User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: «Վերադարձ» թամանյանական Երևան

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Վերադարձ» թամանյանական Երևան

    Շրջենք Երևանի փողոցներով… Ի՞նչ է կատարվում: Ամենուր շինարարություն: Երևանը 1934 թվականի նման կրկին վերածվել է շինարարական հրապարակի: Ինչքանո՞վ է նպատակահարման և ինչո՞ւ չէ, նաև նպատակաուղղված այս ամենը:

    Խոսենք նպատակահարմարության մասին. Կառուցվում են բազմաթիվ նորանոր էլիտար շենքեր, որոնք դուրս են մղում հենց Թամանյանի նախագծած բազմաթիվ շինություններ: Դրա հետ միաժամանակ բնակչության մի ստվար զանգված զրկվում է իր պապենական տներից ու բնակվելու “աքսորվում” դեպի քաղաքի ծայրամաս:

    Նպատակաուղղվածությունը. Ներկայումս կառուցվում են նորանոր արագընթաց մայրուղիներ, գետնուղիներ, գետնանցումներ: Արդյո՞ք սրանք կարդարացնեն իրենց: Օրինակ Իսակովի պողոտայից դեպի օդանավակայն ձգվող ճանապարհը. Մեր հանճարեղ ճարտարապետները նախագծեցին մի փողոց, որը առկա մայրուղին բանտային ճաղաշարով մասնատեց մասերի: Վստահորեն կարող եմ ասել, որ այդ նորամուծությունը բացարձակապես մայրուղուն արագ ընթացք չտվեց: Հակառակը, որևէ ավտոմեքենայի խափանման դեպքում այդ վայրում խցանումից չեն խուսափի: Կամ մեկ այլ փաստ. Գնալով ավելանում են ավտոմեքենաների թիվը: Այդ ինչ լայնության ավտոճանապարհներ պետք է փորվեն գետնի տակ, որպեսզի կարողանան ապահովել մեքենաների հանգիստ ու անվտանգ ընթացքը: Բացի այդ, փորելով գետնուղիներ, կարծում եմ, սեյսմակայունության տեսակետից որոշ խնդրի առաջ կկանգնեն մեր շինությունները: Իսկ գետնանցումների մասին. ներկայումս ունենք բազմաթիվ գետնանցումներ, որոնք իրենց նպատակին չեն ծառայում, առավել ևս, որոշները վերածվել են հասարակական “բացօթյա” զուգարանի: Իսկ մեր հարգարժան քաղաքացիները գերադասում են փողոցը կտրել-անցնել առանց իրենց նեղություն տալու, հենց փողոցի մեջտեղով:

    Ճիշտ է, Երևան քաղաքի ճարտարապետները ձգտում են օգտակար գործ անել քաղաքի համար, քաղաքը բարձր մակարդակի վրա ներկայացնել օտար աչքերին: Սակայն ինչքանով է դա նպատակահարմար ու նպատակաուղղված:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. “Վերադարձ” թամանյանական Երևան

    Մասնագետ չեմ, և դժվար կանխորոշեմ. թե ինչ կստացվի էս նորամուծություններից:
    Սակայն մի բան հաստատ կարող եմ ասել, որ էսպես շարունակվել էլ չէր կարող:
    Փորձում են մի բան անել, ու ինչքանով դա կստացվի, կարող եմ դատել միայն դա ավարտվելուց հետո:
    Մի ներքին ձայն ասում է, որ Երևանին միայն հրաշքը կփրկի: Կամ էլ Ալեքսանդր Մեծի պես մեկը, որ բռնի թրի մի հարվածով լրիվ կտրի, ու նորից, որպես քաղաք այն կառուցվի:

    Թամանյանը իհարկե ունի հրաշք կառույցներ: Բայց թամանյանական քաղաքը անկատար էր: Նա ուժեղացրել էր կենտրենը, ծայրամասերը վերածելով "աքսորավայրերի": Նման էր հռոմեական քաղաքի: Ավելի լավ կլիներ բոլոր թաղամասերն էլ ունենային հավասարաչափ բաշխված մշակույթային և այլ ռեսուրսներ, քան թե դրանք լրիվ հավաքված լիների մի փոքրիկ տարածքում: ժամանակակից քաղաքներներում բացակայում է "կենտրոն" և "ծայրամաս-աքսորավայր" հասկացությունները: Քաղաքի բոլոր թաղամասերն էլ համարժեք էն քաղաքաշինական տեսանկյունից: Էս տեսանկյունից գովելի էր Վահագնի թաղամասի նախագիծը: Քաղաքի զարգացումը պետք է տանել էտ ուղությամբ: Բոլոր թաղամասերն էլ վերածել սեփական դեմք ունեցող տարածքների:

  3. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. “Վերադարձ” թամանյանական Երևան

    թամանյանական քաղաքը անկատար էր: Նա ուժեղացրել էր կենտրենը, ծայրամասերը վերածելով "աքսորավայրերի":
    Լիովին համամիտ եմ: Սակայն ինչպես ինքդ նշեցիր, ծայրամասերը կամաց կամաց նոր շունչ են առնում ու հուսով եմ, որ մոտ ապագայում նրանք ևս անմասն չեն մնա այն ամենից, ինչ հասու է միայն քաղաքի կենտրոնի համար:

    Չեմ հասկանում մեր կառավարության ու ճարտարապետության հանճարեղ որոշումները: Ինչպես կարելի է առանց մի գործը վերջացնելու անցնել մյուսին:

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. “Վերադարձ” թամանյանական Երևան

    Նոր էլիտար շենքերի մասին չեմ խոսի: Դա լրիվ ուրիշ թեմա է: Բավական է ասել, որ դրանք կառուցելիս ոչ մի սանիտարահիգիենիկ նորմ չեն պահպանել:
    Այս նոր մայրուղիների կառուցումն ուզում եմ համեմատել բժշկության հետ:
    Ամբողջ աշխարհում երբ հիվանդը դիմում է բժշկի, սկզբում փորձում են բուժել ապրելակերպը փոխելով: Եթե չի օգնում, անցնում են դեղերի: Եվ միայն ծայրահեղ դեպքում վիրահատում են: Մեզ մոտ, Աստված չանի, մեկը դիմի վիրաբույժի, անմիջապես ուղարկում է վիրահատության:
    Նույնը մեր քաղաքում է: Խցանումները «բուժելու» համար առաջին հերթին պետք էր «դեղորայքային» բուժում անցկացնել, այսինքն՝ լուծումներ գտնել առանց քաղաքը քանդելու (հենց թեկուզ կենտրոնը մի քիչ ծայրամաս տեղափոխել, երթուղային տաքսիների հարցը լուծել, քանզի դրանք շատ են, բայց նորմալ չեն ծառայում իրենց նպատակներին, և այլն): Բայց չէ՛, մեր քաղաքի «բժիշկները» անմիջապես դիմեցին վիրահատության: Հույս ունեմ՝ հետվիրահատական բարդությունները շատ ծանր չեն լինի:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. “Վերադարձ” թամանյանական Երևան

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում մեր կառավարության ու ճարտարապետության հանճարեղ որոշումները: Ինչպես կարելի է առանց մի գործը վերջացնելու անցնել մյուսին:
    Քաղաքը շնչահեղձ է լինում: Ամեն մի կորցված տարին շատ թանկ է նստելու: Չեմ նախանձում քաղաքաշինությամբ զբաղված մասնագետներին: Թեկուզ կոմունիկացիոն տեսանկյունից էսպեսի այլանդակ վիճակից դուրս բերելու համար պետք է մեծ կամքի ու վճռականություն ունենալ: Չկան ոչ մի "զապաս" կոմունիկացիոն փողոցներ,... ջրատարեր:
    Մյուս կողմից աջից ու ձախից - ապորինի կառույցներ: Մինիստրներ, թաղապետեր, դեպուտատներ, ... ծանոթ-բարեկամներ: Փողոցը չեն հասցնում ասֆալտապատել, հետևից ինչ-որ "խառոշի" քանդելով գալիս է: Մի խոսքով քաղաքաշինարարի գործը էսօր "գժի" գործ է:
    Հլա մեջն էլ ինքն է "փող" սարքում, ու ... իհարկե ոչ մեկը ոչինչ չի հասկանա :

  6. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. “Վերադարձ” թամանյանական Երևան

    Որոշված է. Գետառը, որը, ճիշտ է, այնքան էլ գեղեցիկ չէր իր յուրահատուկ բուրմունքով, բայց նաև որը երբեմն գեղեցկություն էր հաղորդում Երևանի որոշ հատվածներին, մտցվելու է երկաթբետոնե կաղապարի մեջ: Իսկ նրա ներկայիս հունով անցնելու է հերթական ճանապարհը, կամ էլ դրա հաշվին լայնացվելու է Խանջյան փողոցը:
    Հետաքրքիր է, իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե 70-ականների նման Գետառն այնքան լցվի ջրով (ինչպես հայտնի է, այդ ժամանակ, /կոնկրետ տարեթիվը չեմ հիշում/, Գետառը լցվել էր ու դուրս եկել ափերից, որի հետևանքով ջրասույզ էին եղել ափամերձ բնակավայրերը), որ այդ երկաթբետոնե կաղապարը չկարողանա դիմադրել: Ճիշտ է, դա մոտակա ժամանակներին չի սպառնա, քանզի ինչքան էլ անորակ շինանյութ օգտագործվի, ապա դա մի քանի տարի կկարողանա կայուն ձևով պահել իր ամրությունը: Սակայն նաև չի բացառվում, որ կարող է նման բան պատահել: Իսկ այդ դեպքում... դա նշանակում է, որ վտանգի է ենթարկվում ավտոճանապարհը, որ ձգվելու է նրա վրայով...

  7. #7
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. “Վերադարձ” թամանյանական Երևան

    Իսկ ինձ դուր է գալիս, որ քաղաքում նոր կառույցներ են հայտնվում, դեմ եմ միայն սրճարաններին, որ այգիների կանաչապատ տարածքները վերածում են ուտել-խմելու տեղ: Իսկ մնացած շենքերին համաձայն եմ, վերջապես այդ հին Թամանյանական շենքերը իրենց դարը ապրել են և ոտքի ուժեղ հարվածով կարելի է նրանց մեջ անցք բացել, նրանք հիմնականում կառուցված են փայտից, իսկ դա հրդեհի բույն է: Իսկ նորակառույց շենքերն ու պողոտաները ավելի դիմացկուն կլինեն ես համոզված եմ, համ էլ ճարտարապետները աշխատում են այն հին Երևանի տեսքը պահպանել: Այնպես որ ցանկանանք թե ոչ ժամանակը առաջ է վազում,
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  8. #8
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. “Վերադարձ” թամանյանական Երևան

    Apsara համաձայն եմ քո կարծիքի հետ, բայց մի հատ բան ասեցիր որ արժեր շեշտել. «ճարտարապետները աշխատում են այն հին Երևանի տեսքը պահպանել»: Աշխատում են, բայց չի ստացվում, վերևից՝ հյուսիսից՝ Մոսկվայից հրաման կա, ինչպես ասեն, այնպես էլ անում են: Նորակառույց շենքերից ոչ մեկ ինձ «հին Երևանը» չի հիշեցնում, միայն Ազնավուրի հրապարակում իտալացիների կառուցած՝ վերանորոգած «Երևան հյուրանոցի» շենքն է: Եթե ուրիշ նորակառույց բան կա, որը գոնե միքիչ նման է Երևանյան հին ճարտարապետությանը, ինձ ասեք:

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. “Վերադարձ” թամանյանական Երևան

    "Հին" Երևանի մասին հիշողությունները շատ նման են միֆերի: Էլի եմ կրկնում, որ եղել էին և կան մի շարք թանկարժեք ճարտարապետական կառույցներ, լուծումներ, դեկորներ/քանդակներ/... Բայց էտ բոլորը այնքան քիչ է մի միլիոնանոց քաղաքի համար, որ ընդհանուր առմամբ տոն չէր ստեղծում: Թամանյանի վրա մեծ էր ֆրանսիական ճարտարապետական դպրոցի ազդեցությունը, և դրանց լուծումներից շատերի հետ իր անհամաձայնությունն էին հայտնել մեր մյուս մեծ ճարտարապետները ՝ Թորոմանյանը և այլն :Թամանյանը պլանը շատ նման է Փարիզին - իր հայտնի՝ լպստած Շամզ Էլիզեով , և զուգահեռ փողոցների խոզանոցներով...

    Գումարած սրան կոմունիստների ժամանակվա քաղաքի աննորմալ և հիմար ձևով կատարված խոշորացումը իր Աջափնյակի, Չարբախի /չարբախտի / խրուշովկեքով, Ավանի,Մասիվների պանելային "սպալնի ռայոններով"... Սարի-թաղի, Նար-Դոսի այլանդակությամբ... Դուք գիտե՞ք, որ Սարի-թաղի մեծ մասում դեռ կանալիզացիոն համակարգ չկա:
    Էլ չեմ խոսում կինո Մոսկվայի հարակից տարացքի և Կոնդի մասին...
    Էս ամենը միասին կազմում էին "Հին" Երևանը:

    Կար մի Աբովյան փողոց, Լենինի հրապարակ, Օպերա, երկաթուղային կայարան, որոնք շատ լավն էին,,, իսկ մնացածը -անորակ կոպիաներ ու անճոռնիություններ ՝ Ռոսիա կինոթատրոն, Համալիր, Երիտասարդական պալատ...

    Մյուս կողմից, հինը- ՄԵՐ քաղաքն էր: Որտեղ ծնվել ու մեծացել ենք մենք: Որտեղ անցել է մեր մանկությունը: Եվ սրանով, նա իհարկե մեր բոլորի համար անփոխարինելի և չքնաղ է: Մեր բակը, թաղը...
    Սակայն, եկեք նայենք մեր քաղաքին էս կախվածությունից դուրս:
    Գնահատենք հին Երևանը և նոր կառուցվողը հենց այսօր ծնված նորածինի աչքերով և նրա ապագա պահանջմունքով: Իրականում մեր քաղաքը որպես ամբողջություն անչափ տգեղ էր և 21դարին ոչ համահունչ: Չկար ոչ մի քաղաքաշինական համալիր ՝ իրենց այգիներով, խաղահրապարակներով: Շենքերը իրար գլխի, փողոցները հատակագծված անգլուխ ձևով, ճանապարհները սահմանափակ քանակի մեքենայի համար, լուսավորման, ջրամատակարարման ու ջրահեռացման ապուշ, չմտածված համակարգ:

    Էս ամենը գոնե մոտավոր գնահատելուց հետո, ավելի պարզ կդառնա, որ մեր քաղաքում պլաստիկ վիրահատությունները չեն փրկի: Հարկավոր են մասշտաբային, լայնածավալ քանդման և կառուցման աշխատանքներ:

    Հ.Գ.
    Ճիշտն ասած մեր հիմիկվա ճարտարապետներին ճաշակին ու պրոֆեսիոնալիզմին ես ավելի եմ հավատում, քան նախկին սովետականին: էն պարզ պատճառով, որ հիմիկվանները գոնե կաշկանդված չեն պլանային-պարտիական անկապ "ուկազներով": Եվ նաև, հիմիկվանները հնարավորություն ունեն օգտվելու, ու օգտվում են աշխարհի փորձից:

  10. #10
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. “Վերադարձ” թամանյանական Երևան

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Թամանյանի վրա մեծ էր ֆրանսիական ճարտարապետական դպրոցի ազդեցությունը, և դրանց լուծումներից շատերի հետ իր անհամաձայնությունն էին հայտնել մեր մյուս մեծ ճարտարապետները ՝ Թորոմանյանը և այլն :Թամանյանը պլանը շատ նման է Փարիզին - իր հայտնի՝ լպստած Շամզ Էլիզեով , և զուգահեռ փողոցների խոզանոցներով...
    Իսկ ի՞նչ կարծիքի ես ներկայիս Երևանյան ճարտարապետության մասին: Միթե մի կառույց ես տեսնում, ուր չի երևում Եվրոպական կամ ինչու չէ, նաև արևմտյան ճարտարապետության մատնահետքերը:
    Ինչքանո՞վ է գեղեցիկ, որ խանութատերերը և ընդհանրապես, բնակելի բարձրահարկ շինությունների առաջին հարկերը շահագործողները, "բարձրաճաշակ" վերանորոգում են կատարում՝ տվյալ շենքի գույնից խիստ տարբերվող երանգով մարմարե քարերով: Դե թող մեր հիասքանչ ճարտարապետները դրա դեմն առնեն:

    Գումարած սրան կոմունիստների ժամանակվա քաղաքի աննորմալ և հիմար ձևով կատարված խոշորացումը "... Սարի-թաղի, Նար-Դոսի այլանդակությամբ...
    Կարող եք լիովին հանգիստ լինել: Ըստ նախագծի պատրաստվում են մինչ 2020 թվականը այդ թաղամասերը, ինչպես նաև սեփական տներով լեցուն մյուս երևանյան համայքները վերացնել ու դրանց փոխարեն լույս աշխարհ կգան "էլիտար" համայնքներ…
    Դուք գիտե՞ք, որ Սարի-թաղի մեծ մասում դեռ կանալիզացիոն համակարգ չկա:
    Առաջին անգամ եմ լսում

    Կար մի Աբովյան փողոց, Լենինի հրապարակ, Օպերա, երկաթուղային կայարան, որոնք շատ լավն էին,,, իսկ մնացածը -անորակ կոպիաներ ու անճոռնիություններ ՝ Ռոսիա կինոթատրոն, Համալիր, Երիտասարդական պալատ...
    Ուրեմն ըստ քեզ՝ Երիտասարդական պալատը (ճիշտ է, այն նորմերին չէր համապատասխանում, դրա համար էլ ապամոնտաժվեց), Ռոսիա կինոթատրոնն ու Համալիրը անճոռնիություններ են: Իզուր չեն ասում՝ ճաշակին ընկեր չկա…

    Իրականում մեր քաղաքը որպես ամբողջություն անչափ տգեղ էր և 21դարին ոչ համահունչ: Չկար ոչ մի քաղաքաշինական համալիր ՝ իրենց այգիներով, խաղահրապարակներով: Շենքերը իրար գլխի, փողոցները հատակագծված անգլուխ ձևով, ճանապարհները սահմանափակ քանակի մեքենայի համար, լուսավորման, ջրամատակարարման ու ջրահեռացման ապուշ, չմտածված համակարգ:
    Իսկ հիմա… Հյուսիսային պողոտան ինչքանով է հեռու քո նշած քաղաքի տվյալներից: Այն թաղամաս է, որտեղ շենքերն առանց որևէ օրինաչափության (չհաշված Օպերայից դեպի Հրապարակ համաչափ շքերթը) իրար են հերթագայում: Այնտեղ չկա կանաչապատելու ոչ մի տարածք (ընդամենը մի փոքրիկ տարածք է, որտեղ բացի խոտից ուրիշ բան դժվար թե աճի): Շինությունների գունային բազմազանությունը աչք է շլացնում: Փողոցները... մի նեղ արանք՝ նախատեսված մեկ (կամ մեկ ու կես) ավտոմեքենայի համար… Ու այստեղ որտե՞ղ ես տեսնում դու ամբողջություն

  11. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. “Վերադարձ” թամանյանական Երևան

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ կարծիքի ես ներկայիս Երևանյան ճարտարապետության մասին: Միթե մի կառույց ես տեսնում, ուր չի երևում Եվրոպական կամ ինչու չէ, նաև արևմտյան ճարտարապետության մատնահետքերը:
    Ինչքանո՞վ է գեղեցիկ, որ խանութատերերը և ընդհանրապես, բնակելի բարձրահարկ շինությունների առաջին հարկերը շահագործողները, "բարձրաճաշակ" վերանորոգում են կատարում՝ տվյալ շենքի գույնից խիստ տարբերվող երանգով մարմարե քարերով: Դե թող մեր հիասքանչ ճարտարապետները դրա դեմն առնեն:
    Ողբալի կարծիքի եմ ժամանակակից Երևանի ճարտարապետության մասին:
    Կարճ մի օրինակ բերեմ: Երևանի քաղաքաշինարարից մի բան ուզելը նույնն է, ինչ ոջլոտ բոմժի երեխայից ինտեգրալ հավասարումներ լուծելը:
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հիմա… Հյուսիսային պողոտան ինչքանով է հեռու քո նշած քաղաքի տվյալներից: Այն թաղամաս է, որտեղ շենքերն առանց որևէ օրինաչափության (չհաշված Օպերայից դեպի Հրապարակ համաչափ շքերթը) իրար են հերթագայում: Այնտեղ չկա կանաչապատելու ոչ մի տարածք (ընդամենը մի փոքրիկ տարածք է, որտեղ բացի խոտից ուրիշ բան դժվար թե աճի): Շինությունների գունային բազմազանությունը աչք է շլացնում: Փողոցները... մի նեղ արանք՝ նախատեսված մեկ (կամ մեկ ու կես) ավտոմեքենայի համար… Ու այստեղ որտե՞ղ ես տեսնում դու ամբողջություն
    Ոչ մի տեղ էլ չեմ տեսնում: Բայց ասում են, որ հույսը վերջում է մեռնում:
    Դրսից Երևան մտնելուց առաջին տպավորությունը սոսկալի է: Սակայն որոշ ժամանակ անց ինքտ էլ ես դառնում էտ ամբողջի մասը ու հարցը դրանով փակվում է:

  12. #12
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. “Վերադարձ” թամանյանական Երևան

    Այսօրվա Երևանում ճարտապետություն չկա, հետևաբար կարծիք ունենալ չեմ կարող: Այսինքն այսօր Երևան էլ չկա: Երբեմնի վարդագույն քաղաքը վարդագույն երազներում է միայն մնացել: Այսօրվա Երևանը 20-րդ դարասկզբի Երևանն է 21-րդ դարասկզբում: Փոշոտ ու կեղտոտ փողոցներ, անկապ ու անճոռնի շինություններ... Հայաստանի «մեգապոլիսը» կամաց-կամաց վերածվում է մարդկանց մի խմբի մի մեծ օբյեկտի լի պոռնիկներով ու հաստավզերով: Մշտական տրանսպորտային խնդիրներ, էկոլոգիական կատաստրոֆա և դանդաղ ոչնչացում: Սա է սպասվում Երևանին, եթե...

  13. #13
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. “Վերադարձ” թամանյանական Երևան

    Կոմիտաս պողոտայի ասֆալտապատման պատճառով փակվել է Կոմիտասի Փափազյան-Վրացական փողոցների միջև ընկած հատվածը: Ըստ հայտարարության, ի սկզբանե նախատեսված էր միակողմանի փակել երթևեկությունը, սակայն, այսօր պարզ դառավ, որ այն փակ է ամբողջությամբ: Տխուր իրավիճակ էր Արամ Խաչատրյան փողոցի վրա, որը տվյալ դեպքում այլընտրանքային ճանապարհներից մեկն էր: Քոչարի մասին տեղյակ չեմ: Միայն կարող եմ ասել, որ Խաչատրյանի վրա բնակիչներից մեկը մահացել էր, ու ամենայն հավանականությամբ այսօր նրա թաղումը պիտի կայանա: Սակայն, չեմ պատկերացնում թե այդ դեպքում ինչ կպատահի: Ամենախցանված հատվածում թաղման արարողություն… Չգիտես ում ցավակցես, հանգուցյալի հարազատներին, թե խցանման մեջ հայտնված ավտոմեքենաներին ու ուղևորներին… Ահավոր է…

  14. #14
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. “Վերադարձ” թամանյանական Երևան

    էհ ժամանակն է Երևանին փոխարեն ուրիշ քաղաք ընտրել որպես մայրաքաղաք.., կամ գուցե նոր քաղաք ստեղծել..և մեքենաների քանակը խիստ սահմանափակել ԱՄՆ ում և Եվրոպայում նման փորձ կա այսպես կոչված դանդաղ քաղաքներ
    ...

  15. #15
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. “Վերադարձ” թամանյանական Երևան

    Այսօրվա դրությամբ շատ կարևոր և մեծածավալ աշխատանք է արվում ճանապարհների բարելավման համար: Միայն թե չեմ հասկանում, ինչի համար են բոլոր ճանապարհները փակվել միաժամանակ: Այ էդ մեկը իսկականից ուղեղիս մեջ չի տեղավորվում: Ախր ինչպե՞ս կարելի է, օրինակ, բարեկամությունը ու Օրբելին միաժամանակ փակել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հիմնական նպատակը ոչ թե երթևեկության բարելավումն է, այլ քաղաքին կաթվածահար անելը: ԷԷԷԷ ջղայնացած եմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հին ու նոր Երևան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երևան
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.05.2011, 20:46
  2. «Վերադարձ» Արմենիայի եթերում
    Հեղինակ՝ Marco, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 196
    Վերջինը: 20.11.2010, 23:20
  3. Վերադարձ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 27
    Վերջինը: 25.09.2010, 18:59
  4. Արձակ. Վերադարձ դեպի կապույտ մոլորակ
    Հեղինակ՝ Էրվին, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 25.06.2010, 23:44
  5. Մասսագետ, բարի վերադարձ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 19.11.2008, 02:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •