Ձեզ մոլորության մեջ է ցգել արևմտահայերեն լեզուն: Քանի որ նույն հատվածը 1994թ. Մայր Աթոռի կողմից հրատարակած արևելահայերեն Աստվածաշնչում այսպես է հնչում. “Դրանք թող լինեն, որպեսզի ցույց տան տարվա եղանակները, տոնական օրերն ու տարիները”: Այնպես որ միանշանակա Աստված լուսատուներն ու աստղերը չի ստեղծել, որպեսզի մարդիկ դրանցով գուշակություններ կատարեն: Մենք պետք է չշփոթենք աստղագիտություն գիտությունը աստղագուշակության հետ: Որպես օրինակ, ասեմ, որ Անանիա Շիրակացին եղել է իր ժամանակի և հոգևորականների մեջ ամենահոր աստղագետը, որ դեռևս շուրջ 10 դար առաջ հայտարարեց, որ երկիրը կլոր է: Այն դեպքում, երբ կաթոլիկ եկեղեցին 5 դար հետ նման հայտարարության համար այրում էր մարդկանց խարույկի վրա:
Ի դեպ, արևելահայերեն լեզվով Աստվածաշունչ կարող եք գտնել Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am կայքում` Հոգևոր գրականության բաժնում հետևյալ հասցեով. http://www.qahana.am/index.php?id=22
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
Էջանիշներ