User Tag List

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 127 հատից

Թեմա: "Ազատություն" ռ/կ ......

  1. #61
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն Նախարար, դու օգնեցիր ինձ վերջնականապես կողմնորոշվել: ՀՀՇ-ի հետ ծանոթ չէի, քանի որ այդ տարիներին Հայաստանի հետ գրեթե կապ չեմ ունեցել, ու եթե առաջ ՀՀՇ-ի մասին տարբեր բաներ լսելով վերջնական կարծիք չէի կազմել, ապա հիմա ՀՀԿ-ականի կողմից ՀՀՇ-ի ազատ ու անկախ լրատվամիջոցների հետ նույնացնելը ավելի քան բավարար է:
    Եվս մեկ անգամ շնորհակալություն:
    Դժվար թե 6 կամ 8 տարեկանում բան հասկանաիր ՀՀՇ-ից

  2. #62
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս աչքիս դու էլ էս «առաջին ձեռքից» իմացել
    ավելի կոնկրետ` "Ազատության" ցերեկային ծրագրից...

    հազիվ սայթում մի բան դրեցին.
    ՙԱզատություն՚ ռադիոկայանի հեռարձակումը վտանգող օրինագծերը չընդունվեցին

    Այսօր Հայաստանի խորհրդարանը չկարողացավ ընդունել այն օրինագծերը, որոնք, որոշ փորձագետների եւ քաղաքական գործիչների կարծիքով, կարող էին խիստ սահմանափակել ՙԱզատություն՚ ռադիոկայանի հեռարձակման հնարավորությունը:

    Օրինագծերի ընդունման համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն:

    Քվեարկությանը մասնակցեց 65 պատգամավոր, որոնցից 63-­ը քվեարկեցին կողմ, երկուսը՝ ձեռնպահ: Ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը:

    ՙԱզատություն՚ ռադիոկայանի հեռարձակումը վտանգող օրինագծերի քվեարկությանը հրաժարվել են մասնակցել անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Խաչատուր Սուքիասյանը, Ռուստամ Գասպարյանը, Մարտուն Գրիգորյանը, ինչպես նաեւ որոշ հանրապետականներ եւ դաշնակցականներ:
    ամեն դեպքում, մի քիչ արհեստական է աչքիս թվում այս 66 մինուս 1-ը....

  3. #63
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Ժողովուրդ, բայց ես չեմ կարողանում հիշել "Ազատություն" ռադիոյի քննադատ լինելը: Կհիշեցնեք թե ինչ է արել, որ ուզում են փակեն

  4. #64
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, բայց ես չեմ կարողանում հիշել "Ազատություն" ռադիոյի քննադատ լինելը: Կհիշեցնեք թե ինչ է արել, որ ուզում են փակեն
    Չի քննադատել, ճիշտն է ասել ընդամենը

  5. #65
    Knight of Cydonia Davo'o-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    543
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Ինչքան հասկացա արդեն ուշ է, բայց ես էլ եմ միանում ազատությանը պաշտպանող ակցիային:
    Մի քանի տարի առաջ ստացվեց այնպես, որ հայտնվել էի «Ազատություն» ռադիոկայանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը ու լավ հիշողություններ են մնացել: Հատկապես անվճար բարը : Միայն դրա համար էլ կարող էի միանալ ձեզ, բայց դա չէ միակ պատճառը: «Ազատությունը» կարեւոր դեր ունի ՀՀ-ում եւ նրա հեռարձակման դադարեցումը իսկապես սրիկայություն կլիներ:
    — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
    ...Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց...

  6. #66
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Մի քանի տարի առաջ ստացվեց այնպես, որ հայտնվել էի «Ազատություն» ռադիոկայանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը ու լավ հիշողություններ են մնացել:
    Դա՛վ, մի քիչ շփոթում ես: Դա «Ազատությունը» չէր, այլ «Ազատության» երիտասարդական ծառայությունը՝ «Մաքս Լիբերթին»:

  7. #67
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, բայց ես չեմ կարողանում հիշել "Ազատություն" ռադիոյի քննադատ լինելը: Կհիշեցնեք թե ինչ է արել, որ ուզում են փակեն
    Նախ, չեն փակում, որովհետև չեն կարող փակել, մաքսիմում կարող են խանգարել հեռարձակմանը ՀՀ տարածքում:

    "Ազատություն"-ը չի քննադատել, ուղղակի երբ ՀՀԿն ու ԲՀԿն առել են ընտրողներին, "Ազատություն"-ն ասել է` առնում են: Երբ ապրիլի 12-ին ցուցարարները բռնության են ենթարկվել, ասել է` ցուցարարները բռնությունների են ենթարկվում: Երբ ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել, ասել է` ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպում, և ոչ թե`
    Ժամանակն է, որ շինծու ընդիմությունը հանձինս Նիկոլայ Փաշինյանի զբաղվեն իրենց հարիր գործերով

  8. #68
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Կեցցե~ք Վիկտոր Դալլաքյան և խորհրդարանական ընդիմություն:

    Առաջին ապտակը Սերժ Քոչարյանին:
    Վերջին խմբագրող՝ Smergh: 03.07.2007, 18:38:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  9. #69
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Միասնական ժողովրդի առաջին հաղթանակը
    Ազատությունը չի փակվի:

    Այս մեկը հաղթանակների սկիզբն է միայն: Շնորհավորում եմ բոլորիս:

  10. #70
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Տեսնենք շարունակությունն ինչպիսին է, իսկ շարունակություն կարծում եմ կլինի
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  11. #71
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար թե 6 կամ 8 տարեկանում բան հասկանաիր ՀՀՇ-ից
    Փոխարենը հիմա եմ հասկանում լիքը բաներ: Թե՛ ՀՀԿ-ից ու թե՛ ՀՀՇ-ից:

  12. #72
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Չեմ հասկանում, ցնծութան պատճառը: ԱԺ-ը քվորում չի հավաքել, Ազատության օրինագծի քվեարկությունը հետաձգվել է: Ու հիմա բոլորը ցնծում են իրենց հաղթանակը, մինչդեռ պարզից էլ պարզ է. որ`

    1. Այդ օրինագիծը մնում է ԱԺ մեծ օրակարգում և ցանկացած եռօրյա կարող է մտնել քվեարկության: Ընդ որում, ԱԺ նախագահի առաջարկով, կարող է մտցվել և քվեարկվել ցանկացած պահի:
    2. Եթե օրինագիծը չի անցել, նշանակում է` իշխանությունն առայժմ նպատակահարմար չի համարել: Հայտնի է` Հանրապետականը ունի խորհրդարանում ԲԱՑԱՐՁԱԿ մեծամասնություն, հետևաբար ընդդիմադիր պատգամավորների կարիքը ընդհանրապես չուներ:
    3. էդ Վիկտոր Դալլաքյանը արդեն իրեն էնքան է սպառել, ու էն էլ վերջնականապես, որ իր ընդդիմադիր կեցվածքը նույնքան կեղծ է, որքան Դոդի Գագոյի իրավապաշտպան իմիջը:
    4. Այս հաղթանակի հետ ընդդիմությունը կապ չուներ: Ուղղակի, միջազգային կազմակերպությունների և ԱՄՆ-ի ոչքողարկված գնահատականները խաղացին իրենց դերը:

  13. #73
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Այդ օրինագիծը մնում է ԱԺ մեծ օրակարգում և ցանկացած եռօրյա կարող է մտնել քվեարկության: Ընդ որում, ԱԺ նախագահի առաջարկով, կարող է մտցվել և քվեարկվել ցանկացած պահի:
    Չի կարող: Իմ գիտենալով պիտի նորից առաջին ընթերցմամբ քննարկեն:

  14. #74
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Չի կարող: Իմ գիտենալով պիտի նորից առաջին ընթերցմամբ քննարկեն:
    Ճիշտ գիտես

  15. #75
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Ստորեւ ներկայացնում եմ Հայ Արիական Միաբանության հայտարարությունը,
    այն դրված է նաեւ www.hayary.org կայքէջում



    Հայտարարություն

    Արդեն մի քանի օր է մեր լրատվամիջոցներում մեծ աղմուկ է ոչնչից: ԱԺ-ն (որն իհարկե մեր աչքի լույսը չէ), ինչպես բոլոր օրենքներում, «Հեռուստատեսության և ռադիոյի» օրենքում ևս ցանկանում է փոփոխություն կատարել: Եվ ահա, այդ փոփոխությունը հանկարծ «ոտնահարում» է օտար երկրից ֆինանսավորվող, օտար երկրի շահերը պաշտպանող մի ռադիոկայանի («Ազատություն») շահերը: Տարօրինակ է, որ բազում օրենքներ, որոնք ոտնահարում են սեփական ազգի ու երկրի շահերը, այսչափ արձագանք չեն ունենում: Դե իհարկե, այդօրինակ օրենքները սպասարկում են հենց օտարի շահերը և դրանց դեմ բողոքելը վնասարար է ֆինանսական տեսանկյունից, գուցե շատերի համար նաև՝ համոզմունքի տեսանկյունից…
    Ուզում ենք հիշեցնել խոսքի ազատության այս «ջատագովներին», որ արդեն քանի տարի է «հայրենի» մամուլի «Առավոտ»աղայդի ներկայացուցիչները «բոյկոտ» են հայտարարել Հայ Արիական Միաբանությանն ու նրա առաջնորդ Արմեն Ավետիսյանին (իհարկե շահ լինելու դեպքում մոռանում են դա ու պատվերով սադրիչ նյութեր են տպում՝ թքած ունենալով «բոյկոտի» վրա…) և այսօր անամոթաբար խոսում են խոսքի ազատությունից: Սա «Ազատություն» ռադիոկայանին էլ է վերաբերում, որի խոսքի ազատությունը Արևմուտքի շահերը թմբկահարելու մեջ է միայն արտահայտվում: Բերենք միայն մեկ օրինակ՝ մենք ունենք մի պատրաստի նյութ, որը պիտի հեռարձակվեր այս ռադիոկայանով Լոս Անջելեսի թղթակցի կողմից պատրաստված, սակայն մերժվել է մի պարզ պատճառով, որ անդրադառնում է հայ ազգայնականությանը, ՀԱՄ առաջնորդի ԱՄՆ կատարած հաջողված այցին:
    Նման «ազատությունները» մեր ազգային «սահմանափակումների» նախադրյալներն են: Ուստի՝ մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ արգելել ոչ միայն օտար-ապազգային ռադիոկայանների, այլև նմանատիպ հեռուստահաղորդումների, կինոնկարների հեռարձակումները և ազգային արժեքներն ու բարոյականությունը պաշտպանել համապատասխան օրենքներով:
    Ու պետք չէ տուրք տալ օտարի ու սեփական «օտարի» անհիմն ճնշումներին:

    Հայ Արիական Միաբանություն
    03.07.2007թ.

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •