ԸՆԴՈՒՆՎԵՑ
Րոպեներ առաջ խորհրդարանում 79 կողմ, 16 դեմ եւ 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեցին՚Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինՙ եւ ՚Պետական տուրքի մասինՙ օրենքների փոփոխությունները: Դեմ էին քվեարկել ՕԵԿ եւ ՚ժառանգությունՙ խմբակցությունների պատգամավորները, Վիկտոր Դալլաքյանը, Խաչատուր Սուքիասյանը, Մարտուն Գրիգորյանը: Ձեռնպահ էր քվեարկել Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությամբ կարգելվի ՚Ազատությունՙ ռադիոկայանի հեռարձակումը հանրային ռադիոյով, իսկ մասնավոր ռադիոկայաններով հեռարձակվելու դեպքում ՚Ազատությունըՙ ամեն մի հեռարձակման համար պետք է վճարի 70000 դրամ:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=50829
Էջանիշներ