Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
Մեկ այսպիսի հարց. կներեք, եթե ձևակերպումը մի քիչ խառը լինի:
Մարդը, մեղքերի համար թողություն խնդրելուց այն ստանում է Աստծո կողմից: Սակայն, ինչո՞ւ են ասում, որ ծնողների մեղքերի համար պատասխանատու են զավակները՝ մինչև յոթը սերունդ
Այո , մարդը մեղքերի թողությունը ստանում է Աստծուց: Սակայն ով ասաց որ մեղքերի համար պատասխանատու պետք է լինեն մեղք գործողի երեխաները: Այդպես չէ, պարզապես մեղքի , առավել ևս չզջացած մեղքի ազդեծությունը կարող է սերնդեսերունդ փոխանցվել: Դա այդպես է: Մենք պետք է միշտ հոգևոր արթնության մեջ լինենք, որպեսզի մեր սխալ արարքներով մեր զավակներին չվնասենք: Բազում օրինակներ ունենք, երբ արգելված ամուսնությունների, կամ արտամուսնական կապերից, կամ ալկոհոլի և թմրանյութի գործածման արդյունքում արատավոր երեխաներ են ծնվում: Արդյոք այս ամենը մեզ մտածելու տեղիք չպետք է տա?

Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա