User Tag List

Էջ 8 45-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

  1. #106
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր-Հայր

    Ինչու՞ քահանաները չեն այցելում մեր տները: Ինչքան գիտեմ, առաջ դա ընդունված է եղել: Քահանան գոնե տոնական օրերին այցելել է իր ծուխի անդամներին և օրհթնել օջախը ու ընտանիքի անդամների ճանաչել է մոտիկից:


    Աստված քեզ օրհնի ,
    Նիկդ դժվար է , այդ իսկ պատճառով դրանով չդիմեցի: Եւ ընդհանրապես, դիմում եմ մոդեռատորին, հնարավոր է որ ինձ հարցեր ուղղեն , հնարավորինս իրենց իրական անունները վերջում գրեն. Կանխավ Շնորհակալ եմ:
    Գալով հարցին, ասեմ շատ լավ հարց էր և այժմեական. Հարց որը մտահոգում է բոլորիս. Ցավոք այսոր ցուխ հասկացողությունը, որպես այդպիսին գոյություն չունի , բացառյալ գյուղական համայնքները, ուր այդ խնդիր է ավելի լուծելի է: Այսօր հավատացյալ-հոգևորական կապը իրականանում այն դեպքում երբ առաջինս հոգևորականին որևէ առառողությանը է հրավիրում: Ստեղծվում է այնուհետև ծանոթություն , որը մեծամասամբ վերածվում է լավ բարեկամության, և արդեն հոգևորականը այդ ընտանիքի բարեհաճոթունը ստանալով, պարբերաբար, ի մասնավորի տոն օրերին , այցելում է և օրհնություններ կատարում և կամ պարզապես զրուցում հուզող հարցերի շուրջ: Այսօր այդ տեսակ կարգը ավելի գործածական է, քանզի ավելի նպատակային և անհատականացված է և արդյունավետ: Սեփական փորձով եմ ասում:
    Այնպես որ, մի հապաղեք մեկ հոգևորականին ձեր տները հրավիրելուց:
    Եւ հիշեք, նման դեպքերում գումարային նվիրատվությունը շատ քիչ դեր է խաղում,

    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

  2. #107
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի Տեր Հայր,
    ամեն անգամ, երբ մեր ժողովուրդը արևմուտքի օգնության կարիք է ունեցել, մեզնից պահանջել են, որ մեր եկեղեցին ենթարկվի կաթոլիկ եկեղեցուն: Բայց ամեն անգամ մեր Սուրբ Հայրերը խոչընդոտել են դա: Կարող ենք ասել, որ դրանով գուցե կորցնեինք մեր ազգային դիմագիծը և այլն: Բայց չեք կարծում, որ այդ դեպքում Հռոմի պապը անձամբ թույլ չէր տա ոչ մի ոտնձգություն մեր ազգի նկատմամբ, գուցե չլիներ ցեղասպանությունը, չլինեին այլ չարիքներ: Բացի այդ, երկու եկեղեցիներն էլ քրիստոնյա են....Մի խոսքով ձեր կարծիքը այս հարցի կապակցությամբ շատ հետաքրքիր է ինձ համար:
    Շնորհակալություն
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #108
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Glendale, CA
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի եղբայր Շմավոն ( քանի որ մենք Քրիստոսով եղբայրներ ենք չ՞է ) ուզում եմ որ ավելի մոտիկից բացատրեք փրկության հարցը, որը ավելի կարևոր է քան այսօրվա ծեսերը և ուրիշ բաներ որ կատարվում են: Այսօր մեր հայերը հպարտանում են ասելով մենք 1700 տարվա քրիստոնյաներ ենք ( կարծելով Քրիստոնեությունը տարիների մեջ, ոչ թե որակի, որը շատ ցավալի է: Դա շատ լավ է որ մենք 1700 տարի առաջ ընդունեցինք Քրիստոնեությունը որպես պետական կրոն, բայց դա կրոն չէ, կրոնը՝ մուսուլմանությունն է, բուդիզմն է և աելն, Քրիստոնեությունը դա կյանք է, որտեղ մարդուն սպասվում է հավիտենական կյանք մեր տիրոջ Հիսուս Քրիստոսի կողմից: Բացատրեք խնդրեմ 10 կույսերի առակը որը այս ժամանակներին է վերաբերվում, խոսեք դժոխքի մասին, որը շատերը կարծում են ՍՈՒՏ է: Այդ պատմություններից մեկը ինձ էիք ուղարկել ինտերնետով, Գլենդել, քալիֆոռնիա: Ինչ է այսորվա հային պետք փրկվելու համար Աստծո գալիք դատաստանից, որը անխուսափելի է այն մարդկանց համար որ չեն ընդունել Հիսուս Քրիստոսին որպես իրենց անձնական փրկիչ և տեր: Ի՞նչ եք կարծում մեր այսօրվա հայ ժողովրդի մասին և հայ երիտասարդության մասին, որը մատների արանքով է նայում այս հարցին ( իարկե ոչ բոլորը ):Կարծում եք Քրիստոսի ապրած կյանքը ապրում է մեր հայ ժողովուրդը թե՞ ոչ: Բայց Քրիստոսի ապրած կյանքը ապրել շաաաաաաաաաաաաաատ դժվար, որը նա է ուզում և փրկության միակ երաշխիքն է: Կարծում եմ մենք պետք է շատ զգույշ նայենք այս հարցին քանի որ Աստվածաշունչը ասում է՝ Ահա նա գալիս է և վարձահատույց է լինելու նրանց ովքեր պահում են նրա խոսքը, իսկ ովքեր հնազանդ չգտնվեցին կդատապարտվեն մինջև հավիտյան՝ դժոխքում: Մի մերժեք Աստծո սերը որը քաղցր է մեղրից և Հիսուս Քրիստոսի կատարած թանկագին գործը որը նա արեց մեզ բոլորիս համար իր կյանքը տալով խաչի վրա: Որ ինքը մեղք եղավ մեր մեղքերը վերցնելու համար որ մենք հավիտյան ապրենք նրա հետ դրախտում: Ալելույա Հիսուսին: Խնդրում եմ մի՛ ասեք թե նա Հրեա է եղել( ձեզ չի վերաբերվում եղբայր Շմավոն), սա Հրեաների պատմությունն է և այլն: Նա Բարձրյալ Աստծո որդին է, հավատացեք իմ հայ ժողովուրդ ջան: Հիսուսին Հրեաներն էլ չնդունեցին որովհետև կույր էին ինչպես հիմա մեզանից շատ շատերը: Հավատացեք Հիսուսին և իր կատարած գործին, թե չէ Աստծու բարկությունը կգա մեզ վրա:
    Թող Աստծու օրհնությունը և Հիսուս Քրիստոսի սերն ու խաղաղությունը լինի բոլորիտ հետ:

    Հարգանքներով՝ Հայ Քրիստոնյա
    Վերջին խմբագրող՝ Հայ Քրիստոնյա: 11.10.2007, 13:42: Պատճառ: Աստծո սերը

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (21.07.2010)

  5. #109
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Հայ Քրիստոնյա-ի խոսքերից
    Հավատացեք Հիսուսին և իր կատարած գործին, թե չէ Աստծու բարկությունը կգա մեզ վրա:
    Որպես հոգեբան կարող եմ ասել, որ սխալ է Աստծով մարդկանց վախեցնելը, քանի որ Նրան սիրելու փոխարեն կարող է ատեն: Այդպես չէ՞ (չնայած եկեղեցու տարբեր աստճանի սպասավորներից էլ եմ լսել նման սխալ արտահայտություն)

    Եվ բացի դա կարծում եմ Աստված չի պատժում այլ հենց մարդն ինքն իրեն է պատժում՝ խախտելով Տիեզերական (կամ Աստծո) Օրենքը - ինչ ցանենք՝ այն էլ կհնձենք - այդպես չէ՞

    Ավ. Իսահակյանի <<Օմար Խայամի վեճն Աստծու հետ>> գրվածքից.
    Թե վատ անեմ, թե վատ խոսեմ,
    Դու էլ ինձ վատ պատիժ տաս,
    Ուրեմն ի՞նչ է իմ և քո մեջ
    Տարբերությունն, Աստվա՛ծ իմ...

    Բարկանու՞մ է արդյոք Աստված - եթե այո, ապա սթրեսային վիճակներ ունենու՞մ է կամ դեպրեսիայի մեջ ընկնու՞մ է (ազատ մտածելակերպը կարծում եմ ողջունվում է եկեղեցու կողմից չէ՞) Սխալ պատկերացումներով հասնում ենք անհեթեթությունների դրա համար հարցերս էլ այդպիսին են, իսկ պատճառը Աստծուն մարդկային նաև հոգեկան հատկանիշներով օժտելու մեջ է կարծում եմ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  6. #110
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Բարև ձեզ
    Չգիտեմ այսպիսի հարց եղել է թե ոչ, բայց հարցնեմ.
    Ինչու է Աստված ստեղծել մարդկանց եթե նրանք պետք է կոպիտ ասած տառապեն:Ինչու է Աստված թույլ տալիս, որ ծնվեն տարբեր արատներ ունեցող երեխաներ, որոնք իմ կարծիքով կհամարեն իրենց ուրիշ մարդ, քանի որ տարբերվում են մյուսներից:Ինչու է նա թույլ տալիս, որ մահանան երեխաներ, որոնք դեռ նոր են սկսում ճանաչել աշխարհը:
    Մի այսպիսի հարց եղել է հեռուստատեսությամբ և հոգևորականը պատասխանել է, որ դրանք ուղղակի փորձություններ են մարդու համար, իսկ կգա այդ օրը երբ մարդը կազատվի այդ փորձություններից, որոնք երբեմն շատ դաժան են լինում:

  7. #111
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Glendale, CA
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպես հոգեբան կարող եմ ասել, որ սխալ է Աստծով մարդկանց վախեցնելը, քանի որ Նրան սիրելու փոխարեն կարող է ատեն: Այդպես չէ՞ (չնայած եկեղեցու տարբեր աստճանի սպասավորներից էլ եմ լսել նման սխալ արտահայտություն)

    Եվ բացի դա կարծում եմ Աստված չի պատժում այլ հենց մարդն ինքն իրեն է պատժում՝ խախտելով Տիեզերական (կամ Աստծո) Օրենքը - ինչ ցանենք՝ այն էլ կհնձենք - այդպես չէ՞

    Ավ. Իսահակյանի <<Օմար Խայամի վեճն Աստծու հետ>> գրվածքից.
    Թե վատ անեմ, թե վատ խոսեմ,
    Դու էլ ինձ վատ պատիժ տաս,
    Ուրեմն ի՞նչ է իմ և քո մեջ
    Տարբերությունն, Աստվա՛ծ իմ...

    Բարկանու՞մ է արդյոք Աստված - եթե այո, ապա սթրեսային վիճակներ ունենու՞մ է կամ դեպրեսիայի մեջ ընկնու՞մ է (ազատ մտածելակերպը կարծում եմ ողջունվում է եկեղեցու կողմից չէ՞) Սխալ պատկերացումներով հասնում ենք անհեթեթությունների դրա համար հարցերս էլ այդպիսին են, իսկ պատճառը Աստծուն մարդկային նաև հոգեկան հատկանիշներով օժտելու մեջ է կարծում եմ
    Ճիշտ ես, Աստված դեռ սիրում է իր անհուն սիրով որը նա ցույց տվեց Քրիստոսի միջոցով խաչի վրա, բայց այդ սերը մի օր կվերջանա , քանի որ դա է ասում Աստվածաշունչը ողջ մարդկությանը, ասելով՝ Ապաշխարհեցեք ձեր վատ բնությունիցշ մի սիրեք աշխարհը և իր վատ բաները, քանի որ դա էլ կանցնի և միայն Աստծո խոսքն է որ մնում է հավիտյան, ինչպես տեսնում եք դա այդպես է անցել է դարեր, մարդկություն, թագավորություն և ամեն ինչ բայց Աստծո խոսքը դեռ կենդանի է:
    Շատ ճիշտ ես ասում Մոդերատոր, Հիսուսն ասաց՝ Աստված չի դատելու ձեզ, այլ իր խոսքն է դատելու իրեն չհնազանդվողներին: ևվ հետո շատ դիպուկ և ճիշտ ես ասում և այդ խոսքիտ համար ողջունում եմ քեզ որ ասացիր՝ ինչ ցանենք՝ այն էլ կհնձենք :
    Իրոք դա այդպես է: Մարդն ինչ անի նա էլ կստանա, այնպես որ շատ կարևոր է որ մարդ ճիշտ ապրի և զգույշ լինի իր կատարած գործերի համար: Բայց դա կրկին բավական չէ որ մարդ արժանանա այն ինչին ինչ տեր Աստված պահանջում է մարդուց: Այսինքն սխալ չհասկանաք ինձ ես չեմ ասում թե մարդու ապրած կյանքը կարևոր չէ, այլ ուզում եմ ասեմ որ Աստված լավ գիտի թե մարդու մեջ ինչ բնություն կա և լավ գիտի որ մարդը ինքն իրենով չի կարող ազատվել այդ բնությունից մինջև չնդունի Հիսուս Քրիստոսին որպես անձնական փրկիչ և տեր:
    Ասված երբեմն բարկանում է, բայց դա այն բարկությունը չէ ինչ որ մարդիկ մտածում են: Քանի որ Մեծ Դատաստանի օրը դեռ չի եկել Աստծո բարկությունը ստիպում է մարդկանց Ապաշխարհել իրենց գործած մեղքերից ու սխալներից, Բայց դատաստանի օրը այդպես չի լինելու, որովհետև մարդ ժամանակ ունի դեռ կառչելու Աստծուց և խնդրել որ ների իր գործած վատ և սխալ արարքները և Աստված դա կնդունի և կների իր որդու միջոցով: Ասեմ որ անողորմ դատաստան է լինելու վերջին օրը այն մարդկանց համար որ ետ են շպռտել Աստծո երեսին իր տված նվերը՝ այսինքն հավիտենական կյանքը և ապրել են վատ կյանքով առանց երբևիցի խխճի զգացմունքի: Սիրելի ժողովուրդ, իմ հայ եղբայրներ և քույրեր, հիշեցեք թե Հիսուսն ինչ ասաց՝ ես չեմ դատելու ձեզ այլ Աստծո խոսքը: Հովհանու ավետարանի մեջ ասում է՝ Սկզբում էր Բանը, Բանը Աստծո մոտ էր և Բանը Աստված էր: Բանը Հուներեն բնագրից թարգմանվում է Լոգոս, Հայերենում դա նշանակում է Խոսքը և այդ նույն Խոսքը Հիսուս Քրիստոս ինքն է որ եկավ աշխարհ:

  8. #112
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Glendale, CA
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Մարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ
    Չգիտեմ այսպիսի հարց եղել է թե ոչ, բայց հարցնեմ.
    Ինչու է Աստված ստեղծել մարդկանց եթե նրանք պետք է կոպիտ ասած տառապեն:Ինչու է Աստված թույլ տալիս, որ ծնվեն տարբեր արատներ ունեցող երեխաներ, որոնք իմ կարծիքով կհամարեն իրենց ուրիշ մարդ, քանի որ տարբերվում են մյուսներից:Ինչու է նա թույլ տալիս, որ մահանան երեխաներ, որոնք դեռ նոր են սկսում ճանաչել աշխարհը:
    Մի այսպիսի հարց եղել է հեռուստատեսությամբ և հոգևորականը պատասխանել է, որ դրանք ուղղակի փորձություններ են մարդու համար, իսկ կգա այդ օրը երբ մարդը կազատվի այդ փորձություններից, որոնք երբեմն շատ դաժան են լինում:
    Աստված մարդուն ստեղծեց կատարյալ և մարդմեղանչեց դրա համար մարդիկ տառապում են իսկ Աստված այդ բանի մեջ կապ չունի: Աստված մարդուն ստեղծել է որ նա չտառապի այլ մարդը հենց ինքը ընտրեց այդ ճամփան, որից Աստված ասում է զղջա և ետ դարձիր:
    Աստված թույլ չի տալիս ոչ մի վատ բան մարդու կյանքում, մարդիկ ծնվում են և մեռնում որովհետև դա է մեր ժառանգածը Ադամից: Ասվածաշունչը ասում է՝ ինչպես Ադամի պատճառով մահը եկավ աշխարհ, այնպես էլ Քրիստոսի միջոցով կյանքը եկավ:Այնպես որ Աստված թույլ չի տալիս այլ մարդիկ դա արդեն որդեգրել են դրա համար մահը անխուսափելի է մարդուց:
    Փոքր երեխաների հարցում կամ այլ մահտարաժամնէրի դեպքում ուրիշ է: Երեխան եթե մահանում է փոքր տարիքում դա ըստ Աստվածաշնչի լինում է երկու դեպքում՝
    1) Աստված լավ գիտի մարդունծնված օրվանից մինջև մահ, այսինքն նա լավ գիտի այդ երեխան ինչ է լինելու կամ դառնալու երբ մեծանա: Իսկ նրանց մահանալու դեպքում նրանք 100% փոխադրվում է ԴՐԱԽՏ, քանի որ նա մեղքը դեռ չի հասկանում:
    2) Մյուս դեպքում ավելի ցավալի է բայց դա այդպես է, որ երեխան ծնվում արատներով ըստ բժշկական տվյալների դա մարդ պետք է նորմալ ապրի և չշարաշահի իր կյանքը ամեն տեսակ սխալ բաներով, այսինքն՝ ծխել, խմել, թմրանյութեր և շատ այլ բաներ: Իսկ Աստծո տեսակետից դա ուրիշ է, Աստված ասում է դա կարող է պատճառ լինել ծողների՝ այսինքն եթե մեկը պիղծ կյանքով է ապրում կամ ապրել, նրա դատապարտվում է այդպիսի դատաստանի և նա կտառապի դա տեսնելով որ իր երխան ծնվել է այդպես: Հիմա կասեք ի՞չ դաժան Աստված է: Նա դաժան չէ, մենք ենք դաժան որ չենք ենթարկվու իր խոսքին: Հետո էլ մահը շատերի համար վերջ է բայց ճիշտ Քրիստոնիայի համար՝ Ծնունդ: Որովհետև մարդ առաջինը Հոգի է, հետո մարմին, մարմինը ոչնչանում է իսկ Հոգին երբեք: Եվ Աստված մեզ նոր մարմն է խոստացել երկնքում, որը կատարյալ է և առանց մեղքի: Դու այնտեղ չես կարող մեղք գործել որովհետև այնտեղ մեղքի բնություն չկա:

    Հույսով եմ գոնե փոքր ինչ պատասխանեցի ձեր հարցերին:
    Սիրով ձեր Քրիստոսով եղբայր՝ Հայ Քրիստոնյա:
    Վերջին խմբագրող՝ Հայ Քրիստոնյա: 13.10.2007, 23:07:

  9. #113
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տեր Հայր,
    ամեն անգամ, երբ մեր ժողովուրդը արևմուտքի օգնության կարիք է ունեցել, մեզնից պահանջել են, որ մեր եկեղեցին ենթարկվի կաթոլիկ եկեղեցուն: Բայց ամեն անգամ մեր Սուրբ Հայրերը խոչընդոտել են դա: Կարող ենք ասել, որ դրանով գուցե կորցնեինք մեր ազգային դիմագիծը և այլն: Բայց չեք կարծում, որ այդ դեպքում Հռոմի պապը անձամբ թույլ չէր տա ոչ մի ոտնձգություն մեր ազգի նկատմամբ, գուցե չլիներ ցեղասպանությունը, չլինեին այլ չարիքներ: Բացի այդ, երկու եկեղեցիներն էլ քրիստոնյա են....Մի խոսքով ձեր կարծիքը այս հարցի կապակցությամբ շատ հետաքրքիր է ինձ համար:
    Շնորհակալություն
    Հարգելի Աստղ, Կրկին ողջունում եմ բոլորիդ և ի մասնավորի Ձեզ, չճանաչելով, այնուամենայնիվ մի տեսակ հարգանքով եմ լցված անձիդ նկատմամբ. Սա այսպես ի միջիայլոց:
    գալով հարցիդ. Այո , շատերին թվում է , որ եթե մենք ընդունեինք կաթոլիկությունը, ապա պատմությունը մեկ այլ ուղիով կընթանար և մենք շատ շատ արհավիրքներից զերծ կմնայինք, մանավանդ ցեղասպանությունից: Սակայն ասեմ որ դա այդպես չէ: Կաթոլիկությունը նույնպես քրիստոնեություն է, սակայն համաձայն մեր դավանաբանության այն շեղվել է հիմնական դրույթներից քրիստոսաբանության հարցով սկսյալ: Մեր նախնիները համաձայն էին անգամ ենթարկվել օտար զավթիչներին, քան ընդունել կաթոլիկությունը: Սա արդեն կարող է անգամ անտեղյակ մարդուն հուշել, որ եթե այդպես է ուրեմն այստեղ մի բվան կա: Իսկ այդ մի բանը այն է , որ Հռոմի եկեղեցին Քաղկեդոնի ժողովով Ընդհանրական Եկեղեցու մեջ անջատում մտցրեց: Շատեր կարող են պատասխանիցս ենթադրել, որ մենք անհանդուրժող ենք կաթոլիկ եկեղեցու նկատմամբ: Սակայն դա այդպես չէ: Այսօր առաջ է եկել էկումենիզմի գաղափարը, որով տեղի պետք է ունենա բոլոր ավանդական եկեղեցիների միասնությունը մեկ գաղափարի շուրջ` մարդկանց մոտեցնել առ Աստված: Այս գաղափարի համար բոլոր տեսակ դարավոր վիճաբանությունները պետք է ետ մղվեն:
    Իսկ ինչ վերաբերում է ազգային անհատականությունը կորցնելուն. Մեր պարագային դա մասնակի այդպես չէ. Օրինակ ունենանք Հայ Կաթողիկե եկեղեցին և Մխիթարյան միաբանությունը: Երկուսի պարագայում ազգայինի պահպանությունը մեծ բարձրության վրա է, սակայն արի ու տես որ շատ ավանդույթներ տեղի են տվել` զիջելով լատինականին կամ եւրոպականին:
    Ինչևէ, թերևս կարողացա օգտակար լինել:

    Օրհնությամբ Տեր Շմավոն

  10. #114
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Հայ Քրիստոնյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի եղբայր Շմավոն ( քանի որ մենք Քրիստոսով եղբայրներ ենք չ՞է ) ուզում եմ որ ավելի մոտիկից բացատրեք փրկության հարցը, որը ավելի կարևոր է քան այսօրվա ծեսերը և ուրիշ բաներ որ կատարվում են: Այսօր մեր հայերը հպարտանում են ասելով մենք 1700 տարվա քրիստոնյաներ ենք ( կարծելով Քրիստոնեությունը տարիների մեջ, ոչ թե որակի, որը շատ ցավալի է: Դա շատ լավ է որ մենք 1700 տարի առաջ ընդունեցինք Քրիստոնեությունը որպես պետական կրոն, բայց դա կրոն չէ, կրոնը՝ մուսուլմանությունն է, բուդիզմն է և աելն, Քրիստոնեությունը դա կյանք է, որտեղ մարդուն սպասվում է հավիտենական կյանք մեր տիրոջ Հիսուս Քրիստոսի կողմից: Բացատրեք խնդրեմ 10 կույսերի առակը որը այս ժամանակներին է վերաբերվում, խոսեք դժոխքի մասին, որը շատերը կարծում են ՍՈՒՏ է: Այդ պատմություններից մեկը ինձ էիք ուղարկել ինտերնետով, Գլենդել, քալիֆոռնիա: Ինչ է այսորվա հային պետք փրկվելու համար Աստծո գալիք դատաստանից, որը անխուսափելի է այն մարդկանց համար որ չեն ընդունել Հիսուս Քրիստոսին որպես իրենց անձնական փրկիչ և տեր: Ի՞նչ եք կարծում մեր այսօրվա հայ ժողովրդի մասին և հայ երիտասարդության մասին, որը մատների արանքով է նայում այս հարցին ( իարկե ոչ բոլորը ):Կարծում եք Քրիստոսի ապրած կյանքը ապրում է մեր հայ ժողովուրդը թե՞ ոչ: Բայց Քրիստոսի ապրած կյանքը ապրել շաաաաաաաաաաաաաատ դժվար, որը նա է ուզում և փրկության միակ երաշխիքն է: Կարծում եմ մենք պետք է շատ զգույշ նայենք այս հարցին քանի որ Աստվածաշունչը ասում է՝ Ահա նա գալիս է և վարձահատույց է լինելու նրանց ովքեր պահում են նրա խոսքը, իսկ ովքեր հնազանդ չգտնվեցին կդատապարտվեն մինջև հավիտյան՝ դժոխքում: Մի մերժեք Աստծո սերը որը քաղցր է մեղրից և Հիսուս Քրիստոսի կատարած թանկագին գործը որը նա արեց մեզ բոլորիս համար իր կյանքը տալով խաչի վրա: Որ ինքը մեղք եղավ մեր մեղքերը վերցնելու համար որ մենք հավիտյան ապրենք նրա հետ դրախտում: Ալելույա Հիսուսին: Խնդրում եմ մի՛ ասեք թե նա Հրեա է եղել( ձեզ չի վերաբերվում եղբայր Շմավոն), սա Հրեաների պատմությունն է և այլն: Նա Բարձրյալ Աստծո որդին է, հավատացեք իմ հայ ժողովուրդ ջան: Հիսուսին Հրեաներն էլ չնդունեցին որովհետև կույր էին ինչպես հիմա մեզանից շատ շատերը: Հավատացեք Հիսուսին և իր կատարած գործին, թե չէ Աստծու բարկությունը կգա մեզ վրա:
    Թող Աստծու օրհնությունը և Հիսուս Քրիստոսի սերն ու խաղաղությունը լինի բոլորիտ հետ:

    Հարգանքներով՝ Հայ Քրիստոնյա
    Ողջունում եմ քեզ հայ Քրիստոնյա. Անունդ իմանայի անունով կդիմեի: Ինչևէ նախ և առաջ հետևյալն ասեմ: Այո բոլորս եղբայր ենք ի Քրիստոս, սակայն յուրաքանչյուրս ունենք այս երկրում ինչ-ինչ գործեր կատարելու առաքելություն և դրան համապատասխան կրում են մեր կոչումները: և ես շատ երախտապարտ կլինեի , որ ինձ դիմեիր Տեր Հայր կամ Տեր Շմավոն : Կանխավ շնորհակալ եմ:
    Այսօր շատ են մարդիկ որոնք պարծենում են մեր փառավոր անցյալով, սակայն մենք պետք է քաջ գիտակցենք, որ մծտապես անցյալ նայողը չի կարողանում ներկայում ապրել, էլ խոսք չկա ապագան կերտելու մասինԼ: Այնպես որ մենք պետք է սեպենք մեր սրտերի մեջ , որ այսօրվա օրն է վճռորոշ մեր անմահ հոգիների համար: Ամենևին չեմ պատրաստվում որևէ մեկին վախեցնել գալիք արհավիրքներո, եթե Աստծուն չընդունենք մեզ որպես Փրկիչ: Բայց հետևյալն ասեմ .Աստված արարեց մարդուն կատարյալ էակ, սակայն մարդն ինքն իր արարքի պատճառով անկում ապրեց և նրա կյանքը լցվեց տառապանքով և դժբախտություններով: Աստված սեր է և սեր է բխեցնում : Մենք շատ հաճախ հեռանում ենք Աստծուց և մշտական վազքի մեջ ընկնում անցողիկ հաճույքների ետևից, մոռանալով, որ դրանով մենք ոչ թե ազատություն ենք ձեռք բերում այլ հենց այդ թվացյալ ազատության գերին ենք դառնում:Այո դժոխք կա, սակայն, պարտադիր չէ այն ընդունել իբրև եռացող կաթսա. Այն իրականում Աստցո բացակայությութնն է: Ուր չկա Աստված, այնտեղ դժոխք է:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

  11. #115
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Հայ Քրիստոնյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված մարդուն ստեղծեց կատարյալ և մարդմեղանչեց դրա համար մարդիկ տառապում են իսկ Աստված այդ բանի մեջ կապ չունի: Աստված մարդուն ստեղծել է որ նա չտառապի այլ մարդը հենց ինքը ընտրեց այդ ճամփան, որից Աստված ասում է զղջա և ետ դարձիր:
    Աստված թույլ չի տալիս ոչ մի վատ բան մարդու կյանքում, մարդիկ ծնվում են և մեռնում որովհետև դա է մեր ժառանգածը Ադամից: Ասվածաշունչը ասում է՝ ինչպես Ադամի պատճառով մահը եկավ աշխարհ, այնպես էլ Քրիստոսի միջոցով կյանքը եկավ:Այնպես որ Աստված թույլ չի տալիս այլ մարդիկ դա արդեն որդեգրել են դրա համար մահը անխուսափելի է մարդուց:
    Փոքր երեխաների հարցում կամ այլ մահտարաժամնէրի դեպքում ուրիշ է: Երեխան եթե մահանում է փոքր տարիքում դա ըստ Աստվածաշնչի լինում է երկու դեպքում՝
    1) Աստված լավ գիտի մարդունծնված օրվանից մինջև մահ, այսինքն նա լավ գիտի այդ երեխան ինչ է լինելու կամ դառնալու երբ մեծանա: Իսկ նրանց մահանալու դեպքում նրանք 100% փոխադրվում է ԴՐԱԽՏ, քանի որ նա մեղքը դեռ չի հասկանում:
    2) Մյուս դեպքում ավելի ցավալի է բայց դա այդպես է, որ երեխան ծնվում արատներով ըստ բժշկական տվյալների դա մարդ պետք է նորմալ ապրի և չշարաշահի իր կյանքը ամեն տեսակ սխալ բաներով, այսինքն՝ ծխել, խմել, թմրանյութեր և շատ այլ բաներ: Իսկ Աստծո տեսակետից դա ուրիշ է, Աստված ասում է դա կարող է պատճառ լինել ծողների՝ այսինքն եթե մեկը պիղծ կյանքով է ապրում կամ ապրել, նրա դատապարտվում է այդպիսի դատաստանի և նա կտառապի դա տեսնելով որ իր երխան ծնվել է այդպես: Հիմա կասեք ի՞չ դաժան Աստված է: Նա դաժան չէ, մենք ենք դաժան որ չենք ենթարկվու իր խոսքին: Հետո էլ մահը շատերի համար վերջ է բայց ճիշտ Քրիստոնիայի համար՝ Ծնունդ: Որովհետև մարդ առաջինը Հոգի է, հետո մարմին, մարմինը ոչնչանում է իսկ Հոգին երբեք: Եվ Աստված մեզ նոր մարմն է խոստացել երկնքում, որը կատարյալ է և առանց մեղքի: Դու այնտեղ չես կարող մեղք գործել որովհետև այնտեղ մեղքի բնություն չկա:

    Հույսով եմ գոնե փոքր ինչ պատասխանեցի ձեր հարցերին:
    Սիրով ձեր Քրիստոսով եղբայր՝ Հայ Քրիստոնյա:
    Մեջբերում
    1) Աստված լավ գիտի մարդուն ծնված օրվանից մինջև մահ, այսինքն նա լավ գիտի այդ երեխան ինչ է լինելու կամ դառնալու երբ մեծանա: Իսկ նրանց մահանալու դեպքում նրանք 100% փոխադրվում է ԴՐԱԽՏ, քանի որ նա մեղքը դեռ չի հասկանում:
    Դե մի պատճառ պիտի չէ լիներ
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 18.10.2007, 14:57: Պատճառ: ավելացում

  12. #116
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Չգիտեմ այսպիսի հարց եղել է թե ոչ.
    Պետք է հավատալ <<թուղթ ու գրերին>>
    երկրորդ հարցը. Վերջերս երևի դուք էլ լսած կլինեք, որ Լեննականում մի մարդա հայտնվել ու բուժում է բոլորին, Տեր Հայր ինչ կարծիք ունեք դրա մասին;

  13. #117
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ այսպիսի հարց եղել է թե ոչ.
    Պետք է հավատալ <<թուղթ ու գրերին>>
    երկրորդ հարցը. Վերջերս երևի դուք էլ լսած կլինեք, որ Լեննականում մի մարդա հայտնվել ու բուժում է բոլորին, Տեր Հայր ինչ կարծիք ունեք դրա մասին;
    Աստված օրհնի քեզ Մարդ.
    Թուղթ ու գիր հասկացողությունը այնքանով կարող է մարդու վրա ազդել որքանով նա վախենում կամ տեղիք է տալիս այդ ամենին: Եթե դու հավատում ես Աստծուն և ընդունում ես, որ նա է ամենակարողը և զորեղը, ապա դու չպետք է վախենաս որևէ բանից: Ինչպես ասվում է Սաղմոսների գրում, Տերն է իմ հովիվը , ես որևէ բանի կարիք չպետք է ուեշնենամ և ումից պիտի վախենամ: Թուղթ ու գիրը և նմանատիպ այլ երևույթներ դասվում են չարի գործերի մեջ և իրենցից ներկայացնում Սատանայի գործունեության մի ձև, որով նա մարդուն մշտապես կամենում է հեռացնել Աստծուց և հավատից: Եթե դու հավատում ես Աստծուն , քեզ համարում ես քրիստոնյա գոնե մկրտությամբ և առավել ևս ապրածդ կյանքով , ապա դու որևէ կերպ պետք է ուշադրություն չդարձնես այդ տեսակ բաների: Ապրիր քո հավատքով և հեռու մնա նրանցից:
    Իսկ այդ տղայի մասին որևէ հստակ բան չեմ կարող ասել, քանի բժշկությունը որպես Աստծուց կարող է տրվել որպես շնորհ, սակայն չարն էլ կարող մարդուն շփոթության մատնել ինչ ինչ հնարքներով: Չպետք է անմիջապես ամեն ինչին հավատալ, այլ պետք ամեն ինչ հետաքննել և հասկանալ , թե ումից է` Բարուց թե չարից:

