Տե'ր Հայր , դուք ասում եք,որ մկրտություն կատարելու համար պետք է ունենալ համապատասխան իշխանություն: Սակայն, եթե Աստված է տալիս այդ իշխանությունը, հնարավոր չէ՞,որ այն տրվի եկեղեցու կողմից համապատասխան կոչում չունեցող մարդուն: Եվ հակառակը, հնարավոր չէ՞,որ համապատասխան կոչում ունեցող եկեղեցականը լինի անարժան:Որպես օրինակ` Ծալկայի գյուղերից մեկում նշանակված մեր Առաքելական եկեղեցու քահանան ժողովրդին էր բաժանում ձեր նշած տոտալիտար «Եհովայի վկաներ» կազմակերպության թռուցիկներ:
Շնորհակալություն
Մկրտությունը և մնացած այլ եկեղեցական խորհուրդները վավեր են համարվում, երբ որ կատարվում են ձեռնադրված և օծված քահանայի միջոցով: Մեր եկեղեցին ընդունում է բացառության դեպքեր, երբ, օրինակ, երեխան մահամերձ է, մկրտված չէ, և նրա կյանքը մի քանի վայրկյան է տևելու, ապա մայրը կամ հայրը իրավասու է անգամ մեկ բուռ հող կամ ջուր լցնի երեխայի գլխին` արտասանելով. «Մկրտում եմ հանուն Հոր, Որդու և Սուրդ Հոգու» բառերը, և այդ մկրտությունն Աստծո առջև կհամարվի վավերական: Բայց այսպիսի դեպքեր հազվագյուտ են: Չեն կատարվել վերջին հարյուրամյակում: Ինչ վերաբերվում է անարժան հոգևորականին, ապա լինի նա արժան, թե անարժան, նրա կատարած բոլոր խորհուրդները կատարվում են վավերական: Քանի որ նա ունի օծում Ս. Մյուռոնով և ձեռնադրություն` տրված եկեղեցում: Եւ այս ամենը գալիս է Աստծուց: Իսկ Ձեր նկարագրած երևույթը պախարակելի է: Դուք կարող եք տեղեկացնել այդ մասին Վիրահայոց թեմի առաջնորդին:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
Ավելացվել է 13 րոպե անց
Արարատ ջան,
Սաղմոսների գրքում այսպես է ասվում. “սիրտ սուրբ Աստված ոչ արհամարհե” /խոսքը վերաբերում է աղոթքին/: Սա նշանակում է, որ աղոթքի լսելի լինելու գրավականը ոչ թե սեփական կամ օտար աղոթք արտասանելն է, այլ սրտի մաքրությունը: Ասել է, թե ամեն տեսակ չար խորհուրդներից և մտքերից ձերբազատվելն է: Դու կարող ես սեփական անձից բխած աղոթքն արտասանել իմիջիայլոց, և, կամ, այն դեպքում, երբ քո ներսը պխտորված է ամեն տեսակ չար մտքերով: Բայց և դու կարող ես ընթերցել մեկ այլ մարդու կամ կանոնական աղոթքները սիրտդ` հոգիդ մաքուր պահելով ամեն տեսակ աղտեղություններից: Այնպես որ առաջնայինն այստեղ աղոթքի գրված կամ արտասանած լինելու խնդիրը չէ: Այլ սրտի մաքրությունը, ինչպես որ ասվումէ սաղմոսում:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
Էջանիշներ