Հարգելի Տեր Հայր,
ամեն անգամ, երբ մեր ժողովուրդը արևմուտքի օգնության կարիք է ունեցել, մեզնից պահանջել են, որ մեր եկեղեցին ենթարկվի կաթոլիկ եկեղեցուն: Բայց ամեն անգամ մեր Սուրբ Հայրերը խոչընդոտել են դա: Կարող ենք ասել, որ դրանով գուցե կորցնեինք մեր ազգային դիմագիծը և այլն: Բայց չեք կարծում, որ այդ դեպքում Հռոմի պապը անձամբ թույլ չէր տա ոչ մի ոտնձգություն մեր ազգի նկատմամբ, գուցե չլիներ ցեղասպանությունը, չլինեին այլ չարիքներ: Բացի այդ, երկու եկեղեցիներն էլ քրիստոնյա են....Մի խոսքով ձեր կարծիքը այս հարցի կապակցությամբ շատ հետաքրքիր է ինձ համար:
Շնորհակալություն