User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ, Տեր Հայր, դուք ինչ կասեիք այս հարցի վերաբերյալ?
    Աստվաց օրհնի բոլորիդ: Դուք ներողամիտ եղեք սիրելի ակումբցիներ, որ ես չեմ կարողանում ձեր քննարկումներին անմիջապես մասնակցել, այլ միայն հաջորդ օրը լավագույն դեպքում: Որպես տեղեկատվություն ես սովորաբար յուրաքանչյուր առավոտ , բացի շաբաթ և կիրակի օրերից, առավոտյան ժամը 11-ց գռետե առանց ընդմիջումների "սառդոստայնում" եմ լինում: Եթե շտապ հարցեր կլինեն համացեք այդ ժամերին:
    Գալով հարցին, սեփական մեղքերի և սխալների գիտակցումը կարևոր է, սկայն նույն մեղքերի խոստովանությունը նաև առաջ է բերում կյանքի արմատական վերանայման և փոփոխման անհրաժեշտություն: Իսկ դրան շատ քչերն են պատրաստ լինում: Շատ ողջունեի է, երբ տեսնում ես սեփական սխալները, և անգամ ինքդ քեզ քննադատում, ծայրահեղության չհասցնելով, սակայն այն պահից , երբ դու որոշում ես խոստովանել, դու ասես նաև որոշում ես կայացնում այլևս այդ ճանապարհով չգնալ: Բավականին դժվար է , սակայն այդ դժվարությունը չպետք է հետ պահի սեփական անձի մաքրգործումը : Խոստովանությունը անհրաժեշտ է, քանի որ այն մաքրում է մեր հոգիները և զգալի թեթևություն պարգևում:
    Դիմում եմ յուրաքանչյոիրիդ, փորձեք ձեզ հոգեհարազատ հոգևորականի գտնել, և պարզապես զրուցեք նրա հետ, և ինքներդ կհասկանաք թե երբ է այդ պահը գալու , որ ձեզ համար հնարավոր կդառնա անհատապես խոստովանել սեփական մեղքերը:
    Ուժ և կարողություն բոլորիդ
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

  2. #2
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տեր Հայր, այսպիսի մի հարց առաջացավ մոտս: Եթե մարդ ծխում է, կամ թմրանյութ է օգտագործում, դա մեղք է համարվում, թե ոչ: Հասկանալի է, որ առողջության համար վնասակար է, բայց մարդ դրանով որևէ մեղք գործում է Աստծո առաջ, թե ոչ: Շնորհակալություն:
    Лучше Гор могут быть только Горы.

  3. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տեր Հայր , իսկ հնարավոր է քահանայի հետ խոսել , բայց դեռ երկար ժակամնակ չխոստովանվել Ես կարծում եմ , որ քանի դեռ չեմ ճանաչում խոստովանահորս այնքան , որ կարողանամ խոսել իմ սխալների մասին , ոչինչ չեմ ասի, իսկ այդ դեպքում վանահայրը զուր ժամանակ պիտի ծախսի ինձ վրս

  4. #4
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հայր , իսկ հնարավոր է քահանայի հետ խոսել , բայց դեռ երկար ժակամնակ չխոստովանվել Ես կարծում եմ , որ քանի դեռ չեմ ճանաչում խոստովանահորս այնքան , որ կարողանամ խոսել իմ սխալների մասին , ոչինչ չեմ ասի, իսկ այդ դեպքում վանահայրը զուր ժամանակ պիտի ծախսի ինձ վրս

    Հարգելի Դայանա, Նման բան մտածելը, թե քահանան իզուր վատնած կլինի իր ժամանակը, ճիշտ չէ: Քահանան զրուցում թե լսում իր հավատավորին, և պարտադիր չէ այդ զրույցը լինի խոստովանություն, և երբևիցե դա չի կարելի համարել ժամանակի վատնում: Դու կարող ես զրուցել քահանայի հետ ինչքա որ կամենաս, և վստահ եղիր դրանով դու նրան նեղություն չես պատճառի:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

    Ավելացվել է 16 րոպե անց
    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հայր, այսպիսի մի հարց առաջացավ մոտս: Եթե մարդ ծխում է, կամ թմրանյութ է օգտագործում, դա մեղք է համարվում, թե ոչ: Հասկանալի է, որ առողջության համար վնասակար է, բայց մարդ դրանով որևէ մեղք գործում է Աստծո առաջ, թե ոչ: Շնորհակալություն:

    Նշված երևույթները որպես մեղքեր չկան արձանագրված որևէ տեղ, սակայն , սրանք կարելի համարել վատ սովորություններ, որոնք վնասում են առողջությանը: Իսկ միտումնավոր վնասելը առողջությանը դա արդեն մեղք է: Ասածս ավելի շատ վերաբերում է թմրանյութին, քանի որ այն նաև պատճառ է դառնում շատ այլ մեղքերի . գողություն, սպանություն և այլն: Իսկ ամենաճիշտը ձերբազատվելն է այդ բոլոր սովորույթներից:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 01.10.2007, 18:12: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տեր-Հայր

    Ինչու՞ քահանաները չեն այցելում մեր տները: Ինչքան գիտեմ, առաջ դա ընդունված է եղել: Քահանան գոնե տոնական օրերին այցելել է իր ծուխի անդամներին և օրհթնել օջախը ու ընտանիքի անդամների ճանաչել է մոտիկից:

  6. #6
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր-Հայր

    Ինչու՞ քահանաները չեն այցելում մեր տները: Ինչքան գիտեմ, առաջ դա ընդունված է եղել: Քահանան գոնե տոնական օրերին այցելել է իր ծուխի անդամներին և օրհթնել օջախը ու ընտանիքի անդամների ճանաչել է մոտիկից:


    Աստված քեզ օրհնի ,
    Նիկդ դժվար է , այդ իսկ պատճառով դրանով չդիմեցի: Եւ ընդհանրապես, դիմում եմ մոդեռատորին, հնարավոր է որ ինձ հարցեր ուղղեն , հնարավորինս իրենց իրական անունները վերջում գրեն. Կանխավ Շնորհակալ եմ:
    Գալով հարցին, ասեմ շատ լավ հարց էր և այժմեական. Հարց որը մտահոգում է բոլորիս. Ցավոք այսոր ցուխ հասկացողությունը, որպես այդպիսին գոյություն չունի , բացառյալ գյուղական համայնքները, ուր այդ խնդիր է ավելի լուծելի է: Այսօր հավատացյալ-հոգևորական կապը իրականանում այն դեպքում երբ առաջինս հոգևորականին որևէ առառողությանը է հրավիրում: Ստեղծվում է այնուհետև ծանոթություն , որը մեծամասամբ վերածվում է լավ բարեկամության, և արդեն հոգևորականը այդ ընտանիքի բարեհաճոթունը ստանալով, պարբերաբար, ի մասնավորի տոն օրերին , այցելում է և օրհնություններ կատարում և կամ պարզապես զրուցում հուզող հարցերի շուրջ: Այսօր այդ տեսակ կարգը ավելի գործածական է, քանզի ավելի նպատակային և անհատականացված է և արդյունավետ: Սեփական փորձով եմ ասում:
    Այնպես որ, մի հապաղեք մեկ հոգևորականին ձեր տները հրավիրելուց:
    Եւ հիշեք, նման դեպքերում գումարային նվիրատվությունը շատ քիչ դեր է խաղում,

    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

  7. #7
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի Տեր Հայր,
    ամեն անգամ, երբ մեր ժողովուրդը արևմուտքի օգնության կարիք է ունեցել, մեզնից պահանջել են, որ մեր եկեղեցին ենթարկվի կաթոլիկ եկեղեցուն: Բայց ամեն անգամ մեր Սուրբ Հայրերը խոչընդոտել են դա: Կարող ենք ասել, որ դրանով գուցե կորցնեինք մեր ազգային դիմագիծը և այլն: Բայց չեք կարծում, որ այդ դեպքում Հռոմի պապը անձամբ թույլ չէր տա ոչ մի ոտնձգություն մեր ազգի նկատմամբ, գուցե չլիներ ցեղասպանությունը, չլինեին այլ չարիքներ: Բացի այդ, երկու եկեղեցիներն էլ քրիստոնյա են....Մի խոսքով ձեր կարծիքը այս հարցի կապակցությամբ շատ հետաքրքիր է ինձ համար:
    Շնորհակալություն
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •