Ter Hayr-ի խոսքերից
Ողջունում եմ քեզ հայ Քրիստոնյա. Անունդ իմանայի անունով կդիմեի: Ինչևէ նախ և առաջ հետևյալն ասեմ: Այո բոլորս եղբայր ենք ի Քրիստոս, սակայն յուրաքանչյուրս ունենք այս երկրում ինչ-ինչ գործեր կատարելու առաքելություն և դրան համապատասխան կրում են մեր կոչումները: և ես շատ երախտապարտ կլինեի , որ ինձ դիմեիր Տեր Հայր կամ Տեր Շմավոն : Կանխավ շնորհակալ եմ:
Այսօր շատ են մարդիկ որոնք պարծենում են մեր փառավոր անցյալով, սակայն մենք պետք է քաջ գիտակցենք, որ մծտապես անցյալ նայողը չի կարողանում ներկայում ապրել, էլ խոսք չկա ապագան կերտելու մասինԼ: Այնպես որ մենք պետք է սեպենք մեր սրտերի մեջ , որ այսօրվա օրն է վճռորոշ մեր անմահ հոգիների համար: Ամենևին չեմ պատրաստվում որևէ մեկին վախեցնել գալիք արհավիրքներո, եթե Աստծուն չընդունենք մեզ որպես Փրկիչ: Բայց հետևյալն ասեմ .Աստված արարեց մարդուն կատարյալ էակ, սակայն մարդն ինքն իր արարքի պատճառով անկում ապրեց և նրա կյանքը լցվեց տառապանքով և դժբախտություններով: Աստված սեր է և սեր է բխեցնում : Մենք շատ հաճախ հեռանում ենք Աստծուց և մշտական վազքի մեջ ընկնում անցողիկ հաճույքների ետևից, մոռանալով, որ դրանով մենք ոչ թե ազատություն ենք ձեռք բերում այլ հենց այդ թվացյալ ազատության գերին ենք դառնում:Այո դժոխք կա, սակայն, պարտադիր չէ այն ընդունել իբրև եռացող կաթսա. Այն իրականում Աստցո բացակայությութնն է: Ուր չկա Աստված, այնտեղ դժոխք է:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
Էջանիշներ