձել է պարտադրել ստուգարք նշանակել գիտելիք չունեցող այս կամ այն ուսանողին, իսկ ինքը մերժել է:

    «Նա նույնիսկ սպառնաց, որ եթե այսինչ ուսանողը ստուգարք չստանա, տնտեսական աշխարհագրությունը կհանի ուսումնական ծրագրից,- ասում է Սարիբեկյանը: - Ես երբեք որևէ միջնորդություն չեմ ընդունում, բայց ամեն ուսանողի հետ առանձին պարապում եմ, որ նա կարողանա հանձնել քննությունը»:

    Դեկան Սարգսյանը չի ընդունում Սարիբեկյանի մեղադրանքը, սակայն ասում է, որ իրոք կոնֆլիկտներ ունեցել է` կապված քննությունների հետ, որ, ըստ նրա, Սարիբեկյանը ձգձգում էր:

    «Ավելորդ արտահայտություններ է թույլ տվել լսարաններում, ասել էր, թե երկիրը վերից վար թաղված է կոռուպցիայի մեջ»,- ասում է Սարգսյանը:

    Համալսարանից իրազեկ մեկն ասաց, որ չսովորող ուսանողի համար վերևից գնահատականի համար միջնորդությունը տարածված է, և դժվար է գտնել այնպիսի դասախոս, որ չենթարկվի հրահանգին:

    Սարիբեկյանը կոնֆլիկտներ է ունեցել նաև աշխարհագրության ֆակուլտետում և վիճել է դասախոսների հետ կաշառք վերցնելու համար:

    Մի դասախոս, որ չցանկացավ անունը հրապարակել, ասաց, որ Սարիբեկյանը` ազնվորեն վաստակելով իր եկամուտները, չարանում էր, երբ տեսնում էր, որ իրենից մտավոր ցածր մակարդակում գտնվող դասախոսները կաշառք վերցնելով ավելի բարեկեցիկ են ապրում:

    Աշխարհագրության ֆակուլտետի ուսանողուհի Տաթևիկ Հարությունյանն ասում է, որ Սարիբեկյանը հիանալի դասախոս էր, կաշառակերության մեջ խրված համալսարանում հազվագյուտ անկաշառ էր: Ասում է, որ թեև համալսարանը ապաքաղաքական կառույց է համարվում և որ Սարիբեկյանին հեռացրել են քաղաքական քարոզչության պատճառաբանությամբ, բայց իրականում հաճախ դասախոսները դասերի ժամանակ քարոզչություն են անում հօգուտ իշխող կուսակցության: Տաթևիկը աշխարհագրության ֆակուլտետի այն 191 ուսանողներից է, որոնք Սարիբեկյանին աշխատանքի վերականգնելու համար նամակով դիմել են ռեկտորին: Նամակում ասված է, որ Սարիբեկյանը սերմանում է ուսանողների մեջ ինքնաքննադատության, մտածելու կարողություն, բացատրում է նյութի դժվարամատչելի մասերը, դասի թեմայից չի շեղվում, քաղաքական աշխարհագրության դպրոցի առաջատար մասնագետներից է:

    Տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան Հարություն Մարզպանյանն ասում է, որ ինքը նույնպես չի ուզել Սարիբեկյանին հեռացնել, և որ հեռացման մեջ դեր է խաղացել Ազգային անվտանգության ծառայությունը:

    Աշխարհագրության ֆակուլտետի դեկան Աշոտ Խոյեցյանն ասաց, որ չի բացառում Սարիբեկյանի հեռացման մեջ Ազգային անվտանգության ծառայության մասնակցությունը, և որ համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել է իրեն, թե այս գործը իր ու դեկանի իրավասություններից դուրս է (ռեկտորը քաղաքում չէր այս օրերին):

    Ուսանողների բողոքի հիման վրա տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի զեկուցագրում ասվում է, թե ուսանողները բողոքել են, որ Սարիբեկյանը ոտնահարել է իրենց սահմանադրական իրավունքները, բայց թե ինչպես է` չի ասվում: Սարգսյանն ինքն էլ ասում է, որ «սահմանադրական իրավունքներ ոտնահարել» արտահայտությունը սխալ է:

    «Սահմանադրական իրավունքի ոտնահարում» արտահայտությունը զուգահեռվում է ԱԱԾ-ում անցյալ տարի բացված սահմանադրական կարգի պաշտպանության բաժնի անվան հետ և ենթադրվում է, որ այնտեղից է թելադրված Սարիբեկյանի հեռացման որոշումը:

    Խորհրդային Միության ժամանակներից մինչև այսօր ԱԱԾ-ը (ԿԳԲ-ն) յուրաքանչյուր բուհում ունի կուրատորի հաստիք և մատնիչների ցանց, որոնց միջոցով իմացվում են քաղաքական տրամադրությունները: Իմացվել են նաև Սարիբեկյանի դասախոսությունները:

    «Այս դեպքը հիշեցնում է վաղ Սովետը, երբ տոտալ հետապնդվում էին մտավորականները և հաճախ ԿԳԲ-ն դասախոսների դեմ օգտագործում էր ուսանողներին,- ասում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: - Խորհրդային ձևակերպումները փոխվել են. նախկինում մեղադրում էին հակասովետական ագիտացիայի, հիմա` հակասահմանադրականության մեջ, բայց էությունը նույնն է` անհանդուրժողականություն այլախոհությանը»:

    Սարիբեկյանի` աշխատանքի վերականգնվելու հայցը դատարանը մերժել է: Նա դիմել է վերաքննիչ դատարան:

    http://armenianow.com/?action=viewAr...g=arm&IID=1139

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Դժվար դաս. պետհամալսարանի դասախոսը հեռացվել է աշխատանքից հակակառավարական հայացքնե

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բողոքը ստորագրած` ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Կառլեն Խաչատրյանը և խորհրդի անդամ Գևորգ Ղուկասյանը ընդունեցին, որ Սարիբեկյանի դասերին ընդհանրապես չեն մասնակցել և չկարողացան հիմնավորել, թե ինչու են ստորագրել այն:
    Կառլենը լավ տղայա, բայց... շատ թույլ, այնքան, որ նրա «նշանակումը» տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնին կատարվել է վերևներից, նախկին ուս. խորհրդի նախագահից ծածուկ, մի քանի ամիս շուտ։ Նախկինը ուժեղ աղջիկ էր և հաճախ չէր կատարում վերևի հրամանները...

    Նա կոնֆլիկտ է ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավարության հետ:
    Ցանկացած ոչ կաշառակեր, կարգին մարդ, լավ դասախոս կոնֆլիկտ ունեցել է, ունենում է ու ունենալու է ղեկավարության հետ։ Որքան է այստեղ ղեկավարության մեղքը, չեմ կարող ասել։ Մի կողմից նրանց նույնպես ճնշում են, բայց... Չգիտեմ։
    Ըստ Սարիբեկյանի` դեկան Հայկ Սարգսյանը նրան մշտապես փորձել է պարտադրել ստուգարք նշանակել գիտելիք չունեցող այս կամ այն ուսանողին, իսկ ինքը մերժել է:
    Այդպիսի քննություն կամ ստուգարք չի լինում, որ չզանգեն, չգան, չպարտադրեն։ Տարատեսակ պուզատի պապաները պիտի ավարտեն համալսարան, ուրիշ կերպ լինել չի կարող։ Տարին մեկ կամ երկու անգամ ուսանողը, կարող է տարվա վերջում գալ, զարմացնել իր ինտելեկտուալ «բարձր» մակարդակով նույնիսկ հավաքարարներին ու «5» ստանալով՝ 4 տարի անց ավարտել ԵՊՀ-ն։
    Նորից հիշեցի «ուսանողական» տարիներս... Չէ, կաշառակերություն հասկանում եմ, բայց այդքան լկտի ու բացահայտ ձևո՞վ։ Երբեք չեմ մոռանա պետական քննության ու դիպլոմի պաշտպանության պահերը, երբ առաջինի դեպքում մի աղջկա, որը փայլուն պատասխանեց նշանակեցին երեք «5-երի լիմիտը սպառվել է» պատճառաբանությամբ, իսկ երկրորդի դեպքում արդեն նշանակված «5» երով քննաթերթիկը բերին։
    «Ավելորդ արտահայտություններ է թույլ տվել լսարաններում, ասել էր, թե երկիրը վերից վար թաղված է կոռուպցիայի մեջ»,- ասում է Սարգսյանը:
    Ինչ-որ մեկի գրպանին կպել են... թե՞ վախեցրել
    Համալսարանից իրազեկ մեկն ասաց, որ չսովորող ուսանողի համար վերևից գնահատականի համար միջնորդությունը տարածված է, և դժվար է գտնել այնպիսի դասախոս, որ չենթարկվի հրահանգին:
    Ես մի երկու հոգու գտել եմ։ Հենց այդ մի քանի հոգուն էլ հարգում էի ամբողջ յախքանոցում։
    Սարիբեկյանը կոնֆլիկտներ է ունեցել նաև աշխարհագրության ֆակուլտետում և վիճել է դասախոսների հետ կաշառք վերցնելու համար:
    Բայց ինչ «վատ» մարդ ա...
    Տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան Հարություն Մարզպանյանն ասում է, որ ինքը նույնպես չի ուզել Սարիբեկյանին հեռացնել, և որ հեռացման մեջ դեր է խաղացել Ազգային անվտանգության ծառայությունը:
    Պահո... Մարզպանյանը աչքիս երկակի խաղերա խաղում։
    Ուսանողների բողոքի հիման վրա տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի զեկուցագրում ասվում է, թե ուսանողները բողոքել են, որ Սարիբեկյանը ոտնահարել է իրենց սահմանադրական իրավունքները, բայց թե ինչպես է` չի ասվում:
    Կամ թվանշան չի դրել հենցընենց կամ էլ ստիպել ա դասին կարտ չխաղալ

    Իրականում ամեն ինչ շատ տխուր է... Համալսարանը սերժացվում է հսկայական քայլերով։ Դասախոսները կամաց-կամաց, «Ազատությունը» 10 օրից, Ա1+-ը մի քանի տարի առաջ... Էլի շատ ու շատ բոլորին հայտնի, բայց չասվող փաստեր... Եվս մեկ տարի ու... Բարև նոր Ստալին…
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 29.06.2007, 02:13:

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դժվար դաս. պետհամալսարանի դասախոսը հեռացվել է աշխատանքից հակակառավարական հայացքնե

    Տատս էսօր ասաց, որ 37 թիվը կրկնվելու է
    Լացս գալիս է… զզվել եմ էս երկրից: Ուզում եմ հեռանալ:

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դժվար դաս. պետհամալսարանի դասախոսը հեռացվել է աշխատանքից հակակառավարական հայացքնե

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվս մեկ տարի ու... Բարև նոր Ստալին…
    Սրանից մի երկու ամիս առաջ զգուշացնում էի, իսկ դու համաձայն չէիր:
    http://www.akumb.am/showthread.php?p=259001#post259001
    Զուգահեռները շատ-շատ են: Ստալինն էլ հայտարարում էր որ ՍՍՌՄ-ը ամենամարդասիրական երկիրն է : Մերոնք էլ են շուտով դա հայտարարելու ... Ստալինը դա անում էր արտաքին աշխարհին ոսկորներ գցելով: Մերոնք էլ դա սկսում են կիրառել:

    Ցավը նրանում է, որ ստեղ մենակ Սերժի անձը չի դեր խաղում:
    Հայաստանում ամեն ինչ գնում է էտ ուղությամբ: Կա նաև դրա համար արհեստածին "օբեկտիվ" պատճառներ: Սահմանափակ ռեսուրսներով մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ Ադրբեջանի հետ մի կողմից, մյուս կողմից էլ գլխից մեծ գործեր բռնել Թուրքիայի դեմ... Ու մտքում էլ պահած ունենալ Վրաստանից հարմար պահին պահանջատիրական թիքա պոկելը... Նման է չէ՞ 1924 թվից հետո Ռուսաստանում գոյություն ունեցող իրավիճակին:
    Ու ակնհայտ է, որ սենց քաղաքականություն շարունակելու դեպքում քաղաքական էլիտայի մոտ պետք է կանգնի մոբիլիզացիայի, կուռ շարքերով կազմակերպվածության խնդիրները: Իսկ դա ռեսուրսներ չունենալու պարագայում ոչ այլ ինչ է, քան ստալինիզմ:

    Սրա դեմը առնել դեռևս ուշ չէ: Սակայն ամբողջ ցավը նրանում է, որ մեր մոտ ապագայի ստալինը, իր քաղաքական թիմով ներդաշնակ է տարածաշրջանային իշխողների հետ, և լուծում է նաև նրանց խնդիրները: Լուծում է նաև հլա դեռ քչից-շատից ֆակտոր հանդիսացող սփյուռքի ավանդականների խնդիրները: Մնում ենք միայն մենք հայաստանաբնակներս: Ստեղ էլ խոստացվում է /և կարվի/ տարեկան թոշակների աճ, գյուղի զարգացում և այլն... Ու ժողովուրդը թքած կունենա, թե ինչ է անում ԱԱԾ-ն էլ, ապագա ստալինն էլ:
    Միակ ուժը, որ կարող է սրա դեմն ինչ-որ ձև առնել, դա դասախոսական+ուսանողական կազմն է: Եվ համապատասխանաբար ամենաահարկու ռեպրեսիաները լինելու են հենց այստեղ:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Տատս էսօր ասաց, որ 37 թիվը կրկնվելու է
    Լացս գալիս է… զզվել եմ էս երկրից: Ուզում եմ հեռանալ:
    Տատիկտ շատ խելոք մարդ է, ու նրան պետք է անպատճառ լսել :
    Սակայն էտ կոտորածները միանգամից չեն լինի: Համատարած ստալինիզմին նախորդել է կարճատև ՝ ՆԷՊ-ի տարիները: Այժմ մեր մոտ կարելի է համարել ՆԷՊ- ի վերջին էտապը: Էնպես որ ժամանակը չի սպասում :

    Հ.Գ. ասեմ, որ վերջերս դաշնակները ամերիկյան կառավարության առաջ հարց են բարձրացրել, ու հասել էն նրան, որ Հայաստանից ԱՄՆ մեկնողների քվոտան քչացվել է և հասցվել մինիմալ չափերի :
    Վերջին խմբագրող՝ dvgray: 29.06.2007, 08:40: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դժվար դաս. պետհամալսարանի դասախոսը հեռացվել է աշխատանքից հակակառավարական հայացքնե

    Թաթուլ Մանասերյանին էլ հանեցին ... մարդը շատ լավ մարդ ու մասնագետ լինելուց բացի պրոֆեսոր մարդ էր ...հանեցին ու աչքներն էլ չկպցրին

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Դժվար դաս. պետհամալսարանի դասախոսը հեռացվել է աշխատանքից հակակառավարական հայացքնե

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրանից մի երկու ամիս առաջ զգուշացնում էի, իսկ դու համաձայն չէիր:
    http://www.akumb.am/showthread.php?p=259001#post259001
    Զուգահեռները շատ-շատ են: Ստալինն էլ հայտարարում էր որ ՍՍՌՄ-ը ամենամարդասիրական երկիրն է : Մերոնք էլ են շուտով դա հայտարարելու ... Ստալինը դա անում էր արտաքին աշխարհին ոսկորներ գցելով: Մերոնք էլ դա սկսում են կիրառել:
    Հասկանում ես, հույսը վերջինն է մեռնում... Համալսարանում մի քանի լավ դասախոսների + լավ ուսանողների (քիչ, բայց կան) հետ ծանոթանալուց հետո մտածում ես, որ երկիրը երկիր կդառնա նրանց ջանքերի միջոցով: էն էլ... Իսկ Սերժը... Սերժը էնքան հաց ու պանիր... թֆու, ի՞նչ եմ ասում... Գռանտ ու այլ փողեր կերավ, որ մեծացավ ու հնարավոր ա, որ Ստալինին հասնի ու դեռ անցնի էլ: Հայերիս մոտ ամեն ինչում ա գործում «Շատ լինի, քիչ չլինի» սկզբունքը: Էխ... Երազանքներ, երազանքներ...

  7. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դժվար դաս. պետհամալսարանի դասախոսը հեռացվել է աշխատանքից հակակառավարական հայացքնե

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Տատս էսօր ասաց, որ 37 թիվը կրկնվելու է
    Լացս գալիս է… զզվել եմ էս երկրից: Ուզում եմ հեռանալ:
    Բա հիմա ո՞ր թիվ ենք:
    Փաստորեն կան այնպիսի ուսանողներ որոնք դեմ են Սարիբեկյանին ուղղված բողոքական նամակին, բայց այնուամենայնիվ նրանք ստորագրել էն Է՜, եթե այսպես է շարունակվելու ուսանողների ակտիվությունը քաղաքաքան դաշտում, ապա մնում է սպսենք, թե ե՞րբ են սերժիկ-մերժիկ, դոդ-մոդ ու են մնացած գերիշխող «ետ տվեք մեր հողերը» կուսակցությունները իրար մեջ իրար հավեսով սատկացնելու, իրենց դա էլ է քիչ: Կամ էլ եթե չե՞ք ուզում այդքան անիմաստ սպասեք, ուրեմն թող մեկը ուսանողներին խելքի բերի: Ի՞նչ է այնպայման ուսանողությանը պիտի կաշառե՞ս, որ հելնեն ցույց անեն:
    Ու՜ֆ հավես չունեմ…

  8. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2007
    Հասցե
    Բայազետ
    Տարիք
    30
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դժվար դաս. պետհամալսարանի դասախոսը հեռացվել է աշխատանքից հակակառավարական հայացքնե

    Ժողովուրդ ջան, ինչու՞ եք միայն վատը տեսնում այդ ձեր ասած «սերժացման» մեջ:
    Օրինակ գիտեք, որ մինչ նրա՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելը համալսարանի տարբեր օղակներում շորթվում էր մոտ 6 միլլիարդ դրամ տարեկան ... կամ որ «սպիտակ շենքը» [բանասիրականի նոր մասնաշենքը] կառուցելու համար պետությունը տրամադրել է 133 միլիոն դրամ, այնինչ օգտագործվել է ընդամենը 35-ը, իսկ թող հիմա փորձի մեկն այդպիսի բան անել:

    Այդ դասախոսի մասին չեմ լսել, ինչ-որ պատկերացումներ էլ ձեր գրածներից չկազմեցի, բայց մի բան հաստատ է, որ ԵՊՀ տարածքում եվ նրա պատերի տակ չի թույլատրվում ո՛չ կրոնական, եվ ո՛չ էլ քաղաքական «գովազդ»:

    Այդպիսի մի դասախող մենք էլ ունեինք, որ բոլոր դասերը քաղաքականի էր ուզում թեքել, միշտ փորձում էր վարկաբեկել կամ ԵՊՀ կառավարությանը, կամ էլ ՈՒԽ-ին: Այո վերջում նրան գործից դուրս հանեցին, բայց ոչ-մի դիմում-բողոք չգրվեց ուսանողության կողմից [դե գրող տղերք չեն էլի, ջոկում եք], բայց բոլորը գոհ էին: Այդ դասախոսն էլ Արամ Հարությունյանն էր, ով, եթե չեմ սխալվում, այս նախագահական ընտրություններին էլ է իր թեկնածությունը դնելու [նախկինին 300 ձայն էր հավաքել]:

  9. #9
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դժվար դաս. ԵՊՀ դասախոսը հեռացվել է աշխատանքից հակակառավարական հայացքների համար

    Ժողովուրդ ջան, ինչու՞ եք միայն վատը տեսնում այդ ձեր ասած «սերժացման» մեջ:
    Օրինակ գիտեք, որ մինչ նրա՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելը համալսարանի տարբեր օղակներում շորթվում էր մոտ 6 միլլիարդ դրամ տարեկան ... կամ որ «սպիտակ շենքը» [բանասիրականի նոր մասնաշենքը] կառուցելու համար պետությունը տրամադրել է 133 միլիոն դրամ, այնինչ օգտագործվել է ընդամենը 35-ը, իսկ թող հիմա փորձի մեկն այդպիսի բան անել:
    Իսկ գիտես բանակում ինչքան փող էր շորթվում, իրա նախարար եղած ժամանակ:
    Նենց որ կամ իրանից վախեցող չկա, կամ էլ(որ ավելի հավանականա) ինքը գողացողներից մեկնա:
    Այդ դասախոսի մասին չեմ լսել, ինչ-որ պատկերացումներ էլ ձեր գրածներից չկազմեցի, բայց մի բան հաստատ է, որ ԵՊՀ տարածքում եվ նրա պատերի տակ չի թույլատրվում ո՛չ կրոնական, եվ ո՛չ էլ քաղաքական «գովազդ
    Իսկ ովա որոշում, թե ինչնա քաղաքական գովազդ:
    Քոչարյանը, որ համալսարանում շան լափա լցնում ընդդիմության գլխին "գովազդ" չի?

    Իսկ էտ Պավլիկ Մորոզովները խայտառակում են ռեսպուբլիկան:

    Մոդերատորական: Գրառումը խմբագրված է կոպիտ, վիրավորական ձևակերպումների պատճառով: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը և խուսափեք այդպիսի ձևակերպումներից:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 29.06.2007, 11:57:

  10. #10
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    29
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դժվար դաս. ԵՊՀ դասախոսը հեռացվել է աշխատանքից հակակառավարական հայացքների համար

    Չգիտեմ ճիշտն ասած Սարիբեկյանը ինչպես էր դասերն անցկացնում բայց գիտեմ մի բան որ oրինակներ բերվել են նաև այլ դասախոսների կողմից... ի՞նչ եք առաջարկում ես անձամբ հիշում եմ, որ ընտրական էդ ԲՈւՌՆ շրջանում խոսվում էր այն ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆՆԵՐԻ մասին որոնք խոսք են տալիս բարձրացնել մարդկանց աշխատավարձը... դա որպեզ օրինակ բերվում էր Իրական Աշխատավարձի և Աշխատանքի Արտադրողականության կապը ավելի ակներև բացատրելու համար... չէ որ Անվանական Աշխատավարձի բարձրացումը չի նշանակում Իրական Աշխատավարձի բարձրացում քանզի Իրականը անվանականի գնողունակությունն է... "Իրական աշխատավարձը չի կարելի բարձրացնել առանց աշխատանքի արտադրողականության բարձրացման ինչպես այ հիմա շատերը խոսատնում են" (c)
    Վերջին խմբագրող՝ otar: 29.06.2007, 11:53:
    qui sine peccato est?

  11. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դժվար դաս. պետհամալսարանի դասախոսը հեռացվել է աշխատանքից հակակառավարական հայացքնե

    Մեջբերում Pagan Angel-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, ինչու՞ եք միայն վատը տեսնում այդ ձեր ասած «սերժացման» մեջ:
    Իսկ ո՞վ է ասում, որ միայն վատն ենք տեսնում: Սերժանտացման շնորհիվ թոշակները կբարձրանա, ջուրը կդառնա շրջօրյա... լիքը լավ բաներ կլինի:
    Հա: Ամենակարևորը մոռացա՝ բոլորս կգնանք փորելու Մեղրիի նոր ՀԷԿ-ի հիմքերը, ու մի քանի ժամանակ անց ՝ երկուսին մի կալաշնիկովով կգրավենք Ադրբեջանի կես /ոչինչ, որ մեր կեսից ավելին հոտած մսացու կդառնա, զաթո հետմահու հերոսներ կդառնանք, կպարգևատրվենք մարտական տարբեր աստիճանի մեդալներով /:
    Ինչ լավ ա, չէ՞: Կարևորը քառակուսի կիլոմետրեր են : Որոնք մի 2-3 տարուց կդառնան հուշեր մեր 10 պորտ են կողմ սերունդների համար: Ինչպես նաև Հայաստանը…

  12. #12
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,053
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դժվար դաս. ԵՊՀ դասախոսը հեռացվել է աշխատանքից հակակառավարական հայացքների համար

    Ոչինչ, մի քիչ ջղայնացած կքննադատենք, կբողոքենք, սիրտներս կհովացնենք ու սուս-փուս կնստենք տեղներս՝ միամտորեն հուսալով, որ տենց վատ բան մեզ հետ չի պատահի։

    Ու այստեղ նորից ականջիս հնչում է Ռ. Հախվերդյանի երգը.
    «Եղիր հեզ, բանող եզ,
    Եվ վարիր այս անվերջ սևահողը։
    Երբ կիջնի երեկոն,
    Դու հանգիստ գնա գոմ,
    Որոճա քեզ բաժին ընկած խոտը,
    Մինչև կբացվի առավոտը…»։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 29.06.2007, 17:22:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. #13
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դժվար դաս. պետհամալսարանի դասախոսը հեռացվել է աշխատանքից հակակառավարական հայացքնե

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Լացս գալիս է… զզվել եմ էս երկրից: Ուզում եմ հեռանալ:
    Է~, սիրելիս, սրանց ուզածն էլ դա է, որ բոլորս թողնենք գնանք այստեղից, որպեսզի հեշտ ծախեն ամեն ինչ...

    Ես պատահականորեն չեմ բացել "Արհմիություններն ու ուսանողությունը Հայաստանում" թեման, սակայն ցավալիորեն այնտեղ ոչ մի քննարկում չի գնում:

    Հասկացե'ք, այս երկիրը կործանումից կարող է փրկվել միայն երիտասարդության միջոցով, որի առաջավոր ջոկատը պետք է դառնա ուսանողությունը: Մեր ուսանողությունը այսօր /ինչու չէ, նաև այս իշխանությունների մեղքով/ ավելի պառակտված է քան ընդիմությունը, իսկ սա ոչ մի լավ բան չի խոստանում:
    Տեսեք ինչպիսի համառությամբ կիսագրագետ իշխանություններն այսօր էլ "օրինական" ճանապարհով ուզում են մեզ զրկել "Ազատություն" լսելու հնարավորությունից, վաղը նույն "օրինական" ճանապարհով կփակեն նաև այս ակումբն ու մենք կկանգնենք փաստի առաջ, և ոչ մի ընդվզում չի լինի...

    Ախր մինչև ե՞րբ...
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  14. #14
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2007
    Հասցե
    Բայազետ
    Տարիք
    30
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դժվար դաս. ԵՊՀ դասախոսը հեռացվել է աշխատանքից հակակառավարական հայացքների համար

    Չէ՜, ժողովուրդ, դուք ինձ չհասկացաք, կամ էլ չուզեցաք:
    Ասում եմ Սերժը հաստատ այնքան խելոք է, որ չի խաղա այն պետության գիտական ներուժի հետ, որը պատրաստվում է կառավարել [ոմանց համար այսպես ավելի հասանելի կլինի], հետեվաբար նա չի շորթի ԵՊՀ գումարները [ոմանց համար ավելացնեմ «այն մասշտաբներով, ինչ առաջ» արտահայտությունները, որ ավելորդ փոստ չանեն]: Բացի դա էլ՝ առաջ, երբ նա ԵՊՀ-ում չէր, շորթողները իրենք իրենց էին տեր-տիրակալ, իսկ հիմա կա Սերժ Սարգսյան, ով հանրապետության թիվ մեկ դեմքն է, եվ ումից նրանք վախենում են:

    Ֆուտբոլասեր, չեմ կարծում, որ չեղած տեղից այդքան կրակ կարող էր ստացվել:
    Քարոզչության վերաբերյալ ես ասացի թե ինչ չի թույլատրվում, մնացածն արդեն համապատասխան մարմինների գործն է, ինչն էլ նրանք, կարծում եմ, անում են: Եթե ոչ՝ ապա թող այն ուսանողները, որոնք իրենց համարում են «ճիշտ», ելնեն եվ պայքարեն իրենց ճշտի համար: Կանե՞ն: Իհարկե՛ ոչ ... նրանք նույնիսկ կաշառակեր դասախողին համալսարանից դուրս հանելու համար մի ստորագրություն չեն դնի, էլ ու՞ր մնաց ....

    dvgray, եթե դու այդքան լավն ես՝ պայքարի նրա համար, ինչը համարում ես ավելի արժանի քեզ, ոչ-թե քննադատի ու ամեն ինչի մեջ վատը տես:

    Հ.Գ.
    Ես կենտրոնամետ չեմ, ուղղակի առողջ եմ դատում:

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դժվար դաս. ԵՊՀ դասախոսը հեռացվել է աշխատանքից հակակառավարական հայացքների համար

    Մեջբերում Pagan Angel-ի խոսքերից Նայել գրառումը
    dvgray, եթե դու այդքան լավն ես՝ պայքարի նրա համար, ինչը համարում ես ավելի արժանի քեզ, ոչ-թե քննադատի ու ամեն ինչի մեջ վատը տես:
    Արի թույլ տուր ինքս որոշեմ ՝ պայքարում եմ, քննադատում եմ, թե ընդհանրապես թքած ունեմ նրա վրա, "ինչին ես արժանի եմ" :
    Թույլ տալի՞ս ես: Այո՞: Շատ շնորհակալություն :

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխատանքից շուտ ազատվելու դիմում
    Հեղինակ՝ Alximik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.01.2015, 20:29
  2. Հղիին առաջարկում են ազատվել աշխատանքից
    Հեղինակ՝ Նաիրա-Naira, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 16.04.2012, 01:37
  3. Սպարտակ Բակունց - Հայացքների Պայքար
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 18.11.2010, 16:46
  4. Գրառումներ: 110
    Վերջինը: 05.04.2010, 11:04
  5. Ձերբակալվել է Թբիլիսիի պետ. համալսարանի դասախոսը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.05.2007, 11:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •