Ապեր, համաձայն եմ։ Էտ իմ ասած Քոչարյանական մոդելն ա զարգացման, էլի։
Բայց ասենք, անճաշակ ու անտեղի սարքած շենքը երևի կարելի ա քանդել, ասենք եսիմ, քաղաքաշինական նորմերին չի համապատասխանում, և այլն։ Հենա, Աբովյան-Բյուզանդ անկյունում մի հատ հին շենք կար, Դայմոնդ Պիցա էր անունը։ Թաղեմ ձեր բոյը, Դայմոնդ ՊիցաՎոբշեմ, էս հեղափոխության օրերին ամեն օր իջնում ենք հրաարակ միտինգի, ես էլ մի քանի տարի կլինի հրապարակ չեմ եղել, արա էս շենքը որ տեսա, մեջքի վրա ընկա։ Ապեր, շուշաթղթել են ու վրեն էն պլպստան, արծաթափայլ, սվառովսկի քարերով, հսկայական լամպեր են շարել, մի զարդաքանդակներ, մի հրեշտակներ․․․ վոբշեմ։ Կնոջս ասեցի, որ հեղափոխություն լինի, էս շենքի վրից իմ ձեռով էս սաղ պոկելու եմ
Կամ Նիկոլին կասենք, ինքը կպոկի ․․․
Բայց այ ենաթակառուցվածքները վերականգնելը, որի հերը մի խայտառակ ձևի անիծել են, կարող ա էլ հնարավոր չլինի: Օրինակ տրամվայը ․․
Կամ, էն օրը մի հատ շինարար ընկեր ունեմ, էս Երևանի փողոցների անձրեվների ժամանակ հեղեղվելու պահով ասեց, որ քաղաքապետարանը մուտիտ անում, որ էտ իրանց մեղքը չի։ Ուրեմն, Գետառը գիտես, որը ժամանակին սարքվել ա որպես Երևանի միակ հեղեղատար։ Էլ չկա Գետառը, ապեր։ Էս տավարները բռնել կոխել են տրուբի մեջ, բաց հեղեղատարը սարքել են փակ կանալիզացիա, ու քցել են փողոցի տակ, վրեն ասֆալտ են արել: Բա այ տավարներ, բա կհեղեվի քաղաքը էլի, բա ի՞նչ էիք սպասում։ Այ էս դզելը կարող ա արդեն անհնար լինի։
Էջանիշներ