Djavaxhq-ի խոսքերից
Ո Ւ Ղ Ե Ր Ձ
Ո՜վ, Արի Հա՛յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի՛նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի՛ ես դու, Աստվածամա՛րդ ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զորությո՛ւնն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագո՛ւմն ես դու:
Էլ ի՞նչ ես որոնում քեզանից դուրս - զորությո՞ւն՝ զորությունը քո մեջ է. հավա՞տ՝ հավատը քո մեջ է. սե՞ր՝ սերը քո մեջ է. իմաստությո՞ւն՝ իմաստությունը քո մեջ է: Հրաշալի էա՛կ ես դու, ո՜վ, Արի Հա՛յ:
Բայց դեռ ինչքա՞ն, ինչքա՞ն դու քեզ չճանաչես, դեռ ինչքա՞ն դու քեզ մերժես: Դեռ ինչքա՞ն դու ապրես ուրիշի կենսագրությամբ և դեռ ինչքա՞ն դու խարխափես հոգևոր թմրության մեջ՝ գոհ քեզ պարգևված անտոհմիկ որբի խղճուկ վիճակից:
Դու երբևէ չե՞ս նայել Արեգակին՝ ո՛չ մայրամուտի, այլ արշալույսի՛ Արեգակին և նրա ճառագայթների անհուն ծովի մեջ չե՞ս փորձել տեսնել քեզ, քո սկիզբը և խորհել, թե ո՞վ ես դու, ո՞րտեղից ես գալիս, ի՞նչ ծագում ունես:
Արիական ծագում ունես դու, ո՜վ, Արի Հա՛յ, որ Արայից է գալիս. անարատ արյուն ունես դու, որ Արայից է հոսում քո երակներում. ազնիվ դիմագիծ ունես դու, որ Արայից ես ժառանգել. աստվածային զորություն ունես դու, որ արտացոլումն է Արայի էության:
ԵՎ դու դեռ կասկածո՞ւմ ես քեզ: ԵՎ կարծում ես, թե քո ծագումը կորե՞լ է անդարձ, որ օտարներից քո գոյության հաստատումն ես մուրում:
Բայց Արայի կամքով՝ ոչ մի բնական չի կորչում երբեք: Քո ծագումն էլ՝ բնական, չի կորել անհետ: Այն պահպանվել է հարյուրամյակներ և պահպանվել է դարձյալ հենց քո՛ մեջ:
ԵՎ Հայր Արայի կամքով ու Ամենազոր Վահագնի հովանավորությամբ, քո ծագումը պեղվում է հենց քո՛ միջից և վերադարձվում է քեզ, որ միանաս, ձուլվես նրան ու ամբողջացնես էությունը քո:
Մտի՛ր նրա մեջ, ո՜վ, Արի Հա՛յ, գնա՛ քո հավերժության խորքը, մինչև քո առաջին նախնիները, միացի՛ր նրանց, ապրի՛ր նրանց հետ, բոցավառվի՛ր նրանց աստվածային ջերմությամբ, օծվի՛ր նրանց կենաց արևով և ապա փառաբանի՛ր Հայր Արային ու Մայր Անահիտին այն աստվածային Շնորհի համար, որ տրված է քեզ՝ լինել Արի Հա՛յ, լինել աստվածամա՛րդ, լինել Արորդի՛:
ՍԼԱԿ ԿԱԿՈՍՅԱՆ
Հայաստանի Գերագույն Քրմապետ
Վ Ա Հ Ա Գ Ն Ի Ծ Ն Ո Ւ Ն Դ Ը
ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՆ, ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՐ,
ԵՐԿՆԵՐ ԵՎ ԾՈՎՆ ԾԻՐԱՆԻ,
ԵՐԿՆ Ի ԾՈՎՈՒՄ ՈՒՆԵՐ ԵՎ ԶԿԱՐՄՐԻԿՆ ԵՂԵԳՆԻԿ:
ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԾՈՒԽ ԵԼԱՆԵՐ,
ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԲՈՑ ԵԼԱՆԵՐ,
ԵՎ Ի ԲՈՑՈՒՅՆ ՎԱԶԵՐ ԽԱՐՏՅԱՇ ՊԱՏԱՆԵԿԻԿ:
ՆԱ ՀՈՒՐ ՀԵՐ ՈՒՆԵՐ,
ԱՊԱ ԹԵ ԲՈՑ ՈՒՆԵՐ ՄՈՐՈՒՍ
ԵՎ ԱՉԿՈՒՆՔՆ ԷԻՆ ԱՐԵԳԱԿՈՒՆՔ:
Ցնծա՛ բյուրվիշապ Արարատ Աշխա՛րհ՝ փրկության Աստված Վահա՜գն է գալու: Գալու է Չարի Վիշապին սպանելու և Մեծ Ջրհեղեղով Երկիրը լվալու Վիշապի պղծությունից: Գարուն է բերելու Վահագն Աշխարհում, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:
ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
Հազա՜ր - հազա՜ր նվիրում մեր Հայր Արային,
Հազա՜ր - հազա՜ր ժպիտ Մայր Անահիտին,
Հազա՜ր - հազա՜ր փառք Հրե Վահագնին,
Հազա՜ր - հազա՜ր սեր Չքնաղ Աստղիկին,
Հազա՜ր - հազա՜ր բարև Արտավազդ Միհրին,
Հազա՜ր - հազա՜ր երդում Սուրբ Նախնիներին...
Որ հազա՜ր - հազա՜ր արևով օծված,
Որ հազա՜ր - հազա՜ր օրհնությամբ կնքված,
Որ հազա՜ր - հազա՜ր հայտնությամբ սնված
ԵՎ Արարչական կամքով արարված
ՈՒԽՏԱԳԻՐՔՆ ԱՐՅԱՑ՝ ոգու վեհություն,
Հանց Կենաց Խորհուրդ մեզ են կտակում:
Շարունակելի
Էջանիշներ