User Tag List

Էջ 1 45-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Հարցեր քահանային

    Հարգելի ակումբցիներ, այս բաժնում կարող եք ուղղել ձեզ հուզող բոլոր հարցերը` կապված մեր եկեղեցու, կրոնի... հետ: Արարատյան թեմի Մամլո դիվանից տեղեկացրին, որ կպատասխանեն այդ հարցերին Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի օգնությամբ:
    Մենք շատ ենք բանավիճում քրիստոնեության վերաբերյալ. ճիշտ էր նրա ընդունումը, ժամանակի առումով հարմար էր, ինչ տվեց այն մեզ և ինչով է օգնում?
    Հիմա մենք այս ամենի մասին կլսենք հենց քահանայից, որը շատ բարի գտնվեց և ցանկացավ մեզ օգնել:
    Չգիտեմ` երբ արդեն բաժանորդագրված կլինեն, բայց մինչ այդ ուղղենք մեր հարցերը և սպասենք Տեր հոր պատասխաններին:

    Դե առաջին հարցն էլ ես տամ`
    Ինչու մեր եկեղեցին աղանդավորների հանդեպ չի որդեգրում կոշտ քաղաքականություն?
    Ինչու չի ուզում մեր` աշխարհով մեկ ցրված ժողովրդին համախմբող հզոր կառույց լինել?
    Մինչդեռ Սբ. Էջմիածնի և Մեծի Տունն Կիլիկիո կաթողիկոսությունների մեջ էլ հակասություններ կան /եթե չեմ սխալվում/:

    Մոդերատորական. թեման նախատեսված է միայն քահանային հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու համար: Որոշ դեպքերում թույլատրելի են հավելյալ հարցեր ուղղելը, եթե պատասխանը չի բավարարել կամ պարզաբանման կարիք ունի: Սակայն ոչ մի դեպքում թեման չպիտի վերածվի բանավեճի, իսկ քահանայի նկատմամբ պետք է պահպանվի անհրաժեշտ հարգանք:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 13.10.2011, 12:01:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #2
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Իսկ ես ուրիշ հարց ունեմ: կապված աղանդավորների հետ:
    Ամեն քայլափոխին նրանք կարկուտի նման գլխիդ են թափվում, իսկ մեր պետականորեն ընդնված կրոնի մարդիք մեր եկեղեցու ներկայացուցիչների հետ խոսել եթե ցանկանաս էլ չի ստացվում,
    Ինչու նրանք էլ չեն քարոզում չեն տարածում ճիշտ կրոնը:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  3. #3
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ակումբցիներ, այս բաժնում կարող եք ուղղել ձեզ հուզող բոլոր հարցերը` կապված մեր եկեղեցու, կրոնի... հետ: Արարատյան թեմի Մամլո դիվանից տեղեկացրին, որ կպատասխանեն այդ հարցերին Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի օգնությամբ:
    Մենք շատ ենք բանավիճում քրիստոնեության վերաբերյալ. ճիշտ էր նրա ընդունումը, ժամանակի առումով հարմար էր, ինչ տվեց այն մեզ և ինչով է օգնում?
    Հիմա մենք այս ամենի մասին կլսենք հենց քահանայից, որը շատ բարի գտնվեց և ցանկացավ մեզ օգնել:
    Չգիտեմ` երբ արդեն բաժանորդագրված կլինեն, բայց մինչ այդ ուղղենք մեր հարցերը և սպասենք Տեր հոր պատասխաններին:

    Հիանալի գաղափար է իմ կարծիքով հարցերի պատասխանները հավասարապես կհետաքրքրեն և քրիստոնեաներին և քրիստոնեությանը չհետևող ակումբցիներին:

    Խնդրում եմ զերծ մնալ պրովոկացիաներից և ագրեսիվ ձևակերպված հարցերից

    Մի հարց էլ ես տամ ի՞նչ խորհուրդ ունի մատաղի արարողությունը և արդյոք և արդյոք ճիշտ ենք վարվում մատաղ անելիս:

    Նախապես շնորհակալություն;

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Ինձ հետաքրքրում է, թե ըստ առաքելական եկեղեցու ո՞րն է համարվում աղանդ: Կա՞ հստակ սահմանում: Կա՞ն կրոնական կազմակերպություններ, որոնք հստակորեն ընդգրկված են աղանդավորների ցուցակում:

  5. #5
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարց առաջին
    Ո՞րն է homoousia-ի և homoiousia-ի տարբերությունը աստվածաբանական տեսանկյունից և ինչպես է մեկնաբանում այդ տարբերությունը Հայ առաքելական եկեղեցին, ինչպիսին է նրա դիրքորոշումը այս կարևոր դավանաբանական խնդրի վերաբերյալ:
    Հարց երկրորդ
    Ինչպիսի՞ն է հայ առաքելական եկեղեցու վերաբերմունքը Կ.Գ. Յունգի "մարդու որդու" երևույթի մեկնաբանության նկատմամբ:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 27.06.2007, 11:49:

  6. #6
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարց երրորդ
    Ի՞նչ կրոն կամ կրոնական ուղղություն էր ներկայացնում Հովհաննես Մկրտիչը, որը օծեց Քրիստոսին, ի՞նչ նշանակություն ուներ այդ օծման արարողությունը այդ կրոնում կամ կրոնական ուղղությունում:
    Հարց չորրորդ
    Ինչպիսի՞ն է Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը Մարկիոնի Ավետարանի վերաբերյալ, ընդունում է արդյոք Հայ առաքելական եկեղեցին Մարկիոնի դիրքորոշումները Նոր և Հին կտակարանների վերաբերյալ:
    Հարց հինգերորդ
    Ընդունու՞մ է արդյոք Հայ առաքելական եկեղեցին քրիստոնեության նմանությունները մյուս ապոկալիպտիկ կրոններին և ինչպես է մեկնաբանում դրանց առկայությունը քրիստոնեության մեջ:
    Հարց վեցերորդ
    Ինչպե՞ս է հայ առաքելական եկեղեցին մեկնաբանում Ջ.Ջ. Ֆրեզերի մոտեցումը Հին և Նոր կտակարանների վերաբերյալ:
    Հարց յոթերորդ
    Ինչպե՞ս է Հայ առաքելական եկեղեցին մեկնաբանում Քրիստոնեության Երուսաղեմական համայնքի և այն ներկայացնող առաքյալների դիրքորոշումը Պետրոսի և Հովհաննեսի նկատմամբ, ու՞մ դիրքորոշումն է առավել ընդունելի Հայ առաքելական եկեղեցու համար:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 27.06.2007, 17:23:

  7. #7
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    38
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Ես էլ հարց ունեմ.

    Ինչպես գիտենք, ուրիշի կրոնական ճարտարապետական կոթողների ավերումը վանդալիզմ է, ինչը այսօր կատարվում է Հայկական քրիստոնեական արժեքների դեմ Թուրքիայում, Ադրբեջանում եւ Վրաստանում.

    Այսօր ուժեղ պայքար է գնում բարձր մակարդակով այդ երեւույթի դեմ եւ որոշ դեպքերում հաջողվում է հասնել այդ կոթողների վերանորոգմանը, թեկուզ մասնակի.

    Հարց Առաջին.
    Ինչու Հայաստանը կամ Հայ եկեղեցին, իր պատմամշակույթային մատյաններում այդ կոթողները, այդ համազգային արժեքները գրանցում է որպես զուտ քրիստոնեական? Չէ որ ինչպես մեզ հայտնի է, այդ կառույցներիծ շատ շատերը եղել են Հեթանոսական եւ միայն ավերվելուց հեթո են դարձել քրիստոնեական, ինչը նույն է, երբ այսօր քրիստոնեական եկեղեցին բռնի իսլամացնում են.

    Հարց Երկրորդ.
    Արդյոք չի նախատեսում Հայկական եկեղեցական ֆոնդը, Հայաստանում քրիստոնեական եկեղեցիներ կառուցելուց բացի, նաեւ կառուցի Հեթանոսական Մեհյաններ? Հաշվի առնելով բոլոր կրոնադավան համայնքների իրավունքները եւ մասնակի փորցի իր պատմական մեղքը քավել Հեթանոսներից, որոնք սպանվում էին իրենց տաճարներում եւ բռնի կրոնափող լինում, մի բան, ինչը ավելի ուշ արեցին քրիստոնիաների հետ, մուսուլմանները.

    Այս երկու հարցերը առայժմ կտամ. Պատասխանից հետո, բացարված չէ, որ նոր հարցեր առաջանան. Շնորհակալություն.
    Ուրախ գրառում:

  8. #8
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարց ութերորդ
    Ձեր կարծիքով՝ Քրիստոսը ռեֆլեկսիա ունեցե՞լ է, թե՞ ոչ
    Հարց իններորդ
    Ինչպե՞ս եք գնահատում հայր Զոսիմայի կերպարը Դոստոևսկու "Կարամազով եղբայրներ" վեպում և ինչպե՞ս եք բացատրում նրա նեխումը՝ որպես այդ կերպարի զարգացման փիլիսոփայական ապոթեոզ
    Հարց տասներորդ
    Ինչպե՞ս եք մեկնաբանում կրոնի բուբերյան մեկնաբանությունը որպես ոգու հոգեկան կուրացում:
    Հարց տասնմեկերորդ
    Ինչպե՞ս է պատասխանում հայ առաքելական եկեղեցին Կանտի հայտնի հարցերին. 1. Ի՞նչ կարող եմ ես իմանալ, 2. Ի՞նչ պետք է ես անեմ, 3. Ինչ՞ վրա ես պետք է հույս դնեմ, 4. Ի՞նչ է մարդը:


    40 հարցին մնացել է 29 հարց: Հաջողություն մեզ ու մեր բանականությանը
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 28.06.2007, 10:55:

  9. #9
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Ողջունում ենք քահանային հարցեր ուղղելու "Ակումբի" Աստղիկի նախաձեռնությունը:
    Հետաքրքիր, և կարևորը, բազմազան հարցեր են ուղղված Տեր Հորը: Տեր Շմավոնն արդեն տեղյակ է: Եւ առաջին հնարավորության դեպքում նա կսկսի հերթով պատասխանել բոլոր հարցերին: Մինչ այդ նշենք, որ մատաղի և շատ այլ հարցերի պատասխաններ կարող եք գտնել Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am կայքում` "հաճախակի տրվող հարցերի" բաժնում: Կայքում կա նաև հոգևոր գրականության և շատ այլ էջեր:
    Առայժմ այսքանը,
    Հարագանքով` Մամլո դիվան:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (21.07.2010)

  11. #10
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Աստղ ջան, ապրես, հետաքրքիր թեմա ես բացել: Շատ կցանականայի կարդալ Փիլիսոփայի տված հարցերի պատասխանները:
    Միջնադարում, ինչքան գիտեմ, հոգևորականները սատանային ինչ անունով ասես, որ չէին կոչում... տարբեր կերպարներ էին հորինել և այլն... Իսկ ո՞րն է ճշմարտությունը: Կա՞ սատանա, ո՞րն է նրա չար գործը... Մի՞թե աստված այնքան ուժեղ չէ, որ նրա գործերին դեռ էլ միջամտող լինի:
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  12. #11
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Բարի գալուստ Տեր Շմավոն քահանային
    Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի

  13. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2007
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Ինչպես հասկացա՝ մենակ հարցեր են հնչում:

    Հարց:
    Ինչու՞ աստված պատժեց Ադամին եվ Եվային, երբ նրանք փորձեցին իմաստության ծառի պտուղը: Դա ինչ-որ սիմվոլիկ նշանակություն ունի՞ ... ասենք գիտությունը քրիստոնեական աստծո թշնամին է [այս օրինակը բերում եմ Նիցշեի «Հակաքրիստոնյա» գրքից]:

  14. #13
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Դեռ քրիստոնեության ընդունման ժամանակ, Գրիգոր Լուսավորիչն արգելում էր աղանադավորների հետ բանավիճել, քանի որ նրանք շատ համառ էին և անիմաստ էր որևէ բան բացատրելը:
    Այս հարցում կարևոր է պետության դիրքորոշումը: Այսօր, իբր ժողովրդավարական երկիր ենք և պետությունը չի արգելում աղանադավորների գործունեությունը: Մինչդեռ այս հարցը հիմնովին կարող է լուծվել միայն պետական մակարդակով:
    Աղանդավորները հասարակ ժողովրդին կաշառում են չնչին օգնություններով, իսկ խելացի մարդկանց`տարբեր խոստումներով:
    Աղանդավորները կարկուտի նման թափվում են մարդկանց գլխին, սակայն խելացի մարդիկ պետք է պաշտպանվեն այդ կարկուտից, բնականաբար` Հայ Առաքելական եկեղեցում, որը մեր պապերի ճանապարհն է և մեր պետության ընդունած պետական կրոնը: Այն մարդիկ, որոնք երերում են հավատի մեջ, նրանք անկայուն են ու ոչ սկզբունքային նաև ընտանիքում, աշխատավայրում, ամեն տեղ:
    Սիրելի Աստղիկ , իսկ ինչ վերաբերվում է կաթողիկոսոթյուններին, ապա այստեղ պատմական խնդիր կա, որի մանրամսներին հետաքրքրվողների համար կարող ենք համապատասխան գրականություն խորհուրդ տալ: Ներքին անհամաձայնություններ անշուշտ կան, սակայն դավանաբանական առումով 2 կաթողիկոսարանները ՄԻ են, որևէ հակասություն չկա:
    Օրհնությամբ` Տ.Մխիթար քահանաԱլոյան:

    Ի դեպ, քանի դեռ Տեր Հայրը խոսեց հոգևոր գրականության մասին, տեղեկացնեմ բոլոր հետաքրքրվողներին, որ Արարատյան Հայրապետական թեմն ունի հոգևոր գրադարան, որից կարող են օգտվել բոլոր ցանկացողները: Գրադարանը գործում է ամեն օր ժ.9-16.00: Շաբաթ օրերին`ժ. 9-14.00: Հեռ. 58 47 91.

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մատաղը խորհուրդ չէ: Հայ Առաքելական եկեղեցին 7` Մկրտության, Դրոշմի, Ձեռնադրության, Հաղորդության, Ապաշխարհության, Պսակի և Ամուսնության,Կարգ հիվանդաց խորհուրդներն ունի:
    Մատաղը շնորհակալական ընծա է, աղքատաց կերակուր, մատաղով խոստանում են ողորմություն տալ, նրանց, ովքեր հիվանդ են, անկյալ, աղքատ, անոթի: Մատաղ անելը խնջույքի չպետք է վերածվի, այլ աղքատներին օգնելու իմաստ ունենա:
    Ավելի մանրամասն` www.qahana.am ինետրենտային կայքում` Հաճախակի տրվող հարցերի բաժնում:
    Մամլո դիվան:
    Հարցին պատասխանեց Տ.Մխիթար քհն.Ալոյանը:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Ի՞նչ կրոն կամ կրոնական ուղղություն էր ներկայացնում Հովհաննես Մկրտիչը, որն օծեց Քրիստոսին, ի՞նչ նշանակություն ուներ այդ արարողությունը:
    Հովհաննես Մկրտիչը Քրիստոսին ոչ թե օծեց, այլ մկրտեց և որևէ աղանդի չէր հարում, այլ` միաստվածության գաղափարին: Հին Ուխտի սկզբուքներով էր խոսում էր. <<Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու Նրա կոշիկները, Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով, Նա, որի քամհարն Իր ձեռքում է, և կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանում և հարդը կայրի անշեջ կրակով>> /Մատթ. 3:11-12/:
    Փաստորեն, նա հող էր նախապատրաստում Հիսուս Քրիստոսի գալստյան համար:
    Հարցին պատասխանեց Տ.Մխիթար քհն.Ալոյանը:

    Ինչպիսի՞ն է Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը Մարկիոնի Ավետարանի վերաբերյալ, արդյո՞ք Հայ Առաքելական եկեղեցին ընդունում է Մարկիոնի դիրքորոշումները Նոր և Հին կտակարանների վերաբերյալ:
    Քրիստոնյա եկեղեցիների հիմքը չորս` Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես Ավետարաններն են, որոնք գրեթե միանման են: Քրիստոսն ասում էր, երբ մեկին պարսավում ես, պետք է մեկին վկա վերցնես: <<Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի'ր նրան, երբ դու և նա մենակ եք. եթե քեզ լսի, քո եղբորը շահեցիր: Իսկ եթե քեզ չլսի, ա'ռ քեզ հետ մեկին և կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատվի ամեն ինչ>> /Մատթ. 18:15-16/: Իսկ մյուսները` Հուդայի, Պետրոսի և այլն Ավետարանները երկրորդական կամ պարականոն եղան, օրինակ Քրիստոսի մանկության մասին գրված Ավետարանը և այլն, որոնք պարզապես լրացնում են, ոչ թե հակասում Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանությանը:
    Հարցին պատասխանեց Տ.Մխիթար քհն.Ալոյանը:

    Ինչպե՞ս է Հայ Առաքելական եկեղեցին մեկնաբանում Քրիստոնեության Երուսաղեմական համայնքի և այն ներկայացնող առաքյալների դիրքորոշումը Պետրոսի և Հովհաննեսի նկատմամբ, ու՞մ դիրքորոշումն է առավել ընդունելի Հայ Առաքելական եկեղեցու համար:
    Հայ Առաքելական եկեղեցու համար բոլոր առաքյալները նույն հարթության վրա են, մեծ ու փոքր չկա: Հռոմի Կաթոլիկ եկեղեցին Պետրոս առաքյալին շատ է մեծարում, քանի որ Գրիգոր Տաթևացին նրան գնահատելով առաջինն է գրել. <<Քո վեմի վրա հիմք ունենալով պետք է կառուցեմ իմ հավատի եկեղեցին>>: Գրիգոր Տաթևացին մի հատվածում նաև Պետրոսին նմանեցնում է Հուդային, որը վախենալով մահից` երեք անգամ ուրացավ Քրիստոսին: Հուդան չզղջաց և իրեն կախեց, իսկ Պետրոսը լաց եղավ ու ներում գտավ: Յուրաքանչյուր մարդ իր կատարած գործերին համապատասխան երկնքում ստանալու է ըստ արժանվույն:
    Հարցին պատասխանեց Տ.Մխիթար քհն.Ալոյանը:

    Ինչո՞ւ Հայաստանը կամ Հայ եկեղեցին, իր պատմամշակութային մատյաններում համազգային արժեքները գրանցում է որպես զուտ քրիստոնեական: Հայտնի է, որ այդ կառույցներից շատերը եղել են հեթանոսական և միայն ավերվելուց հետո դարձել քրիստոնեական, ինչը նույնն է, երբ այսօր քրիստոնեական եկեղեցին բռնի իսլամացնում են:
    Էջմիածնի Մայր Աթոռը կառուցվել է հեթանոսական կռատան վրա, սակայն դրանով սատանայապաշտությունը, կրակապաշտությունն ենք վերացրել: Առ այսօր պահպանվել է միայն Գառնիի մայր տաճարը: Սակայն պետք է ասել, որ պատմական հուշարձանները հայերը ոչնչացրել են յուրաքանչյուր հեղափոխությունից հետո, օրինակ` Լենինի, Բանվորի հուշարձանները և այլն: Քրիստոնեական շրջանի մեր հայրերը լավ գիտեին, որ եթե չավերեին հեթանոսական տաճարները, ապա ժողովուրդը գաղտնի կգնա և կհարի հեթանոսությանը:
    Հուզումների արդյունքում է կատարվում վանդալիզմը, այսինքն` անհատների ցանկությունը կատարվում է ամբոխի միջոցով: Այդպես մարդիկ, երբ վիճում են իրար հետ, հետո հասկանում, որ սխալներ են թույլ տվել:
    Հարցին պատասխանեց Տ.Մխիթար քհն.Ալոյանը:

    Ինչու՞ Աստված պատժեց Ադամին և Եվային, երբ նրանք փորձեցին իմաստության ծառի պտուղը:
    Ադամին և Եվային Աստված պատժեց անհնազանդության համար, որի համար վտարվեցին երկիր: Այդպես ծնողները ևս պատժում են իրենց երեխաներին, երբ չեն լսում: Մեղքով դեպի աշխարհ գալու ինքնակամ ճանապարհը մարդն ինքն ընտրեց: <<Եվ Տեր Աստված արտաքսեց նրան բերկրության դրախտից, որպեսզի նա մշակի հողը, որից ստեղծվել էր>> /Ծնն. 3:24/: Ադամն ու Եվան լույսից խավարի մեջ ընկան:
    Հարցին պատասխանեց Տ.Մխիթար քհն.Ալոյանը:
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 02.07.2007, 16:57: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի քահանա, վերը նշվածն ամեն օր լսում ենք ամեն տեղ: Կրկնում եմ հարցս. ըստ առաքելական եկեղեցու ո՞րն է համարվում աղանդ: Կա՞ հստակ սահմանում: Կա՞ն կրոնական կազմակերպություններ, որոնք հստակորեն ընդգրկված են աղանդավորների ցուցակում:
    Թե չէ, ասենք, մեկի հետ զրուցում ենք հոգևոր թեմաներով: Ինչպե՞ս իմանանք. աղանդավո՞ր է, թե՞ ոչ:

  16. #15
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Եվան կարո՞ղ էր չուտել արգելված միրգը
    Եվան հնարավորություն ուներ սատանային չխաբվելու, բայց նա հոժարակամ դա արեց, սատանան խաբեց նա էլ իր կամքով կերավ պտուղը, և որպեսզի մենակ չմնա մարդուն էլ հետևից տարավ:
    Սատանան հպարտացավ: Հրաշտակաց դասը մնաց հավատարիմ, իսկ այս մեկը, որը շատ գեղեցիկ էր, հպարտացավ:
    Պարականոն գրքերում կա մի պատմություն, որտեղ ասվում է, թե Աստված մարդուն` աստվածային լույսի մեջ գտնվող Ադամին և Եվային, դրախտից վտարեց, և նրանք ընկան աշխարհ: Սատանան եկավ ու ասաց, որ նրանք խավարի մեջ են և ինքը կարող է նրանց լույս տալ, բայց պետք է իր հետ պայման կապեն, որ նրան ժառանգները պիտի նրանը լինեն: Եվ Ադամը իր արյունով գրեց այդ պայմանագիրը: Սատանա վերցրեց ձեռագիրն ու տարավ պահեց Հորդանան գետի մեջ, արշալույսին գալով Ադամին ասաց, որ ինչպես տեսնում է նրանք լույսի մեջ են:
    Ադամն ու Եվան ուրախացան, որ լույս է, բայց երբ եկավ երեկոն ու նորից մթնեց, նրանք տեսան, որ խաբվել են ,և որ դա արևի լուսն էրև ոչ թե հավիտենական լույսը:
    Սա Աստվածաշնչի մեջ չկա: Ասվում է նաև, որ Հիսուս մկրտվեց հորդանան գետում, որտեղ Սատանան գցել էր Ադամի արյունով գրված թուղթը, և ջնջեց այդ ձեռագիրը:
    Որքանով գիտեմ միջնադարում հոգևորականները սատանային ինչ անունով ասես կոչել են, տարբեր կերպարներ են հորինել, իսկ ո՞րն է ճիշտը` կ՞ա սատանա և ո՞րն է նրա չար գործը: Միթե՞ Աստված այնքան ուժեղ չէ , որ նրա գործերին միջամտի:
    Աստված կարող է ամեն ինչ ոչնչացնել:
    Անգամմարդը կարող է իր ստեղծածը փչացնել:
    Եթե ես եմ հեղինակը, ուրեմն գիտեմ ինչպես է դա ստեղծվել և ինչպես կարող եմ այն վերացնել: Աստված է աշխարը ստեղծել, ուրեմն գիտի նաև ինչպես այն վերացնել:
    Իսկ այն, ինչ վերաբերում է սատանայի լինելուն կամ չլինելուն, իհարկե կա Աստված և կա սատանա: Նույնիսկ Աստվածաշնչում` Հոբի գրքում ասվում է սատանայի մասին:
    Աստված բոլոր ժամանակներում հզոր է:
    Աշխարհում կան հանցանք գործողներ և կան գաղութներ, որտեղ լինում են օրինազանցները:
    Քանի որ մարդ դեռ հակում ունի օրինազանցության, բնականաբար կլինեն նաև գաղութները:
    Աստված ստեղծել է մարդուն, ով մեղավոր է, և եթե դժոխքի վախը չլինի, մարդ շատ ավելի չարիքներ կգործի: Դժոխքը բոլոր ժամանակներում պետք է որպես սանձ: Պետք է հասկանալ` ի՞նչ ասել է դժոխք և աստվածահաճո գործով ապրել:

    Օրհնությամբ` Տեր Մխիթար քահանա Ալոյան:

Էջ 1 45-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •