User Tag List

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 127 հատից

Թեմա: "Ազատություն" ռ/կ ......

  1. #46
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Մի ոտնահարեք սահմանադրությունը



    [02:58] 02 Հուլիսի, 2007 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=50875 ]

    Այսօր առավոտյան 10:30-ին ՚Ազատությանՙ հրապարակում, մի շարք հասարակական կազմակերպություններ կազմակերպել էին են բողոքի ակցիա` ի պաշտպանություն ՚Ազատությունՙ ռադիոկայանի: Ազատության հրապարակից ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ, որտեղ այսօր երկրորդ ընթերցման է դրվելու ՚Ազատությունՙ ռադիոկայանի հետագ հեռարձակումը վտանգող օրինագծերը:

    Ակցիան շարունակվում է:

  2. #47
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    2-րդը Բյուրն ա,չէ՞

  3. #48
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......





  4. #49
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    2-րդը Բյուրն ա,չէ՞
    Հա

  5. #50
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......





  6. #51
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Մեջբերում Մանե-ի խոսքերից Նայել գրառումը
    2-րդը Բյուրն ա,չէ՞
    Հա։
    48-րդ գրառման մեջի 3-րդ նկարի մեջ էլ ես ու Ներսեսն ենք (Ներսեսը «193 2007»ցուցապաստառը բռնածն է, ես էլ կողքից եմ երևում...

  7. #52
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    «ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ ՄԻ՛ ՍԱՐՔԵՔ»


    Կոչ է անում ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ վստահեցնելով, որ «Ազատություն» ռադիոկայանը չի եթերազրկվի

    ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը «Ազատություն» ռադիոկայանի փակման մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացումը պետք է ներսից լինի եւ ոչ թե դրսից: Ի պատասխան ասվածի, «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հակադարձեց՝ ուրեմն փակեք Ագոյի խմբի, Վենետիկի հանձնաժողովի, եվրոպական դիտորդների ճանապարհը դեպի Հայաստան: Արմեն Աշոտյանը խոսել էր նաեւ պետության տեղեկատվական անվտանգության խնդիրներից: Մեզ հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը ասաց. «Ես իմ ելույթում խնդրեցի լրագրողներին՝ հասկանալ միայն այն, ինչ ես ասում եմ, հասկանալ այնպես, ինչպես ասում եմ, եւ իրար չկապվող տրամաբանական շղթաներ չկառուցել, որովհետեւ որեւէ կոնկրետացում ես չեմ արել, ես ընդամենն ասացի, որ պետությունը ներկայացրել է օրինագիծ, որը ինձ համար ընկալելի է, եւ խնդիր կա ավելի գլոբալ մոտենալ այս հարցին, բարձրացնել տեղեկատվական եւ հաղորդակցության ռազմավարական խնդիրներ, իսկ ազգային անվտանգության հայեցակարգով դա վերապահված է կառավարությանը»: «Առավոտի» հետ զրույցում պրն Աշոտյանը պարզաբանեց նաեւ իր հաջորդ միտքը, ասելով, որ կարծես պետությունը պասիվ կեցվածք է որդեգրել քաղաքացիական հասարակության զարգացման համար՝ ակամայից զիջելով ոլորտի զարգացումը արտասահմանյան կազմակերպություններին, «որոնց աջակցության կարիքը, իհարկե, մենք ունենք թե ֆինանսական, թե մեթոդական, սակայն չպետք է թողնել, որ պահանջը ձեւավորվի դրսից, պահանջը պետք է լինի ներսի պահանջ, եւ կառավարության ծրագրում դա բավականին ընդգծված է: Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին կամ Ագոյի խմբին, դա ուղղակի, կարծում եմ, այդ պահին ասելու համար ճռճռան բնութագրեր էին, որոնք որեւէ կապ չունեին իմ ասածի հետ»: Իսկ ժողովրդավարությունը, ըստ պարոն Աշոտյանի՝ «պետք է լինի ներքին պահանջ եւ ոչ թե ստանձնած պարտավորության կատարում։ Եթե մենք ժողովրդավարությունը դիտարկում ենք որպես պարտավորություն եւ ոչ որպես արժեք, ապա մենք ազնիվ չենք ինքներս մեր նկատմամբ եւ արդյունքի չենք հասնի»:

    Կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ բավականին դրական կարծիքներ հնչեցին անգամ ընդդիմադիր խմբակցությունների կողմից. ասվեց, որ դրանում բավականին կարեւորված են ժողովրդավարության կայացման հարցերը, սակայն դրանից հետո խորհրդարան են բերվում օրինագծեր, որոնք, ըստ պատգամավորների մի հատվածի, ամենեւին կապ չունեն ժողովրդավարության եւ դրա կայացման հետ, ընդհակառակը՝ ուղղված են ազատ խոսքի դեմ: Հետաքրքրվեցինք՝ արդյոք չարաբաստիկ նախագծերը, որ իջեցվեցին նախագահականից, նպատակ ունեն հարվածել այն դրական տպավորությանը, որը թողեց կառավարության ծրագիրը: Արմեն Աշոտյանը մեզ հետ համամիտ չէր եւ ասաց, որ նույն այդ նախագծերը ներկայացրել է կառավարությունը, եւ շահարկման կարիք չկա. «Այո, արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկը նախագահի ստորագրությամբ է, իսկ նախագծերը՝ վարչապետի, այսինքն՝ սահմանադրական լիազորությունների շրջանակում լուծվել է խնդիրը, եւ ներիշխանական ավելորդ սրություն, լարվածություն մտցնելու փորձերը, կարծում եմ, տեղին չեն»:

    Ուղիղ հարց տրվեց՝ ինչո՞ւ է եթերազրկվում «Ազատություն» ռադիոկայանը, եւ Արմեն Աշոտյանը ասաց. «Կարծում եմ, քննարկումների արդյունքում ամենահոռետես լրագրողներն անգամ պետք է հասկանային, որ «Ազատություն» ռադիոկայանի փակման խնդիր դրված չէ, դրված են խնդիրներ, որոնք բխում են հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակից, դրված են խնդիրներ, որոնք բխում են պետության քաղաքականությունից՝ ինֆորմացիոն տեղեկատվական-հաղորդակցության դաշտերում, եւ որեւէ՝ իրավունքի, խոսքի ազատության կամ այլ տեսակի ազատություններ ոտնահարված չեն: Կարող եմ վստահաբար ասել, որ ինքս որպես քաղաքացի չէի կարող հանդուրժել ակնհայտ ոտնձգություն թեպետ իմ կողմից ոչ այդքան միանշանակ ընկալվող լրատվամիջոցի հանդեպ: Ինքս առիթներ ունեցել եմ քննադատելու «Ազատության» մոտեցումները, բայց երբեք չէի կարող կողմ լինել որեւէ լրատվամիջոցի փակմանը, եթե այն գործում է ՀՀ օրենսդրության շրջանակներում»: Սակայն ակնհայտ է, որ հայտնի օրինագծերի ընդունումից հետո որեւէ մասնավոր ռադիոընկերություն չի համարձակվի իր եթերաժամից թեկուզ մեկ րոպե վաճառել «Ազատություն» ռադիոկայանին, եւ, մեր տեղեկություններով, արդեն որոշ նշաններ կան: Այսինքն՝ ինքնըստինքյան ստացվում է, որ «Ազատությունը» դուրս է մղվում: Արմեն Աշոտյանը սա համարեց տեսականորեն հնարավոր սցենարներից մեկը, բայց ասաց , որ ինքն անձամբ նման մտավախություն չունի. «Եթե լինի նման խնդիր ապագայում, օրենքի ընդունումից հետո, եւ «Ազատություն» ռադիոկայանը փորձի իր գործունեությունը ծավալել նոր օրենսդրական դաշտի շրջանակներում եւ խնդիրը չլուծվի, կարծում եմ, այդ ժամանակ կարելի է փորձել բարձրաձայնել այդ մասին, բայց հիմա սարքել Կիկոսի մահը եւ ասել, որ վա՜յ, «Ազատություն», վա՜յ, «Ազատություն»՝ այն դեպքում, երբ ոչինչ չի պատահել, կարծում եմ, ճիշտ չէ»: Նկատեցինք, որ նախադեպը կա՝ «Ա1+»-ը փակելուց առաջ էլ էին ասում՝ ինչո՞ւ եք շահարկում, գուցե հենց այդ հեռուստաընկերությունն է մրցույթում հաղթելու: Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը չի ուզում մտնել զուգահեռների դաշտ. «Ես չեմ ուզում զուգահեռներ անցկացնել «Ա1+»-ի եւ «Ազատության» միջեւ, ես չեմ ուզում այստեղ օրինաչափություններ որոնել: «Ազատություն» ռադիոկայանը փակման վտանգի առջեւ կանգնած չէ, ես ավելի քան վստահ եմ»:
    new.aravot.am

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա։
    48-րդ գրառման մեջի 3-րդ նկարի մեջ էլ ես ու Ներսեսն ենք (Ներսեսը «193 2007»ցուցապաստառը բռնածն է, ես էլ կողքից եմ երևում...
    Անահիտ ջան ձեզ միանգամից ճանաչեցի
    Վերջին խմբագրող՝ Մանե: 02.07.2007, 15:22: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #53
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Մեջբերում Արմեն Աշոտյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե լինի նման խնդիր ապագայում, օրենքի ընդունումից հետո, եւ «Ազատություն» ռադիոկայանը փորձի իր գործունեությունը ծավալել նոր օրենսդրական դաշտի շրջանակներում եւ խնդիրը չլուծվի, կարծում եմ, այդ ժամանակ կարելի է փորձել բարձրաձայնել այդ մասին, բայց հիմա սարքել Կիկոսի մահը եւ ասել, որ վա՜յ, «Ազատություն», վա՜յ, «Ազատություն»՝ այն դեպքում, երբ ոչինչ չի պատահել, կարծում եմ, ճիշտ չէ
    Թարգմանեմ «Մենք սահմանում ենք չենք արգելում «Ազատություն» ռադիոկայանին եթերում լինել, պարզապես մենք արգելում ենք ամբողջ Հայաստանում հեռարձակվել, իսկ Երևանում հեռարձակվելու համար ամեն մի թողարկման համար սահմանում ենք 60 000 տուրք։ Կարո՞ղ են, թող վճարեն ու եթերում լինեն։ Չեն կարող, մենք մեղք չունենք։»

    Ավելի պարզ
    «Ջուրը կարժենա 60 000 մի անգամ խմելու համար։ Կարո՞ղ եք վճարեք, խմեք։ Չե՞ք կարող, ջանդամ ձեր գլուխը, մենք ի՞նչ կապ ունենք։ Դուք ծառավա կսատկեք, ոչ այն պատճառով, որ մենք թանկ ենք ծախում ջուրը, այլ այն պատճառով, որ դուք չեք կարող վճարել։»

    «Դե եկ Վարդապետ ու մի խելագառվիր...»
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 02.07.2007, 17:10:

  9. #54
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Ժողովուրդ ջան հապա նաեք ի՞նչ դեմքեր են է~ "Ազատություն" փակողները.
    Ա.Աշոտյան, Գ.Սահակյան, Արմ. Սահակյան, Վ. Խաչիկյան, ... և այլն ...և ո՞ւմ գլխավորությամբ`Ս. Սարգսյանի:
    Չե՞ք կարծում, որ 2008 ի ընտրակեղծիքների ճանապարհն է մաքրվում:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  10. #55
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    ժողովուրդ

    "Ազատություն" ռ/կ-ի հեռարձակումը խոչընդոտող օրինագծերի քվեարկությունն չի անցել ընդդիմությունը բոյկոտել է, և քվորում չի եղել..... 63 կողմ, 2 ձեռնպահ: Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությամբ շատերը բոյկոտեցին, և չլրացան 66 անհրաժեշտ ձայները: Օրինագծերը տապալվել են...

    փորձեմ ինչ-որ լուրեր գտնել ինտերնետում

    Ավելացվել է 12 րոպե անց
    հետաքրքիր է, դեռ ոչ մի սայթում ինֆո չկա...
    Վերջին խմբագրող՝ Egern.net: 03.07.2007, 14:15: Պատճառ: Գրառման ավելացում

  11. #56
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    ՈՉ ասենք ՀՀՇ-ի ճտերին` "Ազատություն" ռ/ը, Ա1+, Հայկական Ժամանակ, Առավոտ օրաթերթ... ամոթ է ամոթ

  12. #57
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    ՈՉ ասենք ՀՀՇ-ի ճտերին` "Ազատություն" ռ/ը, Ա1+, Հայկական Ժամանակ, Առավոտ օրաթերթ... ամոթ է ամոթ
    Կխնդրեի ոչ հավաստի տեղեկություններ չհրապարակել, քանզի «Ազատությունը» ՀՀՇ-ի հետ ոչ մի կապ չունի
    "Ազատություն" ռ/կ-ի հեռարձակումը խոչընդոտող օրինագծերի քվեարկությունն չի անցել ընդդիմությունը բոյկոտել է, և քվորում չի եղել..... 63 կողմ, 2 ձեռնպահ: Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությամբ շատերը բոյկոտեցին, և չլրացան 66 անհրաժեշտ ձայները: Օրինագծերը տապալվել են...
    Էս աչքիս դու էլ էս «առաջին ձեռքից» իմացել

  13. #58
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՉ ասենք ՀՀՇ-ի ճտերին` "Ազատություն" ռ/ը, Ա1+, Հայկական Ժամանակ, Առավոտ օրաթերթ... ամոթ է ամոթ
    Ավելի լավա մտքինտ ասա

    ԱյոԴոդացմանը , Ռոբոտացմանը և Սերժանտացմանը

    Կներեք Թեմայից մի քիչ Շեղվեցի, Չդիմացա
    Loading your personal settings....

  14. #59
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կխնդրեի ոչ հավաստի տեղեկություններ չհրապարակել, քանզի «Ազատությունը» ՀՀՇ-ի հետ ոչ մի կապ չունի

    Էս աչքիս դու էլ էս «առաջին ձեռքից» իմացել
    Դեյուրո ոչ մեկն էլ կապ չունեն, բայց դեֆակտո

  15. #60
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՉ ասենք ՀՀՇ-ի ճտերին` "Ազատություն" ռ/ը, Ա1+, Հայկական Ժամանակ, Առավոտ օրաթերթ... ամոթ է ամոթ
    Շնորհակալություն Նախարար, դու օգնեցիր ինձ վերջնականապես կողմնորոշվել: ՀՀՇ-ի հետ ծանոթ չէի, քանի որ այդ տարիներին Հայաստանի հետ գրեթե կապ չեմ ունեցել, ու եթե առաջ ՀՀՇ-ի մասին տարբեր բաներ լսելով վերջնական կարծիք չէի կազմել, ապա հիմա ՀՀԿ-ականի կողմից ՀՀՇ-ի ազատ ու անկախ լրատվամիջոցների հետ նույնացնելը ավելի քան բավարար է:
    Եվս մեկ անգամ շնորհակալություն:

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •