User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տեր Հայր, ինձ մոտ մի նոր հարց առաջացավ: Ի՞նչ է նշանակում ձեր աղոթքի տեղերն այնտեղ են: Մի՞թե եկեղեցուց դուրս աղոթել չի կարելի…
    Իսկ ինձ համար քրիստոնեությունը վեր է ամեն ինչից, անգամ ազգությունից: Դա չի նշանակում, որ ես իմ ազգը չեմ հարգում, չեմ սիրում: Պարզապես ես ոչ թե նրա համար եմ քրիստոնյա, որ հայ եմ, այլ որովհետև հասկացել ու ընդունել եմ, որ Հիսուսն իմ մեղքերի համար է խաչվել:

    Աստված օրհնի բոլորիդ,
    Հարգելիս, քանի որ վերը բերված տեքստերում ես խոսում էի Պատարագի և ընդհանրական աղոթքների մասին, ուստի հենց դա էլ ի նկատի ունեի իմ նախադասությամբ: Իսկ պարզապես աղոթք մարդ կարող է անել այնտեղ , ուր կամենում է:
    Շատ ճիծտ ես անում որ այդպես ես անում, սակայն դու նաև պետք է իմանաս , որ մենք հայ ենք մնացել դարերի հոլովույթում հենց մեր եկեղեցու շնորհիվ. Վստահ եմ բոլոր ակումբցիները համամիտ են ինձ հետ. Հավատքը դարձել է մեր միսնու արյունը, ինչես մեր պապերն են ասում:
    Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս. Վստահ եմ գիտես Թեքեյանի հայտնի բանաստեցծությունը:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

  2. #2
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի Տեր Հայր , դուք այդպես էլ չէք ուզում պատասխանել իմ հարցին՞
    Love has an enemy, but it is already defeated!

  3. #3
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տեր Հայր , դուք այդպես էլ չէք ուզում պատասխանել իմ հարցին՞
    Ողջույներս և Աստված թող օրհնի բոլորիդ.
    Ոչ թե չեմ ուզում այլ չեմ հասցնում:
    Իսկ պատասխանը հետևյալն է. Այն բոլոր համարները որ ես բերեցի, գալիս էին ապացուցելու, որ մենք պետք է աղոթենք մեկս մյուսի համար և նաև ապացուցելու այ փաստը , որ մարդիկ չեն մեռնում , Այսինքն , ինչպես Ավետարանում է ասվում Աստված մեռելների Աստված չէ , այլ ողջերի, և ինչպես մենք ենք աղոթում սրբերի համար կամ բոլորի համար, նույնպես և սրբերը շարունակում են իրենց աղթոքը բոլոր նրանց համար, ովքեր դա խնդրում են. Սա ինքնին նշանակում է , որ կյանքը շարունակվում է , և նրանք ովքեր Աստծո առջև շնորհ գտան լինելու սուրբ, և որոնց շատերի մարմինները անգամ չփտեցին, նրանք բոլորը կարող են աղոթել մեզ համար, ասել է թե բարեխոսել . Սա էր , որ կամենում էի քեզ ասել. Իսկ լրացնելու համար ասեմ, որ Աստվածաշունչը մի գիրք է, ուր ամեն ինչ չէ որ գրվում է բառացի.

    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

    Ավելացվել է 3 րոպե անց
    Բյուրակն-Լիովին համաձայն եմ. ամենքս էլ մեղավոր ենք (Հռոմ. 3:23)
    Պարզապես այս հարցը բարձրացրեցի նրա համար, որ ավետարանականներին «ինքնակոչ» անվանեցիք ու ասացիք, որ նրանք ձեռնադրված չեն, հետևաբար չեն կարող մկրտել և այլն… Բացի դրանից, մեղքի մեջ ապրող քահանա ասելով նկատի ունեի այնպիսիներին, որոնք չեն էլ հավատում, հրաժարվել են Շնորհից: Դա չենք կարող բացառել, չէ՞: Ամեն տեղ էլ պատահում է…



    Տեր Հայր- Անգամ շնորհից "իր կամքով հրաժարված" քահանան մնում է քահանա, և Աստծո առջև դատվելու է որպես այդպիսի:

    Բյուրակն-Չէ՛, ես դա նկատի չունեի… Մկրտությունը երբևէ չի կարող անվավեր լինել, երբ Սուրբ Հոգին է գործում: Ավետարանականներն էլ իդեալական չեն: Ինչ վերաբերում է մեր երկրի՝ քրիստնոյա լինելուն, ապա եկեք անկեղծ լինենք. այն մարդկանց, որոնք ասում են, թե իրենք քրիստոնյա են, քանի՞ տոկոսն է իսկապես հավատում Հիսուսին, նրանցից քանի՞սն է փրկված…
    Այնպես է դուրս գալիս, որ Ավետարանականները եկան ու սկսեցին իրական քրիստոնեություն սփռել.



    Տեր Հայր- Ճիշտ չէ, շիտակ չէ այդպես մտածելը քանի որ այդ աղանդավորական կազմակերպությունները իրականում մարդկանց մեջ բաժանում և փոխադարձ ատելություն մտցրեցին , քան սեր: Այո, կան շատ ազնիվ մարդիկ որոնք իրոք մաքուր են իրենց հավատքի մեջ, բայց դա ոչ թե ավետարանականների շնորհքն է, այլ հենց այդ մարդկանց հավատքի զորությունը.

    Բյուրակն- Չեմ կարծում, թե պետք է այդպես ծայրահեղական լինել: Ավետարանականները նույնչափ են քրիստոնյա, նույնչափ են հավատում Հիսուսին, որքան առաքելականները: Ճիշտ է՝ թերություններ էլ են ունեն, բայց դրանցից զերծ չեն նաև առաքելականները:
    Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպես և ինչու առաջացան այդ բազմաթիվ եկեղեցիները, բայց կարծում եմ, որ պետք չէ նրանց վրա հարձակում գործել, քանզի ծառը ճանաչվում է իր պտուղներով, իսկ ավետարանականները մարդկանց մոլորեցնողներ չեն: Կարծում եմ՝ տվյալ դեպքում տարբերությունն ավելի շուտ ծիսակարգերի մեջ է (թե ինչպես են փառաբանում Աստծուն, ինչ վերաբերմունք ունեն հոգևոր պարգևների նկատմամբ և այլն)
    Խոսքս չի գնում թերությունների մասին.



    Տեր Հայր- Մեկ պարզ բան ասեմ, այսօր եթե կամենում ես շատ գումար ստեղծես կարճ ժամանակամիջոցում կամ բազում մարդկանց վրա իշխանություն ունենալ, կարող ես քո աղանդը ստեղծել: Դա իմ գաղափարը չէ, այլ հանրաճանաչ Կյանքի Խոսք աղանդավորական կազմակերպության հիմնադիր ոմն Լեդյաևի խոսքերը, որը նա ի լուր աշխարհի ասաց: Եթե միության մասին խոսենք, ապա ինչո՞ւ նրանք բոլորը չեն գալիս Հայ Առաքելական եկեղեցի և ծառայում նրա կազմի մեջ, իրենց բոլոր ներուժը և զորությունը բերելով ազգի զորացմանը այլ ոչ թե պառակտմանը: Որովհետև նրանք վախենում են ամեն ինչ կորցնել: Ամեն ինչ , ինչ որ նյութական է`գումար, ունեցված և ամենակարևորը իրենց համար ` իշխանությունը:

    Բյուրակն- Մի՞թե այդ պաշտամունքներով մարդիկ չեն հարաբերվում Աստծո հետ: Մի՞թե միայն առաքելականներին է տրված այդ մենաշնորհը: Ես ինքս այդ պաշտամունքներին գնալով Աստծո ներկայությունը զգում եմ նույնքան, որքան Առաքելական եկեղեցու պատարագների ժամանակ:



    Տեր Հայր- Բայց մի մոռացիր, որ Սուրբ և անմահ Պատարագների ժամանակ մարդիկ հաղորդություն են ստանում, որը տրվում է ձեռնադրված հոգևորականի կողմից: Իսկ այդ ձեռնադրությունը գալիս է առաքյալներից, դրա մասին ես արդեն խոսել եմ ակումբի էջերում: Ավետարանական ոչ մի երեց չունի առաքելական ձեռնադրությունը հետևաբար և աստվածային շնորհը. Դա ես չեմ ասում, և ոչ էլ միայն Հայ Առաքելական եկեղեցին, այլ ավանդական բոլոր եկեղեցիները, որոնք հիմնադրվել են առաքյալների կամ նրանց հետևորդների կողմից: Քո տրամաբանությունը շարունակելով, կարելի ենթադրել որ յուրաքանչյուր մարդ , իր կողքին հավաքելո վ իրեն փոքրիշատե հավատացող մարդկանց կհիմնի եկեղեցի և կսկսի Հաղորդություն տալ հասարակ հացով:
    Իսկ քեզ դու լավ ես զգում, որովհետև այնտեղ քեզ նման շատ պարզ և մաքուր հավատքով մարդիկ են աղոթում:


    Բյուրակն- Կարծեմ Ա. Կորնթացիս 1-ին գլխում էր գրված միաբան լինելու մասին: Ես այնպե՜ս կուզեի, որ բոլոր եկեղեցիները միաբան լինեին, չլինեին նման վեճեր ու տարաձայնություններ: Չէ՞ որ բոլորիս համար նույն Հիսուսն է խաչվել, մենք փրկված ենք նույն Շնորհով:



    - ՀԱՅԵՐ, ՁԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆՆ Է, ՁԵՐ ԱՂՈԹՔԻ ՏԵՂԵՐԸ ԱՅԴՏԵՂ Է.

    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 01.11.2007, 19:22: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի՛ Տեր Հայր,
    ես մնում եմ իմ կարծիքին, կարծում եմ՝ Դուք նույնպես: Պարզապես ինձ առաքելական եկեղեցու տեսակետն էր հետաքրքիր:
    Մի հարց էլ է հետաքրքրում: Ի՞նչ կարծիքի եք Մարտիկ Լյութերի մասին:

  5. #5
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Տեր Հայր,
    ես մնում եմ իմ կարծիքին, կարծում եմ՝ Դուք նույնպես: Պարզապես ինձ առաքելական եկեղեցու տեսակետն էր հետաքրքիր:
    Մի հարց էլ է հետաքրքրում: Ի՞նչ կարծիքի եք Մարտիկ Լյութերի մասին:
    Աստված օրհնի քեզ.
    թույլ տուր ուղղել, Մարտին Լյութեր. կարելի է ասել, որ նրա մղումների մեջ շատ արդարացի բաներ կային, քանի որ կաթոլիկ եկեղեցին այդ ժամանակահատվածում բավականին հեռու էր իրեն պահում ժողովրդից: Բայց Մարտին Լյութերը դարձավ հետագայում աշխարհի բոլոր աղանդների նախահայրը, քանի որ , բողոքականությունից են սկիզբ առել աշխարհի հազարավոր աղանդավորական կազմակերպությունները: Լավ մղումներ ուներ, բայց արի ու տես ինչ ստացվեց: Վստահ եմ, եթե Մարտին Լյութերը այդ ժամանակ լիներ Հայ Առաքելական եկեղեցու զավակ, ապա մեր եկեղեցու լիբերալիզմը թույլ չէր տա նրան իր ազատական գաղափարների հղացմանն ու երկունքին:
    Շատ ափսոսում եմ , որ ավետարանականները քեզ կարողացել են պոկել Մայր եկեղեցուց և իրենց մոտ տանել:
    Սակայն բոլորը թող իմանան, որ յուրաքանչյուր մարդ կարող է վերադառնա իր Մայր Առաքելական եկեղեցու գիրկը երբ կամենա, և ինչքան շուտ կամենա , այնքան լավ:

    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

  6. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի Տեր Հայր, այսպիսի մի հարց առաջացավ ինձ մոտ։
    Հնարավո՞ր է, որ եկեղեցականը Աստվածաշնչյան որևէ դրվագի խորհուրդը կամ որևէ Աստվածաշնչյան միտք լավ չհասկանա ու ոչ ճիշտ մեկնաբանություն տա։ Թե՞ բացառվում է նման բանը՝ եկեղեցու սպասավորները Աստվածաշնչյան բոլոր մտքերը ողջ խորությամբ հասկանում են։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Քրիստոնեաների մկրտության ժամանակ եկեղեցում ո՞վ է կնքահայրը, ինչո՞ւմ է նրա խորհուրդը, և արդյո՞ք հնարավոր է, որ նա լինի ոչ թե կնքահայր, այլ կնքամայր:

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տեր Հայր, այս հարցս այդպես էլ անպատասխան մնաց։
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տեր Հայր, այսպիսի մի հարց առաջացավ ինձ մոտ։
    Հնարավո՞ր է, որ եկեղեցականը Աստվածաշնչյան որևէ դրվագի խորհուրդը կամ որևէ Աստվածաշնչյան միտք լավ չհասկանա ու ոչ ճիշտ մեկնաբանություն տա։ Թե՞ բացառվում է նման բանը՝ եկեղեցու սպասավորները Աստվածաշնչյան բոլոր մտքերը ողջ խորությամբ հասկանում են։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •