Ստորեւ ներկայացնում եմ Հայ Արիական Միաբանության հայտարարությունը,
այն դրված է նաեւ www.hayary.org կայքէջում



Հայտարարություն

Արդեն մի քանի օր է մեր լրատվամիջոցներում մեծ աղմուկ է ոչնչից: ԱԺ-ն (որն իհարկե մեր աչքի լույսը չէ), ինչպես բոլոր օրենքներում, «Հեռուստատեսության և ռադիոյի» օրենքում ևս ցանկանում է փոփոխություն կատարել: Եվ ահա, այդ փոփոխությունը հանկարծ «ոտնահարում» է օտար երկրից ֆինանսավորվող, օտար երկրի շահերը պաշտպանող մի ռադիոկայանի («Ազատություն») շահերը: Տարօրինակ է, որ բազում օրենքներ, որոնք ոտնահարում են սեփական ազգի ու երկրի շահերը, այսչափ արձագանք չեն ունենում: Դե իհարկե, այդօրինակ օրենքները սպասարկում են հենց օտարի շահերը և դրանց դեմ բողոքելը վնասարար է ֆինանսական տեսանկյունից, գուցե շատերի համար նաև՝ համոզմունքի տեսանկյունից…
Ուզում ենք հիշեցնել խոսքի ազատության այս «ջատագովներին», որ արդեն քանի տարի է «հայրենի» մամուլի «Առավոտ»աղայդի ներկայացուցիչները «բոյկոտ» են հայտարարել Հայ Արիական Միաբանությանն ու նրա առաջնորդ Արմեն Ավետիսյանին (իհարկե շահ լինելու դեպքում մոռանում են դա ու պատվերով սադրիչ նյութեր են տպում՝ թքած ունենալով «բոյկոտի» վրա…) և այսօր անամոթաբար խոսում են խոսքի ազատությունից: Սա «Ազատություն» ռադիոկայանին էլ է վերաբերում, որի խոսքի ազատությունը Արևմուտքի շահերը թմբկահարելու մեջ է միայն արտահայտվում: Բերենք միայն մեկ օրինակ՝ մենք ունենք մի պատրաստի նյութ, որը պիտի հեռարձակվեր այս ռադիոկայանով Լոս Անջելեսի թղթակցի կողմից պատրաստված, սակայն մերժվել է մի պարզ պատճառով, որ անդրադառնում է հայ ազգայնականությանը, ՀԱՄ առաջնորդի ԱՄՆ կատարած հաջողված այցին:
Նման «ազատությունները» մեր ազգային «սահմանափակումների» նախադրյալներն են: Ուստի՝ մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ արգելել ոչ միայն օտար-ապազգային ռադիոկայանների, այլև նմանատիպ հեռուստահաղորդումների, կինոնկարների հեռարձակումները և ազգային արժեքներն ու բարոյականությունը պաշտպանել համապատասխան օրենքներով:
Ու պետք չէ տուրք տալ օտարի ու սեփական «օտարի» անհիմն ճնշումներին:

Հայ Արիական Միաբանություն
03.07.2007թ.