User Tag List

Էջ 14 45-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

  1. #196
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Բարև բոլորին… Կուզեի մի առաջարկ անել քահանային
    Ես ուժեղ աթեիստ եմ, չեմ հավատում կրոնի հետ կապված որևէ բանի և կարծում եմ որ ինչ-որ մեկը իրավունք չունի ինձ և մնացած աթեիստներին մեղադրելու ինչ-որ բանում, դա մեր տեսակետն է…
    Ուղղակի անհնար է հավատալ մի բանի, ինչը չես զգում և չես տեսնում…
    Խնդրում եմ ինչ-որ օրինակներ չբերել…
    Ուղղակի նման առաջարկ ունեմ
    Եթե Ձեր աստվածը գոյություն ունի, թող ինձ ինչ-որ ձև պատժի, շատ լուրջ ձև, ես համաձայն եմ, այդ ժամանակ միգուցե ես էլ կհավատամ…
    Տեր հայր, դուք կարող ե՞ք նման բան կազմակերպել, կարծում եմ այո, քանի որ ինչքան գիտեմ քահանաները շփվում են աստծո հետ…
    Դե նախապես շնորհակալություն, անհամբեր կսպասեմ…մեկ շաբաթ
    Դրանից հետո եղած ամեն ինչ կհամարեմ զուգադիպություն…
    Առայժմ

  2. #197
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում BusinessMen-ի խոսքերից Նայել գրառումը

    Ուզացդ կատարվեց. Դու վաղուց արդեն պատժված ես , հրաժարվելով քո մեջ կրել Աստծուն:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (21.07.2010)

  4. #198
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք էլ ենք շատ ուրախ, որ վերադարձաք
    Նախ ասեմ, որ Տարեմուտ ասելով ես չեմ հասկանում կերուխում: Ընդհակառակը, նույնիսկ տխուր է, չէ որ կյանքից մի տարի էլ անցավ..... Լավ, տխուր բաները թողնենք մի կողմ...Երբ կեսգիշերին հնչում են զանգերը, ինչ որ արտասովոր զգացում է լինում: Զգացումներն էլ թողնենք մի կողմ
    Տարեմուտը կամ Նոր տարին լավ հնարավորություն է մեղքերի թողության համար, ամբողջ տարվա արած-չարածդ հիշելու ու վերլուծելու համար, ում առաջ մեղավոր ես, ներողություն խնդրելու համար........Մի խոսքով, սա ամենաբարի տոնն է, որը նույնիսկ ամենաչար ու խիստ կեցվածք ունեցող մարդուն դարձնոմ է մանուկ

    Լիովին համաձայն եմ. Պետք այդ օրը մարդ դեմառդեմ կանգնի իր խղճի առջև `հասկանալու սեփական եսը: Ես կոչ եմ անում բոլորիդ ամանորյա գիշերն անցկացնել ոչ թե տանը սեղանի շուրջ, այլ եկեղեցում, օրինակ Կոնդի Ս. Հովհաննեսում ուր ես եմ ծառայում, կամ մեկ այլ եկեղեցում: Խոստանում եմ այնպիսի մի վիճակ որը ամբողջ մեկ տարի ձեզ պահելու է:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա

  5. #199
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Ես կուզենայի ավելացնել, նախ, աթեիստները սովորաբար լավ են ուսւոմնասիրում Աստվածոշունչը, բայց ինչպես երեվում է դուք Ավետարանը չեք իմանում, գրված է ամենամեծ պատիժը մարդուն դա նա է երբ Աստված թողնում է նրան անպատիժ: Հավատա դրանից սարսափելի պատիժ չկա: Եթե մարդն ընկնում է փորձության, կամ դժվարության մեջ նա սկսում է փնտրել Աստծուն, իսկ երբ չեն պատժվում ավելի են խորանում մեղքի մեջ և միանգամից վրա է հասնում կորուստը: Ցավում եմ:
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (21.07.2010)

  7. #200
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    աթեիստ ինչա նշանակում, կամ իրանք ովքեր են?

  8. #201
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    աթեիստ ինչա նշանակում, կամ իրանք ովքեր են?
    Աթեիստները դրանք այն մարդիկ են ովքեր ընդունում են աթեիստական ուսմունքը, որը ժխտում է Աստծո գոյությունը և չունի ոչմի հիմնավորում: Նրա հիմնավորումներն անգամ ծիծաղելի են:
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  9. #202
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հրո, եթե ինչ-որ բան քեզ ծիծաղալու է թվում, լավ ծիծաղա, այնքան ծիծաղա որ ոտքերտ ու ձեռքերտ թուլանան, հետո մի պահ կանգ առ ու մտածի ինչի վրա ես ծիծաղում… Պատասխանը չես գտնի…
    Նախ ասեմ բոլոր նրանց, ովքեր չգիտեն թե ինչ է աթեիստը: Աթեիստը երբեք ինչ-որ հիմնավորումներ չի անում, ուղղակի չի հավատում և վերջ, ինչպես որ չի հավատում որ խոզը կարող է թռչել, ես հո չեմ դնելու հիմնավորեմ խոզը ինչու չի թռչում…
    Եվ մեկ հարց էլ քահանային՝ եթե ես պատժված եմ, ապա ինչու չեմ զգում այդ պատիժը, եթե ներկա իմ վիճակում ես համարվում եմ պատժված, թող որ ես ողջ կյանքս լինեմ պատժված, քանի որ իմ կյանքից ես շատ գոհ եմ, ի տարբերություն շատերի, որոնք հավատում են…
    Առայժմ…
    Շատ մի խորացեք, անիմաստա

  10. #203
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի Տեր Հայր ամանորի հետ կապված մի ուրիշ հարց ունեմ
    Ամբողջ հեռուստատեսությամբ և գրեթե բոլոր լրատվամիջոցներով տոնվում է ինչ որ կենդանակերպերի տարի և դա մատուցվում է ժողովրդին ...միթե սա հնարավոր չէ կանխել... ասենք մարդիկ համ եկեղեցի են գնում, համ էլ ասենք կռիսի տարիա կռիս են առնում խաղալիք ու հեռուստատեսությամբ մամուլով հետևում են, թե ինչ անել այդ օրը, որ կռիսին հաճելի լինի , ինչ գույնի շոր հագնել որ կռիսին դուր գա, որ իրանց տարին հաջող լինի ... ինձ սարսափեցնումա այս աստիճան կռապաշտությունը...իսկ դրա հետ մեկտեղ մարդկանց հակառակը չի մատուցվում ինչու՞ միթե՞ հնարավոր չէ արգելել դա
    Love has an enemy, but it is already defeated!

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (21.07.2010)

  12. #204
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    «Հայր մեր, թող քո կամքը կատարվի մեր մեջ
    և մենք ազատվենք բոլոր ախտերից ու բարկություններից
    ու լցվենք սիրով և տեսնենք մեր միջի լույսը,
    որ Դու ես տվել քո միջից»

    Ես ամեն առավոտ աղոթում եմ այսպես և ուզում եմ հարցնել Տեր-Հայր սա աղո՞տք է, թե ուղակի երազանք…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. #205
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի Տեր Հայր,
    իսկ դուք ամեն տարի Ամանորը եկեղեցում եք դիմավորում? Դա ընտրելով է, թե պարտադիր եկեղեցու բոլոր սպասավորները պետք է այդ ժամանակ լինեն եկեղեցում?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #206
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում BusinessMen-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրո, եթե ինչ-որ բան քեզ ծիծաղալու է թվում, լավ ծիծաղա, այնքան ծիծաղա որ ոտքերտ ու ձեռքերտ թուլանան, հետո մի պահ կանգ առ ու մտածի ինչի վրա ես ծիծաղում… Պատասխանը չես գտնի…
    Նախ ասեմ բոլոր նրանց, ովքեր չգիտեն թե ինչ է աթեիստը: Աթեիստը երբեք ինչ-որ հիմնավորումներ չի անում, ուղղակի չի հավատում և վերջ, ինչպես որ չի հավատում որ խոզը կարող է թռչել, ես հո չեմ դնելու հիմնավորեմ խոզը ինչու չի թռչում…
    Եվ մեկ հարց էլ քահանային՝ եթե ես պատժված եմ, ապա ինչու չեմ զգում այդ պատիժը, եթե ներկա իմ վիճակում ես համարվում եմ պատժված, թող որ ես ողջ կյանքս լինեմ պատժված, քանի որ իմ կյանքից ես շատ գոհ եմ, ի տարբերություն շատերի, որոնք հավատում են…
    Առայժմ…
    Շատ մի խորացեք, անիմաստա
    Աստծուն չունենալն ամենամեծ պատիժն է. եթե զգայիք, ապա նման կերպ չէիք մտացի. Իսկ եթե ուզում եք այդպես մնալ, համեցեք , ոչ ոք չի բռնանում.
    Այնուամենայնիվ, թող մի օր Աստծո լույսը հոգումդ տեսնես.

    Օրհնությամբ ` Տեր Շմավոն քահանա

    Ավելացվել է 15 րոպե անց
    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տեր Հայր ամանորի հետ կապված մի ուրիշ հարց ունեմ
    Ամբողջ հեռուստատեսությամբ և գրեթե բոլոր լրատվամիջոցներով տոնվում է ինչ որ կենդանակերպերի տարի և դա մատուցվում է ժողովրդին ...միթե սա հնարավոր չէ կանխել... ասենք մարդիկ համ եկեղեցի են գնում, համ էլ ասենք կռիսի տարիա կռիս են առնում խաղալիք ու հեռուստատեսությամբ մամուլով հետևում են, թե ինչ անել այդ օրը, որ կռիսին հաճելի լինի , ինչ գույնի շոր հագնել որ կռիսին դուր գա, որ իրանց տարին հաջող լինի ... ինձ սարսափեցնումա այս աստիճան կռապաշտությունը...իսկ դրա հետ մեկտեղ մարդկանց հակառակը չի մատուցվում ինչու՞ միթե՞ հնարավոր չէ արգելել դա
    Իրականում ամեն ինչ կարելի է, եթե մարդիկ կամենան: Սակայն ամբողջ ցավն ինչումն է, այսօր կարող ես մեջտեղից պատռվել, մինչև ցնորվելու աստիճան ուժերդ դնես մարդկանց ճշմարտությունը բացատրելու և, արդյունքում, ինչ-որ մի զիզիկ-բիզիզկ երևույթ նրաց ավելի է դուր գալիս և նրանք սկսում են դա գերադասել: Спасение утопающих дело рук самих утопающих. Մեր պարագայում այս խոսքը դառնում է ավելի քա ակտուալ. Դու կարող ես մարդուն մատուցել, տալ փրկության օղակը, պարանը, ձեռք մեկնես, բայց ի վերջո փրկվելու ցանկությունը միայն ու միայն ինքն է հայտնում. Անգամ Աստված մարդուն փրկում է միայն վերջինիս ցանկությամբ. Յուրաքանչյուր ստանում է այն ինչը վաստակում է և կարևորում է. Բայց էլի ու էլի մենք շարունակելու ենք մարդկանց այդ"կռիսա-նապաստակա-վշապական" վիճակներից հանել

    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա

    Ավելացվել է 19 րոպե անց
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հայր մեր, թող քո կամքը կատարվի մեր մեջ
    և մենք ազատվենք բոլոր ախտերից ու բարկություններից
    ու լցվենք սիրով և տեսնենք մեր միջի լույսը,
    որ Դու ես տվել քո միջից»

    Ես ամեն առավոտ աղոթում եմ այսպես և ուզում եմ հարցնել Տեր-Հայր սա աղո՞տք է, թե ուղակի երազանք…
    ԴԱ քո սրտից բխած խոսքերն են, որը հենց աղոթք է. Աստված մաքուր սիրտը չի արհամարհում. Սա է աղոթքի լսելի լինելու գրավականը

    Օրհնությամբ ` Տեր Շմավոն քահանա
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 12.12.2007, 16:49: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #207
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տեր Հայր,
    իսկ դուք ամեն տարի Ամանորը եկեղեցում եք դիմավորում? Դա ընտրելով է, թե պարտադիր եկեղեցու բոլոր սպասավորները պետք է այդ ժամանակ լինեն եկեղեցում?
    Նախորդ տարիներին, երբ ես Երևանում չէի քահանայագործում , այցելում է այն եկեղեցի , որը կամենում էի: Իսկ այս տարվանից նշանակվեցի Սուրբ Հովհաննես եկեղեցի, և մյուս քահանաների հետ պետք է այստեղ դիմավորենք Ամանորը: Իսկ պարտադիր լինել չլինելը.. թերևս այսպես ասեմ, կա հատուկ մշակված կանոնակարգ, բայց եթե դա էլ չլիներ ես էլի ու էլի կեսգիշերին կգնայի եկղեցի. Մեկ անգամ այնտեղ այդ վիճակի մեջ լինելուց հետո , այլևս չես կամենում նման առիթ բաց թողնել:

    Օրհնությամբ ` Տեր Շմավոն քահանա

  16. #208
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի Տեր Հայր, որքան գիտեմ սուրբ սննդյան տոնին նախորդում է փոքր պահքի շրջանը (խնդրում եմ ուղղեք ինձ, եթե սխալվում եմ), սակայն այդ օրերին ավանդաբար ամբողջ ժողովուրդը տոնում է Ամանորը, ինչն անխուսափելիորեն ուղեկցվում է կերուխումով: Ինձ հետաքրքիր է, թե երբվանից է առաջացել այս հակասությունը, և ըստ ձեզ ո՞րն է ելքը: Չէ՞ որ որքան էլ որ ցանկանաս, միևնունն է դժվար է այդ օրերին զերծ մնալ ոչ պահքային սնունդից և խմիչքից՝ դա պարզապես կնշանակի փակվել սենյակում, հյուր չգնալ, հյուր չընդունել:

    Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 12.12.2007, 17:18:

  17. #209
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի քահանա, կբացատրեք ինչ կապ ունի Քրիստոսը, Աստված այդ պահքերի և ծեսերի հետ: Երբ է եղել առաջին ծեսը և ինչու Հիսուսը ծես չէր անում, չէոր ինքն էլ քահանա էր:

    Ավելացվել է 14 րոպե անց
    Մեջբերում BusinessMen-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ասեմ բոլոր նրանց, ովքեր չգիտեն թե ինչ է աթեիստը: Աթեիստը երբեք ինչ-որ հիմնավորումներ չի անում, ուղղակի չի հավատում և վերջ, ինչպես որ չի հավատում որ խոզը կարող է թռչել, ես հո չեմ դնելու հիմնավորեմ խոզը ինչու չի թռչում…
    Ես մի պարզ օրինակ բերեմ: Ես չեմ հավատում որ կա մի տեղ ուր ամբողջ տարին ձմեռ է, անգամ Մասիսի գագաթի ձյունը հալվում է: Ինչ ծիծաղելի հիմնավորում: 1 դար առաջ էլ եթե մարդկանց ասեիր ինքնաթիռի մասին կծիծաղային:
    Սրանք հիմնավորումներ չեն:
    Մեջբերում BusinessMen-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ մեկ հարց էլ քահանային՝ եթե ես պատժված եմ, ապա ինչու չեմ զգում այդ պատիժը, եթե ներկա իմ վիճակում ես համարվում եմ պատժված, թող որ ես ողջ կյանքս լինեմ պատժված, քանի որ իմ կյանքից ես շատ գոհ եմ, ի տարբերություն շատերի, որոնք հավատում են…
    Առայժմ…
    Շատ մի խորացեք, անիմաստա
    Ես քահանա չեմ բայց կասեմ, մարդ երբ մի տեղը վնասում է սկզբից ցավը չի զգում, ասում են դեռ տաք է: Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ: Իրոք անիմաստ ա...
    Վերջին խմբագրող՝ Hrayr: 12.12.2007, 18:00: Պատճառ: Գրառման ավելացում
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  18. #210
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տեր Հայր, որքան գիտեմ սուրբ սննդյան տոնին նախորդում է փոքր պահքի շրջանը (խնդրում եմ ուղղեք ինձ, եթե սխալվում եմ), սակայն այդ օրերին ավանդաբար ամբողջ ժողովուրդը տոնում է Ամանորը, ինչն անխուսափելիորեն ուղեկցվում է կերուխումով: Ինձ հետաքրքիր է, թե երբվանից է առաջացել այս հակասությունը, և ըստ ձեզ ո՞րն է ելքը: Չէ՞ որ որքան էլ որ ցանկանաս, միևնունն է դժվար է այդ օրերին զերծ մնալ ոչ պահքային սնունդից և խմիչքից՝ դա պարզապես կնշանակի փակվել սենյակում, հյուր չգնալ, հյուր չընդունել:

    Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
    Ողջույներս բոլորիդ, Աստված ձեզ օրհնի.
    Պահքը որպես այդպիսին կար դեռևս Քրիստոսի ժամանակ և դրանից էլ առաջ. Որոշակի բաներից, հիմնականում մարմնական ցանկություններից կամ կերակուրներից որոշ ժամանակով հեռու մնալը բնորոշ է բոլոր կրոններին: Նպատակը մեկն է, տկարացնելով մարմանական ցանկությունները զորացնել հոգու դերը և նրա գործառույթը մեր կյանքում:
    ԻՆչ վերաբերում է քո հարցին. Սուրբ Ծննդյան պահքը սահմանվել է դեռևս Գրիգոր Լուսավորչի օրոք, իսկ հետագայում մեր տոնացույցը իր ամբողյական պատկերը ստացավ և Մեսրոպ Մաշտոցի օրոք և ավելի ուշ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի գահակալման ընթացքում.
    Երբ հաստատվում էր պահքի այս շրջանը, հայոց մեջ ընդունված էր Ամանորը տոնել օգոստոս ամսին, կամ նավասարդի 11-ին. Այս իսկ պատճառով որևէ հակասություններ չկան.Հետագայում երբ օրացույցը փոխվեց և մենք անցանք այսօրվա կարգին Ամանորը եկավ հունվարի 1-ին. Իսկ հայերը բազում պահոց կերակուրներ սահմանեցին այդ օրերի համար. Պահոց տոլմա, կամ ինչպես ասում են պասուս տոլմա, չարազներ, առանց կենդանական հավելումների զանազան բլիթներ և այլն. Մեզ, հայերիս համար այն ժամանակ ավելի կարևոր էր հոգևոր կարգ ու կանոնը տիրեր քան աշխարհիկը:
    Այսօր ցավոք այդպես չէ.
    Բայց վստահ եմ շատ արագ կերպով Աստված,աղոթքը և եկեղեցին ավելի շատ կկարևորվեն մարդկանց համար, քան թե 10 կիլոգրամանոց խոզի բուդի պարտադիր առկայությունը, թեկուզ և պարտքով, ամանօրյա սեղանին:

    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

    Հրո յան,Հիսուս քահանա չէր, նա մարդ էր և Աստված միաժամանակ. Ինքը Քրիստոս իր աշակերտներին ասած, որ քանի Ինքը դեռ իրենց հետ է ապա պահք պահելու կարիք չկա, իսկ երբ կհեռանա, ապա և պահքը և ծոմը պետք անբաժան լինեն քրիստոնյաի կյանքից: Առաջին ծեսը Հովհաննես Մկրտչի կողմից կատարված մկրտությունն էր Հորդանան գետում, երբ մկրտեց և ժղովրդին և Հիսուսին, որպես օրինակ ուրիշներին:

    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 13.12.2007, 12:53: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 14 45-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •