Ես դրա պատասխանը գիտեմ: Նախընտրական քայլեր են, այսինքն հենց այն պահին կավարտվեն շինարարությունները, երբ կսկսվեն նախագահական ընտրությունները և կունենան քարոզարշավի նոր սցենար:
Ես դրա պատասխանը գիտեմ: Նախընտրական քայլեր են, այսինքն հենց այն պահին կավարտվեն շինարարությունները, երբ կսկսվեն նախագահական ընտրությունները և կունենան քարոզարշավի նոր սցենար:
Հետաքրքիր ա Տարոնից հետո ու ընդհանրապես իշխանափոխությունօց հետո ի՞նչ ուղղությունկարա ստանա քաղաքաշինությունը կոնկրետ Երևանում՞ու ընդհանրապես հայաստանում..
Մեր մեջ ասած, Երեվանի կազմաքանդումը Տարոնով չի սկսվել, բայց լավ խորացել ա։ Մինչեւ բանը հասնի քաղաքի ճարտարապետական տեսքին, իմ համար կարեւոր ա հասարակական տրանսպորտի հարցը, որը անոռուգլոխ վիճակում ա։
Ու մի թեմայի հետ կապ չունեցող տենդենց.... Էջմիածնի ու Հրազդանի ժամանակավոր քաղաապետեր կանայք են նշանակվել։ Լավ կլիներ Երեւանինն էլ կին լիներ։ Կառավարությունում համարյա կին չկա, փոխարենը կարելի ա ՏԻՄ-ում ավելի շատ կանանց ներգրավել ու հաստատ իրանք ավելի լավ գործ կանեն քան մինչեւ հիմա եղած չմո քաղաքապետերը։
Mephistopheles (11.07.2018), Mr. Annoying (11.07.2018), StrangeLittleGirl (11.07.2018)
Տրիբուն ջան ճիշտ ես ասում, որ էդ տարոնից չի սկսել 2000-ից ա սկսել... ստեղ երևույթը մենակ հայաստանում չէր.`. տնտեսականու քաղաքական կոմպոնենտը սովորականից ավելի ուժեղ ա եղել ու հանգեցրել ա կոռուպցիայի ... մենակ հայաստանում չէ...
էդ բաները հայաստանում, ռուսաստանում ու մնացած ավտորիտար երկրներում ավելի վատ ա անդրադարձել...
կարճ, որ ասեմ շինարարության պահանջարկը տների պակասությունը չէր այլ փող սարքելը որն էլ քաղաքների հերն անիծում էր... հատկապես՞հայաստանում... Նարեկը հհկ-ի ալբերտ շպիրն էր...
Տրիբուն (10.07.2018)
Ապեր, համաձայն եմ։ Էտ իմ ասած Քոչարյանական մոդելն ա զարգացման, էլի։
Բայց ասենք, անճաշակ ու անտեղի սարքած շենքը երևի կարելի ա քանդել, ասենք եսիմ, քաղաքաշինական նորմերին չի համապատասխանում, և այլն։ Հենա, Աբովյան-Բյուզանդ անկյունում մի հատ հին շենք կար, Դայմոնդ Պիցա էր անունը։ Թաղեմ ձեր բոյը, Դայմոնդ Պիցա Վոբշեմ, էս հեղափոխության օրերին ամեն օր իջնում ենք հրաարակ միտինգի, ես էլ մի քանի տարի կլինի հրապարակ չեմ եղել, արա էս շենքը որ տեսա, մեջքի վրա ընկա։ Ապեր, շուշաթղթել են ու վրեն էն պլպստան, արծաթափայլ, սվառովսկի քարերով, հսկայական լամպեր են շարել, մի զարդաքանդակներ, մի հրեշտակներ․․․ վոբշեմ։ Կնոջս ասեցի, որ հեղափոխություն լինի, էս շենքի վրից իմ ձեռով էս սաղ պոկելու եմ Կամ Նիկոլին կասենք, ինքը կպոկի ․․․
Բայց այ ենաթակառուցվածքները վերականգնելը, որի հերը մի խայտառակ ձևի անիծել են, կարող ա էլ հնարավոր չլինի: Օրինակ տրամվայը ․․
Կամ, էն օրը մի հատ շինարար ընկեր ունեմ, էս Երևանի փողոցների անձրեվների ժամանակ հեղեղվելու պահով ասեց, որ քաղաքապետարանը մուտիտ անում, որ էտ իրանց մեղքը չի։ Ուրեմն, Գետառը գիտես, որը ժամանակին սարքվել ա որպես Երևանի միակ հեղեղատար։ Էլ չկա Գետառը, ապեր։ Էս տավարները բռնել կոխել են տրուբի մեջ, բաց հեղեղատարը սարքել են փակ կանալիզացիա, ու քցել են փողոցի տակ, վրեն ասֆալտ են արել: Բա այ տավարներ, բա կհեղեվի քաղաքը էլի, բա ի՞նչ էիք սպասում։ Այ էս դզելը կարող ա արդեն անհնար լինի։
Mephistopheles (11.07.2018)
Հեսա, մի հատ նկար գտա, տես ինչ գլուխգործոց ա
https://goo.gl/maps/d7E6m3QrRdz
Բարեկամ (12.07.2018)
Քաղաքը միշտ ընդունում ա հասարակության դեմքը... հետաքրքիրն էն ա որ քաղաքի ստրուկտուրայից հնարավոր ա վերականգնել/հասկանալ տվյալ մշակույթը բավականին մեծ ճշգրտությամբ...
շենքերն էդքան մեծ պրոբլեմ չեն ներկայացնում Տրիբուն ջան, որովհետը բելեր շենքերն էլ ունեն կյանքի որոշակի տևոցղություն ու ժամանակի ընթացքում շատ փոփոխությունների են ենթարկվում կախված մեր կյանքի բոլոր ոլորտների հետ... տառացիորեն...
բայց այ քաղաքաշինական սխալները ցավոտ են ու հեշտ չի ուղղվում, որովհետև դրանք քաղաքի ֆունկցիոնալության հետ են կապված... օրինակ հյուսիսային պողոտան որը արվել ա զուտ շենքեր սարքելու ու սաղացնելու համար, բայց էդ արվել ա "թամանյանական նախագծին" վերադառնալու անվան տակ. սրիկայությունը հենց ստեղ ա կայանում... սրա մասին կարծեմ ասել եմ մի ժամանակ որ 1000 000անոց քաղաքին չես կարա պարտադրես 200 000անող քաղաքի համար արված նախագիծ/լուծում... էդ նույնն ա որ քեզ հագցնեմ (ուրիշ բան չհասկանաս) մակությանդ սիրած բայց չունեղած կոշիկները ու քաղաքով ման տամ... պատկերացնում ես չէ՞ ցավը...
դու էկոնոմիստ ըլնելով ճիշտ տեղին ես խփել...
բայց սրան էլ ենք գոհ որ գոնե կանգնեց... որոշ բաներ կդզվեն, որոշ բաներ էլ երկար կմանան մեր հետ մինչև մի բան արվի...
Տրիբուն (12.07.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