John ջան, շնորհավորում եմ: Մեկ-մեկ գրածներդ կարդալով` մտածում եմ, որ գուցե էնքան էլ լավ չի, որ էսքան շուտ ես դրսևորվում` որպես ձևավորված, կայացած հոգի, որը կարող ա կայուն դիտակետ ունենալ ամենատարբեր հարցերի շուրջ, էդքան ակնհայտ ու էդքան շուտ, էդքան զգայականորեն ըմբռնել իրականությունը ու նրա թերությունները: Ու էդ իմ մտահոգությունը ինձ ստիպում ա քեզ ասել, որ դու ոչ թե վունդերկինդ ես, թեև լավ տեղավորվում ես էդ հասկացության շրջանակներում, այլ նորմալ մարդ, բայց որը արդեն նոր ժամանակների, նոր կյանքի նորմալ մարդն ա, որը բոլորովին պարտադիր չի, որ ինքնուրույն սկսի մտածել ասպիրանտուրայում կամ, ասենք, 33 տարեկանում: Մի խոսքով, շնորհավորում եմ քո` նոր մարդկային տիպի պատանի հոգուդ ծննդյան առիթով, ցանկանում սեփական արժեքի գիտակցում, մարդկանց լավ ու վատ հատկանիշների տարբերակում, բայց միևնույն ժամանակ կյանքի, մեծ կյանքի, ամբողջական կյանքի ընդունում այնպիսին, ինչպիսին այն կա: Մի խոսքով` շատ մի մտածի, շատ ապրի: Ու համոզված եմ, որ հենց էդպես էլ անելու ես:
Նորից շնորհավոր ծնունդդ, John ջան: Երջանկություն ու Սեր քեզ: Դու դեռ նոր բարձունքներ ունես հաղթահարելու, բայց հիշիր` էս տարիքիդ ապրումներն ու մտորումները ամենալավն ու ամենաանաղարտն են, ամենուղիղն ու ամենաանկեղծը: Դու հիմա երջանիկ ես, անկախ նրանից դու էդ զգում ես, թե չէ: Շարունակիր երջանիկ լինել ու շարունակիր սիրել` մարդկանց` մտերիմներիդ, ընկերներիդ, կյանքը ու ինքդ քեզ: Ապրես, որ կաս ու որ մեզ ասում ես` բա որ ես ձեր տարիքին լինեմ` ինչ կլինեմ ու մենք էլ ասում ենք` կլինես մոտավորապես մեր նման, բայց յուրահատուկ, կլինես John-Հովսեփը, որին մենք շատ ենք սիրում: Շնորհավոր, John ջան. լավ էղիր, երջանիկ եղիր: Շնորհավոր...
Էջանիշներ