User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 127 հատից

Թեմա: "Ազատություն" ռ/կ ......

  1. #1
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    "Ազատություն" ռ/կ ......

    Այսօր Կառավարությունը ԱԺ-ին է ներկայացրել մի նախագիծ, որով արգելվում է արտասահմանյան լրատվամիջոցների հայկական խմբագրությունների հաղորդումների հեռարձակումը Հանրային Ռադիոյով: Նշեմ, որ Հայաստանում ռադիոյով հեռարձակվում են միայն մեկ "արտասահմանյան լրատվամիջոցների հայկական խմբագրության" հաղորդումներ. դա Ազատություն ռադիոկայանն է.

    Ահա մի մեկնաբանություն. http://azatutyun.am/armeniareport/re...4B55BBB0C3.ASP

  2. #2
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Լրի՞վ են գժվել
    Տենց էլ պիտի լիներ։ Բա ոնց... Նախագահական ընտրություններից առաջ մի հատ «չվնասազերծե՞ն չար լեզուներին»...

  3. #3
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    ոնց հասկացա, այսօր չեն հասցրել քննարկել, թողել են վաղվան...

    շատ հետաքրքիր է, թե ինչ է լինելու: Իմ կարծքով, գործնականում խորհրդարանում չկա այնպիսի ուժ, որը կարողանա այս օրինագծի "դեմն առնել"....

  4. #4
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Բա ինչ, եթերում, թեկուզ ռադիոեթերում, այլակարծության որևէ դրսևորում չպետք է լինի, ես էլ անկեղծորեն զարմանում էի, թե ո՞նց են հանդուրժում
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Ինչո՞վ են պարզաբանում: Կրկին «Քեզ համար Հայաստան» են ասում, թե՞ զգում են, որ միակ ռադիոկայանն է, որը Մերժին սերժում է...

  6. #6
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......


  7. #7
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    "Հայրենի կառավարությունը, ընտրված լինելով եվրոպական ստանդարտներին համապատասխանող ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների արդյունքում, հենց առաջին արտահերթ նիստից սկսեց պաշտպանել Հայաստանի անվտանգությունը արտասահմանյան քարոզչամիջոցներից" - երևի այսպես կգրեն մեր պատմության դասագրքերում...

    Հիմա գրեթե բոլորը մեկնաբանում են այս երկու օրինագծերը, կամ էլ` վախենում են մեկնաբանել: Հիանալի հնարավորություն է հասկանալու համար` ով ով է...

    Երբ մի քանի տասնյակ ՀԿ-ներ կազմակերպում են ընդհանուր հայտարարություն, Ժուռնալիստների միության նախագահը հայտարարում է, որ չեն ուզում մեկնաբանել... գիտակցելով արտասահմանյան կրոնական կազմակերպությունների ներկայացնող վտանգը, որ կարող են ռադիոյի միջոցով ներխուժել մեր տները.....

    Գրեթե բոլոր թերթերը խիստ քննադատում են օրինագծերը, իսկ "Հայոց Աշխարհը" գրում է ."ժամանակն է վերացնել օտարերկրյա քարոզչամիջոցների գործունեությունը Հայաստանում"....

    գեդինը մտեք, էլի.....

    Էս քանի օրը լսեք Ազատությունը, շատ հետաքրքիր են խոսում: Մի իրավաբան ասում էր, որ այս օրենքները միանշանակ հակասում են ՀՀ Սահմանադրությանը...

    Ավելացվել է 2 րոպե անց
    հենց նոր Ազատությունը հայտնեց. ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը նամակ է գրել Տ. Թորոսյանին, որտեղ խիստ քննադատել է օրինագծերը և կոչ է արել դեմ քվեարկել այս նախագծերին, որոնք արգելելու կամ խոչընդոտելու են Հայաստանում լրատվական այլընտրանքի` Ազատություն ռադիոկայանի հեռարձակումը....
    Վերջին խմբագրող՝ Egern.net: 28.06.2007, 18:59: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #8
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Էլ բան չեմ ասում, էս վերջը կլինի: Էսօր Հ1-ով լսեցի, որ ըտե տենց ասեցին, ուրեմն ամեն ինչ պարզ ա: Ճիշտն ասած, չէի հավատում, մտածեցի՝ սխալ եմ հասկանում, բայց էս թեման էլ տեսա... իրոք, ասելու, ավելացնելու բան չկա...
    Лучше Гор могут быть только Горы.

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Դե պարզ է, նույն «Ա1+»-ի պատմությունն է կրկնվում: «Վնասազերծում» են վտանգավոր լրատվամիջոցները, որ ինչ ուզեն, անեն:

  10. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    «Ազատությունը» կհետեւի «Ա1+»-ի՞ն

    11:40 Yerevan | 7:40 GMT | Thursday 28 June 2007
    Ավետիս Բաբաջանյան

    Հայաստանի իշխանությունները որոշել են փակել «Ազատություն» ռադիոկայանը, ավելի ճիշտ` դադարեցնել այդ ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումների հեռարձակումը Հայաստանում: Այդ նպատակին իրավական փաթեթավորում տալու համար իշխանությունները ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել, որի օրակարգում կան երկու օրենսդրական նախաձեռնություններ` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին: Առաջինով նախատեսվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 28-րդ հոդվածում կատարել խմբագրական փոփոխություն: Այսօր այդ հոդվածում կա այսպիսի դրույթ. «Օգտագործվող հաճախականություններով արգելվում է այլ հեռարձակող կազմակերպությունների գործունեությունը` առանց հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության»: Կառավարությունն առաջարկում է կատարել փոփոխություն եւ վերջին պարբերությունը` «առանց հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության» հանել օրենքից: Այսինքն` ընդհանրապես արգելել հանրային ռադիոյի զբաղեցրած հաճախականություններով այլ ռադիոընկերությունների հաղորդումների հեռարձակումը: Ըստ էության` այս փոփոխության մեջ չկա «Ազատություն» ռադիոկայանի մասին ոչ մի հիշատակում, սակայն պարզ է, որ խոսքը վերաբերվում է բացառապես հիշյալ ռադիոկայանին:

    Եթե ԱԺ-ն այս օրենքի փոփոխությունն ընդունի, ապա այն տասնօրյա ժամկետում պետք է հրապարակվի եւ ուժի մեջ կմտնի հաջորդ տասներորդ օրը: Ստացվում է, որ «Ազատություն» ռադիոկայանին Հայաստանում 20 օրվա կյանք է մնացել: Պարադոքս է. «Ազատությունը» Հայաստանում հեռարձակվում է, քանի որ մեր երկրում չկա ժողովրդավարություն, իսկ քանի որ ժողովրդավարություն չկա` «Ազատությունը» չի կարող գոյություն ունենալ:

    «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները պատրաստվում են Պրագայի կենտրոնակայանում գտնվող հայկական խմբագրության միջոցով, դրանք արբանյակային հեռարձակմամբ փոխանցվում են Հայաստան եւ այստեղ վերահեռարձակվում հանրային ռադիոյին պատկանող 106.7 հաճախականությամբ: Այդ հաճախականությունն օգտագործելու դիմաց «Ազատություն» ռադիոկայանը հանրային ռադիոյին վճարում է տարեկան 150 հազար դոլարի կարգի գումար: Այսինքն` այս օրենքի ընդունումից հետո հանրային հեռուստառադիոընկերությունը զրկվում է այդպիսի մեծ գումարից: Բացի այդ, «Ազատություն» ռադիոկայանի փակումը քաղաքական խնդիր է. այս ռադիոկայանը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից: ԱՄՆ Կոնգրեսը այս ռադիոընկերությունը ֆինանսավորում է ժողովրդավարության տեսակետից խնդիրներ ունեցող երկրների հասարակություններին անկողմնակալ եւ օպերատիվ տեղեկատվություն ապահովելու համար: Փակելով «Ազատություն» ռադիոկայանը` Հայաստանի իշխանությունները լուծում են հենց այդ խնդիրը. նրանք վերացնում են այն միակ էլեկտրոնային լրատվամիջոցը, որը չի գտնվում իրենց ազդեցության տակ եւ որի գործունեությունը չի վերահսկվում իրենց կողմից: Հետաքրքիր են նաեւ այն հիմնավորումները, որոնցով կառավարությունը ցանկանում է հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին զրկել իր հաճախականությունը այլ հեռարձակողի տրամադրելուց: «Գործնականում անհնարին է հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից հաճախականության օգտագործման վերաբերյալ համաձայնություն տալու կամ մերժելու հստակ չափանիշներ սահմանել, իսկ դրանց բացակայության պայմաններում խորհրդի կողմից յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում կայացնելը կարող է խիստ կամայական բնույթ ստանալ»: Պատկերացնու՞մ եք ինչպիսի հիմնավորում. իբր ցանկացողներն այնքան շատ են, որ ուղղակի չգիտեն ում ընտրեն, որ կամայական չլինի: Եւ դա կարող էին անել մրցույթի միջոցով, կամ միջպետական պայմանագրով: Ինչպես ասում են` եթե ցանկություն լիներ, ձեւը միշտ կարելի էր գտնել, ինչպես եղել է այս 10 տարիների ընթացքում: Բայց կարող եք հակաճառել, թե 150 հազար դոլար վճարելով «Ազատությունը» կարող է հեռարձակվել այլ մասնավոր ռադիոընկերությունների պատկանող հաճախականություններով: Սակայն հայրենի իշխանությունները մտածել են նաեւ այս խնդիրը լուծելու մասին: ԱԺ օրակարգ մտած հաջորդ օրենսդրական նախաձեռնությունն էլ նպատակ ունի փակելու այս հարցը: «Պետական տուրքերի մասին» օրենքում նրանք փոփոխության առաջարկ են ներկայացրել. «Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոընկերության կողմից օտարերկրյա զանգվածային լրատվական միջոցի ազգային խմբագրության կամ ծառայության հաղորդաշարի հաղորդումների յուրաքանչյուր թողարկման համար սահմանել պետական տուրք` բազային տուրքի 70-ապատիկի չափով»: Այսինքն` եթե ենթադրենք «Ազատություն» ռադիոկայանը պայմանագիր է կնքում որեւէ ռադիոկայանի հետ իր հաղորդումները հեռարձակելու համար, այդ ռադիոընկերությունը պետք է ամեն մի հաղորդման համար 70 հազար դրամ պետտուրք վճարի: Այսօր «Ազատությունը» օրական հեռարձակում է երեք հաղորդում, եւս երկուսը` «Մաքսլիբերթի» երիտասարդական հաղորդումների խմբագրությունը: Այսինքն` եթե նույնիսկ իշխանությունները թույլ տան որեւէ ռադիոընկերության իր հաճախականությունը տալ «Ազատությանը», ապա այսօրվա ծավալով հեռարձակվելու դեպքում այդ ռադիոընկերությունն ամեն օր պետք է վճարի 350 հազար դրամ ամեն օր, որն այսօրվա ուժեղ դրամի փոխարժեքի պայմաններում հազար դոլարից ավելի է: Ստացվում է տարեկան 400 հազար դոլարին մոտ գումար. սա միայն պետտուրքը, բայց չէ՞ որ մի ահագին գումար էլ տվյալ ռադիոընկերությունը կպահանջի իր հաճախականությունն օգտագործելու համար: Եւ եթե նույնիսկ այս գումարային հարցերն էլ լուծվեն, պետք է նկատի ունենալ, որ ոչ մի մասնավոր ռադիոընկերություն ամբողջ Հայաստանի տարածքում չի հեռարձակվում: Ինչպես տեսնում եք` «Ազատությունը» գոյատեւելու նույնիսկ տեսական շանս չունի:

    Հ.Գ. Երեկ մենք խոսեցինք նաեւ Պրագայում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ` խնդրելով ներկայացնել ռադիոընկերության տեսակետը ԱԺ-ում քննարկվող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: «Այս պահին չէի ուզենա մեկնաբանություններ անել. իրավաբանները եւ փորձագետները լավ բան չեն տեսնում դրանում: Սակայն մենք առաջիկայում հայտարարության միջոցով կներկայացնենք մեր դիրքորոշումը»:

    http://zhamanak.com

  11. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Չպիտի թողենք, որ տենց բան անեն։
    Մեծ աղմուկ է պետք բարձրացնել։ Ի՞նչ կասեք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. #12
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Կարելիա ցույց կազմակերպել, հենց Ազգային Ժողովի շենքի մոտ, հերթագրվենք տեսնենք քանի հոգի ենք լինում, կզանգենք լրատվամիջոցների ներկայացուցիչներինել կասենք գան նկարեն:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Ես հետս ևս 5 հոգի կբերեմ, պլուս պետքա պաստառներ տպվեն և այլն, դավայ կազմակերպենք մի բան անենք թե չէ դրանց լկտիությունը արդեն չափ ու սահմանը անցելա (ստեղ միհատել քֆուր կա)

    Ավելացվել է 4 րոպե անց
    Ես գումարած 5, վեցից հերթագրվեք եթե մի գոնե 40 հոգի դզվենք շատ լավ կլինի
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 29.06.2007, 12:25: Պատճառ: Գրառման ավելացում

  13. #13
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելիա ցույց կազմակերպել, հենց Ազգային Ժողովի շենքի մոտ, հերթագրվենք տեսնենք քանի հոգի ենք լինում, կզանգենք լրատվամիջոցների ներկայացուցիչներինել կասենք գան նկարեն:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Ես հետս ևս 5 հոգի կբերեմ, պլուս պետքա պաստառներ տպվեն և այլն, դավայ կազմակերպենք մի բան անենք թե չէ դրանց լկտիությունը արդեն չափ ու սահմանը անցելա (ստեղ միհատել քֆուր կա)

    Ավելացվել է 4 րոպե անց
    Ես գումարած 5, վեցից հերթագրվեք եթե մի գոնե 40 հոգի դզվենք շատ լավ կլինի
    Ես էլ եմ կարծում, որ պետք է Ազգային Ժողովի շենքի մոտ ցույց կազմակերպել ու պահանջել, որ օրինագիծը հանվի քննարկումից։
    Մի խոսքով, որ կազմակերպվի, ես հաստատ կգամ ու կարծում եմ, որ ընկերներիցս շատերն էլ կգան։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 29.06.2007, 13:50:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Վարդան Օսկանյան "Ինձ համար ցավ կլինի, եթե "Ազատությունը" եթերում չլինի ":
    http://www.armenialiberty.org/armeni...1304342EF5.asp

    Արդեն լրիվ ցնորվե՞լ են ինչ է:Մի կողմից կառավարությունը օրինագիծ է բերում, մյուս կողմից կառավարության անդամը "ցավ" է զգում : //
    Վարդան Օսկանյանը իրեն ինչի՞ տեղ է դրել, մարդ չի հասկանում: Տեղն եկած տեղը ՝ Հայաստանն է ներկայացնում: Տեղն եկած տեղը ոչ մի բանի հետ կապ չունի /ոչ ընտրություններ, ոչ պապլավոկ, ոչ Ա1+, ոչ հյուսիսային պողոտա ... հիմա էլ "Ազատությունը".../, ու իրա համար հենց ընենց՝ "սվաբոդմի խուդոժնիկ" է : Հասկացանք որ դիվանագետ է, բայց արդեն լրիվ չափերը անցել է : Իրա ասածը ինչ է, որ էս ամենի հետ ինքը ոչ մի կապ չու՞նի: Տեսնես էս երկրում կա՞ մի բան, որի հետ ինքը ինչ-որ կապ ունի:

    Հ.Գ. Վախենում է երևի իր երկրում՝ ԱՄՆ-ում իրեն ճիշտ չհասկանան:
    Շատ շուստրին է :

  15. #15
    Knight of Cydonia Davo'o-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    543
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ազատություն" ռ/կ ......

    Ինտերնետով կլսենք պաաահ:
    — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
    ...Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց...

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •