Այս ամենը հասկանալի է: Ուղղակի ես այս հարցերը տալիս եմ նրա համար, որ դուք ավետարանականներին ինքնակոչ եք անվանում: Հիմա այսպես. Հիսուսը Պողոսին չի ձեռնադրել, այնպես չէ՞: Բայց Պողոսը առաքյալ էր, և Տիմոթեոսին ուղղված նամակում նրան էլ կոչ է անում ձեռնադրել: Մի՞թե հնարավոր չէ, որ Աստված «չձեռնադրված» մարդկանց ընտրի, որ Իրեն ծառայեն: Չէ՞ որ եթե ամեն ինչ ձեռնադրությամբ որոշվեր, կհայտնվեինք նեղ շրջանակի մեջ. ձեռնադրված քահանան ապրում է մեղքի մեջ (եկեք խոստովանենք, որ ամեն ինչ հնարավոր է, առաքելական եկեղեցին էլ զուրկ չէ թերություններից), բայց նա ունի մկրտելու իրավասություն, մինչդեռ Հիսուսին նվիրված ավետարանական եկեղեցու Հովիվը, որ ամբողջ աշխարհով մեկ Աստծո խոսքն է տարածում, մկրտելու իրավասություն չունի, որովհետև Հիսուսի եկած ձեռնադրությունը նրան չի հասել: Մի՞թե այդպես ճիշտ է, մի՞թե դա այն է, ինչ Աստված ուզում է:Առաքյալները հետագայում կարգեցին իրենց օգնականներ և քահանաներ ձեռնադրեցին բոլոր այն վայրերում ուր նրանք քարոզում էին: Նոր կտակարանում ասվում է դրա մասին, որ ձեր միջից ընտրվածների գլխին ձեռքեր դնելով կարգեք ձեզ քահանաներ , սպասավորելու Քրիստոսի բանավոր հոտը:
Աստվածաշնչում շատ իրողություններ բառացի չեն տրված.
Էջանիշներ