- Հարգելի Տեր Հայր, եկեղեցին ինչպես է գնահատում Վասակին /Ավարայր/?
Եկեղեցին պաշտոնապես Վասակի վարքի մասին իր կարծիքը չի արտահայտել: Սակայն եկեղեցու բազմաթիվ հայրեր մշտապես պարսավել են դավաճանության արտահայտման ցանկացած ձև: Դավաճանությունն ինքնին որևիցե մի հասարակության մեջ կամ կրոնական գաղափարախոսության մեջ դրական տեղ չունի: Առավել ևս քրիստոենության մեջ, որում առկա է սիրո գաղափարը: Որևիցե նշանակություն չունի Վասակի նպատակները, թե ինչի համար է դա տեղի ունեցել: Ինչպես սուտն է մնում սուտ, այնպես էլ դավաճանություն է մնում դավաճանություն:
Օրհնությմաբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
Էջանիշներ