Հարգարժան Տեր Հայր~
Ինչպե՞ս կմեկնաբանեք ներքոհիշյալ նյութը, որը պատահականորեն հայտնաբերել եմ ինտերնետում: Ցավոք այն հայերեն չէ, սակայն կարծում եմ Ձեզ համար դա խնդիր չէ, պարզապես ես ստիպված եմ խախտել ակումբի ավանդույթը` ինտերնետում հայոց լեզվի ամրապնդմանն ու տարածմանն ուղղված: Այն ինձ շատ հետաքրքրեց և ես կարծում եմ ակումբակիցները նույնպես անտարբեր չեն մնա այս նյութի նկատմամբ:
Թերևս հետյալ մեկնաբանությունը կտամ, որ սա բացառիկ մի հիշատակություն է, որ մինչև 1670-ական թթ. հնարավոր էր տեսնել Նոյի տապանը Արարատ լեռան վրա, որը հետագայում` 18-րդ դարում Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցած մեծ երկրաշարժի պատճառով սառույցով և ձյան շերտով ծածկվեց: Այսօր կարելի է միայն կռահել նրա գտնվելու վայրի մասին: Թե որքանով հավաստի է այս աղբյուրը, կարծում եմ, որ հավաստի է, գոնե Ձե մեջ բերած հատվածը:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
Ավելացվել է 13 րոպե անց
Այն ամենը, ինչ ես պետք է ասեմ, լինելու է ոչ թե եկեղեցու կարծիքը, այլ իմ անհատ հոգևորականիս կարծիքը, քանի որ եկեղեցին այդ հարցի հստակ դիրքորոշումը դեռ չունի:- Հարգելի Տեր-Հայր
Հարակից թեմաներից մեկում կա կարծիքների բազմազանություն, կապված "պե՞տք է արդյոք մահացու հիվանդին հայտնել իր մոտալուտ մահվան մասին թէ ոչ" հարցի հետ:
Ի՞նչ է եկեղեցու վերաբերմունքը այս բավականին բարդ իրավիճակում:
Կցանկանայի իմանալ ոչ միայն քրիստոնեական, այլ ընդհանրապես հնարավորինս բոլոր հիմնական կրոնների վերաբերմունքի ու վարվելակերպի մասին: Կա՞ն արդյոք միասնական, հղկված ու ձևավորված մոդելներ, որոնք կիրառվում են այսպիսի կրիտիկական ու բարդագույն դեպքերում:
Ինչու պետք է չասվի, եթե մենք համարում ենք, որ մարդը պետք է այս աշխարհից հեռանա Աստծո հետ հաշտված կարգավիճակում, ապա դա ենթադրում է քրիստոնեական վայելուչ կյանք ամբողջ կայնքի ընթացքում: Եւ կամ հնարավորության դեպքում զղջման հոգեվիճակ, երբ մահը անխուսափելի է: Ուստի և ըստ իս, համարում եմ անհրաժեշտ այն իրողությունը, որ պետք է մահամերձ հիվանդին տեղեկացնել` նրա մոտալուտ մահվան մասին, որով նա առաջին հերթին դատարկ հույսեր չի ունենա և նաև ապաշխարելու և հոգոևր դարձի հնարավորություն կստանա: Այստեղ մենք պետք է դեն նետենք մարդկային սին մարդասիրական մղումները, որով այդ տեղեկությունը չի տրվում մարդուն: Իմաստը չեմ տեսնում: Ինչո՞ւ չեն ասում: Որ չտանջե՞ն: Ճշմարտությունը ամեն դեպքում ազատարար է: Համաձայն եմ, որ դա ծանր կլինի բոլորի համար: Սակայն վստահեցնում եմ, որ միաժամանակ բոլորի հոգիները թեթևացած կլինեն: Ամեն պարագայում պետք է ասել: Քանի որ մահամերձի վիճակը` իրեն ավելի է մոտեցնում Աստծուն: Այնուհետև իր աղոթքները և իր զրույցները Աստծո հետ ավելի մեծ հանգստություն կբերեն նույն այդ մարդուն: Վերջապես նա իրավունք ունի իմանալ իր մասին ամենը: Որևէ մեկը իրավունք չունի զրկել նրան այդ բանից: Հիվանդի նկատմամբ հոգածությունը չպետք է արտահայտվի միայն մարմնի մասին հոգալով: Այլև շատ կարևոր է հիվանդի հոգու մասին հոգ տանելը: Մարմինը այսպես թե այնպես ինչ-որ մի օր լքելու է այս աշխարհը: Իսկ հոգին իր անմահությունը կունենա Աստծո արքայության մեջ, եթե այդ հոգու մասին հոգ տարվի:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
Էջանիշներ