    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

  14. #118
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Glendale, CA
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջունում եմ քեզ հայ Քրիստոնյա. Անունդ իմանայի անունով կդիմեի: Ինչևէ նախ և առաջ հետևյալն ասեմ: Այո բոլորս եղբայր ենք ի Քրիստոս, սակայն յուրաքանչյուրս ունենք այս երկրում ինչ-ինչ գործեր կատարելու առաքելություն և դրան համապատասխան կրում են մեր կոչումները: և ես շատ երախտապարտ կլինեի , որ ինձ դիմեիր Տեր Հայր կամ Տեր Շմավոն : Կանխավ շնորհակալ եմ:
    Այսօր շատ են մարդիկ որոնք պարծենում են մեր փառավոր անցյալով, սակայն մենք պետք է քաջ գիտակցենք, որ մծտապես անցյալ նայողը չի կարողանում ներկայում ապրել, էլ խոսք չկա ապագան կերտելու մասինԼ: Այնպես որ մենք պետք է սեպենք մեր սրտերի մեջ , որ այսօրվա օրն է վճռորոշ մեր անմահ հոգիների համար: Ամենևին չեմ պատրաստվում որևէ մեկին վախեցնել գալիք արհավիրքներո, եթե Աստծուն չընդունենք մեզ որպես Փրկիչ: Բայց հետևյալն ասեմ .Աստված արարեց մարդուն կատարյալ էակ, սակայն մարդն ինքն իր արարքի պատճառով անկում ապրեց և նրա կյանքը լցվեց տառապանքով և դժբախտություններով: Աստված սեր է և սեր է բխեցնում : Մենք շատ հաճախ հեռանում ենք Աստծուց և մշտական վազքի մեջ ընկնում անցողիկ հաճույքների ետևից, մոռանալով, որ դրանով մենք ոչ թե ազատություն ենք ձեռք բերում այլ հենց այդ թվացյալ ազատության գերին ենք դառնում:Այո դժոխք կա, սակայն, պարտադիր չէ այն ընդունել իբրև եռացող կաթսա. Այն իրականում Աստցո բացակայությութնն է: Ուր չկա Աստված, այնտեղ դժոխք է:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
    Բարև ձեզ իմ անունս Արարատ է և ես լիովին համաձայն եմ ձեզ հետ, Աստված օրհնի ձեզ և թող Հայ Առաքելական եկեղեցու գործը և առաքելությունը միայն ու միայն Աստծո փառքի համար ծառայի, քանի որ մեր եկեղեցին հենց այդ հիմքերի վրա դրվեց 301 թվականին: Ես սիրում եմ իմ Հայ ազգը, Աստված առավել ևս, բայց ինձ համար առավել կարևոր է իմ փրկիչ և իմ տեր Հիսուս Քրիստոսի սերը և օրհնությունը իմ կյանքում, որը վեր է ամեն մտքից: Աստծո մոտ խտրականություն չկա՝ Հայ, Հրեա, Հույն, թե Ասորի: Աստված իր կյանքը տվեց խաչի վրա բոլորի համար: Դժոխքի համար էլ ասեմ որ ես չեմ ասում վախեցնես մեր Ակումբացիներին, առանց էտ էլ շատերը վախեցած են ( կատակ ), բայց նրանցից շատերը ոչ դրախտ են իմանում, ոչ էլ դժոխք և ես իմ աչքերով տեսել եմ թե ինչպես են ծաղրում Աստծո Սուրբ խոսքը, որը շատ ցավալի է: Փառքը մեր Աստծուն և Հիսուս Քրիստոսին իր Աստվածային ճշմարտության համար: Աստված օրհնի ձեզ և ձեր տունը, Ամեն:
    Հուսամ նորից կզրուցենք իրար հետ որևէ թեմայի շուրջ:

    Հարգանքներով Հայ Քրիստոնյա կամ Քրիստոնյա Հայ:

    Ավելացվել է 13 րոպե անց
    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված օրհնի քեզ Մարդ.
    Թուղթ ու գիր հասկացողությունը այնքանով կարող է մարդու վրա ազդել որքանով նա վախենում կամ տեղիք է տալիս այդ ամենին: Եթե դու հավատում ես Աստծուն և ընդունում ես, որ նա է ամենակարողը և զորեղը, ապա դու չպետք է վախենաս որևէ բանից: Ինչպես ասվում է Սաղմոսների գրում, Տերն է իմ հովիվը , ես որևէ բանի կարիք չպետք է ուեշնենամ և ումից պիտի վախենամ: Թուղթ ու գիրը և նմանատիպ այլ երևույթներ դասվում են չարի գործերի մեջ և իրենցից ներկայացնում Սատանայի գործունեության մի ձև, որով նա մարդուն մշտապես կամենում է հեռացնել Աստծուց և հավատից: Եթե դու հավատում ես Աստծուն , քեզ համարում ես քրիստոնյա գոնե մկրտությամբ և առավել ևս ապրածդ կյանքով , ապա դու որևէ կերպ պետք է ուշադրություն չդարձնես այդ տեսակ բաների: Ապրիր քո հավատքով և հեռու մնա նրանցից:
    Իսկ այդ տղայի մասին որևէ հստակ բան չեմ կարող ասել, քանի բժշկությունը որպես Աստծուց կարող է տրվել որպես շնորհ, սակայն չարն էլ կարող մարդուն շփոթության մատնել ինչ ինչ հնարքներով: Չպետք է անմիջապես ամեն ինչին հավատալ, այլ պետք ամեն ինչ հետաքննել և հասկանալ , թե ումից է` Բարուց թե չարից:

    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
    Լիովին համաձայն եմ ձեր մտքի հետ: Ատված ասում է ահա կյանքն ու մահը լեզվիտ եմ դնում և կողքից հուշում է՝ ընտրիր կյանքը որ ապրես: Աստված Ադամին ազատ կամք տվեց, բայց ասաց՝ չուտես այդ պտուղից և եթե կերար դրանից անշուշտ պետք է մեռնես: Հիմա շատերը խաբվում են իրենց ցանկություններից և ամեն տեսակ բաներից և փորձություններ կրում: Հնազանվեք Աստծուն որ ապրեք իմ Հայ ազգակիցներ: Պարզապես ուզում եմ փառք տալ Աստծուն ձեր ճշմարտությունների համար, կեցցեք:
    Վերջին խմբագրող՝ Հայ Քրիստոնյա: 19.10.2007, 03:40: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #119
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Լիովին համաձայն եմ ձեր մտքի հետ: Ատված ասում է ահա կյանքն ու մահը լեզվիտ եմ դնում և կողքից հուշում է՝ ընտրիր կյանքը որ ապրես: Աստված Ադամին ազատ կամք տվեց, բայց ասաց՝ չուտես այդ պտուղից և եթե կերար դրանից անշուշտ պետք է մեռնես: Հիմա շատերը խաբվում են իրենց ցանկություններից և ամեն տեսակ բաներից և փորձություններ կրում: Հնազանվեք Աստծուն որ ապրեք իմ Հայ ազգակիցներ: Պարզապես ուզում եմ փառք տալ Աստծուն ձեր ճշմարտությունների համար, կեցցեք:[/QUOTE]

    Ամեն ինչ հնարավոր է անել այս աշխարհում, և նաև հնարավոր է փառք գտնել մարդկանց մեջ, սակայն հետևյալը պետք է ասեմ, որ ձառավորյալ է միայն Աստված: Մարդկային փառքն անցողիկ է ինչպես անցողիկ են տարաբնույթ աղանդները, որ ծագեցին մեր երկրում: Ամեն ինչ պետք է կատարել սիրով և ասես Աստծո համար: Սա է երաշխիքը հաջողության և օրհնության ստացման համար:
    Աստված թող օրհնի բոլորիդ

    Տեր Շմավոն քահանա

  16. #120
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված օրհնի քեզ Մարդ.
    Թուղթ ու գիր հասկացողությունը այնքանով կարող է մարդու վրա ազդել որքանով նա վախենում կամ տեղիք է տալիս այդ ամենին: Եթե դու հավատում ես Աստծուն և ընդունում ես, որ նա է ամենակարողը և զորեղը, ապա դու չպետք է վախենաս որևէ բանից: Ինչպես ասվում է Սաղմոսների գրում, Տերն է իմ հովիվը , ես որևէ բանի կարիք չպետք է ուեշնենամ և ումից պիտի վախենամ: Թուղթ ու գիրը և նմանատիպ այլ երևույթներ դասվում են չարի գործերի մեջ և իրենցից ներկայացնում Սատանայի գործունեության մի ձև, որով նա մարդուն մշտապես կամենում է հեռացնել Աստծուց և հավատից: Եթե դու հավատում ես Աստծուն , քեզ համարում ես քրիստոնյա գոնե մկրտությամբ և առավել ևս ապրածդ կյանքով , ապա դու որևէ կերպ պետք է ուշադրություն չդարձնես այդ տեսակ բաների: Ապրիր քո հավատքով և հեռու մնա նրանցից:
    Իսկ այդ տղայի մասին որևէ հստակ բան չեմ կարող ասել, քանի բժշկությունը որպես Աստծուց կարող է տրվել որպես շնորհ, սակայն չարն էլ կարող մարդուն շփոթության մատնել ինչ ինչ հնարքներով: Չպետք է անմիջապես ամեն ինչին հավատալ, այլ պետք ամեն ինչ հետաքննել և հասկանալ , թե ումից է` Բարուց թե չարից:

    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
    Բարև ձեզ.
    Այդ մարդուն ես հավատում եմ, որ բուժում է բոլորին, բայց կարծում եմ, որ այդտեղ մի բան այն չէ:Այդ մասին ես մի ֆիլմ ունեմ, որտեղ նրա նման մեկը սկսում է բուժել բոլորին ... իսկ հետո պարզվում է, որ նա դաշինք / չգիտեմ ճիշտ բառ է/ է կնքած լինում Աստծո թշնամիների հետ... այդ պատճառով ես չգիտեմ ինչ մտածեմ:

    Թուղթ ու գրերին կարծում եմ, որ չեմ կարող չհավատալ, քանի որ դրա հետևանքները ես տեսել եմ, և ոչ մեկ անգամ:Ես ինքս վախենում եմ նույնիսկ այդ բառը արտահայտեմ:Կարծում եմ, որ ով էլ տեսնի թուղթ ու գրերի հետևանքները, և այն էլ փաստերով, դժվար թե չհավատա դրանց:
    Ամեն դեպքում թող Աստված հեռու պահի մարդկանց այդպիսի չար մարդկանցից:

Էջ 8 45-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •