Հարգելի Դայանա, Նման բան մտածելը, թե քահանան իզուր վատնած կլինի իր ժամանակը, ճիշտ չէ: Քահանան զրուցում թե լսում իր հավատավորին, և պարտադիր չէ այդ զրույցը լինի խոստովանություն, և երբևիցե դա չի կարելի համարել ժամանակի վատնում: Դու կարող ես զրուցել քահանայի հետ ինչքա որ կամենաս, և վստահ եղիր դրանով դու նրան նեղություն չես պատճառի:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
Ավելացվել է 16 րոպե անց
Նշված երևույթները որպես մեղքեր չկան արձանագրված որևէ տեղ, սակայն , սրանք կարելի համարել վատ սովորություններ, որոնք վնասում են առողջությանը: Իսկ միտումնավոր վնասելը առողջությանը դա արդեն մեղք է: Ասածս ավելի շատ վերաբերում է թմրանյութին, քանի որ այն նաև պատճառ է դառնում շատ այլ մեղքերի . գողություն, սպանություն և այլն: Իսկ ամենաճիշտը ձերբազատվելն է այդ բոլոր սովորույթներից:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
Էջանիշներ